Մարգարեթ Բուրք-Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեթ Բուրք-Ուայթ
անգլ.՝ Margaret Bourke-White
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1904(1904-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Մահացել էօգոստոսի 27, 1971(1971-08-27)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրՍթենֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունՄիչիգանի համալսարան, Կոռնելի համալսարան, Պերդյու համալսարան, Կոլումբիայի համալսարան, Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան, St. Catharine Academy? և Plainfield High School?
Մասնագիտությունլուսանկարիչ, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, լրագրող, գրող և արվեստագետ
ԱմուսինԷրսկին Կոլդուել
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Margaret Bourke-White Վիքիպահեստում

Մարգարեթ Բուրք-Ուայթ (անգլ. Margaret Bourke-White, հունիսի 14, 1904(1904-06-14)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - օգոստոսի 27, 1971(1971-08-27)[1][2][3][…], Սթենֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][5]), ամերիկացի լուսանկարիչ և ֆոտոլրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Բուրք-Ուայթը ծնվել է Բրոնքսում (Նյու Յորք, ԱՄՆ) բնագետ և ինժեներ Ժոզեֆ Ուայթի և տնային տնտեսուհի Մինի Բերկի ընտանիքում։ Նա իր երիտասարդությունն անց է կացրել Բաունդ Բրուքում (Նյու Ջերսի

1922 թվականին Բուրկ-Ուայթը ընդունվել է Կոլումբիայի համալսարան և ուսումնասիրել հերպետոլոգիա։ Այդ ժամանակահատվածում նա հետաքրքվել է լուսանկարչությամբ։ 1925 թվականին Բուրկ-Ուայթը ամուսնացել է Էվերեթ Չեփմանի հետ։ Այնուհետև նա փոխել է մի քանի համալսարան և, վերջապես, 1927 թվականին ավարտել Քորնելի համալսարանը։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Քլիվլենդ (Օհայո), որտեղ էլ անցել է աշխատանքի՝ որպես արդյունաբերական լուսանկարիչ Օթիս Ստիլ ընկերությունում (անգլ.՝ Otis Steel Company):

Ֆոտոլրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Բուրք-Ուայթը դառնում է Fortune ամսագրի խմբագիր։ 1930 թվականին նա դառնում է առաջին արևմտյան լուսանկարիչը, որն այցելել է ԽՍՀՄ-ի արդյունաբերական վայրեր։ Ավելի ուշ Հենրի Լյուսը նրան հրավիրել է աշխատելու Լայֆ ամսագրում, որտեղ Բուրք-Ուայթը դարձել է առաջին կին ֆոտոլրագրողը։

1936 թվականի նոյեմբեր 23-ին Լայֆը հրատարակել է իր առաջին աշխատանքը` լուսանկարներ Ֆորտ Պեկի ամբարտակի կառուցումից։ Շապիկի լուսանկարը հետագայում օգտագործվել է ամերիկյան փոստային նամականիշների վրա։

1939-1942 թվականներին Բուրք-Ուայթը ամուսնացել է Էրսկին Քալդուելի հետ, որի հետ նրանք հրատարակել են «Դու տեսել ես նրանց դեմքերը» գիրքը (en: You Have Seen Their Faces, 1937)՝ նվիրված ամերիկյան հարավում գտնվող մեծ ճգնաժամին։

1946 թվականին Մարգարեթը Լայֆ ամսագրի կողմից ուղարկվում է Հնդկաստան՝ փաստելու երկրի ազատության պայքարը։ Գանդիի լուսանկարում Բուրք-Ուայթը, շեշտը դնելով հնդկական անկախության խորհրդանիշ հանդիսացող պտտվող անիվի վրա, այն դնում է առաջին պլանում[9]։

1949 թվականի վերջին Լայֆ ամսագիրը մի քանի ամսով Մարգարեթին ուղարկում է Հարավային Աֆրիկա[9]։ Այնտեղ՝ Յոհաննեսբուրգի մոտակայքում գտնվող հանքավայրում՝ 1500 մետր խորության վրա, Մարգարեթը լուսանկարում է ուժեղ տապից քրտինքով թրջված երկու տեղացի հանքափորների[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և հետպատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Բուրք-Ուայթը դարձավ առաջին կին ռազմական լրագրողը և առաջին կինը, ում թույլատրվեց աշխատել ճակատում։ 1941 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին նա այցելեց ԽՍՀՄ։ Նրա մնալը համընկավ Գերմանիայի կողմից ոչ ագրեսիվ պայմանագրի խախտման հետ։ Նա միակ արտասահմանցի լուսանկարիչն էր, որը Մոսկվայում էր Գերմանիայի հարձակման ժամանակ։ Ավելի ուշ նա ամերիկյան զորքերին ուղեկցեց Հյուսիսային Աֆրիկա, ապա՝ Իտալիա և Գերմանիա։

1945 թվականի գարնանը Բուրկ-Ուայթը ԱՄՆ գեներալ Ջորջ Պատթոնին ուղեկցեց իր շրջագայությանը Գերմանիա։ Նույն ժամանակահատվածում նա այցելեց Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար։ Պատերազմից հետո Բուրք-Ուայթը հրատարակեց «Սիրելի հայրենիք, հանգիստ հանգստացիր» (անգլ.՝ Dear Fatherland, Rest Quietly) գիրքը, որում արտացոլեց այն, ինչ տեսել էր պատերազմի ընթացքում և անմիջապես հետո։

Աշխատանքին բնութագրական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Մարգարեթը հստակեցնում էր ցանկացած իրադարձության օբյեկտիվ էությունը, առանձնացնում էր գլխավորը, իսկ հետո նկարահանում էր այնպես, որ յուրաքանչյուր անհատական նկար ցույց տա իր վերաբերմունքն այս ամբողջ նյութի նկատմամբ։ Նա ստեղծեց լրագրողական դինամիկ ֆոտոշարքեր, ավարտեց պատմություններ, որոնք փոխանցում էին նրա տեսողական տպավորությունները ոչ միայն անձի տեսքից, այլ նաև այն բանից, թե ինչ է նա ասում իրեն։ Նա ջանում էր լուսանկարել իր հերոսների արտաքին միջավայրը և սոցիալական ֆոնը, նրանց աշխատանքը, կյանքը։ Նա գիտեր նրանց արտաքին տեսքը, գիտեր, թե իրենք ինչ են ներկայացնում որպես անհատներ, և նկարի նկարահանման վայրկյանի այդ հատվածը կենդանի էր՝ հոյակապ բովանդակությամբ լցված։ Նրանք, ովքեր մակերեսորեն էին նայում, արագորեն ճանաչում էին թեման, և նրանք, ովքեր ավելի խորաթափանց էին, տեսնում էին ավելի խորը իմաստ։ Պատկերը փոխանցելու նրա եղանակը տարբեր մակարդակների հուզական արձագանքներ է առաջացնում, իսկ նրա շարադրությունները բարդ կոմպոզիցիաներ են, լրագրողական լուսանկարչության նոր փորձառություններ։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Բուրք-Ուայթը լուսաբանեց Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա հակամարտությունը։ Մուհամմեդ Ալի Ջիննայի և Մահաթմա Գանդիի բազմաթիվ լուսանկարների հեղինակ է[10]։

1950-ականներին Բուրք-Ուայթի մոտ ախտորոշվեց պարկինսոնի հիվանդություն։ Այդ ժամանակ նա հիսուն տարեկան էր։ Դրանից հետո նա ստիպված էր կրճատել աշխատանքի քանակը՝ պարբերաբար դիմելով ֆիզիոթերապիայի և վիրաբուժության՝ հիվանդության առաջընթացը դանդաղեցնելու համար[11]։

1963 թվականին նա հրատարակեց իր ինքնակենսագրությունը՝ «Սեփական դիմանկարը» (անգլ.՝ Portrait of Myself), որը դարձավ բեսթսելլեր։ Այնուամենայնիվ, դրանից հետո, հիվանդության առաջընթացի պատճառով, նա ստիպված էր փաստացի փակվել Դերիենեյում գտնվող իր սեփական տանը։ Մարգարեթ Բուրք-Ուայթը մահացավ 1971 թվականի օգոստոս 27-ին 67 տարեկան հասակում Քոնեքթիքութում։

Թանգարանների աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Բուրք-Ուայթի լուսանկարները պահվում են Բրուքլինի թանգարանում, Քլիվլենդի արվեստի թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում և Կոնգրեսի գրադարանում[12]։

Բուրք-Ուայթի գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դուք տեսել եք նրանց դեմքերը», You Have Seen Their Faces 1937, Էրսկին Կոլդուելի հետ
  • «Դանուբից հյուսիս», North of the Danube 1939, Էրսկին Կոլդուելի հետ
  • «Նկարներ Սուսաստաանյան պատերազմից»,Shooting the Russian War 1942
  • «Նրանք անվանում են Purple Heart Valle», They Called it Purple Heart Valley 1944
  • «Ազատության կեսին»,Halfway to Freedom 1949
  • «Սեփական դիմանկար»,Portrait of Myself 1963
  • «Հարազատ հայրենիք», Dear Fatherland 1946
  • «Պատերազմի համը» The Taste of War
  • «Մարգարեթ Բուրք-Ուայթի լուսանկարները» The Photographs of Margaret Bourke-White

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Margaret Bourke-White (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artnet — 1998.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.artnet.com/artists/margaret-bourke-white/
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://www.womenofthehall.org/inductee/margaret-bourkewhite/
  8. https://www.cwhf.org/inductees/margaret-bourkewhite
  9. 9,0 9,1 9,2 Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
  10. Sengupta, Somini, "Bearing Steady Witness To Partition’s Wounds, The NewYork Times, страницы E1, E7
  11. Margaret Bourke-White: Photographer Արխիվացված 2013-12-13 Wayback Machine (անգլ.)
  12. Gallery M (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Siegel B. An eye on the world: Margaret Bourke-White, photographer. New York: F. Warne, 1980
  • Goldberg W. Margaret Bourke-White: a biography. New York: Harper & Row, 1986.
  • Kay Flavell M. You Have Seen Their Faces: Gisèle Freund, Walter Benjamin and Margaret Bourke-White as Headhunters of the Thirties. Berkeley: University of California Press, 1994

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Բուրք-Ուայթ» հոդվածին։