Մատնոց

Մատնոց, մանր փոսիկներով փոքրիկ, գլխարկաձև կափարիչ։ Մատնոցը դրվում է մատին, որպեսզի ձեռքով կարելիս պաշտպանի ասեղի խոցումներից և հեշտացնի ասեղի մղումը խիտ կտորների միջով[1]։ Հին անգլերեն (þȳmel) բառը, որը (անգլ.՝ thimble) բառի նախատիպն է, դարձել է ժամանակակից անգլերեն (անգլ.՝ thumb) («բութ մատ») բառը։ Դրա օգտագործումը սկսվել է հնագույն ժամանակներից՝ ավելի քան երկու հազար տարի առաջ Չինաստանում և Եգիպտոսում։ Հետագայում կարի մեքենայի հայտնվելուց հետո մատնոցի կիրառությունը զգալիորեն պակասել է։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ միջնադարյան մի լեգենդի՝ մի աշխատասեր դերձակ կար, որը հաճախ էր ասեղով ծակում մատը։ Մի երեկո նա դուրս է գալիս իր տան դիմացի այգի։ Այգում աճում էին զանգակածաղիկներ։ Հանկարծ նա տեսնում է թզուկների, որոնք պոկում էին զանգակները և տանում իրենց տուն։ Զարմացած դերձակը գնում է քնելու։ Առավոտյան նա նորից է գնում այգի և տեսնում է, որ զանգակները տեղում են ու անվնաս։ Դերձակը որոշում է հետևել թզուկներին և պարզել, թե որտեղ են ապրում նրանք։ Պարզվում է, որ թզուկները ապրում էին ստորգետնյա թագավորությունում։ Այդ ստորգետնյա աշխարհում սեղանի շուրջ նստած էին էլֆեր, որոնք թզուկների համար հագուստ էին կարում։ Բոլորի մատներին զանգակներ կային։ Այդ տեսնելով դերձակի մոտ միտք հղացավ, որն էլ հետագայում օգտակար եղավ մարդկությանը։ Նա ստեղծեց դրա նման մի բան և անվանեց այն մատնոց։
Նիկոլայ Բենտոտենի մասին պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]XVII դարում Ամստերդամում ապրում էր ոսկերչության վարպետ Նիկոլայ Բենտոտենը։ Նա սիրահարված էր Անիտային՝ իր հարևան վան Ռանեմի աղջկան, որը հայտնի էր իր մռայլ բնավորությամբ ու ժլատությամբ։ Անիտան օրերն անցկացնում էր ասեղով ու ճանկով ձեռագործ անելով, և ասեղները հաճախ ծակում էին նրա հոգնած մատները։ Մի օր Անիտայի տուն բերեցին մի փոքրիկ ոսկե գլխարկ՝ ինչ-որ անհասկանալի նշաններով։ Դրա հետ կար ուղերձ, գրված այն ժամանակների բարեկիրթ ձևով՝
| Հարգարժան օրիորդին խնդրում եմ ընդունել որպես նվեր իմ այս գյուտը, որպեսզի այն պաշտպանի գեղեցիկ ու աշխատասեր մատները ասեղի ծակումներից։ Ստորագրությունը՝ Նիկոլայ Բենտոտեն։ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 17-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ մատնոցի նպատակը կարելիս անհարմարությունից զերծ պահելն է՝ մատների ծայրերն ու ասեղի բութ կողմը իրարից բաժանելով, կարելի է ենթադրել, որ մատնոցները ստեղծվել են կարի հայտնագործությունից անմիջապես հետո[2]։
Միացյալ Թագավորության (անգլ.՝ Detector Finds Database)ի տվյալներով՝ Անգլիայում հայտնաբերվել են 10-րդ դարին պատկանող մատնոցներ[3]։ 14-րդ դարի ընթացքում մատնոցների օգտագործումը այնտեղ արդեն լայն տարածում էր ստացել։ Կան թանկարժեք մետաղներից պատրաստված մատնոցների առանձին օրինակներ (ասում են՝ Եղիսաբեթ I-ը իր սպասուհիներից մեկին նվիրել է թանկարժեք քարերով զարդարված մատնոց), սակայն մատնոցների մեծ մասը պատրաստվում էր պղնձից։
Միջնադարյան մատնոցները պատրաստվում էին կամ ձուլած պղնձից, կամ մուրճով մշակված թիթեղից։ Մատնոցների արտադրության վաղ կենտրոնները ձևավորվում էին այն վայրերում, որոնք հայտնի էին պղնձամշակմամբ։ 15-րդ դարում այն սկսվեց Նյուրնբերգում, իսկ 17-րդ դարում տեղափոխվեց Հոլանդիա։

17-րդ դար և ավելի ուշ
[խմբագրել | խմբագրել կոդը]1693 թվականին հոլանդացի մատնոցագործ Ջոն Լոֆթինգը հիմնեց մատնոցների արտադրությամբ զբաղվող գործարան Լոնդոնի Իսլինգտոն թաղամասում՝ նոր մակարդակի բարձրացնելով Մեծ Բրիտանիայում այդ արտադրությունը[4]։ Ավելի ուշ նա տեղափոխեց իր գործարանը Բաքինգհեմշիր՝ օգտագործելու ջրաղացի էներգիան, ինչը թույլ տվեց տարեկան արտադրել ավելի քան երկու միլիոն մատնոց։
18-րդ դարի վերջում մատնոցի արտադրությունը տեղափոխվեց Բիրմինգհեմ և անցում կատարվեց «խորը ձգման» մեթոդին։ Այդ մեթոդը ներառում էր մետաղե թիթեղի բազմակի կռում և փափկեցում (թրմում), ինչը թույլ էր տալիս պատրաստել ավելի բարակ պատերով ու բարձր ձև ունեցող մատնոցներ։ Նույն ժամանակաշրջանում, Ամերիկայից ավելի մատչելի արծաթի ներմուծման շնորհիվ, արծաթե մատնոցները դարձան հանրաճանաչ։
Մատնոցները սովորաբար պատրաստվում են մետաղից, կաշվից, ռետինից, փայտից, իսկ երբեմն՝ ապակուց կամ չինական կերամիկայից[5][6][7]։
Վաղ շրջանի նմուշներ կային նաև կետաձկների ոսկրերից, եղջյուրից կամ փղոսկրից։ Բնական նյութերից օգտագործվել են նաև կոնեմարական մարմարը, սևացած կաղնին կամ մարգարիտախեցին[8]։
Պրոֆեսիոնալ մատնոցագործները հաճախ զարդարում էին իրենց արտադրանքները կիսաթանկարժեք քարերով՝ հատկապես վերևի հատվածը կամ արտաքին եզրերը։ Ավելի հազվադեպ նմուշներում օգտագործվել են ադամանդներ, շափյուղաներ և նռնաքարեր։ Քարանձների վերամշակված և փայլեցված քար՝ կաբոշոններով զարդեր երբեմն պատրաստվում են կինաբարից, ագաթից, լուսնաքարից կամ սաթից։ Մատնոցագործները նաև օգտագործում էին ամալգամավորման (էմալավորման) մեթոդներ կամ Պետեր Կարլ Ֆաբերժեի զարգացած Գիլոշե տեխնիկաները[9][10]։
Որպես հավաքածուի առարկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատնոցները ժամանակի ընթացքում դարձել են ոչ միայն գործնական օգտագործման, այլև՝ հավաքածուի առարկա։ Դեռևս 16-րդ դարից սկսած՝ հատկապես արծաթե, զարդարված կամ հիշարժան իրադարձություններին նվիրված մատնոցները սկսել են հավաքվել որպես հուշանվերներ կամ արվեստի փոքրիկ գործեր[11]։ Հավաքորդների հետաքրքրությունը գրավում են՝
- տարբեր ժամանակաշրջանների արտադրության նմուշները
- տարբեր երկրներում կիրառված ոճերն ու նյութերը
- ձեռագործ, եզակի կամ շքեղ զարդարված մատնոցները
- հուշանվերային մատնոցները՝ թողարկված թագավորական իրադարձությունների, համաշխարհային ցուցահանդեսների կամ այլ հիշարժան պահերի կապակցությամբ[12]։
Հավաքածուները այսօր պահվում են շատ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Հաճախ դրանք ցուցադրվում են հատուկ պատուհանաձև կամ թավշապատ տուփերի մեջ, քանի որ ոչ միայն պատմական, այլ նաև գեղարվեստական արժեք են ներկայացնում։
Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաև այն մատնոցները, որոնք կապված են որոշ հայտնի գործիչների, ինչպես նաև հայտնի արհեստանոցների (օրինակ՝ Ֆաբերժե) անունների հետ։
Սկզբում մատնոցները օգտագործվում էին միայն կարի ժամանակ ասեղով գործվածք կամ կաշին ծակելու համար։ Սակայն հետագայում դրանք ձեռք բերեցին բազմաթիվ այլ կիրառություններ։ 16-րդ դարից սկսած արծաթե մատնոցները համարվում են կանանց համար իդեալական նվեր։
Վաղ շրջանի Մեյսենի պորցելյան կամ ճոխ զարդարված ոսկուց պատրաստված մատնոցները հաճախ նվիրում էին որպես հուշանվեր, և դրանք սովորաբար բոլորովին չէին նախատեսված կարելու համար։ Այս ավանդույթը պահպանվել է նաև մեր օրերում՝ մատնոցները հաճախ ներկայացվում են որպես հուշանվեր կամ խորհրդանշական նվեր։
16–18-րդ դարերում մատնոցներն օգտագործվում էին ոչ միայն կարի, այլև փոքր քանակությամբ հեղուկ սպիրտի կամ վառոդի չափման համար, ու հենց այս գործածությունից էլ առաջացել է «միայն մի մատնոց» արտահայտությունը՝ «շատ փոքր քանակ» իմաստով։
Հետաքրքիր է, որ մատնոցներն օգտագործվում էին նաև սեքսուալ ծառայություններ մատուցող կանանց կողմից, ովքեր գիշերը թակում էին պատուհանը մատնոցներով՝ հաճախորդների ուշադրությունը գրավելու համար։ Բացի այդ «մատնոցներով թակում» բառակապակցությունը Վիկտորիանական դարաշրջանում նաև վերաբերում էր կին ուսուցիչներին, որոնք մատնոցով հարվածում էին չարաճճի աղջիկների գլխին՝ կարգապահության համար[13][13]։

Արտադրության մեխանիզացիա և դիզայնի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 18-րդ դարը մատնոցների մակերևույթին փոքր փոսիկները արվում էին ձեռքով։ Սակայն 18-րդ դարի կեսերից սկսած հայտնագործվեց մեքենա, որը կատարում էր այս աշխատանքը։ Եթե մատնոցի փոսիկները անկանոն դասավորված են, դա հաճախ վկայում է, որ այն պատրաստվել է մինչև 1850-ականները։
Արտադրության մեխանիզացիան նաև փոխեց արտադրանքի ձևն ու հաստությունը։ Վաղ նմուշները սովորաբար հաստ էին ու վերևում ունեին արտահայտված գմբեթաձև մաս, իսկ ուշ շրջանի նմուշները՝ ավելի բարակ մետաղից են ու հարթագագաթ։
19-րդ դար՝ հավաքածուների ծաղկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատնոցների հավաքագրումը հանրաճանաչ դարձավ Մեծ Բրիտանիայում՝ մասնավորապես այն բանից հետո, երբ տարբեր ընկերություններ հատուկ նմուշներ արտադրեցին՝ նվիրված Լոնդոնի Հայդ Պարկում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսին (անգլ.՝ The Great Exhibition in the Crystal Palace)։
Թեև 19-րդ դարում մատնոցների մեծ մասը պատրաստվում էր արծաթից, պարզվեց, որ արծաթը չափազանց փափուկ մետաղ է և կարող է հեշտությամբ ծակվել ասեղով։ Չարլզ Հորները լուծեց այդ խնդիրը՝ ստեղծելով մատնոցներ, որոնք ունեին պողպատե միջուկ և ներսից ու դրսից պատված էին արծաթով, ինչի շնորհիվ դրանք պահպանեցին իրենց գեղագիտական տեսքը, բայց դարձան նաև ավելի գործնական և ամուր։ Նա իր մատնոցը կոչեց «Dorcas», և այսօր դրանք հավաքորդների շրջանում շատ հայտնի գործեր են։ Նրա աշխատանքների փոքրիկ ցուցադրություն կա Անգլիայի Հալիֆաքս քաղաքի (անգլ.՝ Bankfield) թանգարանում[14]։
Ամերիկյան մատնոցների և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ամերիկյան մատնոցները, որոնք պատրաստվել են կետի ոսկորից կամ ատամից և զարդարված են մանրանկարային նախշերով՝ սկրիմշոու (scrimshaw) ոճով։ Սկրիմշոն ոսկորի կամ փղոսկրի վրա արված փորագրանկարներ, փորագրություններ և քանդակազարդ աշխատանքներ են։ Սովորաբար այս տերմինը վերաբերում է կետորսների կողմից ստեղծված արվեստին, որը փորագրվում էր կետերի ոսկորների կամ աճառի վրա։ Ամենից հաճախ այն պատրաստվում է կետերի ոսկորներից և ատամներից։ Համարվում են արժեքավոր և հազվագյուտ հավաքածուի նմուշներ։ Նման մատնոցները հատուկ տեղ են զբաղեցնում Նոր Անգլիայի կետորսության թանգարանների ցուցադրություններում։

Նվիրաբերություն, գովազդ և խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական կառավարությունը արծաթե մատնոցներ էր հավաքում այն մարդկանցից, «ովքեր ոչինչ չունեին նվիրելու»՝ դրանք հալեցնելով հիվանդանոցների սարքավորումների գնման համար։
1930-ական և 1940-ական թվականներին մատնոցնեն օգտագործվում էին որպես գովազդային միջոցներ։ Նրանց վերին մասը պատրաստվում էր ապակուց, որի վրա կարելի էր տեղադրել գովազդային պատկերներ կամ գրություններ։ Սանդալի փայտից (անգլ.՝ sandalwood) պատրաստված մատնոցները կտորեղենի խանութում թողնելը տարածված միջոց էր՝ ցեցերից պաշտպանվելու համար։ Մատնոցները նաև օգտագործվել են որպես սիրային հուշանվերներ և կարևոր իրադարձությունները հիշատակող նվերներ։ Մատնոց հավաքող մարդկանց անվանում են դիգիտաբուլիստներ։ Մոլորություն է, որ եթե որևէ մարդ նվեր ստանա երեք մատնոց, նա երբեք չի ամուսնանա։
Հայտնի մատնոց արտադրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի ընթացքում մատնոցների արտադրությամբ զբաղվող բազմաթիվ նշանավոր ընկերություններ և վարպետներ դադարեցրել են գործունեությունը։ Նրանց թողած ժառանգությունը, սակայն, շարունակում է հետաքրքրել ինչպես պատմաբաններին, այնպես էլ հավաքորդներին։ Ստորև ներկայացված են առավել հայտնի արտադրողները՝ ըստ երկրների․
ԱՄՆ
- Avon – Ներկայացրել է նորաձև մատնոցներ՝ հիմնականում հավաքածուային նպատակով
- Wicks – Ամերիկյան գյուտարար և արտադրող
- Ketcham & McDougall – Հեղինակավոր ամերիկյան արտադրողներ
- Simons Bros Co – Մեծ ճանաչում ունեցող ընկերություն՝ հայտնի արծաթե մատնոցներով
- Stern Bros & Co – մատնոցներ արտադրող ամերիկյան բրենդ
- Uyo – ԱՄՆ-ից, քիչ հայտնի բրենդ
- Waitt-Thresher – մատնոցների արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերություն
- Webster – Ներկայացրել է որակյալ արծաթյա նմուշներ

Մեծ Բրիտանիա
- Charles Horner (1837–1896) – «Dorcas» մոդելի հեղինակն է, որի արտադրած մատնոցները մինչ այսօր բարձր են գնահատվում
- Charles Iles
- Charles May
- Henry Fidkin
- Henry Griffith
- James Fenton
- James Swann
- Samuel & Foskett – մատնոցաագործության հին բրիտանական ներկայացուցիչներ
Ֆրանսիա
- A Feaù & René Lorillon – Հայտնի ֆրանսիացի մատնոցագործներ
- Jean Lévy
- Roger Lenain – Ֆրանսիացի վարպետ, որի նմուշները առանձնանում են նրբագեղությամբ
- Gabler Bros – Հեղինակավոր գերմանական արտադրող
- Johann Kaspar Rumpe – Վաղ ժամանակների վարպետ
- Wilhelm Prim – Ներկայացրել է որակյալ նմուշներ
Հունաստան
- Anthony Stavrianoudakis (GR) – Հունաստանից՝ քիչ հայտնի, սակայն հիշատակված վարպետ
Գերմանիա / Մեյսեն
- Meissen – Գերմանական պորցելյան արտադրության կենտրոն, որի ձեռքով պատրաստված մատնոցներն ունեն բարձր գեղարվեստական արժեք։
Այս ընկերությունների և վարպետների մեծ մասը այլևս չի գործում, սակայն նրանց ստեղծած արտադրանքը դարձել են պատմական և մշակութային արժեք ունեցող հավաքածուային իրեր, որոնք ներկայացվում են թանգարաններում կամ պահվում մասնավոր հավաքածուներում։

Այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռետինե մատնոց, (որը նաև կոչվում են ռետինե մատներ, ռետինե մատնոցներ և մատի գլխարկ-կոներ)՝ դրանք նուրբ մատնոցներ են, որոնք հիմնականում պատրաստվում են ռետինից։ Օգտագործվում են փաստաթղթեր, բանկ նոթեր, տոմսեր կամ ձևաթղթեր էջփոխելու կամ հաշվարկելու համար։ Դրանք նաև պաշտպանում են մատները թղթից կտրելուց[15]։
Ի տարբերություն սովորական մատնոցների՝ ռետինե արտադրանքները ավելի փափուկ են և ժամանակի ընթացքում մաշվում են։ Դրանք համարվում են մեկանգամյա օգտագործման և վաճառվում են տուփերով։ Նրանց մակերեսին կա փոքր խորություն, որոնք շրջված են հակառակ ուղղությամբ, որպեսզի լավ բռնեն։ Ռետինե մատնոցների չափերը տատանվում են 00-ից մինչև 3-ը։ Մատափեղկը հարթ ռետինե «ձեռնոցի մատ» է, որը օգտագործվում է մատը կամ մշակվող առարկան պաշտպանելու համար[15]։
Կարող ափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա մատնոցի մի տեսակ, որը օգտագործվում է նավահանգիստների վարպետների և կաշեգործների կողմից։ Կոչվում է նաև կարող գդալ (անգլ.՝ sailmaker’s palm)։ Հայտնի է նաև որպես ծովահենի կամ նավարարի գդալ։ Կա երկու տարբերակ՝
- կարող գդալ (անգլ.՝ sewing palm)՝ օգտագործվում է թեթև աշխատանքների համար, օրինակ՝ թուղթ կամ կտորի կարում
- ձողավոր գդալ (անգլ.՝ rope palm)՝ ավելի ծանր աշխատանքի համար, օրինակ՝ կաշվի և պարանների կարում։
Այս գործիքը բաղկացած է փոսիկավոր պինդ ափսեից, որը ամրացված է կոշտ կաշվե գոտու մեջ և կրվում է ձեռքի ափի շուրջ՝ այնպես, որ ափսեն հենվի բութ մատի առաջին հոդին[16][17]։ Այն օգտագործվում է երբ ասեղը բռնում են բութ և ցուցամատերի միջև, իսկ ասեղի ծակավոր ծայրը հենում են փոսիկավոր ափսեին և մղում այն ամբողջ ձեռքով։ Գործիքների մեծ մասը պատրաստվում է աջ կամ ձախ ձեռքի համար առանձին՝ օգտագործողին ավելի հարմար լինելու նպատակով[18]։ Այս կառուցվածքը թույլ է տալիս կարողին մեծ ուժ գործադրել հաստ ասեղները շատ կոշտ նյութերի մեջ մտցնելիս, ինչպիսիք են՝ պարանը, կտորը կամ կաշին[19]։

Մշակութային հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին (անգլ.՝ Parker Brothers) ընկերության կողմից հրատարակված «Մոնոպոլիա» սեղանի խաղի ժամանակ մատնոցը եղել է ութ ավանդական մետաղական ֆիգուրներից մեկը, որոնք օգտագործվում էին խաղացողի դիրքը խաղային դաշտում նշելու համար: Սակայն խաղի նոր տարբերակներում, որոնք թողարկվեցին 2017 թվականի օգոստոսին հանրային քննարկումից հետո, այս ֆիգուրը հանվեց խաղի նոր տարբերակներից[20]:
2022 թվականին (անգլ.՝ Hasbro) ընկերությունը կրկին հանրային խորհրդակցություն անցկացրեց ընթացիկ խաղային ֆիգուրը հեռացնելու և նախորդը վերադարձնելու հարցով: Հանրությունը քվեարկեց մատանին վերադարձնելու օգտին, որը փոխարինեց տիրանոզավր Ռեքսին[21]:
Աճուրդի գրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականի դեկտեմբերի 3-ին լոնդոնցի մի դիլեր Ժնևի (անգլ.՝ Christie's) աճուրդում 18,000 ԱՄՆ դոլար առաջարկեց Մեյսենի ճենապակյա ատամնաձև մատնոցիկի համար, որը պատրաստվել էր մոտավորապես 1740 թվականին: 13 մմ (0.5 դյույմ) բարձրությամբ մատնոցը եզրի շուրջը ներկված էր հազվագյուտ կիտրոնի դեղին գույնով: Այն նաև պատկերում էր ձեռքով նկարված փոքրիկ նավահանգստի տեսարան՝ ոսկեզօծ կարտուշներով: Եզրի ստորին եզրը զարդարված էր ոսկեզօծ ոսկով: Այժմ մատնոցը պատկանում է Կանադայում գտնվող Մեյսենի ճենապակյա հավաքածուի հավաքորդին[22]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 16-17-րդ դարերի անգլիական պղնձե կարի օղակ
- 17-րդ դարի անգլիական արծաթ
- 17-րդ դարի յակոբյան պղնձե
- 17-րդ դարի յակոբյան արծաթ
- 18-րդ դարի ֆրանսիական ոսկի
- 18-րդ դարի արծաթե ֆիլիգրան՝ օծանելիքի շշով
- 19-րդ դարի հոլանդական մատնապաշտպան
- 19-րդ դարի անգլիական Թանբրիջ (փայտե)
- 19-րդ դարի ֆրանսիական մարգարիտի մայր – Պալե Ռոյալ
- 20-րդ դարի անգլիական հուշանվեր – Աբբոտսֆորդ Հաուս
- 20-րդ դարի նորվեգական էմալ (basse-taille) – Դեյվիդ Անդերսոն
- Նախահեղափոխական ռուսական արծաթե ոսկեզօծ ֆիլիգրան
- Նախահեղափոխական ռուսական ոսկի
- 20-րդ դարի Ռոյալ Վուսթեր – Ուիլյամ Փաուելի նկարիչ
- 20-րդ դարի շվեդական ոսկի
- 20-րդ դարի ֆրանսիական արծաթ – Ֆ. Վերնոն «Կարող աղջիկներ»
- Անհայտ նկարիչ - մատնոց և տարա (Thimble) - 1940.134.c - Քլիվլենդի թանգարան
- 20-րդ դարի նորվեգական էմալ (գիլյոշե)
- Անգլիական արծաթե մատնոց, անհայտ տարեթվի
- Անգլիական արծաթե հուշանվեր մատնոց - Աբբոտսֆորդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "thimble - Word Histories and Mysteries - Credo Reference". Credoreference.com. Retrieved 13 January 2018.
- ↑ Hill, E. (1995). «Thimbles and Thimble Rings from the Circum-Caribbean Region, 1500-1800: Chronology and Identification». Historical Archaeology. 29 (1): 84–92. doi:10.1007/BF03374210. JSTOR 25616355. S2CID 163977710.
- ↑ «Thimbles - ukdfd». www.ukdfd.co.uk. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Scientific American (անգլերեն). Munn & Company. 1869 թ․ հունիսի 19. էջ 387.
- ↑ https://custombagpatterns.com/thimbles-history/?utm_source=chatgpt.com
- ↑ https://www.antiquetrader.com/featured/ten-things-didnt-know-thimbles?utm_source=chatgpt.com
- ↑ https://thimblesforyou.com/blogs/special-items/the-history-of-thimbles?utm_source=chatgpt.com
- ↑ https://thimblesforyou.com/blogs/news/a-guide-to-using-the-right-traditional-sewing-thimble?utm_source=chatgpt.com
- ↑ Isbister, Magdalena; Isbister, William. «Fabergé Thimbles». More about Thimbles. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ https://officialimaginator.blogspot.com/2014/01/mastering-thimble-magic-lost-art.html?utm_source=chatgpt.com
- ↑ Holmes E.F. (1985). A history of Thimbles. London: Cornwall Books.
- ↑ Dreesmann C. A thimble full.… Utrecht/Netherlands: Cambium, 1983. pp.75.
- 1 2 «Thimbles: Not as Simple as they Seem - Fun Facts, Questions, Answers, Information». Funtrivia.com.
- ↑ The Hunt Collection, Washington Historical Society, Washington, Connecticut.
- 1 2 https://www.especiallyoffice.com/shop/contents/en-us/d389_Thimblettes.html?utm_source=chatgpt.com
- ↑ Ashley, Clifford W. (1993) [1944], The Ashley Book of Knots, New York: Doubleday, էջեր 20–22, ISBN 0-385-04025-3
- ↑ United States Government US Army (2013 թ․ սեպտեմբերի 3). Technical Manual TM 4-42.21 (FM 10-16) General Fabric Repair July 2013. ebook Publishing Team. էջեր 7–3. ISBN 978-1-4923-2099-9.
- ↑ Hervey Garrett Smith (2012 թ․ օգոստոսի 8). The Arts of the Sailor: Knotting, Splicing and Ropework. Courier Corporation. ISBN 978-0-486-13268-6.
- ↑ Don Casey (1996 թ․ հունիսի 1). Canvaswork and Sail Repair. McGraw Hill Professional. ISBN 978-0-07-013391-4.
- ↑ «Thimble playing piece dropped from new Monopoly game - BBC Newsbeat». Bbc.co.uk. 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Thimble Returns & T-Rex Extinct: The New Monopoly Token Line Up has been announced!». Rich Uncle Pennybags. 2022 թ․ մայիսի 31. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Holmes EF. Thimble Notes and Queries, 1992; 14: 13
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մատնոց կատեգորիայում։ |