Մարատ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մարատ Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1945(1945-09-21) (74 տարեկան)
ԾննդավայրՆոր Բայազետ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1989)
ՊարգևներՄխիթար Հերացու մեդալ

Մարատ Համազասպի Հովհաննիսյան (սեպտեմբերի 21, 1945(1945-09-21), Նոր Բայազետ), հայ վիրաբույժ: Բժշկական գիտություններ դոկտոր (1989), պրոֆեսոր (2002): ՀՀ ռազմաբժշկական ակադեմիայի նախագահ (2000): Հայկական բանակի կենտրոնական կլինիկայի հոսպիտալի հիմնադիրներից է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Հավհաննիսյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 21-ին, Գեղարքունիքի մարզի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում: 1969 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը: 1969-1976 թվականներին աշխատել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի փորձարարական և կլինիկական վիրաբուժության ինստիտուտում, 1976-1990 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտում: 1990-1999 թվականներին՝ հայկական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ: 1999-2002 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ: 2000 թվականին եղել է ՀՀ ռազմաբժշկական ակադեմիայի նախագահ, 2002 թվականից՝ Ազատամարտի վետերանների միության փոխնախագահ[1]:

Աշխատանքները վերաբերում են կերակրափողի սպիական նեղացումների պահպանողական բուժման և ռազմադաշտային վիրաբուժության խնդիրներին:

Ղարաբաղյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է վիրավորների բուժման աշխատանքներին: Հեղինակ է «Ռազմադաշտային վիրաբուժություն» (2000) ուսումնական ձեռնարկի:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1994):
  • Ազատամարտի վետերանների միության փոխնախագահ (2002 թվականից):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Клинические основы применения низкочастотного ультразвука в профилактике послеоперационных нагноений, лечении перитонита и гнойных ран, автореферат дис. ... д-ра мед. наук, 14.00.27 / М. А. Оганесян, М-во здравоохранения РСФСР, Перм. гос. мед. ин-т. - Пермь, 1988.
  • Рубцовые сужения пищевода и его анастомозов и их консервативное лечение. М. А. Оганесян, Ереван, Айастан, 1989.[2]
  • Հովհաննիսյան Մ. Հ., Ռազմադաշտային վիրաբուժություն, ուսումնական ձեռնարկ, 2000[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «Оганесян, Марат Амазаспович - Рубцовые сужения пищевода и его анастомозов и их консервативное лечение - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-07-25 
  3. Հովհաննիսյան Մարատ Համազասպի (2000)։ Ռազմադաշտային վիրաբուժություն: Ուսումնական ձեռնարկ։ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան։ Երևան: Ա.Հ