Մարասկինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարասկինո
Ենթատեսակsour cherry liqueur?
Ծագման երկիր Ավստրիական կայսրություն
Անվանված էMarasca cherry?
 Maraschino Վիքիպահեստում

Մարասկին, մարասկինո (իտալ.՝ Maraschino), անգույն, չոր, մրգային լիկյոր՝ պատրաստված մարասկինյան բալից (լատին․՝ Prunus cerasus var. marasca). բալը մանրացվում է կորիզի հետ միասին, որպեսզի խմիչքին դառը նուշի համ հաղորդի։ Իրական մարասկինը պահվում է 3 տարուց ոչ պակաս, խմիչքում ալկոհոլի առակայությունը 32 % է[1]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ «Մարասկինո» Զադարից

Պատրաստման գործընթացը նման է կոնյակի պատրաստման գործընթացին։ Այնուհետև մարասկինոյին ավելացնում են շաքարային օշարակ, իսկ որոշ ժամանակ պահելուց հետո՝ ֆիլտրման փուլն է տեղի ունենում։ Մարասկինոն մրգային այլ լիկյորներից տարբերվում է նրանով, որ նրա արտադրության մեջ չի կիրառվում հյութ կամ մրգային էքստրակտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարասկինոյի արտադրությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1821 թվականին Խորվաթիայի Զադար քաղաքում։ 8 տարի անց այս խմիչքի արտադրության սեփականատերը՝ կոմերսանտ Ջիրոլամո Լուկսարդոն, ստացավ լիկյորի այս տեսակն արտադրելու մենաշնորհը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Զադարը հայտնվեց Հարավսլավիայի կազմում, Լուկսարդոյի ժառանգները Պադովայի մերձակայքում հիմնեցին նոր գործարան։ Այժմ նրանց լիկյորն արտադրվում է «Luxardo Maraschino» անվանման ներքո, իսկ խորվաթական մարասկինոն կրում է «Original Maraschino from Zadar» անվանումը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարասկինոն հաճախ կիրառվում է աղանդերների, պաղպաղակի, կոկտեյլների[2][3] բաղադրատոմսերում կամ աղցաններում՝ հատուկ համ հաղորդելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Похлёбкин, Вильям Васильевич Мараскин // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 199. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3
  • Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Мараскино (мараскин) // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]