Մարգարետե Տրյոստլ
| Մարգարետե Տրյոստլ | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 26, 1911 |
| Ծննդավայր | Gmünd, Ավստրո-Հունգարիա |
| Մահացել է | հունվարի 17, 2025 (113 տարեկան) |
| Մահվան վայր | Schrems, Gmünd District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
| Քաղաքացիություն | |
Մարգարետե Վալբուրգա Տրյոստլ (գերմ.՝ Margarete Tröstl, ի ծնե Էկկեր, փետրվարի 26, 1911, Gmünd, Ավստրո-Հունգարիա - հունվարի 17, 2025, Schrems, Gmünd District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի գեր-երկարակյաց կին, որի տարիքը հաստատվել է LongeviQuest խմբի (LQ)[1] և Գերոնտոլոգիական հետազոտությունների խմբի (GRG) կողմից: Նա աշխարհի 14-րդ ամենատարեց կենդանի մարդն էր, Եվրոպայի 6-րդ ամենատարեց կենդանի մարդը և Ավստրիայի ամենատարեց հաստատված բնակիչը: Նրա տարիքը 113 տարի 326 օր էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գմյունդայում ծնված Մարգարետե Տրյոստլը հինգ երեխաներից ամենափոքրն է։ Դպրոցն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է տուրիստական ընկերությունում որպես ասիստենտ։ Ավելի ուշ նա երկար տարիներ աշխատել է «Հենկել» ընկերությունների խմբի գործարաններից մեկում որպես ծառայող։ Տրյոստլը ամուսնացած էր ատաղձագործի հետ, որի հետ ամուսնությունից որդի ունի։ Մի քանի տասնամյակ ապրել է իր ընտանիքի հետ Վիեննայում[2]։ Թոշակի անցնելուց հետո 1970-ականների սկզբին նա տեղափոխվեց հայրենիք։ Թոշակի անցնելուց հետո Տրյոստլը բազմիցս ճանապարհորդել է արտերկրում[3]։
Նրա հայրը մահացավ 104 տարեկան հասակում: Մինչև խոր ծերություն Տրյոստլը շարունակում էր տնային տնտեսությունը հիմնականում ինքնուրույն վարել։ 2014 թվականին՝ 103 տարեկան հասակում, նա տեղափոխվել է Ստորին Ավստրիայի Շրեմս քաղաքի ծերանոց, որտեղ էլ ապրել է մինչև մահ[4]։
Տրյոստլի տարիքը ստուգվել է Ստեֆան Ջամինի, Թոմաս Բրեյնինգի, Օլիվեր Տրիմի և Վացլավ Յան Կրոչեկի կողմից և հաստատվել է GRG-ի կողմից 2023 թվականի նոյեմբերի 30-ին:
Մարգարետե Տրյոստլը կյանքից հեռացել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ 113 տարեկան 326 օրական հասակում[5]։
Երկարակեցության ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2021 թվականի փետրվարի 26-ին Տրյոստլը դարձավ 110 տարեկան և դարձավ սուպերերկարակյաց
- 2022 թվականի նոյեմբերի 11-ին Լուիզա Պոմպեի մահից հետո դարձել Է Ավստրիայի ամենատարեց կենդանի[1] վերիֆիկացված բնակիչը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Margarete Tröstl». LongeviQuest (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Gmünd, Red (2023 թ․ փետրվարի 27). «Älteste Niederösterreicherin feierte 112. Geburtstag». m.noen.at (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «The validation of Margarete Tröstl, 112, as the Longevity Recordholder of Austria – Gerontology Research Group» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «margarete Tröstl - Thema auf meinbezirk.at». MeinBezirk.at (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Mit 113 Jahren verstorben: Gmünd nimmt Abschied von Margarete Tröstl». MeinBezirk.at (գերմաներեն). 2025 թ․ հունվարի 17. Վերցված է 2025 թ․ հունվարի 18-ին.