Մարազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարազմ
Alzheimer's disease brain comparison.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս վարքային խանգարում[1]
Բժշկական մասնագիտություն հոգեբուժություն և նյարդաբանություն
ՀՄԴ-10 F00, F01, F02, F03, F04, F05, F06 և F07
Հիվանդությունների բազա 29283
MedlinePlus 000739
Disease Ontology DOID:1307
Dementia Վիքիպահեստում

Դեմենցիա, խելագարություն(հին հուն․՝ μαρασμός՝ հյուծում, մարում), մարդու հոգեկան գործունեության համարյա լրիվ ընդհատում։ Պայմանավորված է գլխուղեղի կեղևի ապաճմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծմամբ։ Հանդիպում է ծերունական թուլամտության, պրոգրեսիվ պարալիզի վերջին փուլում և գլխուղեղի այլ հիվանդությունների դեպքում։Դեմենցիան ձեռքբերովի հիվանդություն է՝ թուլամտություն, որն ուղեկցվում է նախկինում ձեռք բերած կայուն գիտելիքների տարբեր չափերով կորուստներով, նոր գիտելիքների ձեռք բերման դժվարացմամբ, ճանաչողական ֆունկցիայի կտրուկ իջեցմամբ։Դեմենցիան հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում հատկապես ծերության հասակում։Ըստ ԱՀԿ-ի(Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալների աշխարհում հաշվվում են գրեթե 45 միլիոն դեմենցիայով տառապող մարդիկ։ Սպասվում է, որ մինչև 2050թ-ը դեմենցիա ունեցողների թիվը կհասնի մինչև 131, 5 միլիոնի։

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տեղակայման տարբերում են՝[խմբագրել | խմբագրել կոդը]

կողևայնին-Ուղեղի կեղևի առավել ախտահարմամբ՝ Ալցհեյմերի հիվանդություն, ճակատա-քունքային դեգեներացիա, ալկոհոլային էնցեֆալոպաթիա։

ենթակեղևային - ենթակեղևային գոյացությունների առավել ախտահարմամբ (հարաճող վերկորիզային պարալիչ, Հենտինգտոնի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, մուլտիինֆարկտային դեմենցիան` սպիտակ նյութի ախտահարումը),

կեղևա-ենթակեղևային (Լեվիի մարմնիկներով հիվանդությունը, կեղևա-բազալ դեգեներացիան, անոթային դեմենցիան),

մուլտիֆոկալ - ախտահարման բազմաթիվ օջախներով (Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը):

Դեմենցիայով ուղեկցվող հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Ալցհեյմերի հիվանդությունը (դեմենցիայի բոլոր դեպքերի 50 - 60%)

- անոթային (մուլտիինֆարկտային) դեմենցիա (10 - 20 %)

- ալկոհոլիզմ (10 - 20 %)

- ներգանգային ծավալային պրոցեսները` ուռուցքները, սուբդուրալ հեմատոմաները և ուղեղային աբսցեսները (10 - 20 %)

- անօքսիա, գանգուղեղային տրավմա (10 - 20 %)

- նորմոտենզիվ հիդրոցեֆալիա (10 - 20 %)

- Պարկինսոնի հիվանդությունը (1 %)

- Հենտինգտոնի խորեան (1 %)

- Հարաճող վերկորիզային պարալիչը (1 %)

- Պիկի հիվանդությունը (1 %)

- Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը

- Սպինոցերեբելյար դեգեներացիան

- Մետախրոմատիկ լեյկոդիստրոֆիայով ուղեկցվող օֆթալմոպլեգիան

- Հելերվորդեն-Շպատցի հիվանդությունը

- Հաշիշային պսիխոզ, վերջին փուլերը

Ինֆեկցիաները

- Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը (1 - 5 %),

- ՁԻԱՀ-ը (մոտավորապես 1 %),

- Վիրուսային էնցֆալիտները,

- Հարաճող մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիան,

- Նեյրոսիֆիլիսը,

- Բեխչետի հիվանդությունը

- Խրոնիկ բակտերիալ և սնկային մենինգիտները

Դեֆիցիտային վիճակները

- Գայե-Վերնիկե-Կորսակովի համախտանիշը` թիամինի անբավարարությունը (1-5%),

- Վիտամին В12 անբավարարությունը,

- Ֆոլիաթթվի անբավարարությունը,

- Պելագրան

Մետաբոլիկ խանգարումները

- Դիալիզային դեմենցիա,

- Վահանաձև գեղձի հիպոֆունկցիա և հիպերֆունկցիան,

- Ծանր երիակամային անբավարարությունը,

- Կուշինգի համախտանիշը,

- Լյարդային անբավարարությունը,

- Հարվահանագեղձի հիվանդությունները

- Համակարգային կարմիր գայլախտը և ուղեղային վասկուլիտով ուղեկցվող այլ կոլլագենային հիվանդությունները

- Ցրված սկլերոզը

- Ուիպլի հիվանդությունը:

Չափանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Կարճատև և երկարատև հիշողության խանգարում (հոգեբուժական հարցազրույցի, սուբյեկտիվ և օբյեկտիվ անամնեզի, նյարդա- և պաթոպսիխոլոգիական ախտորոշման տվյալները):

2. հետևյալներից թեկուզ մեկը.

- Աբստրակտ մտածողության խանգարում

- Քննադատության խանգարումը, որը հայտնաբերվում է որպես շրջպատի, բարեկամների և աշխատանքի հետ կապված հարցերի վերաբերյալ իրական պլանների կազմման անկարողություն:

- Նեյրոպսիխոլոգիական ախտանիշներ և համախտանիշներ` Աֆազիա, ապրաքսիա, ագնոզիա, ինչպես նաև օպտիկո-տարածական և կոնստուկտիվ գործունեության խանգարում:

- Անձային փոփոխություններ:

3. Սոցիալական դեզադապտացիա ընտանիքում և աշխատանքի վայրում:

4. Դեմենցիայի ժամանակ դելիրիայի բացակայությունը:

5. Հիվանդության պատմության մեջ օրգանական գործոնի առկայությունը (լաբորատոր հետազոտությունների, անալիզների արդյունքները և այլն):

Դեմենցիայի ծանրության աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Թեթև: Չնայած աշխատանքն ու սոցիալական գործունեությունը զգալիորեն խանգարված են, ինքնուրույն կյանքի ունակությունը`անձնական հիգիենայի կանոնների պահպանմամբ և քննադատության համեմատական պահպանմամբ, պահապանված է:

2. Միջին: Հիվանդին ինքնուրույն թողնելը վտանգավոր է, անհրաժեշտ է որոշակի հսկում:

3. Ծանր: Առօրյա գործունեությունն այնքան է խանգարված, որ պահանջվում է մշտական հսկում, օրինակ` հիվանդը չի կարող կատարել անձնական հիգիենայի կանոնները, չի հասկանում, թե ինչ են իրեն ասում և ինքը չի խոսում:

տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ տարիքի դեմենցիայի հիմնական դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Անոթային դեմենցիաներ (ցերեբրալ աթերոսկլերոզ):

2. Ատրոֆիկ դեմենցիաներ (Ալցհեյմերի հիվանդություն, Պիկի հիվանդություն):

3. Խառը Համախտանիշային դասակարգումը- Լակունար (դիսմնեստիկ) թուլամտություն: Ամենից շատ տուժում է հիշողությունը. Հարաճող և ֆիքսացիոն ամնեզիա: Հիվանդները կարող են իրենց դեֆեկտը կոմպենսացնել, կարևորը թղթի վրա գրելով և այլն: Հուզա-անձնական ոլորտը քիչ է տուժում. անձի կորիզը չի ընդգրկվում, հնարավոր են սենտիմենտալություն, լալկանություն և հուզական անկայունություն: Օրինակ` Ալցհեյմերի հիվանդությունը:

- Տոտալ թուլամտություն: Կոպիտ խանգարումներ ինչպես ճանաչողական ոլորտում (հիշողության, աբստրակտ մտածողության, կամային ուշադրության և ընկալման ախտաբանություն ), այնպես էլ անձի բարոյականության խանգարումներ. վերանում են պարտքի զգացումը, դելիկատությունը, կորեկտությունը, քաղաքավարությունը, ամոթխածությունը; քայքայվում է անձի կորիզը):

Անոթային դեմենցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ամենահաճախ հանդիպող ձևն ուղեղային անոթների աթերոսկլերոզն է: Հիվանդության զարգացման տարբեր փուլերում ախտանշանաբանությունը տարբերվում է:

Սկզբնական փուլը: Գերակշռում են նևրոզանման խանգարումները` թուլություն, հոգնածություն, գրգռվածություն, գլխացավը, քնի խանգարումները: Ի հայտ են գալիս աֆեկտիվ խանգարումներ դեպրեսիվ ապրումների, աֆեկտի չպահելու, հուզական անկայունության տեսքով: Անձնական գծերի սրացում: Մյուս փուլերում ավելի ցայտուն են դառնում հիշողության խանգարումները (ընթացիկ դեպքերը, անունները, թվերը), որոնք կարող են դառնալ ավելի կոպիտ` հարաճուն և ֆիքսացող ամնեզիա, պարամնեզիա, կողմնորոշման խանգարում (Կորսակովի համախտանիշ): Մտածողությունը կորցնում է ճկունությունը, դառնում է կարկամ, իջնում է հիշողության մոտիվացիոն բաղադրամասը: Այսինքն, ձևավորվում է մասնակի դիսմնեստիկ տիպի, այսինքն հիշողության խանգարման գերակշումով, աթերոսկլերոտիկ դեմենցիա: Համեմատաբար հազվադեպ ուղեղային աթերոակլերոզի ժամանակ ի հայտ են գալիս գիտակցության խանգրմամբ, զառանցանքով և խաբկանքներով, դելիրիայի տեսքով սուր և ենթասուր պսիխոզներ, հաճախ գիշերայի ժամերին: Հաճախ կարող են ի հայտ գալ խրոնիկական զառանցական պսիխոզներ, հաճախ պարանոիդալ զառանցանքով:

Ատրոֆիկ դեմենցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալցհեյմերի հիվանդությունը[2]

Սա առաջնային դեգեներատից դեմենցիա է, որն ուղեկցվում է հիշողության խանգարման, մտավոր գործունեության և այլ բարձրագույն կեղևային ֆունկցիաների խանգարման հարաճմամբ և հանգեցնում է տոտալ թուլամտության: Սկսվում է 50 տարեկանից հետո:

Փուլերը

սկզբնական փուլը: Կոգնիտիվ խանգարումներ: Մնեստիկո-ինտելեկտուալ իջեցում. մոռացկոտություն, ժամանակի որոշման մեջ դժվարություններ, սոցիալ, այդ թվում նաև մասնագիտական գործունեության վատացում, աճում են ֆիքսացիոն ամնեզիայի, տեղի և տարածության կողմնորոշման խանգարման երևույթները, նյարդապսիխոլոգիական ախտանիշները, այդ թվում աֆազիան, ապրաքսիան, ագնոզիան: Հուզաանձնական խանգարումներ. էգոցենտրիզմ, անձնական անկարողության նկատմամբ սուբդեպրեսիվ ռեակցիաներ, զառանցանքական խանգարումներ: Ալցհեյմերի հիվանդության այս փուլում հիվանդները քննադատորեն են գնահատում իրենց վիճակը և փորձում են կարգավորել իրենց հարաճող անկարողությունը:

Չափավոր դեմենցիայի փուլը: Քունք-կողմնային նեյրոպսիխոլոգիական հաամախտանիշ` աճում է ամնեզիան, որակապես հարաճում է տեղի և ժամանակի նկատմամբ դեզօրիենտացիան: Հատկապես կոպտորեն են խանգարվում ինտելեկտի ֆունկցիաները (արտահայտված է մտածողության մակարդակի իջեցումը, դժվարություններ վերլուծա-սինթեիկ գործունեության մեջ), ինչպես նաև դրա ինստրումենտալ ֆունկցիաների (խոսքի, պրաքսիսի, գնոզիսի, օպտիկո-տարածական գործունեության): Հիվանդի հետաքրքրությունները շատ սահմանափակ են, մշտական օգնության, խնամքի կարիք կա, չեն կարողանում կատարել մասնագիտական պարտականությունները: Ամեն դեպքում, այս փուլում հիվանդները պահպանում են հիմնական անրային առանձնահատկությունները, սեփական անլիարժեքության զգացմունքը և հիվանդության նկատմամբ հուզական ռեակցիան:

Ծանր դեմենցիայի փուլը: Տեղի է ունենում հիշողության լրիվ քայքայում, ֆրագմենտար են իր անձի նկատմամբ պատկերացումները: Հիմա անհրաժեշտ է տոտալ օգնություն (հիվանդները չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները և այլն): Ագնոզիան հասնում է ծայրահեղ աստիճանի` միաժամանակ ծոծրակային և ճակատային տիպով: Խոսքի քայքայում տոտալ սենսոր աֆազիայի տիպով:

Պիկի հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քիչ է հանդիպում քան ալցհեյմորի հիվանդությունը և ավելի հաճախ սրանով հիվանդանում են կանայք։Հիմնական նկարագրությունը՝

-Հիվանդի զգացմունքնային-անհատական ոլորտում դիտվում են փոփոխություններ․քննադատության ի սպառ բացակայություն, ինպուլսիվություն, կոպտություն, կեզտոտ լեզու, հեպերսեքսուալիզմ։Եթե անոթային դեմենցիայի սկզբնական փուլում հիվանդը ձեռք է բերում անսպասելի հատկություններ, ապա երբ հիվանդւթյունը հասնում է իր տարածման պիկին, ապա հիվանդի վարքում տեղի են ունենում հանկարծակի, կտրուկ հակառակ ուղղությամբ տանող փոփոխություններ՝ բարի մարդը դառնում է ավելի կոպիտ, պարտաճանաչ աշխատանքի գնացողը՝ ուշանում է, սկսում է չենթարկվել հրահանգներին։

-Փոփոխություններ ճանաչողական ոլորտում-մտախողության կոպիտ խախտումներ, ավտոմատացված հմտություններ՝ հաշվել, գնահատել և այլն, որը պահպանվում է երկար ժամանակ։Հիշողության խանգառումները կհայտնվեն ավելի ուշ, քան անհատականության ձևափոխությունները և չեն արտահայտվի այնպես կոպիտ, ինչպես հայտվում են ալցհեյմերի հիվանդության, կամ այլ անոթային դեմենսիաների պարագայում։ Խոսքը, հենց սկզբանական փուլից էլ դառնում է պարադոքսային՝ շատախոսություն, հաճախ չկարողանալով ընտրել համապատասխան բառեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology release 2017-09-29 — 2017-09-29 — 2017.
  2. «Деменция» (ռուսերեն)։ 2017-04-13 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 295 CC-BY-SA-icon-80x15.png