Մարգարեթ Ֆրեդքուլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարեթ Ֆրեդքուլլա
Ծնվել է1080
Մահացել էնոյեմբերի 4, 1130(1130-11-04)
ՔաղաքացիությունՆորվեգիա
Flag of Denmark.svg Դանիա
ԱմուսինNiels? և Մագնուս III Բոկոտն
Ծնողներհայր՝ Inge the Elder?, մայր՝ Helena?
ԵրեխաներMagnus I of Sweden?

Մարգարեթ Ֆրեդքուլլա ՝ (անգլ.՝ Margaret Fredkulla) (1080 - նոյեմբերի 4, 1130(1130-11-04)) (ծնվ․ 1080-ականներ - 11 նոյեմբեր 1130 թվական), Շվեդիայի Ինգի I Մեծ թագավորի դուստրը, այնուհետև Նորվեգիայի թագուհին (1100—1103)՝ ամուսնանալով Մագնուս III Բոկոտն Նորվեգիայի թագավորի հետ, իսկ նրա մահից հետո ամուսնանալով Դանիայի Նիլս թագավորի հետ , դարձել է Դանիայի թագուհին (1105—1130)։ Դե ֆակտո ժամանակավոր ղեկավարել է Դանիան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթը ծնվել է արքայական ընտանիքում։ Շվեդիայի Ինգի I Մեծ թագավորի և Հելենա թագուհու չորս երեխաներից մեկն էր։ Ծննդյան տարեթիվը, ամիսն ու օրն անհայտ է [2]։

Նորվեգիայի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1101 թվականին նա ամուսնացավ Նորվեգիայի Մագնուս III թագավորի հետ: Նրանց ամուսնությունը հաշտության պայմանագիր էր Շվեդիայի և Նորվեգիայի միջև։ Մարգարեթին հաճախ էին կոչում «Մարգարեթ խաղաղության աղջիկ» անունով։ Որպես օժիտ հայրը նրան հողատարածքներ էր տրվել, այդ թվում Վեստերգյոտլանդը։

1103 թվականին, ամուսնությունից երկու տարի անց, նրա ամուսնու մահից հետո, Մարգարեթը լքեց Նորվեգիան։ Նորվեգայից նրա հեռանալը համարվում էր որպես վիրավորանք նորվեգացիների կողմից, ովքեր սպասում էին նրա մնալուն, բացի այդ նրան մեղադրում էին Սուրբ Օլավի սուրբ մասունքները գողանալու մեջ:

Դանիայի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1105 թվականին Մարգարեթն ամուսնացավ Դանիայի արքա Նիլսի հետ։ Նիլսը թագավորել է 1104 թվականից, և նկարագրվել է իբրև պասիվ թագավոր, ով իր երկրի գործերը թողել էր իր թագուհուն։ Նա իր օրհնությամբ թույլ էր տվել կնոջը ղեկավարել երկիրը[3]։ Մարգարեթը համարվում էր իմաստուն ղեկավար և նրա կառավարման օրոք Դանիայի ու իր հարազատ ծննդավայրի՝ Շվեդիայի միջև խաղաղ հարաբերություններ են միշտ պահպանվել[4] ։ Նա ստեղծեց իր սեփական մետաղադրամները, որը յուրահատուկ էր այդ ժամանակների թագուհու համար։ Տպված այդ դանիական մետաղադրամները կրում էին «Մարգարեթ-Նիլս» մակագրությունը[5][6] ։

Ինգի I Մեծ թագավորի մահից հետո, 1110 թվականին Շվեդական գահ բարձրացավ նրա եղբորորդին։ Մարգարեթի ավագ քույրը՝ Քրիստինան, ապրում էր Ռուսաստանում, և հորից իրեն հասած ժառանգությունը կիսում է քույրերի մեջ, որովհետև բավական հեռու էր ապրում հայրենի երկրից [7]։ Իսկ Մարգարեթն իր ժառանգությունը կիսում է իր քրոջ դստրեր՝ Ինգրիդի, (Նորվեգիայում) և Ինգեբորգի (Դանիայում) միջև, յուրաքանչյուրին տալով մեկ քառորդ մաս[8]։

1114 թվականին Մարգարեթը Թեոբալդուս Սթամփենսիսի կողմից մի նամակ ստացավ, որում նրան շորհակալություն էր հայտնում Կանի եկեղեցու ազատության համար[9]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթի մահից հետո, 1130 թվականին Նիլս արքան ամուսնացավ Շվեդիայի ՝ Ուվիլդ թագուհու հետ, ով այրի էր։

Շվեդիայում եղած հողերն իր որդու համար հիմք դարձան, ով հետագայում պայքարեց գահին բարձրանալու համար։ Երբ նրա առաջին զարմիկ Ինգե II փոքրը մահացավ, Մանգուսը որպես արքայի ավագ թոռ պահանջեց գահին նստելու իրավունքը և ինքը դարձավ Շվեդիայի թագավոր։

Մարգարեթն ունեցել է երկու երեխա՝ Նիլսի հետ համատեղ կյանքից․

  • Ինգ Նիլս, մահացել է երեխա հասակում (մահ․ է երեխա ժամանակ)
  • Շվեդիայի Մանգուս I թագավոր (ծնվ․ 1106 թվական)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dick Harrison Gud vill det – Nordiska korsfarare under medeltiden (2005)
  • Nanna Damsholt Kvindebilledet i dansk højmiddelalder (1985)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Margrete Ingesdatter “Fredkolla” (Store norske leksikon)
  2. Margrete Fredkulla (Dansk Kvindehistorie)
  3. Margrete Fredkulla (Dansk Kvindehistorie)
  4. Margrete Fredkulla (Dansk Kvindehistorie)
  5. Margrete Fredkulla (Dansk Kvindehistorie)
  6. Margareta Fredkulla (Ingesdotter) Archived 2007-11-10 at the Wayback Machine.
  7. Kungagravar och medeltidshistoria, Beckman, Natanael, Fornvännen 22-47, 1921
  8. Kungagravar och medeltidshistoria, Beckman, Natanael, Fornvännen 22-47, 1921
  9. Bernard Gineste, "Thibaud d'Étampes", in Cahiers d'Étampes-Histoire 10 (2009), pp. 43–58, showing that this letter was not sent to Margaret of Scotland, dead in 1089, but to Margaret Fredkulla.