Մարգարեթ Հաչինսոն Ռուսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարեթ Հաչինսոն Ռուսո
Margaret Hutchinson Rousseau
Մարգարեթ Հաչինսոն Ռուսո.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1910(1910-10-27)
Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 12, 2000(2000-01-12) (89 տարեկան)
Վեսթոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս-ինժեներ և ճարտարագետ
Գործունեության ոլորտengineer's degree?
Ալմա մատերՌայսի անվան համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
ՊարգևներՆվաճումների մրցանակ Fellow of the American Institute of Chemical Engineers? և Founders Award for Outstanding Contributions to the Field of Chemical Engineering?[1]
Ամուսին(ներ)Ուիլյամ Ռուսո

Մարգարեթ Հաչինսոն Ռուսո (անգլ.՝ Margaret Hutchinson Rousseau, հոկտեմբերի 27, 1910(1910-10-27), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ - հունվարի 12, 2000(2000-01-12), Weston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), քիմիկոս-ինժեներ, ով գծագրել է պենիցիլին արտադրող առաջին կոմերցիոն գործարանը[2]։ Մարգարեթը նաև Քիմիկոս-ինժեներների ամերիկյան ինստիտուտի առաջին կին անդամն էր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Հաչինսոնը ծնվել է 1910 թվականին Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Հայրը հագուստի խանութ ուներ։ Ամուսինը՝ Ուիլյամ Ռուսոն, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում դասավանդում էր քիմիական ճարտարագիտություն։ 1932 թվականին ավարտեց Ռայսի անվան համալսարանը և ստացավ բակալավրի գիտական աստիճան, իսկ 1937 թվականին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ստանալով քիմիական ինժեներիայի բնագավառում դոկտորի աստիճան։ Առաջին կինն էր, որ ԱՄՆ-ում ստացավ դոկտորի աստիճան այս բնագավառում։

Մահացել է 2000 թվականի հունվարի 12-ին Վեսթոնի իր տանը[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսեց E. B. Badger ընկերությունում (որտեղ հանդիպեց ապագա ամուսնուն) և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերահսկում էր ռազմավարական նշանակություն ունեցող պենիցիլինի և սինթետիկ կաուչուկի արտադրական գործարանի գծագրման աշխատանքները[5]։ Աշխատում էր նաև ավիացիոն վառելիքի՝ օկտանի բարձր տոկոսով բենզինի մշակման վրա[2]։ Նրա հետագա աշխատանքը կայանում էր բազմաթորման սյուների և Էթիլենգլիկոլի ու քացախաթթվի արտադրական գործարանի նախագծումը[5]։

Մրցանակներ և այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Կին ինժեներների միության կողմից ստացավ մրցանակ տվյալ ոլորտում ձեռքբերումների համար[6]։

1961 թվականին թոշակի անցավ և դարձավ Բոսթոնի սիմֆոնիկ նվագարանի վերակացուն[6]։

Առաջին կինն էր, որ 1983 թվականին Քիմիկոս-ինժեներների ամերիկյան ինստիտուտի կողմից արժանացավ մրցանակի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.aiche.org/community/awards/winners/28871
  2. 2,0 2,1 Chemical Heritage Archived 2010-06-20 at the Wayback Machine. Manufacturing a Cure: Mass Producing Penicillin
  3. 3,0 3,1 AIChE Centennial Celebrations Milestones
  4. MIT Women's Association The 1920s and 1930s
  5. 5,0 5,1 Sybyl E. Hatch Changing Our World: True Stories of Women Engineers Archived 2015-04-02 at the Wayback Machine. Chapter 12
  6. 6,0 6,1 web.mit.edu news Feb 2000 In Memoriam