Մատեո Գենդուզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատեո Գենդուզի
Mattéo Guendouzi
Գենդուզին Արսենալի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Matteo Elias Kenzo Guendouzi Olié
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մարոկկո Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1999(1999-04-14)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պուասսի
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 29
Պատանեկան կարիերա
2005-2014 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
2014-2016 Ֆրանսիա Լորյան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Ֆրանսիա Լորյան B 24 (0)
2016-2018 Ֆրանսիա Լորյան 26 (0)
2018-ներկա Անգլիա Արսենալ 45 (0)
Ազգային հավաքական
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 7 (0)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 2 (1)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (1)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 20-ի, 2019

Մատեո Գենդուզի (ֆր.՝ Mattéo Guendouzi, ապրիլի 14, 1999(1999-04-14)[1], Պուասսի), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Գենդուզին սկսել է Պարի Սեն-Ժերմենում[3]։ 2014 թվականին նա միացավ Լորյանի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Նանտի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 22-ին՝ Դիժոնի դեմ խաղում[5]։ 2016-17 մրցաշրջանում Գենդուզին անցկացրեց 9 հանդիպում[6], սակայն Լորյանը դուրս մնաց Լիգա 2[7][8]։ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 29-ին՝ Կևիյիի դեմ խաղում[9]։ 2018 թվականի ապրիլի 6-ին՝ Փարիզի դեմ խաղում ֆրանսիացին տվեց գոլային փոխանցում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[10]։ Լորյանի առաջին թիմի կազմում Գենդուզին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 11-ին Գենդուզին տեղափոխվեց Արսենալ 7 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[11][12]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[13][14]՝ ստանալով 29 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Գրանիտ Ջական[15][16]։ Ֆրանսիս Կոկլենի՝ Վալենսիա տեղափոխությունից[17] հետո Ջական ստացավ 34 համարի մարզաշապիկը[18]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Գենդուզին նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[19][20]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վորսկլայի դեմ խաղում[21]։ Սեպտեմբերին ֆրանսիացին ճանաչվեց Արսենալի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[22][23]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում ֆրանսիացին խփեց հոկտեմբերի 4-ին՝ Եվրոպայի Լիգայի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[24][25]։ Հոկտեմբերի 31-ին Գենդուզին հեռացվեց խաղադաշտից Անգլիայի լիգայի գավաթի Բլեքփուլի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 56-րդ րոպեին[26][27]։ 2019 թվականի մայիսի 29-ին նա փոխարինեց Նաչո Մոնրեալին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[28], սակայն Արսենալը պարտվեց 4-1 հաշվով[29][30]։ Իր առաջին մրցաշրջանում Գենդուզին անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[31]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդուզին իրավասու է ներկայացնել Ֆրանսիան և Մարոկկոն միջազգային ասպարեզում[32]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[33]։ 2017 թվականին Մարոկկոյի ազգային հավաքականի մարզիչ Հերվե Ռենարը առաջարկեց Գենդուզիին միանալ Մարոկկոյին[34], սակայն նա մերժեց այդ առաջարկը՝ նախընտրելով հանդես գալ Ֆրանսիայի կազմում[35][36][37]։ 2019 թվականի հունիսին Գենդուզին Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[38][39]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 4-1 հաշվով պարտվելով Իսպանիային[40][41]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Գենդուզին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի սեպտեմբերի 2-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Պոլ Պոգբային Ալբանիայի և Անդորրայի դեմ խաղերի համար[42][43][44][45], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[46][47]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ[48]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լորյան 2016–17 Լիգա 1 8 0 1 0 0 0 9 0
2017–18 Լիգա 2 18 0 1 0 2 0 21 0
Ընդհանուր 26 0 2 0 0 0 2 0 30 0
Արսենալ 2018–19 Պրեմիեր Լիգա 33 0 1 0 11 1 3 0 48 1
2019–20 12 0 0 0 3 0 1 0 16 0
Ընդհանուր 45 0 1 0 14 1 4 0 64 1
Կարիերայի ընդհանուր 71 0 3 0 14 1 6 0 94 1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - M. Guendouzi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  3. «Who is new Arsenal midfielder Matteo Guendouzi? We profile the teenager»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  4. «FC Lorient - FC Nantes, Oct 15, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  5. «FCO Dijon - FC Lorient, Oct 22, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  6. «Matteo Guendouzi | Football Stats | Lorient | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-12 
  7. «Troyes promoted to Ligue 1»։ beIN SPORTS Australia (en-AU)։ Վերցված է 2018-07-12 
  8. «Լigue 1 Table 2016/2017»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-11-ին 
  9. «FC Lorient - US Quevilly, Jul 29, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  10. «FC Lorient - Paris FC, Apr 6, 2018 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  11. Sport Telegraph (2018-07-11)։ «Arsenal sign Matteo Guendouzi as Unai Emery continues to strengthen»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-07-12 
  12. Marsden Rory։ «Matteo Guendouzi Completes Transfer to Arsenal from Lorient»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-07-12 
  13. «Arsenal confirm Matteo Guendouzi signing»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-07-12 
  14. «Matteo Guendouzi: Arsenal sign France Under-20 international midfielder»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-11։ Վերցված է 2018-07-12 
  15. «Matteo Guendouzi joins the club»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  16. Jones Mark (2018-07-11)։ «Guendouzi takes Xhaka's old shirt number at Arsenal»։ mirror։ Վերցված է 2018-07-12 
  17. «Francis Coquelin: Valencia sign Arsenal midfielder»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-07-12 
  18. «Arsenal's Granit Xhaka switches shirt No from 29 to 34 for next season»։ Mail Online։ Վերցված է 2018-07-12 
  19. «Arsenal FC - Manchester City, Aug 12, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  20. Taylor Daniel (2018-08-12)։ «Bernardo Silva sets seal on dominant Manchester City win over Arsenal»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  21. «Arsenal FC - Vorskla Poltava, Sep 20, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-20 
  22. «🏆 Guendouzi is our September Player of the Month»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-20 
  23. «Matteo Guendouzi voted Arsenal's Player of the Month»։ Arsenal Mania (անգլերեն)։ 2019-10-09։ Վերցված է 2019-11-20 
  24. «Qarabağ Ağdam - Arsenal FC, Oct 4, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-20 
  25. «Qarabag 0-3 Arsenal: Emile Smith Rowe scores first goal in Europa League win» (en-GB)։ 2018-10-04։ Վերցված է 2019-11-20 
  26. «Arsenal FC - Blackpool FC, Oct 31, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-20 
  27. Stadium Paul Doyle at the Emirates (2018-10-31)։ «Arsenal squeeze past Blackpool after Mattéo Guendouzi’s dismissal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-20 
  28. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01 
  29. 29,0 29,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (en-GB)։ 2019-05-29։ Վերցված է 2019-10-01 
  30. Stadium Dominic Fifield at the Olympic, Baku (2019-05-29)։ «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01 
  31. «Matteo Guendouzi | Football Stats | Arsenal | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-20 
  32. «Who is Matteo Guendouzi, who does play for and what position does he play?»։ The Sun (en-GB)։ 2018-07-12։ Վերցված է 2018-07-12 
  33. «Who is Matteo Guendouzi? The French teenage wonderkid who has joined Arsenal | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  34. «French-Moroccan Mattéo Guendouzi to Sign Arsenal for 8 million EUR»։ Morocco World News (en-us)։ 2018-07-10։ Վերցված է 2018-07-12 
  35. «Guendouzi to reject Morocco call as he chases France 'dream'»։ Evening Standard (անգլերեն)։ 2018-11-20։ Վերցված է 2019-11-20 
  36. «French star Guendouzi rules out Morocco switch»։ Sport (անգլերեն)։ 2018-11-21։ Վերցված է 2019-11-20 
  37. Senoussi Zoubida (2018-09-24)։ «Matteo Guendouzi Rejects the Moroccan Team Once and for All»։ Morocco World News (en-US)։ Վերցված է 2019-11-20 
  38. «Dagba heading to U21 Euro»։ en.psg.fr (անգլերեն)։ Վերցված է 2019-09-07 
  39. «France U21s squad for the EURO 2019 championships revealed | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-09-07 
  40. «Spain U21 - France U21, Jun 27, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-07 
  41. «Spain came from behind to cruise past France 4-1 and set-up a European Under-21 Championship final with Germany.»։ www.bbc.com։ Վերցված է 2019-09-07 
  42. «France: Matteo Guendouzi called up after Paul Pogba ruled out of Euro 2020 qualifiers» (en-GB)։ 2019-09-02։ Վերցված է 2019-11-20 
  43. «Paul Pogba injury: Man Utd star replaced by Matteo Guendouzi in France squad for Euro 2020 qualifiers | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-20 
  44. «Pogba out of French squad as Guendouzi gets first call-up»։ AS.com (անգլերեն)։ 2019-09-02։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-03-ին։ Վերցված է 2019-11-20 
  45. «Euro 2020 news - Matteo Guendouzi replaces Paul Pogba in France squad»։ Eurosport UK։ 2019-09-02։ Վերցված է 2019-11-20 
  46. «France - Albania, Sep 7, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-20 
  47. «France - Andorra, Sep 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-20 
  48. «Mattéo Guendouzi»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]