Մատիտի թեստ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԱՀ ֆինանսների նախարար (1996-2009) Տրևոր Մանուելը, ապարտհեյդի տարիներին «գունամորթներին» դասվող եվրոպեոիդ ռասային բնորոշ դիմագծերով մարդու օրինակ

Մատիտի թեստ, ՀԱՀ-ում ապարտհեյդի դարաշրջանում վիճահարույց դեպքերում անձանց սպիտակ կամ խառը ծագման («գունավոր») պատկանելիության գնահատման մեթոդ, որը հմնված է նրա վրա, արդյոք անձը գլխին ունի «աֆրիկյան» գանգրահեր մազածածկույթ։ Այս և մյուս ավելի բարդ թեստերը մշակվեցին 1950 թվականին «Բնակչության գրանցման մասին օրենքի» ընդունումից հետո, որով սահմանվում էր սպիտակ, գունամորթ և սևամորթ խմբի անձանց առանձին բնակվելու կարգ[1]։

Մեթոդի էությունն այն էր, որ փորձարկման ենթարկվող անձի մազերի մեջ տեղադրվում էր մատիտ։ Եթե մազերի մեջ խրված մատիտը վայր չէր ընկնում գլուխը կախելիս, դա համարվում էր «գունամորթների»[2] խմբին անվերապահ պատկանելիության վկայություն։

Խնդիրն այն էր, որ այդ ժամանակաշրջանում երկրում զգալի տոկոս էր կազմում խառը ծագման բնակչությունը։ Դեռ ավելին, 18-19-րդ դարերում աֆրիկաներների շրջանում հազվադեպ չէին սեռական հարաբերությունները սևամորթերի հետ, քանի որ վերաբնակիչների կանայք քիչ էին և չէին հերիքում։ Ռասիզմը սկսեց արմատավորվել նրանց շրջանում խոշոր ագրարային տնտեսությունների ստեղծման հետ մեկտեղ, որտեղ աշխատում էին սևամորթ ստրուկներ, ինչպես նաև կոսաների և զուլուսների միջև սահմանային պատերազմների հետևանքով։

Հաճախակի միևնույն ընտանիքի անդամները թեստի արդյունքում կարող էին դասվել տարբեր ռասայական խմբերի, որի հետևանքով էլ ստիպված էին ապրել առանձին[3]։ Նմանատիպ օրինակ (թեստի արդյունքում) է ներկայացված «Մաշկը» (2009) ֆիլմում, որտեղ Սանդրա Լեյնգը, ծնված լինելով սպիտակամորթ ծնողների ընտանիքում, ուներ դեմքի մաշկի որոշակի աֆրիկյան թուխ գույն։ Թեստի արդյունքներով աղջիկը դասվել էր «գունավորների» խմբին։ Չնայած հետագայում գենետիկական թեստի արդյունքներով հիմնավորվեց նրա ազգակցական կապը հոր հետ, սակայն աղջիկը ստիպված էր լքել ծնողներին և ընտանիք կազմել սևամորթի հետ[4]։

Թեստը կարող էր կիրառվել նաև այն սևամորթերի նկատմամբ, ովքեր ցանկանում էին անցնել «գունավորների» խումբ, մատիտը ամեն դեպքում մնում էր մազերի մեջ, բայց երբ այն ընկնում էր, երբ փորձարկվողը գլուխը թափ էր տալիս, այդ դեպքում նա վերաորակավորվում էր որպես «գունավոր»[5]։

Թեստի կիրառումը ձևականորեն դադարեցվեց 1994 թվականին ապարտհեյդի վերացման հետ կապված։ Ներկայումս այդ տերմինը լայնորեն օգտագործվում է հարավաֆրիկյան մամուլում և գրականության մեջ, որպես ռասայական նախապաշարմունքների խորհրդանիշ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sampie Terreblanche (2003). A history of inequality in South Africa 1652–2002. Natal Press. ISBN 978-1-86914-022-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wendy Watson (2007). Brick by Brick. New Africa Books. էջ 65.
  2. Pippa de Bruyn (2007). Frommer's South Africa. Frommer's. էջ 422. ISBN 978-0-470-14602-6.
  3. Nosimilo Ndlovu (2008 թ․ մայիսի 24). «The 21-st century pencil test». Mail & Guardian. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  4. Kim Hawkey (2010 թ․ հունվարի 10). «Apartheid got under her skin». Sunday Times (South Africa). {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  5. Birgit Brander Rasmussen (2001). The Making and Unmaking of Whiteness. Duke University Press. էջ 133. ISBN 978-0-8223-2740-0.