Jump to content

Մարգագետնի աթոռով թռիչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգագետնի աթոռով թռիչք
Օդերևութաբանական փուչիկների փնջով թռիչք՝ ոգեշնչված Լարի Ուոլթերսի փորձից Խմբագրել Wikidata
փնջային փուչիկներով թռիչք, չկառավարվող թռիչք Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Կոորդինատներ33°44′17″N 118°18′47″W Խմբագրել Wikidata
Թվական2 հուլիսի 1982 Խմբագրել Wikidata
Տևողություն2 ժամ Խմբագրել Wikidata
ՍկիզբՍան Պեդրո Խմբագրել Wikidata
ՄասնակիցԼարրի Ուոլթերս Խմբագրել Wikidata
Քարտեզ

Մարգագետնի աթոռով թռիչք, սովորական մարգագետնի աթոռից և հելիումով լցված օդերևութաբանական 42 փուչիկներից պատրաստված ինքնաշեն օդապարիկով 45-րոպեանոց թռիչք, որն իրականացրել է Լարի Ուոլթերսը 1982 թվականի հուլիսի 2-ին[1]։ Թռչող սարքը բարձրացել է մոտ 4900 մ, շեղվել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) Սան Պեդրո թաղամասի թռիչքի կետից և մտել է Լոնգ Բիչի օդանավակայանի մոտ գտնվող վերահսկվող օդային տարածք։ Վերջնական վայրէջքի ժամանակ ինքնաթիռը խճճվել է էլեկտրահաղորդման լարերի մեջ, սակայն Ուոլթերսը կարողացել է անվտանգ իջնել։ Թռիչքը գրավել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը և ոգեշնչել է բազմաթիվ նմանակողների[2], ֆիլմի (Դենի Դեքչեյր) և մյուզիքլի ստեղծման։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենս Ռիչարդ «Լարի» Ուոլթերսը երազել է օդանավ վարել , բայց վատ տեսողության պատճառով չի կարողացել դառնալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու։ Նա դարձել է բեռնատարի վարորդ[3]։ Լարին առաջին անգամ մտածել է օդերևութաբանական օդապարիկներով թռիչք կատարելու մասին 13 տարեկանում, երբ տեսել է դրանք կախված ռազմական պահեստի առաստաղից։

1982 թվականին նա որոշել է փորձարկել իր թռիչքի գաղափարը։ Նա մտադիր է եղել թռչել Մոհավի անապատի վրայով, ապա օգտագործել օդամղիչ ատրճանակ՝ պայթեցնելու որոշ փուչիկներ, որ անվտանգ վայրէջք կատարի[4]։

Պատրաստություն և թռիչք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի կեսերին Ուոլթերսը և նրա ընկերուհին՝ Քերոլ Վան Դոյզենը, գնել են 2,4-մետրանոց 45օդերևութաբանական փուչիկներ ռազմական պահեստից[5] և հելիումի բալոններ California Toy Time Balloons ընկերությունից: Նրանք օգտագործել են նրա գործատուի՝ FilmFair Studios-ի կեղծ պահանջագիր, որում ասվում էր, որ փուչիկները նախատեսված են հեռուստատեսային գովազդի համար: Լարին 109 դոլարով Sears-ից գնել է մարգագետնի աթոռ։

1982 թվականի հուլիսի 2-ին Ուոլթերսը 42 փուչիկ (չնայած նա երբեմն հարցազրույցներում մեջբերում էր 43-ը)[6] ամրացրել է իր մարգագետնի աթոռին, լցրել դրանք հելիումով, վերցրել պարաշյուտ և իրեն ամրացրել աթոռին՝ Սան Պեդրոյի Արևմտյան 7-րդ փողոցի 1633 հասցեում գտնվող Քերոլի մորը պատկանող տան բակում։ Նա վերցրել էր օդամղիչ ատրճանակ, ռացիա, սենդվիչներ, 2 լիտր Կոկա-Կոլա, գարեջուր և տեսախցիկ[7][8]։ Մարգագետնի աթոռը ավտոմեքենային կապող պարանը վաղաժամ կտրվել է։ Չհասցնելով իշխանություններին տեղեկացնել թռիչքի մասին՝ Ուոլթերսի մարգագետնի աթոռը արագ բարձրացել է 4900 մ բարձրության վրա և նկատվել է երկու առևտրային ինքնաթիռներից[6]։ Նա դանդաղ սահել է Լոնգ Բիչի վրայով և հատել Լոնգ Բիչի օդանավակայանի հիմնական մոտեցման միջանցքը։

45 րոպե երկնքում անցկացնելուց հետո Ուոլթերսը օդամղիչ ատրճանակով մի քանի օդապարիկ է պայթեցրել՝ զգույշ լինելով, որ բեռի հավասարակշռությունը չխախտի։ Այնուհետև նա պատահաբար ատրճանակը գցել է։ Չնայած տեսախցիկ վերցնելուն, Լարին որևէ լուսանկար չի արել։ Նա դանդաղ իջավ, մինչև որ օդապարիկից կախված պարանները խճճվել են էլեկտրահաղորդման գծի մեջ Լոնգ Բիչի 423 E 44th Way հասցեում։ Էլեկտրահաղորդման գիծը կտրվել է, ինչը հանգեցրել է 20 րոպեանոց էլեկտրաէներգիայի անջատման։ Լարին անվնաս վայրէջք է կատարել[9]։

Լոնգ Բիչի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները Ուոլթերսին անմիջապես ձերբակալել են։ Հաղորդվում է, որ տարածաշրջանային անվտանգության տեսուչ Նիլ Սավոյն ասել է. «Մենք գիտենք, որ նա խախտել է Դաշնային ավիացիայի մասին օրենքի որոշ մասեր, և հենց որ որոշենք, թե որ մասն է դա, նրան կառաջադրվի որևէ մեղադրանք։ Եթե նա ունենար օդաչուի լիցենզիա, մենք կկասեցնեինք այն, բայց նա չունի»[10]։ «Քաղաքացիական ինքնաթիռ շահագործելու մեղադրանքը», հանվել է, քանի որ այն կիրառելի չէր նրա դասի ինքնաթիռի համար։ Ուոլթերսը սկզբում տուգանվեԼ է 4000 դոլարով։

Վայրէջքից անմիջապես հետո Ուոլթերսը մամուլի հետ զրույցում ասել է[11][12].  

Դա մի բան էր, որ ես պետք է անեի։ Ես այս երազանքն ունեի քսան տարի, և եթե չկատարեի այն, կարծում եմ՝ կհայտնվեի հոգեբուժարանում։

Նա նաև ասել է[13].

13 տարեկանից ի վեր երազել եմ օդերևութաբանական օդապարիկով բարձրանալ կապույտ երկինք […] Աստծո շնորհիվ ես իրականացրի իմ երազանքը։ Բայց ես այլևս դա չեմ անի ոչնչի դիմաց։

Օդապարիկն անվանվել է «Ոգեշնչում I»։ «Մարգագետնի աթոռ» Լարին 1993 թվականի Դարվինի մրցանակաբաշխությունում արժանացել է «Ռիսկի տակ գտնվող կենդանի մնացած» տիտղոսին: Իր թռիչքից տասը օր անց Ուոլթերսը հայտնվել է «Late Night with David Letterman» հաղորդման մեջ[14]։ Նա կարճ ժամանակով պահանջված է եղել որպես մոտիվացիոն խոսնակ և թողել է բեռնատարի վարորդի աշխատանքը։ Նա նկարահանվել է Timex-ի տպագիր գովազդում 1990-ականների սկզբին[15], բայց երբեք մեծ գումար չի վաստակել իր փառքից[16]։

Արտաքին պատկերներ
Լարիի մարգագետնի աթոռի չթվագրված լուսանկարը

Ըստ որոշ տեղեկությունների, թռիչքի ժամանակ օգտագործված մարգագետնի աթոռը նվիրաբերվել է Ջերի Ֆլեք անունով տղայի, չնայած Ուոլթերսը զղջացել է դրա համար, երբ Սմիթսոնյան ինստիտուտը խնդրել է նրան նվիրաբերել այն իր թանգարանին[17]։ Քսան տարի անց Ֆլեքը էլեկտրոնային նամակ է ուղարկել Մարկ Բարիին՝ օդաչու, որը փաստաթղթավորել էր Ուոլթերսի պատմությունը և կայք էր նվիրաբերել դրան, և ներկայացրել է իր ինքնությունը[18]։ Այդ պահին աթոռը դեռևս գտնվել է նրա ավտոտնակում՝ ամրացված որոշ սկզբնական պարաններին և ջրամաններին, որոնք օգտագործվել էին որպես բալաստ[17]։ Աթոռը տրամադրվել է Սան Դիեգոյի օդատիեզերական և տիեզերական թանգարանին, որտեղ այն ցուցադրվել է 2014 թվականին[19]։ Ավելի ուշ այն նվիրաբերվել է Սմիթսոնյան ինստիտուտին։ Վիրջինիայի Սթիվեն Ֆ. Ուդվար-Հեյզի կենտրոնում ցուցադրվելուց հետո[20], մարգագետնի աթոռն այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Ազգային օդատիեզերական և տիեզերական թանգարանում[21]։

Հետագա կյանք ու մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի հետագա տարիներին Ուոլթերսը լեռնագնացությամբ է զբաղվել Սան Գաբրիել լեռներում և կամավորական աշխատանք է կատարել Միացյալ Նահանգների անտառային ծառայությունում: Ավելի ուշ նա բաժանվել է 15 տարվա ընկերուհուց և պարբերաբար կարողացել է աշխատանք գտնել որպես անվտանգության աշխատակից[22]: 1993 թվականի հոկտեմբերի 6-ին, 44 տարեկան հասակում, Ուոլթերսը կրակելով սրտին ինքնասպան է եղել՝ Լոս Անջելեսի ազգային անտառում[22]:

Հանրաճանաչ մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան Pinback խմբի «Walters» երգը, որը ներառված է նրանց 2007 թվականի «Autumn of the Seraphs» ալբոմում, պատմում է այդ իրադարձության և դրանից հետո Ուոլտերսի կյանքի մասին։

Այս իրադարձությունների հիման վրա ստեղծվել է կատակերգական «42 փուչիկ» մյուզիքլը, որի, պրեմիերան կայացել է Մեծ Բրիտանիայի Սոլֆորդի «Լոուրի» թատրոնում 2024 թվականի ապրիլին[23]։ Այն իր հյուսիսամերիկյան պրեմիերան ունեցել է Չիկագոյում 2025 թվականի հունիսի 10-ին՝ Չիկագոյի Շեքսպիրյան թատրոնում[24]։

2003 թվականի ավստրալիական «Դենի Դեքչեյր» կատակերգական ֆիլմը ոգեշնչված է Ուոլթերսի պատմությունից: 2024 թվականից ռեժիսոր Նիրվան Մալիկի կողմից նկարահանվում է «Լարիի մարգագետնի աթոռը» վերնագրով վավերագրական ֆիլմ, որն օգտագործում է Ուոլթերսի թռիչքի վաղուց կորած կադրերը[25]:

«Բլրի արքան» հեռուստասերիալի 2003 թվականի «Բոբի Հիլի սխալ դաստիարակությունը» դրվագում ներկայացված է ենթասյուժե, որտեղ Բիլ Դոտերիվը փորձում է թռչել մարգագետնի բազկաթոռի վրա, որին ամրացված են օդերևութաբանական փուչիկներ։

«Մալքոլմը կենտրոնում» հեռուստասերիալի 2003 թվականի «Օրական խնամք» դրվագում ներկայացված է ենթասյուժե, որտեղ Ռիզը ցանկանում է բարձրանալ երկինք՝ օգտագործելով մարգագետնի բազկաթոռ և օդապարիկներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Chair, Lawn, Larry Walters | National Air and Space Museum». airandspace.si.edu (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. ↑ Faber, John (1960). Great News Photos. New York: Dover (re-publication - 1978). էջ 76. ISBN 0486236676. Վերցված է 22December 2020-ին.
  3. ↑ «1982 Honorable Mention: Lawn Chair Larry». Darwinawards.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. ↑ Late Night with David Letterman. 1982 թ․ հուլիսի 12. Event occurs at 11:00–21:00.
  5. ↑ Mikkelson, David (2000 թ․ դեկտեմբերի 21). «Did a Man Fly in a Lawn Chair Attached to Helium Balloons?». Snopes (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 29-ին.
  6. 1 2 Late Night with David Letterman. 1982 թ․ հուլիսի 12. Event occurs at 11:00–21:00.
  7. ↑ Mikkelson, David (2000 թ․ դեկտեմբերի 21). «Did Larry Walters Fly in a Lawn Chair Attached to Helium Balloons?». Snopes (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
  8. ↑ Oliver, Myrna (1993 թ․ նոյեմբերի 24). «Larry Walters; Soared to Fame on Lawn Chair». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
  9. ↑ True Story of Larry Walters via Yahoo!
  10. ↑ «Truck Driver Takes to Skies in a Lawn Chair». The New York Times. 1982 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. ↑ Rose, Ron (2013 թ․ մայիսի 29). «Keep dreaming». Arlington Today. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. ↑ «Did a Man Fly in a Lawn Chair Attached to Helium Balloons?». Snopes.com (ամերիկյան անգլերեն). 2000 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  13. ↑ «TRUCK DRIVER TAKES TO SKIES IN A LAWN CHAIR». New York Times. 1982 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. ↑ Late Night with David Letterman. 1982 թ․ հուլիսի 12. Event occurs at 11:00–21:00.
  15. ↑ «Scan of Walters' Timex ad». Check-six.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. ↑ «The Balloon Boy Hoax—Solved!». 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  17. 1 2 Barry, Mark. «Lawnchair man's chair found». Mark Barry official site. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  18. ↑ «The Official Site Of "The Lawn Chair Pilot"». Mark Barry.
  19. ↑ «New Additions to Ripley's Believe It or Not! Exhibition». San Diego Air and Space Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  20. ↑ Maksel, Rebecca (2019 թ․ սեպտեմբեր). «How the Balloon-Borne "Flying Lawn Chair" Got Into the Smithsonian». Air & Space. Smithsonian Institution. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  21. ↑ «Chair, Lawn, Larry Walters | National Air and Space Museum». airandspace.si.edu (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. 1 2 «Crash Landing: A Daredevil's Despair Ends in his Suicide». People. 1993 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին.
  23. ↑ «42 Balloons: New musical follows man who flew over LA in a garden chair». BBC News. 2024 թ․ ապրիլի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
  24. ↑ «42 Balloons». 2025 թ․ հունվարի 6.
  25. ↑ «Larry Walters Documentary (IN PRODUCTION)». Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 29-ին.