Մարգարեթ Լին Քսավիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեթ Լին Քսավիե
Ծնվել էմայիսի 29, 1898(1898-05-29)
ԾննդավայրԲանգկոկ, Թաիլանդ
Մահացել էդեկտեմբերի 6, 1932(1932-12-06) (34 տարեկան)
Մահվան պատճառԳլխուղեղի բորբոքում
Քաղաքացիություն Թաիլանդ
ԿրթությունԼոնդոնի կանանց բժշկական դպրոց
Մասնագիտությունբժիշկ

Մարգարեթ Լին Քսավիե կամ Խուն Յինգ Սրիվիսանվաջա (անգլ.՝ Margaret Lin Xavier, մայիսի 29, 1898(1898-05-29), Բանգկոկ, Թաիլանդ - դեկտեմբերի 6, 1932(1932-12-06)), նաև հայտնի որպես բժիշկ Լին[1], թաիլանդացի բժիշկ, բժշկի որակավորում ստացած առաջին թաիլանդուհին[1][2]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Լին Քսավիեն ծնվել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում (այն ժամանակ՝ Սիամ) 1898 թվականի մայիսի 29-ին։ Հայրը՝ Սելեստինո Մարիա Քսավիեն, որը հայտնի էր նաև որպես Ֆրայա Սրի Ֆիպատ Կոսա, Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալն էր, մայրը՝ Քիմ Քին[3]։ Երեխային ուղարկել են սովորելու Սինգապուրի «Հիսուսի սրբազան սիրտ միաբանություն»-ում։ Իր հայրիկի՝ Իտալիայում որպես Թաիլանդի դեսպան նշանակվելով պայմանավորված, Մարգարեթն ընդունվել է Լոնդոնի Քլարկի անվան կոմերցիոն քոլեջը, որից հետո ընդունելության քննություններ է հանձնել և ընդունվել Լոնդոնի՝ կանանց բժշկական դպրոց ու արքայական անվճար ուսումնական հիվանդանոց։ Ստացել է Բժշկության և վիրաբուժության բակալավրի գիտական աստիճան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջների անդամություն ու Բժիշկների թագավորական քոլեջի դիպլոմ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին իր հայրկի մահից հետո Քսավիեն վերադարձել է Թաիլանդ և որպես մանկաբարձ աշխատանքի անցել Թաիլանդի Կարմիր խաչի ընկերությունում, թագավոր Չուլալոնգկորնի անվան հանրային հիվանդանոցում և Բանգկոկի Բանգ Ռաք թաղամասի բժշկական հաստատությունում, որոնք գտնվում էին առողջապահության նախարարության ենթակայության տակ[3]։ Նաև հիմնադրել է «Ունական» կոչվող կլինիկան, որի դեղագործն իր խորթ քույր Չան Քսավիեն էր։

Բուժել է բոլոր սոցիալական դասերի պատկանող հիվանդների, ոչ թե միայն թաիլանդական բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչներին։ Քանի որ Բանգ Ռաքի բժշկական հաստատությունն զբաղվում էր սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով, նրա հիվանդներից շատերը աղքատ մարմնավաճառներ էին, որոնց նա բուժում էր անվճար[3]։ Նույնիսկ իր երեխաներին կրծքով կերակրելիս շարունակել է աշխատել՝ օրվա ընթացքում տուն գնալով երեխային կերակրելու համար ու կեսօրին նորից աշխատանքի վերադառնալով։ Նախընտրել է ինքը կրծքով կերակրել իր երեխաներին, թեև իր կարգավիճակի կանայք այդ ժամանակ օգտվում էին ծծմայրերի ծառայություններից[3]։

Քսավիեի կարիերայի ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել 1932 թվականի օգոստոսի 12-ին, երբ նրա օգնությամբ լույս աշխարհ է եկել մոմրաջավոնգսե Սիրիկիտ Կիտիյակարան, որը հետագայում դառնալու էր Սիրիկիտ թագուհին՝ Ադուլյադեդ Պումիպոն (կամ Ռամա IX) թագավորի կինը և Մահա Վաջիրալոնգկորն (կամ Ռամա X) թագավորի մայրը {{{2}}} Չինաստան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություն Ֆրայա Սրիվիսանվաջայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականի օգոստոսի 15-ին ամուսնացել է Ֆրայա Սրիվիսարավաջայի հետ, որը 1932 թվականին դարձել է Թաիլանդի արտգործնախարարը։ Քսավիեին շնորհվել է տիկին Սրիվիսանվաջա տիտղոսը (անգլ.՝ Khun Ying Srivisanvaja)։ Ունեցել են երկու դուստր՝ Թան Ֆու Յինգ Մանասանիտ Վանիկուլ (ծնյալ՝ Սրիվիսանվաջա) և Խուն Յինգ Սավիտրի Սրիվիսանվաջա, ու մեկ որդի՝ Կիտիրատ Սրիվիսանվաջա։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսավիեն հիվանդացել է էնցեֆալիտով և մահացել գիրպի բարդացումից 1932 թվականի դեկտեմբերի 6-ին[1]։ Նա ընդամենը 34 տարեկան էր։

Հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մայիսի 29-ին Գուգլ ընկերությունը Google Doodle-ով անդրադարձել է նրա կյանքին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Srisuwan, Artyasit (2018 թ․ նոյեմբերի 15). «คุณหมอมากาเร็ต ลิน เซเวียร์ แพทย์หญิงคนแรกของเมืองไทย» [Dr. Margaret Lin Xavier – Thailand's first female doctor]. The Matter. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  2. Chiumkanokchai, Chariya (2019 թ․ ապրիլի 8). «Tackling online gender bias». Bangkok Post. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 นารีผู้มีคุณ [Virtuous Women]. The National Identity Office, Secretariat of the Cabinet of Thailand. 1992.
  4. «Celebrating Margaret Lin Xavier (Lin Srivisarnvaja)». Google. 2020 թ․ մայիսի 29.