Մարգարեթ Էկպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեթ Էկպո
անգլ.՝ Bassey Sampson Ekpenyong Efa
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1914(1914-07-27)
ԾննդավայրCross River State, Նիգերիա
Մահացել էսեպտեմբերի 21, 2006(2006-09-21)[1] (92 տարեկան)
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունԴուբլինի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան
ԿուսակցությունՆիգերիայի և Կամերունի ազգային խորհուրդ

Մարգարեթ Էկպո (անգլ.՝ Margaret Ekpo, հուլիսի 27, 1914(1914-07-27), Cross River State, Նիգերիա - սեպտեմբերի 21, 2006(2006-09-21)[1]), նիգերիացի ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, Նիգերիայի առաջին հանրապետությունում սկսնակ կին քաղաքական գործիչ, էթնիկական համերաշխության ներքո համախմբված կանանց խմբի առաջատար անդամ[2]։ Որպես նախաձեռնող և ազգայնական քաղաքական գործիչ մեծ դեր է խաղացել Արևելյան Նիգերիայի Աբա քաղաքում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Էկպոն ծնվել է Քրոս Ռիվեր նահանգի Քրիք քաղաքում։ 1934 թվականին ավարտել է դպրոցը։ Հոր մահվան պատճառով հետագա ուսուցման պլանները հետաձգվել են։ Դպրոցում աշխատել է որպես տարրական դասարանների ուսուցիչ։ 1938 թվականին ամուսանցել է բժիշկ, իբիբո էթնիկ խմբի ներկայացուցիչ Ջոն Ուդո Էկպոյի հետ, իսկ Մարգարեթը եղել է իգբո և էֆիկ էթնիկ խմբերից։ Ավելի ուշ նա ամուսնու հետ տեղափոխվել է բնակվելու Աբա քաղաքում։

1946 թվականին Մարգարեթը հնարավորություն է ունեցել սովորելու Դուբլինի տեխնոլոգիաների ինստիտուտում՝ ստանալով տնտեսագիտության և տնային կառավարման դիպլոմ։ Նիգերիա վերադառնալով՝ Աբայում հիմնում է Տնային կառավարման և կարի ինստիտուտ։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական բնագավառ է մուտք գործել 1945 թվականից։ Մարգարեթի ամուսինը վրդովված էր նիգերիայի բժիշկների նկատմամբ գաղութային ադմինիստրատորների վերաբերմունքից, սակայն որպես պետական ծառայող, նա չէր կարողանում մասնակցել հանդիպումներին և հարցերի քննարկմանը։ Ամուսնու փոխարեն հանդիպումներին ու քննարկումներին մասնակցում է Մարգարեթը, որտեղ քննարկվում էր քաղաքի գաղութային կառավարման խտրականության գործընթացները և պայքարում էին մշակութային և ռասայական անհավասար վարչարարության դեմ։ Նա ներկա է գտնվել այն քաղաքական հավաքին, որտեղ քաղաքական ճառերով հանդես են եկել Մբնու Օջիկեն, Ննամդի Ազիկիիվեն և Հերբերտ Մաքոլեյը։ Աբայում նա կազմակերպում է շուկայի կանանց ասոցիացիա[4]։ Ասոցիացիայի միջոցով նա նպաստել է կանանց համերաշխությանը՝ որպես կանանց տնտեսական իրավունքների, տնտեսական պաշտպանվածության և կանանց ընդգրկուն քաղաքական իրավունքների պայքարի հարթակ։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում կանանց իրավունքների դերի բարձրացումը Մարգարեթին դրդեց նույնը պահանջելու իր երկրի կանանց համար՝ պայքարելով խտրականության և կանանց քաղաքական դերի համար։ Մարգարեթը տեսնում էր, որ արտերկրում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, կանայք արդեն պայքարում էին քաղաքացիական իրավունքների համար, և քաղաքական ու քաղաքացիական հարցերում նրանց ձայնն ավելի լսելի էր, քան նրանց գործընկերների ձայնը Նիգերիայում։ Մարգարեթը ընդգրկվում է «Նիգերիայի և Կամերունի ազգային խորհուրդ» կուսակցության (NGNC) կազմում։ 1950-ական թվականներին ցույց է կազմակերպում ածխի հանքում զոհվածների համար։ 1953 թվականին կուսակցության կողմից նշանակվում է տարածաշրջանային ղեկավար, 1954 թվականին հիմնում է Աբայի կանանց քաղաքային ասոցիացիան։ 1955 թվականին Աբայի քաղաքային ընտրություններում կանայք իրենց ձայներով գերազանցում են տղամարդկանց[5]։

1961 թվականին Մարգարեթը Արևելյան տարածաշրջանային ժողովում պաշտոն է զբաղեցնում, որը նրան հնարավորություն է տալիս պայքարելու կանանց հիմնահարցերի, մասնավորապես տնտեսական, քաղաքական հարցերում կանանց առաջընթացի համար[6]։

2001 թվականին Կալաբար օդնավակայանը կոչվել է Մարգարեթ Էկպոյի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20120224234226/http://allafrica.com/stories/200610040288.html
  2. Toyin Falola, Adebayo Oyebade. Africa World Press, 2002, p. 374. ISBN 0-86543-998-2
  3. Jeremiah I. Dibua. Ashgate Publishing, Ltd, 2006, p. 68. ISBN 0-7546-4228-3
  4. "S-South Presidency Long Overdue, But...", Vanguard, Nigeria, 11 July 2005.
  5. Etim and James, p. 109.
  6. James S. Etim, Valentine Udoh James. The Feminization of Development Processes in Africa: Current and Future Perspectives, Praeger Publishers, 1999, p. 108-110.