Մատյո Ֆլամինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մատյո Ֆլամինի
ֆր.՝ Mathieu Flamini
Flamini 2014 v Besiktas.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիա ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1984(1984-03-07)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Մարսել, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 178 սմ
Քաշ 67 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
2001 - 2003 Օլիմպիկ Մարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 - 2004
2004 - 2008
2008 - 2013
2013-2016
Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Անգլիա Արսենալ
Իտալիա Միլան
Անգլիա Արսենալ
14 (0)
102 (7)
96 (7)
66 (3)
Ազգային հավաքական
2004 - 2005
2007 - 2008
Ֆրանսիա Ֆրանսիա Մ-21
Ֆրանսիա Ֆրանսիա
8 (1)
3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 սեպտեմբեր 2008

Մատյո Ֆլամինի (ֆր.՝ Mathieu Flamini, ծնվ. մարտի 7, 1984, Մարսել, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է եկել «Միլան» և «Արսենալ» ակումբներում և Ֆրանսիայի ազգային հավաքականում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ տարեկան հասակում Մատյո Ֆլամինին սկսել է հաճախել Մարսելի «Օլիմպիկ» ակումբի դպրոց և մինչև 2003/04 մրցաշրջանն անցել է ակումբի ակադեմիայի բոլոր մակարդակները: Ալեն Պերենի հեռանալուց ու պորտուգալացի Ժոզե Անիգոյի՝ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Ֆլամինին արագ գրավել է իր տեղը ակումբի հիմնական կազմում, որում նոր մարզիչն ընդգրկում էր հիմնականում ակումբի ակադեմիայի սաներից: Սակայն Ֆլամինին «Օլիմպիկի» կազմում անցկացնում է ընդամենը 14 խաղ: Դրանց թվում էին ՈՒԵՖԱ-ի գավաթի շրջանակներում անցկացվող «Լիվերպուլ» և «Նյուքասլ» ակումբների դեմ խաղերը, որոնց ժամանակ էլ Ֆլամինիին նկատում է Արսեն Վենգերը: «Օլիմպիկի» նկատմամբ չունենալով որևէ պարտավորություն՝ Մատյո Ֆլամինին 2004 թվականի հուլիսի 23-ին պայմանագիր է կնքում «Արսենալի» հետ չորս մրցաշրջանի համար:

«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արսենալի» կազմում իր դեբյուտային՝ 2004/05 մրցաշրջանում Մատյո Ֆլամինին խաղադաշտ է դուրս եկել հիմնականում երկրորդ խաղակեսերին՝ կատարելով փոխարինում: Այդ ժամանակ դաշտի կենտրոնում հիմնականում խաղում էին Ֆաբրեգասը, Պատրիկ Վիեյրան, Ժիլբերտու Սիլվան ու Էդուն: Մատյո Ֆլամինին ակումբի մեկնակային կազմում ընդգրկվել է անգլիական Պրեմիեր լիգայի 21 խաղերից իննում:

Ֆրանսիացի Պատրիկ Վիեյրայի՝ Թուրինի «Յուվենտուս» և բրազիլացի Էդուի՝ իսպանական «Վալենսիա» տեղափոխվելուց հետո Ֆլամինին ստանում է իր տեղը թիմի հիմնական կազմում, սակայն կիսապաշտպանությունում նա խաղաց կարճ ժամանակ: 2006 թվականի փետրվարին ստացած վնասվածքների պատճառով չէին խաղում պաշտպաններ Լորենը, Ջիլբերտը, Էշլի Քոուլն ու Գաել Կլիշին: Վենգերը աջ կիսապաշտպան է նշանակում Էմանուել Էբուեին, իսկ ձախ կիսապաշտպանի դիրքը մնում է ազատ: Ֆիլիպ Սանդերոսն ու Պասկալ Սիգանը չեն արդարացնում մարզչի սպասելիքները, և Վենգերը, այլ ելք չունենալով, ձախ կիսապաշտպանի դիրքում հաստատում է Ֆլամինիին: Հակառակ բոլոր քննադատողների՝ մեծ մասամբ Էմանուել Էբուեի, Սանդերոսի, Կոլո Տուրեի ու Ֆլամինիի շնորհիվ «Արսենալը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Այդ քառյակն այնպես լավ էր խաղում միասին, կարծես նրանք վաղուց սովոր էին միմյանց:

2006/07 մրցաշրջանում Մատյո Ֆլամինին վերադառնում է հենակետային կիսապաշտպանի իր սիրելի դիրքին, սակայն կրկին կարճ ժամանակով: Կիսապաշտպանության կենտրոնում խաղում էին Ֆաբրեգասն ու Ժիբերտուն, և երիտասարդ ֆրանսիացին ուղարկվում է պահեստային կազմ, ինչը նրան ստիպում է մտածել ակումբից հեռանալու մասին, մանավանդ որ «Արսենալի» հետ պայմանագրի ժամկետը լրանում էր:

Սակայն ամռանը՝ պայմանագրի ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ, 23-ամյա կիսապաշտանի պլանները փոխվում են: Ժիլբերտու Սիլվան հավաքականում խաղալու պատճառով չի կարողանում լիարժեք մասնակցել նախամրցաշրջանային պատրաստությանը, և Ֆլամինիի համար հնարավորություն է ստեղծվում իրեն ցուցադրել ընկերական խաղերում: Դաշտի կենտրոնում հիանալի խաղալով Ֆաբրեգասի հետ և ունենալով բարձր աշխատունակություն ու համառություն՝ Ֆլամինին կարողանում է հաստատվել թիմի մեկնարկային կազմում: Դրա դեմ ոչինչ չեն կարողանում ձեռնարկել ո՛չ «Չելսիից» տեղափոխված Լասսանա Դիարրան, ո՛չ Ժիլբերտուն:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Արսենալ»
  • Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2005/06
  • Անգլիայի գավաթակիր - 2004/05, 2013/14, 2014/15
  • Անգլիայի սուպերգավաթակիր - 2014, 2015
Իտալիա «Միլան»
  • Իտալիայի չեմպիոն - 2010/11
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2011

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերին Մատյո Ֆլամինին հայտարարել է, որ արդեն յոթ տարի իր գործընկերոջ՝ Պասկուալե Գրանատայի հետ զբաղվում է բիովառելիքի արտադրությամբ: SunSport-ին տված հարցազրույցի ժամանակ Ֆլամինին ասել է, որ իրենց GF Biochemicals ընկերությունն առաջինն է աշխարհում, որ արտադրում է լևուլինի թթու, իսկ շուկայի ծավալը կարող է հասնել մինչև 20 միլիոն ֆունտ ստեռլինգ[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]