Մատենադարանի ձեռագրերը մաթեմատիկայի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատենադարանի ձեռագրերը մաթեմատիկայի մասին հոդվածը նվիրված է Մատենադարանի այն ձեռագրերի նկարագրությանը, որոնք վերաբերում են մաթեմատիկային, տոմարագիտությանը, չափաբերությանը կամ տեղեկություններ են պարունակում այդ գիտությունների մասին։ Ճշգրիտ գիտությունների ասպարեզում հատկապես միջնադարյան Հայաստանում մաթեմատիկայի և թվաբանության զարգացման և ուսուցման գործում մեծ դեր են կատարել 7-րդ դարի խոշոր գիտնական Անանիա Շիրակացին[1], 11-րդ դարի հեղինակ Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, ում մաթեմատիկական, տոմարագիտական, չափագրական աշխատությունների ձեռագիր ժառանգության որոշակի մասը պահպանվել է Մատենադարանում[2]։

Անանիա Շիրակացու ձեռագրերը մաթեմատիկայի և տոմարագիտության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանիա Շիրակացու «Գիրք Համարողության» գործը պարունակում է թվաբանական չորս գործողությունների աղյուսակները, և ըստ էության աշխարհում պահպանված թվաբանական ամենաամբողջական աշխատությունն է[3], որն իր կառուցվածքով և բնույթով թվաբանության դասագիրք է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում կան նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ և մի շարք խնդիրներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական հանրագիտարան հատոր 4, 1978, էջ 220
  2. Մատենադարանի պաշտոնական կայք, բաժին՝ Ժառանգություն/Տոմարագիտություն, մաթեմատիկա
  3. Հայկական Սովետական հանրագիտարան հատոր 1, 1974

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամյան Ա. Գ. Անանիա Շիրակացու մատենագրությունը, ուսումնասիրություն, Ե. 1944
  • Պետրոսյան Գ. Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե. 1959
  • Անասյան Հ.Ս. Հայկական մատենագիտություն, հատոր 1 Ե. 1955
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։