Մարգագետնային ծիծառակտցար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգագետնային ծիծառակտցար
Մարգագետնային ծիծառակտցար
Մարգագետնային ծիծառակտցար
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Ծիծառակտցարներ (Glareolidae)
Ցեղ Glareola
Տեսակ Մարգագետնային ծիծառակտցար (G. pratincola)
Միջազգային անվանում
Glareola pratincola
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Մարգագետնային ծիծառակտցար, (լատ.՝ Glareola patincola), ծիծառակտցարների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հնարապետության Կարմիր գրքում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող է, տարածված։ Մարմնի երկարությունը 25 սմ է, թևերի բացվածքը՝ 60-65 սմ, կենդանի զանգվածը՝ 88-105 գ։ Կտուցը փոքր է, թևերը՝ երկար, պոչը՝ մկրատաձև, ծայրը փակված թևի ծայրին հավասար է կամ նրանից երկար։ Բնորոշ հատկանիշը թևատակի դարչնակարմրավուն, դժվար նկատելի փետրածածկի առկայությունն է։ Թևի հետին եզրը սպիտակ է։ Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից մոխրադարչնագույն է, կզակն ու կոկորդը՝ ավելի բաց գույնի՝ սև եզրագծով։ Կտուցը սև է, հիմքում՝ կարմիր։ Հետբնադրման շրջանում կոկորդի գիծը բեկված խայտերով է։ Երիտասարդի կոկորդն ու կուրծքը խայտավոր են։ Թռչում է ճիչով, մեծ բարձրություններում, հազվադեպ է ջուրը մտնում։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է ջրին մոտ, կավավազային կիսաանապատներում կամ լեռնատափաստաններում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային ամենավաղ վերադարձը (առանձին անհատներով կամ խիտ երամներով)՝ ապրիլի 3-րդ տասնօրյակին։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի երկրորդ կեսից։ Առաջացնում են փոքր գաղութներ, որտեղ բները տեղադրում են միմյանցից 7-22 մ հեռավորության վրա։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 80-110 մմ), ցամքարը՝ աղքատ (կամ չունի)։ Բնադրում է գետնին։ Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի առաջին տասնօրյակը։ Դնում է 32 մմ տրամագծով, դեղնասպիտակ՝ սև-դարչնագույն և մանուշակագույն վրձնախազերով 2-4 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 12%-ը)։ Թխսակալում են էգը և արուն. 1 ժամում արուն էգին փոխարինում է 2 անգամ։ Երիտասարդները թռիչքին լավ տիրապետում են հուլիս-օգոստոսին։ Աշնանային չուն սկսվում է սեպտեմբերի երկրորդ կեսից։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայում, Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Չուի շրջանում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում: Բնադրավայրեր հայտնաբերվել են Արմավիրի (գյուղ Տարոնիկ), Արարատի (Արմաշի ձկնաբուծական տնտեսություն) և Գեղարքունիքի (Սևանա լիճ) մարզերում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բնադրման տեղային բնույթով հազվագյուտ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Կանոնավոր բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից: Բնադրող գաղութի թվաքանակը հայտնի չէ:

Վտանգման հիմնական գործոններից է փոքր թվաքանակը, անասունների արածեցումն անմիջապես բնադրավայրերի մոտակայքում, որսագողությունը և բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում:

Պահպանություն միջոցառումներ չեն իրականացվում[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6