Մատրյոշկա (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մատրյոշկա
RussianDoll.svg
ԺանրԿատակերգություն Միստիկա
ՍտեղծողՆատաշա Լիոն 
Էմի Փոուլեր 
Լեսլի Հեդլենդ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԼեսլի Հեդլենդ, Jamie Babbit? և Նատաշա Լիոն
Գլխավոր
դերերում
Նատաշա Լիոն
Գրետա Լի
Յուլ Վասքես
Չառլի Բարնեթ
Էլիզաբեթ Էշլի
Գործադիր պրոդյուսերՆատաշա Լիոն, Լեսլի Հեդլենդ, Էմի Պոհլեր, Dave Becky? և Allison Silverman?
ԵրաժշտությունJoe Wong?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էփետրվարի 1, 2019[1]-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունUniversal Television, Paper Kite Productions?, Jax Media? և 3 Arts Entertainment?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Կարգավիճակեթերում
Պաշտոնական կայքէջ

Մատրյոշկան ամերիկյան կատակերգական վեբ-սերիալ է, ստեղծված Նատաշա Լիոնի, Էմի Փոուլերի ու Լեսլի Հեդլենդի կողմից, նեթֆլիքսի համար։ Մեկնարկել է 2019թ. փետրվարի 1-ին։ Պատմում է մի կնոջ մասին, որ շարունակ մահանում ու վերածնվում է ժամանակային ճեղքի պատճառով։

2019 թվականի հունիսի 11-ին Նեթֆլիքսը հայտարարեց, որ սպասվում է երկրորդ եթերաշրջան [2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է Նադյա անունով մի կնոջ մասին, որը Նյու-Յորքում իր ծննդյան երեկույթի ընթացքում մահանում է ու վերակենդանանում է նորից ու նորից՝ վերադառնալով նույն կետին ու վերապրելով նույն գիշերը. նա ամեն կերպ փորձում է պարզել, թե ինչ է կատարվում [3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատաշա Լիոն, որպես Նադյա Վուլվոկով, ծրագրավորող, ով հայտնաբերում է, որ իր 36-ամյակի երեկույթն անընդհատ վերապրում է։
  • Գրետա Լի, որպես Մաքսին, Նադիայի ընկերը, ով կազմակերպում է նրա 36-ամյակի երեկույթը։
  • Յուլ Վասքես, որպես Ջոն Ռեյես, անշարժ գույքի գործակալ, Նադյայի նախկին զուգընկերը, ով ներկայումս գտնվում է իր կնոջ հետ բաժանվելու գործընթացում։
  • Չառլի Բարնեթ, որպես Ալան Զավերի, մի մարդ, ով նույնպես գտնվում է ժամանակային ճեղքում։
  • Էլիզաբեթ Էշլի, որպես Ռութ Բրեններ, հոգեբան, Նադյայի և նրա մոր վաղեմի ընկերը։

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերեմի Բոբ, որպես Մայք Քերշավ, քոլեջի գրականության պրոֆեսոր, ում հետ Բեատրիսը սիրավեպ ունի
  • Բրենդեն Սեքսթոն III , որպես Ձի, անօթևան մարդ, ում Նադյան օգնում է
  • Ռեբեկա Հենդերսոն, որպես Լիզի, նկարիչ, Նադյայի և Մաքսինի ընկերը

Հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քլոյի Սեվինյի, որպես Լեոնորա Վուլվոկով, Նադյայի մայրը, ում հետ նա դժվար մանկություն է ունեցել

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի ամսաթիվ
1 «Ոչինչ հեշտ չէ այս աշխարհում» Լեսլի Հեդլենդ Նատաշա Լիոն, Էմի Փոուլեր, Լեսլի Հեդլենդ Փետրվարի 1, 2019
2 «Մեծ փախուստը» Լեսլի Հեդլենդ Նատաշա Լիոն, Էմի Փոուլեր Փետրվարի 1, 2019
3 «Տաք մարմին» Լեսլի Հեդլենդ Էլիսոն Սիլվերման Փետրվարի 1, 2019
4 «Ալանի սովորական օրը» Ջեյմի Բեբիթ Սիրոկո Դանլեփ, Լեսլի Հեդլենդ Փետրվարի 1, 2019
5 «Կատարելության բարդույթը» Ջեյմի Բեբիթ Ջոսլին Բայո Փետրվարի 1, 2019
6 «Անդրադարձում» Ջեյմի Բեբիթ Ֆլորա Բըրնբոմ Փետրվարի 1, 2019
7 «Ելքը» Լեսլի Հեդլենդ Էլիսոն Սիլվերման, Լեսլի Հեդլենդ Փետրվարի 1, 2019
8 «Արիադնա» Նատաշա Լիոն Նատաշա Լիոն Փետրվարի 1, 2019

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը դրական արձագանքի է արժանացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ում վարկանիշն 96% է, միջին գնահատականը՝ 8.5/10՝ հիմնված 82 քննադատների կարծիքի վրա [4]։ Metacritic-ում վարկանիշը 89/100 է՝ հիմնված 24 կարծիքի վրա [5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. Otterson Joe (հունիսի 11, 2019)։ «'Russian Doll’ Renewed for Season 2 at Netflix»։ Variety։ Վերցված է հունիսի 11, 2019 
  3. Ramos Dino-Ray (հունվարի 9, 2019)։ «‘Russian Doll’ Trailer: Natasha Lyonne Relives Death On An Endless Loop In Netflix Comedy»։ Deadline Hollywood։ Վերցված է հունվարի 9, 2019 
  4. «Russian Doll: Season 1»։ Rotten Tomatoes։ Fandango։ Վերցված է մայիսի 28, 2019 
  5. «Russian Doll: Season 1»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է փետրվարի 8, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]