Մարաթուկ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարաթուկ (այլ կիրառումներ)
Մարաթուկ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՍիիրթի մարզ և Բաթմանի մարզ

Մարաթուկ, Մարութա, լեռ Սասունում։

Լեռան վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանում է «սուրբ և բարեպաշտ» և այն Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել[1]։

Ըստ ավանդության՝ Մարութայի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական Տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։

2014 թվականի հուլիսին Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղչիի խումբը Մարաթուկի Սուրբ Աստվածածին վանքում նախաքրիստոնեական սեպագրություն է հայտնաբերել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]