Մարանյոն (գետ)

Մարանյոն[1](իսպ.՝ Marañón), գետ Պերուում, Ամազոնի ձախակողմյան ակունքը։ Երկարությունը 1600 կմ, ջրհավաք ավազանի մակերեսը 350 000 կմ² է, որը կազմում է Ամազոն գետի ողջ ջրհավաք ավազանի 5 %-ը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրի միջին տարեկան ծախսը կազմում է 15 600 մ³/վրկ. (տարեկան հոսքը՝ 491,96 կմ³): Նավարկելի է ակունքից հաշված 1000 կմ երկարության վրա [2] մինչև սահանքներին հասնելը։ Գետի հովտում բնակչությունը խիտ չէ, ամենամեծ բնակավայրը Նաուտա քաղաքն է (մոտ 19 551 մարդ) և Սան-Լորենսոն (մոտ 8 216 մարդ)[3][4]։ Հիմնական վտակներն են.
- աջակողմյան՝ Ուտկուբամբա, Պոտրո, Ուալյագա, Սամիրիյա
- ձախակողմյան՝ Չամայա, Սանտյագո, Մորոնա, Պաստասա, Չեմբիրա, Տիգրե։
Վերին հոսանքը գտնվում է բարձլեռնային կլիմայական մարզում, միջին ու ստորին հոսանքները՝ մերձհասարակածային մարզում։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 600-800 մմ վերին հոսանքում, իսկ ստորին հոսանքում այն հասնում է 3200 մմ։ Գետի սնուցումը հիմնականում անձրևային է։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկիզբ է առնում Նուպե և Լաուրիկոչա լեռնային երկու գետերի միախառնումից։ Ի տարբերություն Ամազոնի աջակողմյա ակունք համարվող Ուկայալի գետի, որն ամբողջությամբ նավարկելի է, Մարանյոնի հունը մեծ մասում ունի լեռնային բնույթ, բուռն է ու արագահոս։ Հատում է Կենտրոնական ու Արևելյան Անդերը, նեղ ու խորը կիրճերով (որոնց անվանում են «Պոնգո»), որոնք բաժանում են Կենտրոնական ու Արևմտյան Կորդիլիերները։ Ուտկուբամբա վտակի միացումից ներքև թեքվում է դեպի հյուսիսարևելք՝ հատելով Կենտրոնական Կորդիլիերները՝ առաջացնելով 27 պոնգո։ Ամասոնաս և Լորետո տարածաշրջանների սահմանագլխին՝ Սանտյագո վտակի միավորումից ներքև, դուրս է գալիս Ամազոնի դաշտավայր։ Միանալով Ոկայալի գետի հետ՝ սկիզբնավորում է աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը։
Հայտնագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետն առաջին անգամ նկարագրվել է 1700 թվականին ՝ չեխ ճիզվիտ Ս. Ֆրիցի կողմից։ Առաջին ճանապարհորդներից մեկը, որ նավարկել է գետը` Շառլ Մարի դե լա Քոնդամինն է։ Անվանվել է ի պատիվ նավապետ Մարանյոնի, ով բացել է նավագնացությունն այս գետի վրա[5]։ Վերին հոսանքը երկար ժամանակ մնացել է առանց հետազոտման։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին հոսանք[խմբագրել | խմբագրել կոդը]
-
(Ձախից-աջ) Նուպե և Լաուրիկոչա գետերը սկիզբ են տալիս Մարանյոնին
-
Մարանյոնի ստեղծած կիրճը
-
Մարանյոն, տեսարան Տինգո-Չիկո ճանապարհին
-
Մարանյոն, տեսարան Մորկա թունելից
Միջին հոսանք[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարանյոնի կիրճը, Ուրպիշա
-
Մարանյոն, Արանկայ
-
Մարանյոն, տեսարան Յարկան սարից
-
Մարանյոն, տեսարան Չականտո կամրջից
Ստորին հոսանք[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարանյոնը Պակայա Սամիրյա Արգելոցում
-
Գյուղ Մարանյոնի ափին
-
Նավագնացությունը Մարանյոնի վրա
-
Ռիո-Մարանյոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.internationalrivers.org/campaigns/mara%C3%B1%C3%B3n-river
- ↑ Мараньон / Михайлова М. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ «Карта городов Перу // Citypopulation.de»։ www.citypopulation.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-27
- ↑ «Населённые пункты региона Лорето // Citypopulation.de»։ www.citypopulation.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-27
- ↑ Zárate, Agustín de. Historia del descubrimiento y conquista del Perú // Biblioteca Peruana. Primera serie. Tomo II. — Lima: Editores Técnicos Asociados, 1968. — p. 203—204 (pp. 105—413)
|