Մատենագիրք Հայոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայագիտության համար կարևորագույն նշանակություն ունեցող մատենաշար, որը ներառում է 5-18 դդ. ստեղծված հայ ողջ մատենագրական ժառանգությունը։

Մատենաշարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2003 թվականից՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության[1] հայկական բաժանմունքի երկարամյա ղեկավար Զավեն Եկավյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության[2] նախաձեռնությամբ, սկզբում Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշային գրադարանի» (հատոր Ա-Ե) և ապա՝ Մատենադարանի մասնակցությամբ։ Արդեն հրատարակվել է 16 հատոր. 100-ից ավելի հեղինակներ, մի քանի հարյուր բնագրեր, որոնց մեծ մասն առաջին անգամ է տպագրվում։ Առաջին անգամ մեկ մատենաշարում համախմբվում է հայ ողջ մատենագրությունը։ Քննական-համեմատական այս հրատարակությունը անփոխարինելի ու եզակի աղբյուր է հայագիտության տարբեր ճյուղերի՝ փիլիսոփայության, պատմագիտության, լեզվաբանության, հին գրականության և բանահյուսության ուսումնասիրությունների համար։ «Մատենագիրք Հայոց»-ի գրքային տարբերակին զուգահեռ, հրատարակության որոշ հատորներ արդեն հասանելի են թվային տարբերակով[3], ինչը մեծապես հեշտացնում է հայ և օտարազգի հայագետների հետազոտությունները՝ հնարավորություններ ստեղծելով նոր ուսումնասիրությունների համար։ Մասնագետների կանխատեսումների համաձայն[4][5]՝ ողջ հայ մատենագրության հրատարակման դեպքում կունենանք մոտ 100 հատորից բաղկացած հսկայածավալ մատենաշար։

Մատենաշարի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրողներին օժանդակելու համար համարակալվել են «Մատենագիրք Հայոց»-ի տեքստերի բոլոր նախադասությունները, շտկվել են նախորդ հրատարակություններին կից տպված վրիպակները։ Բոլոր բնագրերին նախորդում են առաջաբաններ, մատենագիտական համառոտ ցանկեր՝ սուրբգրային, անձնանունների, տեղանունների, ցեղանունների, տոհմանունների, և բաղդատված ձեռագրերի համարներ։

Մատենագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն իսկ հրատարակված 19 հատորները պարունակում են 5-12-րդ դդ. հայ մատենագրական ժառանգությունը։

Ա հատոր (Ե դար) Գրիգոր Լուսավորիչ, Սահակ Պարթև, Կորյուն, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի, Եղիշե, Գյուտ Արահեզացի, Մամբրե Վերծանող, Անանիա Թարգմանիչ, Հովհան Մանդակունի

Բ հատոր (Ե դար) Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի

Գ հատոր (Զ դար) Բաբկեն կաթողիկոս Ոթմսեցի, Վաչագան Աղվանից Արքա, Դավիթ Անհաղթ, Մատթէ Գիտնավոր, Աբրահամ Մամիկոնյան, Սահակ Բ. Կաթողիկոս Ուղկացի, Պետրոս Սյունեցի, Մովսես Եղիվարդեցի, Ներսես Բագրևանդցի, Հովհաննես Գաբեղենացի, Ներսես Ռաժիկ, Մովսես Ցուրտավեցի, Վրթանես Քերթող, Գրիգոր Քերթող

Դ հատոր (Է դար) Աբրահամ Աղբաթանեցի, Կոմիտաս Կաթողիկոս, Սմբատ Բագրատունի, Հովհաննես Մայրագոմեցի, Վիրո Կաթողիկոս, Անանուն Կաղանկատվացի, Մաթուսաղա Սյունեցի, Մովսես Սյունեցի, Սեբեոս, Ներսես Գ կաթողիկոս Տայեցի, Հովսեփ Անապատական, Անանիա Շիրակացի

Ե հատոր (Է դար) Անանուն, 684 թվականի պատմություն, Փիլոն Տիրակացի, Հովհան Մամիկոնյան, Դավիթ Հարքացի, Դավիթ Քերական, Մովսես Քերթող, Անանուն Քերական, Թեոդորոս Քռթենավոր, Անաստաս, Սահակ Ձորոփորեցի

Զ հատոր Սողոմոն Մաքենացի, Գրիգորիս Արշարունի, Ստեփանոս Սյունեցի, Սահակադուխտ Սյունեցի, Հովհաննես Քորեպիսկոպոս, Խոսրովիկ, Ղևոնդ Երեց, Արտավազդ վանահայր Երաշխավոր, Եզնիկ Կողբացի, Մովսես Խորենացի, Եզնիկ Երեց, Եղիշե, Դավիթ Անհաղթ

է հատոր Հովհան Օձնեցի, Մովսես Քերթող

Թ հատոր Զաքարիա Ձագեցի, Սահակ Մռուտ, Վահան Եպիսկոպոս Նիկիո, Համամ Արևելցի, Մաշտոց Եղիվարդեցի, Ստեփանոս Կրոնավոր, Միսայել Եպիսկոպոս, Քերովբէ վարդապետ, Արամ, Թեոփիլոս, Ահարոն Վանանդեցի, Անանուն Զրուցագիր, Շապուհ Բագրատունի

Ժ հատոր Խոսրով Անձևացի, Անանիա Մոկացի, Հակոբ Ծպտեցի, Անանիա Նարեկացի, Խաչիկ Արշարունի, Սամուէլ Կամրջաձորեցի, Վարդան, Գագիկ Արծրունի, Ատոմ Անձևացի, Ներսես Բագրևանդեցի, Արտավազդ Մազազունի, Տաճատ Վարդապետ, Թովմա Վարդապետ, Սիմեոն Աղձնեցի

ԺԱ հատոր Թովմա Արծրունի և Անանուն, Հովհաննես Դրասխանակերտցի, Մեսրոպ Վայոցձորեցի

ԺԲ հատոր Գրիգոր Նարեկացի

ԺԳ հատոր Գանձարան, Ա գիրք

ԺԴ հատոր Գանձարան, Բ գիրք

ԺԵ հատոր Մովսես Կաղանկատվացի, Ուխտանես Եպիսկոպոս, Ստեփանոս Տարոնեցի

ԺԶ հատոր Հովհաննես Տարոնեցի Կոզեռն, Գրիգոր Մագիստրոս, Սարգիս Վարդապետ, Արիստակես Լաստիվերցի, Հակոբ Սանահնեցի

ԺԷ հատոր Պետրոս Գետադարձ, Գրիգոր Վկայասէր, Անանիա Սանահնեցի, Գէորգ Վարդապետ Մեղրիկ, Պօղոս Տարօնացի, Գէորգ Լոռեցի, Սիսիանոս Վարդապետ Սեբաստացի, Վարդան Հայկազն

ԺԹ հատոր Մխիթար Գոշ, Ա գիրք

Ի հատոր Մխիթար Գոշ, Բ գիրք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկություն
  2. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն
  3. Մատենադարանի կայքէջ [1]
  4. «Մատենագրքի» հրատարակության մասին
  5. Մատենադարանի կայքէջ