Մատց Սելս
Մատց Սելս հոլ.՝ Matz Sels | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1992[1][2] (34 տարեկան) | ||
| Ծննդավայր | Lint, Անտվերպեն, Անտվերպեն | ||
| Հասակ | 188 սանտիմետր | ||
| Քաշ | 75 կգ | ||
| Դիրք | դարպասապահ | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Մատց Վիլլե Էլս Սելս (հոլ.՝ Matz Willy Els Sels, փետրվարի 26, 1992[1][2], Lint, Անտվերպեն, Անտվերպեն), բելգիացի ֆուտբոլիստ, «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելսը «Լյերս» ակումբի սան է։ 2010 թվականին ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու առաջնությանը։ 2012 թվականի հուլիսի 29-ին «Գենտի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Նույն մենամարտում հետ է մղել 11-մետրանոցը։
2014 թվականի սկզբին տեղափոխվել է «Գենտ»։ Հունվարի 18-ին «Կորտրեյկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[4]։ 2015 թվականին օգնել է թիմին պատմության մեջ առաջին անգամ նվաճել ազգային առաջնությունը, ինչպես նաև Սուպերգավաթը: Մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է առաջնության լավագույն դարպասապահ։
2016 թվականի ամռանը տեղափոխվել է անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[5]։ Օգոստոսի 5-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեմպիոնշիփում[6]։ Նույն թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար վերադարձել է հայրենիք՝ դառնալով «Անդերլեխտի» խաղացող։ Հուլիսի 28-ին «Անտվերպենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։
2018 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական «Ստրասբուրգ»՝ կնքելով քառամյա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո[8]։ Օգոստոսի 12-ին «Բորդոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։
2024 թվականի փետրվարի 1-ին տեղափոխվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր[10]։ Նոր ակումբում նորամուտը նշել է 2024 թվականի փետրվարի 4-ին «Բորնմութի» հետ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Բելգիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Տուլոնի մրցաշարին։
2018 թվականի մայիսին ընդգրկվել էր հավաքականի ընդլայնված կազմում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ին մասնակցելու համար, սակայն եզրափակիչ հայտացուցակ չի անցել[11][12]։
2020 թվականի Եվրոպայի առաջնության համար հրավիրվել է որպես հավաքականի երրորդ դարպասապահ[13]։
2021 թվականի հունիսի 3-ին Հունաստանի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի հիմնական հավաքականում[14]։
Մոտ 30 հանդիպում եղել է հավաքականի հայտացուցակում տարբեր մրցաշարերում, այդ թվում՝ ընկերական խաղերում, սակայն խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 3 խաղում՝ բաց թողնելով 1 գոլ
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Բելգիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2014/2015
- Բելգիայի Սուպերգավաթակիր՝ 2015
- Ֆրանսիայի լիգայի գավաթակիր՝ 2019
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ «Гент VS. Льерс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Гент VS. Кортрейк 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Magpies Complete Sels Signing» (Press release). Newcastle United F.C. 2016 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Фулхэм VS. Ньюкасл Юнайтед 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Антверпен VS. Андерлехт 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Голкипер «Ньюкасла» Зельс перешел в «Страсбур»» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Бордо VS. Страсбур 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Голкипер «Страсбура» Матц Зельс перешел в «Ноттингем Форест»». nottinghamforest.co.uk (անգլերեն). Официальный сайт ФК Ноттингем Форест. 2024 թ․ փետրվարի 1. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
- ↑ «World Cup 2018: Belgium announce initial 28-man squad for Russia». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «World Cup 2018: Belgium include Vincent Kompany but Christian Benteke misses out - BBC Sport». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Бельгия огласила заявку на Евро-2020». Евро 2020 на football.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Matz Sels». European Football. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на sports.ru
- Belgium Stats at Belgian FA
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատց Սելս» հոդվածին։ |
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Գենտի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ստրասբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ