Մարատ Ջանվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարատ Գեղամի Ջանվելյանից)
Մարատ Ջանվելյան
Ծնվել էհունիսի 18, 1948(1948-06-18)
ԾննդավայրԿոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 26, 2017(2017-03-26) (68 տարեկան)
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1979)
Մասնագիտությունանասնաբույժ և անասնապահ
ԱշխատավայրԳետամեջի թռչնաբուծական տոհմային գործարան
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ
Կայքmaratjanvelyan.wordpress.com

Մարատ Գեղամի Ջանվելյան (հունիսի 18, 1948(1948-06-18), Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2017(2017-03-26))[1], հայ անասնաբույժ։ «Արզնի» տոհմային տնտեսության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Ջանվելյանը ծնվել է 1948 թ.հունիսի 18-ին Նոյեմբերյանի շրջանի (այժմ Տավուշի մարզի) Կոթի գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ 1955-1963 թթ. սովորել է Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում։ 1963-1966 թթ. աշխատել է որպես անասնապահ։ 1966-1972 թթ. սովորել է Ստեփանավանի Անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում։ 1968-1970 թթ.` ծառայել է Խորհրդային բանակում։ 1972-1975 թթ. աշխատել է Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես արտադրության պետ։ 1974-1979 թթ. սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ 1975-1985 թթ. աշխատել է Սովետաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես արտադրության պետ, ապա արտադրության գծով տնօրենի տեղակալ, այնուհետև` տնօրեն, 1985-1992 թթ.՝ Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես տնօրեն։ 1990-1994 թթ. մասնակցել է Կոթի գյուղի ինքնապաշտպանական գործողություններին։ 1990-1994 թթ. Կոթիում հիմնել է անասնապահական համալիր։

1996 թ. ստեղծել է «Արզնի» ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն թռչնա-անասնապահական համալիրը[2]։

Մահացել է 2017 թ. մարտի 26-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր, ուներ 3 զավակ, 9 թոռ։

Պարգևներ և շնորհակալագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ նախագահի 2001թ.սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, պարգևատրվել է Կոտայքի մարզպետարանի ոսկե հուշամեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, մի շարք այլ մեդալներով և պատվոգրերով։

  • Անանիա Շիրակացու մեդալ, ՀՀ նախագահի 2001 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագիր
  • «Կոտայքի մարզպետարանի» ոսկե հուշամեդալ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է Մարատ Ջանվելյանը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Մարատ Ջանվելյանը կյանքի 50 տարին նվիրել է հայրենական արտադրության զարգացմանը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.