Մարատ Տարասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարատ Տարասով
Ծնվել էսեպտեմբերի 1, 1930(1930-09-01) (88 տարեկան)
ԾննդավայրԿոնդոպոգա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Federal State Budgetary Educational Institution of Higher Education “Petrozavodsk State University”?
ՊարգևներՌուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Մարատ Վասիլիի Տարասով (ռուս.՝ Мара́т Васи́льевич Тара́сов, 1 սեպտեմբերի, 1930, Կոնդոպոգա, Կարելիայի ԻԽՍՀ), ռուս բանաստեղծ, թարգմանիչ, Կարելիայի ԻԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1980), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1998), Կարելիայի Հանրապետության ժողովրդական գրող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Տարասովը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 1-ին Կարելիայի ԻԽՍՀ Կոնդոպոգա քաղաքում։ Հայրը, որ Լիժմա գյուղից էր և որպես տեխնիկ աշխատում էր Կոնդոպոգայի հիդրոէլէկտրոկայանում, քաղաքական հալածանքների է ենթարկվել ու գնդակահարվել 1932 թվականին։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մայրը երեխաների հետ էվակուացվել է Վոլոգդայի մարզ, որտեղից ընտանիքը Կարելիա է վերադարձել 1943 թվականին։ Սովորել է Կեմ, Սեգեժա, Սորտավալա քաղաքների դպրոցներում։

1949 թվականին հրատարակվել է Մարատ Տարասովի առաջին բանաստեղծությունը, 1951 թվականին «На рубеже» ամսագրում տպագրվել է «Ուսանողներ» (ռուս.՝ «Студенты») պոեմը։

1953 թվականին ավարտել է Պետրոզավոդսկի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, 1954 թվականին՝ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։

1954 թվականին լույս է տեսել Մարատ Տարասովի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սխրանք» («Подвиг»), իսկ 1955 թվականին Մարատ Տարասովը դառնում է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ 1954—1959 թվականներին եղել է «На рубеже» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ, իսկ 1959—1967 թվականներին՝ Կարելիայի ԻԽՍՀ Գրողների միության պատասխանատու քարտուղար։

Մարատ Տարասովի բանաստեղծություններն ընդգրկվել են 20-րդ դարի ռուսական քնարերգության «Строфы века» (1995) անթոլոգիայում։

Հայտնի են կարելիացի գրողների ու բանաստեղծությունների՝ Մարատ Տարասովի կողմից կատարված թարգամնությունները ռուսերեն. նա թարգմանել է Յալմարի Վիրտանենի, Տոբիաս Գուտարիի, Նիկոլայ Լայնեի, Յաակկո Ռուգոևի ստեղծագործույթունները։

2003 թվականից գլխավորում է «Գրողների կարելիական միություն» հասարակական կազմակերպությունը։ Բնակվում է Պետրոզավոդսկում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Подвиг։ Стихи. — Петрозаводск, 1954. — 79 с.
  • На север։ Стихи. — Петрозаводск, 1957. — 125 с.
  • Малая пристань։ Стихи. — М., 1959. — 76 с.
  • Друзья мои։ Стихи. — Петрозаводск, 1961. — 78 с.
  • Наедине։ Стихи. — Петрозаводск, 1966. — 55 с.
  • Над порогами рек։ Стихи. — М., 1983. — 78 с.
  • Снежность։ Стихи / Послеслов. Р. Рождественского. — Петрозаводск, 1982. — 174 с.։ порт.
  • Снова с Ладогой։ Стихотворения. — М., 1987. — 152 с.
  • Заберег։ Стихи. Эпиграммы. Песни. Переводы. — Петрозаводск, 1990. — 157 с.
  • Отава։ Стихи. — Петрозаводск, 2000. — 320 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Писатели Карелии: библиографический словарь/Карельский научный центр РАН; [сост. Ю. И. Дюжев]. — Петрозаводск: Острова, 2006. — 306 с. — С. 105—108. ISBN 5-98686-006-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Очерк истории советской литературы Карелии. — Петрозаводск, 1969. — О Тарасове М. В.։ С. 246—253
  • История литературы Карелии։ в 3-х т. Т. 3. — Петрозаводск, 2000. — С. 260—263.
  • Карелия։ энциклопедия։ в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 3։ Р — Я. — Петрозаводск։ ИД «ПетроПресс», 2011. — 384 с. ։ ил.,карт. — С. 161 ISBN 978-5-8430-0127-8 (т. 3)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]