Մատչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատչ (անգլ.՝ match), մրցում երկու կամ ավելի մարզիկների, թիմերի միջև։ XIX դ. 2-րդ կեսից մատչ են անվանել պարբերաբար անցկացվող մարզական հանդիպումները։ XX դ. կեսին ստացել է ավելի լայն տարածում, երբ ավանդական են դարձել տարբեր երկրների մարզիկների (թեթևատլետներ, չմշկորդներ, շախմատիստներ են) հանդիպումները։ XIX դ. վերջին ու XX դ. սկզբին մատչ սկսեցին անվանել նաև առանձին մարզիկների, այդ թվում՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարերը և որոշ մարզական խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ և այլն) մրցումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 293