Jump to content

Մատս Վիֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատս Վիֆեր
հոլ.՝ Mats Wieffer
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 16, 1999(1999-11-16)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Բորնե, Օվերեյսել, Նիդերլանդներ
Հասակ 188 սանտիմետր[2]
Դիրք հենակետային կիսապաշտպան

Մատս Վիֆեր (հոլ.՝ Mats Wieffer, նոյեմբերի 16, 1999(1999-11-16)[1], Բորնե, Օվերեյսել, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով Բոռնեից է[3], ֆուտբոլ է խաղացել «ՌԿՍՎ Նեո» և «Տվենտե» ակումբների մանկական թիմերում[3]։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին «Տվենտեի» հիմնական կազմում նորամուտն է նշել «Նորդվեյկի» դեմ Նիդերլանդների գավաթի խաղում[4]։ 2019 թվականի մարտի 8-ին Էրստեդիվիզիում նորամուտն է նշել «Թոփ Օսս» ակումբի դեմ խաղում[5]։

2020 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Էքսելսիոր» ակումբի հետ[6]։ Թիմում անցկացրել է երկու մրցաշրջան:

2022 թվականի հունիսին տեղափոխվել է «Ֆեյենորդ»՝ կնքելով քառամյա պայմանագիր[7]։ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ակումբի կազմում նորամուտն է նշել «Լացիոյի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի խաղում[8]։ Երեք օր անց «Սպարտայի» դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում[9]։

2024 թվականի հուլիսի 5-ին տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[10]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մարտին ստացել է առաջին հրավերը Նիդերլանդների հավաքական՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ֆրանսիայի և Ջիբրալթարի հավաքականների դեմ խաղերի համար[11]։ 2023 թվականի մարտի 27-ին նորամուտն է նշել ազգային հավաքականում՝ մեկնարկային կազմում հանդես գալով Ջիբրալթարի դեմ խաղում[12]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպումներ Նիդերլանդների հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 7 խաղ /1 գոլ, 4 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն:

«Ֆեյենորդ»

  • Նիդերլանդների չեմպիոն՝ 2022/23
  • Նիդերլանդների գավաթի գավաթակիր՝ 2023/24

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.premierleague.com/players/72239/Mats-Wieffer/overview
  3. 3,0 3,1 «Mats Wieffer tekent bij FC Twente» (հոլանդերեն). Borne Boeit. 2018-08-06. Արխիվացված օրիգինալից 2023-03-01-ին. Վերցված է 2023-04-25-ին.
  4. «Twente vs. Noordwijk» (անգլերեն). Soccerway. 2018-10-30. Արխիվացված օրիգինալից 2023-04-29-ին. Վերցված է 2023-04-25-ին.
  5. «TOP Oss vs. Twente» (անգլերեն). Soccerway. 2019-03-08. Արխիվացված օրիգինալից 2023-04-25-ին. Վերցված է 2023-04-25-ին.
  6. «Mats Wieffer na tien jaar van FC Twente naar Excelsior: "Mooie tijd geweest"» (հոլանդերեն). RTV Oost. 2019-06-30. Արխիվացված օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2023-04-25-ին.
  7. «Feyenoord sign Mats Wieffer» (անգլերեն). Feyenoord. 2022-06-23. Արխիվացված օրիգինալից 2023-04-25-ին. Վերցված է 2023-04-25-ին.
  8. «Lazio vs. Feyenoord» (անգլերեն). Soccerway. 2022-09-08. Արխիվացված օրիգինալից 2023-04-25-ին. Վերցված է 2023-04-25-ին.
  9. «Feyenoord vs. Sparta Rotterdam» (անգլերեն). Soccerway. 2022-09-11. Արխիվացված օրիգինալից 2023-04-08-ին. Վերցված է 2023-04-25-ին.
  10. «Wieffer joins Albion from Feyenoord». brightonandhovealbion.com (անգլերեն). Վերցված է 2024-07-07-ին.
  11. «Koeman roept drie debutanten op» (հոլանդերեն). OnsOranje. 2023-03-17. Արխիվացված օրիգինալից 2023-03-25-ին. Վերցված է 2023-04-25-ին.
  12. «Netherlands vs. Gibraltar» (անգլերեն). Soccerway. 2023-03-27. Արխիվացված օրիգինալից 2023-04-25-ին. Վերցված է 2023-04-25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատս Վիֆեր» հոդվածին։