Jump to content

Մատիա Կասանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիա Կասանի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1983(1983-08-26)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Բորգոմաներո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 75 կգ
Դիրք full-back

Մատիա Կասանի (իտալ.՝ Mattia Cassani, օգոստոսի 26, 1983(1983-08-26)[1][2][3], Բորգոմաներո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում։ Իտալիայի ազգային հավաքականի նախկին անդամ։

Մատիա Կասանին «Յուվենտուսի» երիտասարդական համակարգի սան է[4], և երիտասարդական թիմում խաղալու ժամանակ համարվել է ակումբի լավագույն խաղացողներից մեկը[5]: 2002 թվականի նոյեմբերի 13-ին նորամուտն է նշել «Յուվենտուսի» կազմում՝ փոխարինելով Մարսելո Սալասին Չեմպիոնների լիգայի «Դինամոյի» դեմ արտագնա խաղում[6][7]: 2003 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Սամպդորիա»[8]: 2003 թվականի մայիսի 12-ին նորամուտն է նշել ակումբի կազմում Սերիա A-ի «Տերնանո» ակումբի դեմ խաղում և ընդհանուր առմամբ խաղացել է 2 խաղ։ Խաղադաշտում րոպեների պակասի պատճառը Ստեֆանո Սակետտին և Նենադ Սակիչն էին, որոնք ամուր տեղ ունեին թիմի մեկնարկային կազմում։ 2003 թվականի հունիսին վերադարձել է «Յուվենտուս»[9]:

2003 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է Վերոնա՝ ամենամյա երկարաձգման հնարավորությամբ[10]: Նա ակումբում անցկացրել է ընդհանուր առմամբ 3 տարի՝ դառնալով թիմի մշտական ​​մեկնարկային խաղացող[9]: Ստացել է նաև «Ջանլուկա Ձամբրոտա կրտսեր» մականունը[4]:

2006/07 մրցաշրջանում Կասանին տեղափոխվել է «Պալերմո»[11]: Նորամուտը թիմի կազմում նշել է 2006 թվականի սեպտեմբերի 10-ին՝ «Ռեջինայի» դեմ խաղում (4:3), այնուհետև խաղացել է կանոնավոր կերպով և իր առաջին մրցաշրջանում օգնել է ակումբին զբաղեցնել 5-րդ տեղը Սերիա A-ում։ Հաջորդ մրցաշրջանում խփել է իր կարիերայի առաջին գոլը իր նախկին ակումբի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում, որի արդյունքում «ռոսաներոները» 3-2 հաշվով հաղթանակ են տարել «բիանկոներիների» նկատմամբ[4]: 2008 թվականի հոկտեմբերի 14-ին Կասանին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվականը[12]: 2009 թվականի հոկտեմբերի 18-ին հասել է Սերիա A-ում անցկացրած 100 խաղի սահմանագծին։ Նույն թվականի դեկտեմբերի 6-ին Կասանին առաջին անգամ կրել է ակումբի ավագի թևկապը՝ Ֆաբրիցիո Միկոլիի և Ֆաբիո Լիվերանիի բացակայության պատճառով։

2011 թվականի օգոստոսի 24-ին «Ֆիորենտինան »վարձակալել է Կասանիին՝ գնելու իրավունքով[13]: 2012 թվականի հուլիսի 2-ին «Ֆիորենտինան» ամբողջությամբ գնել է Կասանիի տրանսֆերը[14]:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասանին Իտալիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 18-ին՝ Շվեդիայի դեմ ընկերական խաղում՝ փոխարինելով Քրիստիան Մաջոյին[15][16][17]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. 1 2 3 «Del Piero rimonta Amauri ma il supergol è di Cassani». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  5. ↑ «Il vivaio dalle uova d'oro». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  6. ↑ «Juve fight back to oust Dynamo». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  7. ↑ «Tutto su Palermo-Juventus». Արխիվացված է օրիգինալից 2009-04-01-ին. Վերցված է 2025-10-15-ին.
  8. ↑ «Stendardo a Salerno, dalla Juve ecco Cassani». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  9. 1 2 «Cassani, la Samp e il mercato di gennaio». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  10. ↑ Calciomercato:Mattia Cassani e Cristian Agnelli in gialloblu' anche nel(չաշխատող հղում)
  11. ↑ «Acquistati Cassani e il 50 % di Munari». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  12. ↑ Palermo, l’importanza dei giocatori chiave
  13. ↑ «Cassani in viola». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  14. ↑ «Кассани перешел в «Фиорентину», Пинилья – в «Кальяри»». Sports.ru. 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  15. ↑ «L'Italia chiude il 2009 con una vittoria. Lippi: «Ora aspettiamo i sorteggi»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  16. ↑ «Equilibrio sui corner». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  17. ↑ «Amichevole, Italia-Svezia: 1-0, bene il rosa Cassani». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիա Կասանի» հոդվածին։