Ճնճղապաշար
Ճնճղապաշար | |
Ճնճղապաշար | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հնդկացորենազգիներ (Polygonaceae) |
Ենթաընտանիք | Հնդկացորենայիններ (Polygonoideae) |
Տրիբա | Polygoneae |
Ցեղ | Մատիտեղ (Polygonum) |
Տեսակ | Ճնճղապաշար (P. aviculare) |
Միջազգային անվանում | |
Polygonum aviculare |
Ճնճղապաշար, ծտապաշար, մատիտեղ թռչնի, ճնճղկապաշար (լատին․՝ Polygonlum aviculare), մատիտեղազգիների ընտանիքի միամյա բույս։ Ցողունը կանգուն է կամ գետնատարած, փռվող։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, ծաղիկները տերևածոցերում են, սպիտակ կամ վարդագույն։ Աճում է ամենուրեք, թուրմը բժշկության մեջ օգտագործվում է որպես արյունահոսությունը դադարեցնող և միզամուղ դեղամիջոց։ Սխալմամբ ճնճղապաշարը նույնացվում է ծտապաշարի (Capsella) հետ, որը խաչածաղկավորների ընտանիքի միամյա կամ երկամյա բույսերի ցեղ է։ Տերևները նստադիր են, ամբողջական։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ դեղնավուն։ Պտուղը պատիճակ է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միամյա մոլախոտ է։ Ցողունները միջին հաշվով ունեն 30-40 սմ երկարություն։ Տալիս է 5300 սերմնապտուղ։ Ծլում է վաղ գարնանը։ Ծաղկումը սկսվում է հունիսից և շարունակվում ամբողջ ամառվա ընթացքում։ Սերմերը երկար տարիներ հողում կարող են պահպանել իրենց ծլունակությունը։ Աճում է գրեթե բոլոր հողերում։ Ունի լավ զարգացած առանցքային արմատ, որի վերին ծայրին առաջացող բողբոջներից բույսը խիստ ճյուղավորվում է՝ տալով կարճ, շեշտված հանգույցներ։
Հենց այդ հանգույցներից էլ սկսվում են սրավուն-էլիպսաձև տերևներն ու նրանց ծոցից՝ 2-5-ական մանր, սպիտակ, կանաչավուն կամ վարդագույն ծաղիկները։ Բույսի սերմերը հեշտությամբ թափվում են՝ աղբոտելով հիմնականում հողը, ապա սերմնանյութը։ Պտուղը եռանիստ է, թխագորշ, շատ մանր։ Ծաղիկները կանաչ են՝ սպիտակ կամ վարդագույն ծածկույթներով[1]։ Լավ մշակված հողում արագ զարգանում է՝ ձևավորելով համատարած գորգ՝ խեղդելով մյուս բույսերին։ Այս բույսերից ստանում են ներկեր (արմատներից-կապույտը)։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Հայաստանի ցածրադիր, նախալեռնային ու լեռնային գոտիներում։ Ավելի շատ հանդիպում է ճամփեզրին, առուների ափերին, գյուղամիջյան ճանապարհներին։ Հանդիպում է նաև Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Սկանդինավիայում։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատղաշ տերևները կարելի է օգտագործել որպես սնունդ աղցանների, ապուրների և տերևներից պատրաստված խյուսերի մեջ։ Դաղստանում այն օգտագործում են որպես կարկանդակի միջուկ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Knotgrass: Polygonum aviculare». NatureGate. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Ռ․Ս․Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտների ատլաս, 1980
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- photo of herbarium specimen collected in Nuevo León in Mexico in 1989
- Howard, Michael. Traditional Folk Remedies, (Century, 1987); page 162.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճնճղապաշար» հոդվածին։ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճնճղապաշար» հոդվածին։
|
|