Մատեուշ Պոնիտկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Մատուեշ Պոնիտկա
EuroBasket 2017 Finland vs Poland 22.jpg
Վարշավայի պոլիտեխնիկական համալսարան (2009-2012)

Ասեկո Պրոմոկոմ (2012-2013) Օստենդե (2013-2015) Զելյոնա-Գուրա (2015-2016) Կարշիանկա (2016-2017) Տեներիֆե (2017-2018) Լոկոմոտիվ Կուբան (2018-2019)

Զենիթ (2019-մեր օրեր)
Ակումբ Վարշավայի պոլիտեխնիկական համալսարան (2009-2012)

Ասեկո Պրոմոկոմ (2012-2013) Օստենդե (2013-2015) Զելյոնա-Գուրա (2015-2016) Կարշիանկա (2016-2017) Տեներիֆե (2017-2018) Լոկոմոտիվ Կուբան (2018-2019) Զենիթ (2019-մեր օրեր)

Դիրքը Թեթև հարձակվող
Ծննդյան ամսաթիվ 1993 Օգոստոսի 29
Ծննդավայր ք․ Վելկոպոլսկի
Ազգություն Լեհաստան Լեհաստան
Հասակ 192 սմ
Քաշ 93 կգ
Քաղաքացիություն Լեհաստան Լեհաստան
Դրաֆթ նշված չէ
Դրաֆթի տարի 2015

Մատեուշ Պոնիտկա (լեհ.՝ Mateusz Ponitka, ծնվ․՝ 1993 օգոստոսի 29, Օստրուվ Վելկոպոլսկի, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հանդես է գալիս «Զենիթ» բասկետբոլային ակումբում՝ որպես թեթև հարձկվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատեուշ Պոնիտկան Լեհաստանի պոլիտեխնիկական համալսարանի թիմի կազմում

Մատեուշ Պոնիտկան ծնվել և մեծացել է լեհական Օստրուվ Վելկոպոլսկի քաղաքում, այնտեղ էլ սկսել է խաղալ բասկետբոլ։ Մեծահասակների բասկետբոլում Մատեուշը հայտնվել է բավականին վաղ։ 17 տարեկանում Լեհաստանի «Բոլոր աստղերի խաղ» առաջնությունում հաղթել է երեք միավորանոց նետումների մրցույթը։ Հենց այդ խաղաշրջանում էլ դարձավ երկրի երիտասարդական առաջնության չեմպիոն և աշխարհի U17 առաջնության արծաթե մեդալակիր։ Մեկ տարի անց ստցավ Լեհաստանի հավաքականին միանալու առաջին հրավերը։

19 տարեկանում Պոնիտկան առաջնաելույթ կատարեց Եվրալիգայում «Ասեկո Պրոկոմ»-ի կողմից, 10 մրցախաղերում ձեռք բերելով այսպիսի ցուցանիշներ․ 8,8 միավոր և 3,5 անդրադարձ։ Լեհաստանի հավաքակի պայծառ խաղաշրջանից հետո Մատուեշն ուղևորվում է Բելգիայի չեմպիոնատ, որտեղ երկու անգամ դառնում է «Օստենդե»-ի չեմպիոն։ Լինելով մենաթռիչքի հնգյակի մշտական խաղացող, Պոնիտկան վաստակել է 12,7 միավոր և ստիպել է իր վրա ուշադրություն դարձնել նույնիսկ օվկիանոսից այն կողմ[1]։

Սակայն նախադրաֆթային պարապմունքները «Դալաս Սթարզ»-ի, «Յութա Ջազ»-ի, «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս»-ի և «Ֆինիքս Սանս»-ի չհամոզեցին Պոնիտկային առաջադրել իր թեկնածությունը դրաֆթին։

Վերադառնալով Լեհաստանի լիգա Պոնիտկան դարձավ երկրի և MVP(Ամենանշանավոր խաղացող) խաղաշրջանի չեմպիոն, իսկ Եվրոգավաթում ճանաչվեց «Ծագող աստղ»՝ միջինում ունենալով 13,5 միավոր և 6,5 անդրադարձ ցուցանիշներ[2]։

2016/2017 մրցաշրջանում Պոնիտկան խաղացել է «Կարշիանկայի» կողմից[3]։ Դառնալով թուրքական լիգայի ամենավառ խաղացողներից մեկը նա մասնակցեց «Բոլոր աստղերի խաղին»։

2017 թվականի հուլիսին Պոնիտկան դարձավ «Տեներիֆեի» խաղացող, որի հետ հաղթեց Միջմայրցամաքային գավաթը[4]։ Իսկ Իսպանիայի առաջնության 4-րդ[5] և 11-րդ[6] մրցաշրջաններում Մատուեշը ճանաչվել է «Ամենանշանավոր խաղացող», 33-րդ մրցաշրջանում՝ միջինում հավաքել 13,6 միավոր և 5,6 անդրադարձ։ Մրցաշրջանի վերջում Պոնիտկան միացավ առաջնության երկրորդ սիմվոլիկ հավաքականին[7]։

2018 թվականի հուլիսին տեղափոխվեց «Լոկոմոտիվ Կուբան»[8]։ ՎՏԲ միասնական լիգայում Մատեուշը մասնակցեց 29 մրցախաղի, որտեղ վաստակեց միջինում 6,4 միավոր, 2,0 փոխանցում և 4,8 անդրադարձ[9]։

2019 թվականի հուլիսին Պոնիտկան 2 տարով պայմանագիր ստորագրեց «Զենիթի» հետ[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Med 1.png ՖԻԲԱ-ի Միջմայրցամաքային գավաթակիր․ 2017
  • Med 1.png Բելգիայի չեմպիոն (2․ 2013/2014, 2014/2015
  • Med 1.png Լեհաստանի չեմպիոն․ 2015/2016
  • Med 1.png Բելգիայի գավաթակիր (2 անգամ)․ 2013/2014, 2014/2015
  • Med 1.png Բելգիայի Սուպերգավաթակիր․ 2014
  • Med 1.png Լեհաստանի Սուպերգավաթակիր․ 2015

Լեհաստանի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Med 1.png Հաղթող 201Եվրոպայի երրորդ դիվիզիոնի չեմպիոնատ (մինչև 20 տարեկանների)
  • Med 2.png Արծաթե մրցանակակիր 201․ Աշարհի առաջնություն (մինչև 17 տարեկանների)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]