Մատվեյ Սուլկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատվեյ Սուլկևիչ
Süleyman bəy Sulkeviç.jpg
 
Կրթություն՝ Գենշտաբի ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր հունիսի 20, 1865(1865-06-20)
Ծննդավայր Kiemiejšy, Q4387981?, Voranava District, Բելառուս
Վախճանի օր հուլիսի 15, 1920(1920-07-15) (55 տարեկան)
Վախճանի վայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
 
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Արիության ոսկե թուր և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Մատվեյ (Մացեյ) Սուլկևիչ (բելառուս․՝ Мацей Аляксандравіч Сулькевіч, ադրբ.՝ Süleyman bəy Sulkeviç, նաև հայտնի է որպես Մահոմեդ Սուլկևիչ, Սուլեյման Սուլկևիչ և Մամեդ բեկ Սուլկևիչ, հունիսի 20, 1865(1865-06-20), Kiemiejšy, Q4387981?, Voranava District, Բելառուս - հուլիսի 15, 1920(1920-07-15), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ), ռուս և ադրբեջանցի զորավար, ղրիմաթաթար գործիչ, գեներալ-լեյտենանտ[1]։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմական զինանշան

Մ. Ա. Սուլկևիչը ծնվել է Վիլենի մարզի հնատոհմական ազնվականների ընտանիքում, ազգությամբ՝ բելառուս-թաթար (լեհ-լիտվական)[2]։ Նրա հայրը, Ալեքսանդր Սուլկևիչը հուսարական գնդում հասել է մինչև փոխգնդապետի աստիճանի[3][4]։

Լինելով Լիտվական մեծ իշխանության թաթարական արիստոկրատական ընտանիքների ժառանգ, Մ. Սուլկևիչը իր կյանքը նվիրել է ռազմական կարիերային։ Ընդհանուր կրթությունը ստացել է Վորոնեժի Միխայլովյան կադետական դպրոցում։

Ծառայություն ռուսական բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության է մտել Պետերբուրգի Միխայլովսկոյե հրետանային ուսումնարանում որպես յունկեր։ Ուսումնարանն ավարտելուց հետո Սուլկևիչը ուղարկվել է 6-րդ հրետանային բրիգադ։

1889 թվականի հոկտեմբերի 3-ից լեյտենանտ Սուլկևիչը եղել է ունկնդիրը Նիկոլաևի ակադեմիայի գլխավոր շտաբի ունկնդիր։ 1894 թվականի հուլիսին գիտության բնագավառում մեծ հաջողությունների համար ակադեմիայում ստացել է շտաբ-կապիտանի կոչում։

Ղրիմի ծայրամասային կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Սուլկևիչ Ղրիմի երկրամասային կառավարության դրոշը

1918 թվականին Սուլկևիչը մեկնել է Ղրիմ։ 1918 թվականի մայիսի 1-ին Ղրիմը ամբողջությամբ գրավված էր կայզերական զորքերի գեներալ Կոշի հրամանատարությամբ (երեք հետևակային դիվիզիաներ և հեծելազորային բրիգադ)։

1918 թվականի հունիսի 25-ին գերմանական ղեկավարության աջակցությամբ Ղրիմի երկրամասային կառավարության վարչապետի, ներքին և ռազմական գործերի պաշտոնը ստացել է գեներալ-լեյտենանտ Սուլկևիչը[5]։

МՍուլկևիչը Հասան Սաբրի Այվազովին Ղրիմում նշանակել է (1878-1938) Օսմանյան կայսրության դեսպան ու լավացրել կապերը մուսուլմանական երկրների հետ, որոնք ստեղծվել էին Ռուսական կայսրության տարածքում։ Ղրիմում հայտնի է որպես Սուլեյման փաշա։ Ձգտում էր գումարել Ղրիմի կուրուլթայը (հիմնադիր ժողով), որը կհռչակեր ղրիմաթաթարական պետության ստեղծումը[1]։

Գեներալ Սուլկևիչը ձգտում էր վերացնել փոքրիկ թերակղզու համար մտադրությունները, բոլոր մակարդակներում և բոլոր հարցերում[1]։

Կենտրոնական Ռադան, իսկ հետո հետման Սկորոպադսկու կառավարությունը ձգտում է Ղրիմը իրեն ենթարկել։ Գերմանիայի համար էլ անվիճելի ձեռնտու էր երկու վասալային ռեժիմների՝ Սկորոպադսկու և Սուլկևիչի գոյությունը նախկին Ռուսական կայսրության հարավում։ Որպես հետևանք, Բեռլինը վախեցնում էր Սուլկևիչին Ղրիմը Կիևի ենթակայության տակ պահելու համար, այդպես ավելի հեշտ էր Ղրիմը պահել վերահսկողության տակ։ Սկորոպադսկուն նույն գերմանացիները հանգստացնում էին այն ոգով, որ շուտով Կիևի կառավարության բոլոր տարածքային նկրտումները կբավարարվեն և Ղրիմը կանցնի իր վերահսկողության ներքո, սակայն այդ ամենի համար ոչինչ չէին անում։ Ի վերջո,երկու գերմանական ռեժիմների հակասությունները վերաճեցին բացահայտ դիմակայության, որը ավարտվեց Կիևի կողմից Ղրիմի շրջափակմամբ[5]։

Գերմանական օկուպացիոն զորքերի Ղրիմից հեռանալուց հետո Սուլկևիչի կառավարությունը 1918 թվականի նոյեմբերի 15-ին փոխանցել է Ղրիմի իշխանությունը երկրորդ ծայրամասային կառավարությանը, որը գլխավորում էր Սոլոմոն Կրիմը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 МАРАКОЎ Л. Сулькевіч Мацей Аляксандравіч
  2. Название в Литве: литовские татары; в Польше: польские.
  3. Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М.: АСТ, 2003. — С. 576
  4. Сулькевич М. А.
  5. 5,0 5,1 Александр Пученков «Независимый Крым в 1918 году»
  6. ХРОНОС — всемирная история в Интернете. Крымское краевое правительство.