Jump to content

Մարաթհի (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաթհի (լեզու)
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասSouthern Indo-Aryan?
Մասն էClassical Languages of India? և Schedule languages of India?
Երկրներ Հնդկաստան[1]
Խոսողների քանակ83 100 000 մարդ (2019)[2]
Գրերի համակարգBalbodh?
IETFmr
ԳՕՍՏ 7.75–97мар 440
ISO 639-1mr
ISO 639-2mar
ISO 639-3mar
 Marathi language Վիքիպահեստում

Մարաթհի հնդկական լեզուներից մեկը և մարաթհների լեզուն։ Մարաթհի խոսում է մոտ 99,1 միլիոն մարդ (2023), որոնք բնակվում են հիմնականում Հնդկաստանում և Մավրիկիոսում[3] ։ Այն Հնդկաստանի 22 պաշտոնական լեզուներից մեկն է և դասվում է աշխարհի 20 ամենատարածված լեզուների շարքին։

Մարաթհին ունի հին գրական ավանդույթներ։ Այն Մահարաշտրա նահանգի հիմնական լեզուն է։ Որպես ինքնուրույն լեզու՝ մարաթհին ձևավորվել է իր խմբի մյուս լեզուներից առանձնանալուց հետո՝ ենթադրաբար մոտ 1000 տարի առաջ[4]։

Գրավոր մարաթհիի ամենահին վկայությունը գտնվում է Հնդկաստանի հարավում գտնվող Շրավանաբելագոլա քաղաքի հազարամյա հսկայական արձանի վրա։ Արձանագրությունը պատմում է Գանգարայա արքայի մասին, որը ֆինանսավորել է արձանի կառուցումը, ինչպես նաև նրա զորավար Չամունդարայայի մասին, որը ղեկավարել է շինարարությունը։ Մարաթհի լեզվի գլխավոր գրական գործիչը համարվում է միջնադարյան գրող Դնյանեշվարը, որին Հնդկաստանում մեծ հարգանքով են վերաբերվում։

Տարածում և կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաթհին տարածված է հնդկական Մահարաշտրա նահանգում, ինչպես նաև հարևան Գուջարաթ, Մադհյա Պրադեշ, Գոա, Կառնատակա, Անդհրա Պրադեշ նահանգների և Դաման և Դիու ու Դադրա և Նագար-Հավելլի տարածքների հարակից շրջաններում։

Մարաթհի խոսողների զգալի համայնքներ կան նաև այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Վադոդարա, Սուրաթ, Հայդարաբադ, Ահմադաբադ, Բելգաում, Ինդոր և Գվալիոր քաղաքներում։ Բացի այդ, լեզուն օգտագործվում է ամբողջ աշխարհում բնակվող ներգաղթյալների կողմից, հիմնականում ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիաում, Ավստրալիաում, Սինգապուրում և այլ երկրներում։

Մարաթհին պաշտոնական կարգավիճակ ունի Մահարաշտրա նահանգում, ինչպես նաև մյուս լեզուների միասին պաշտոնական է Դաման և Դիուում և Դադրա և Նագար-Հավելլիում։ Գոա նահանգում, չնայած կոնկանիի պաշտոնական կարգավիճակին, մարաթհին կարող է օգտագործվել բոլոր պաշտոնական նպատակներով։ Բացի այդ, Հնդկաստանի սահմանադրության համաձայն, մարաթհին երկրի պաշտոնական լեզուներից մեկն է։

Գիտնականներն առանձնացնում են լեզվի մոտ 42 բարբառ։ Դրանց հիմնական տարբերությունները բառապաշարային և հնչյունաբանական են։ Այնուամենայնիվ, այդ բարբառների մեծ մասը բավականին նման է միմյանց և փոխըմբռնելի։

Հիմնական բարբառային խմբերն են՝ ահիրանին, խադեշին, զադի-բոլին, վադվալին, սամավեդին և արե-մարաթհին։

Գրավոր տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաթհիի գրավոր տարբերակը հայտնվել է մոտավորապես XI դարում՝ քարերի և պղնձե սալիկների վրա արված արձանագրությունների տեսքով։ XIII դարից մինչև XX դարի կեսերը որպես գրային համակարգ օգտագործվել է մոդի գրությունը։

1950 թվականից օգտագործվում է դևանագարի այբուբենը, ինչպես հինդիի և հնդկական որոշ այլ լեզուների դեպքում։

Պատմության որոշ փուլերում փաստաթղթերում կիրառվել է նաև արաբական գրության հիման վրա ստեղծված գրային համակարգ։

Մարաթհիի բառապաշարի մոտ 50%-ը որոշակիորեն ծագում է սանսկրիտից, ինչը ավելի շատ է, քան հյուսիսային հնդկական մյուս լեզուներում։ Այդպիսի բառերը տարբեր աստիճանի փոփոխությունների են ենթարկվել։ Օրինակ՝

  • nantar ← nantaram-«հետո»
  • puṣkaḷ ← puṣkalam-«շատ»
  • satat ← satatam-«միշտ»
  • prayatna ← prayatnam«փորձ»
  • ghar ← gṛham-«տուն»
  • vāgh ← vyāghram-«վագր»[5]

Մարաթհիի բառապաշարի վրա ազդեցություն են ունեցել նաև հարևան դրավիդյան լեզուները, պարսկերենը, արաբերենը, անգլերենը և ավելի փոքր չափով՝ պորտուգալերենը։ Օրինակներ՝

Begeen («վաղ»)-փոխառված է կաննադա լեզվից։ Օրինակ՝

  • Estek («գույք»)-անգլերեն estate բառից,
  • Jaahiraat («գովազդ»)-արաբերեն zaahiraat բառից,
  • Shiphaaras («երաշխավորագիր, խորհուրդ»)-պարսկերեն sefaresh բառից,
  • Marjii («ցանկություն»)-պարսկերեն marzi բառից։

Անգլերեն բազմաթիվ բառեր լայնորեն օգտագործվում են խոսակցական լեզվում և ամուր կերպով մտել են մարաթհիի բառապաշարի մեջ։

1. Ek एक
2. don दोन
3. tin तीन
4. ch-ar चार
5. pa-ch पाच
6. sa-ha सहा
7. saa-th सात
8. aa-th आठ
9. nau नऊ
10. da-ha दहा

Կարճ նախադասությունների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բառեր/արտահայտություններՏառադարձությունԹարգմանություն
नमस्कार Namaskār«Ողջույն» / «Բարև»
तुम्ही कसे आहात? Tumhī kase āhāt?«Ինչպե՞ս ես»։
तू कसा आहेस? Tū kasā āhes?«Ինչպե՞ս ես (տղամարդուն)»
तू कशी आहेस? Tū kaśī āhes?«Ինչպե՞ս ես (կնոջը)»
आपण कसे आहात? Āpaṇ kase āhāt? IAST«Ինչպե՞ս եք (պաշտոնական)»
तुम्हाला भेटून आनंद झाला Tumhālā bheṭūn ānand jhālā IAST«Հաճելի է ծանոթանալ»։
पुन्हा भेटू Punhā bheṭū IAST«Ցտեսություն (բառացիորեն՝ «Մենք կրկին կհանդիպենք»)
धन्यवाद Dhanyavād«Շնորհակալություն»
हो Ho«Այո»
नाही Nāhī«Ոչ»
नको Nako«Ո՛չ, շնորհակալություն»։
किती? Kitī?«Քանի՞սը»։
कुठे? Kuthe?«Որտե՞ղ»։
कसे? Kase?«Ինչպե՞ս»։
केव्हा? Kevha?«Ե՞րբ»։
कोण? Kon?«Ո՞վ»
काय? Kaay?«Ի՞նչ»
शुभ रात्री Śhubh Ratri«Բարի գիշեր»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ScriptSource - India
  2. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL, 1951. — ISSN 1946-9675
  3. «МАРАТХИ • Большая российская энциклопедия - электронная версия». old.bigenc.ru. Վերցված է 2025-09-23-ին.
  4. «What are the top 200 most spoken languages?». Ethnologue (Free All) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-18-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  5. «Frontmatter – Tulpule's A dictionary of old Marathi». dsal.uchicago.edu. Վերցված է 2026-04-06-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաթհի (լեզու)» հոդվածին։