Մարգագետնային չքչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարգագետնային չքչքանից)
Մարգագետնային չքչքաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Կեռնեխներ
Լատիներեն անվանում
Saxicola rubetra
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մարգագետնային չքչան (լատին․՝ Saxicola rubetra), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրողչվող է, քիչ տարածված։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 21-24 սմ, կենդանի զանգվածը՝ 13-15 զ։ Պոչը կարճ է, կուրծքը՝ նարնջագույն, կտուցը, ոտքերը՝ սև։ Բնադրման շրջանում հասուն արուի մարմինը վերևից դարչնագույն-սև է, հոնքերը, բեղերը՝ սպիտակ, թևերին կան սպիտակ բծեր։ Էգն ավելի խամրած է, հոնքը՝ բաց դարչնագույն-դեղին։ Հետբնադրման շրջանում էգը և արուն նման են բնադրման շրջանի էգին, սակայն վերևից փետուրները բաց գույնի լայն երիզներով են։ Երիտասարդի մարմինը վերևից խամրած դարչնագույն է՝ սպիտակ պտերով, կոկորդը և կուրծքը՝ դարչնագույն խայտերով։ Զոհին հետևում է՝ խոտերին կամ ցանկապատերին նստած։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է լեռնամարգագետիններում, չուի ընթացքում լայնորեն տարածված է։

Մարգագետնային չքչքան, բնորոշ վարքագիծ.

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ մարտի 1-ին կեսից հոկտեմբերի 1-ին տասնօրյակ։ Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի 2-րդ կես-մայիսի ընթացքում։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին՝ մայիսի 1-ին կես-հունիսի ընթացքում։ Դնում է 19 մմ տրամագծով, բաց դարչնագույն 4-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 11-13-րդ օրը, սակայն ինքնուրույն թռիչքի են դիմում ևս 2-3 շաբաթ ծնողների խնամքի տակ գտնվելուց հետո։ Աշնանային չուն՝ հուլիսի վերջ-օգոստոսին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետնային չքչան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետնային չքչան» հոդվածին։