Jump to content

Մատեյ Տոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատեյ Տոտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝սլովակ.՝ Matej Tóth
Մասնագիտացում՝racewalker, թեթևատլետ, լրագրող և Հետիոտն
Երկիր՝ Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 10, 1983(1983-02-10)[1] (41 տարեկան)
Ծննդավայր՝Նիտրա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Հասակ՝1,85 մետր
Քաշ՝73 կիլոգրամ

Մատեյ Տոտ (սլովակերեն՝ Matej Tóth, փետրվարի 10, 1983(1983-02-10)[1], Նիտրա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ մարզիկ, որ լայն ճանաչման է հասել մարզական քայլք մարզաձևում ձեռք բերած նվաճումներով։ Նա օլիմպիական չեմպիոն է դարձել՝ հաղթանակ տանելով 50 կիլոմետր մրցատարածությունում։

Մարզական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատեյ Տոտը 50 կիլոմետր մրցատարածությունում ոսկե մեդալ է նվաճել 2010 թվականին անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում, ապա՝ 2015 թվականի աշխարհի առաջնությունում (անկախացած Սլովակիայի մարզիկներից նա առաջինն է այդպիսի մեծ հաջողության հասել)[3]։

Այդ նույն մրցատարածությունում հաղթանակ է տարել նաև 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում. դա թեթևաթլետիկական մարզաձևերում Սլովակիայի նվաճած առաջին օլիմպիական մեդալն էր։

Մատեյ Տոտը 2006 թվականին և դրանից տասը տարի անց՝ 2016-ին արժանացել է «Տարվա լավագույն մարզիկ» կոչման հայրենի Սլովակիայում[4][5][6]։

Նա իր ստացած բուհական կրթությամբ ժուռնալիստ է։

Տարին Մրցումները Մրցավայրը Մրցատարածությունը Գրաված տեղը Ցույց տված ժամանակը
1999 Թեթև աթլետիկայի աշխարհի պատանեկան առաջնություն Լեհաստան Բիդգոշչ 10 կմ 8-րդ 46:49,33
2001 Թեթև աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնություն Իտալիա Գրոսետո 10 կմ 6-րդ 44:14,72
2002 Թեթև աթլետիկայի աշխարհի պատանեկան առաջնություն Ճամայկա Քինգստոն 10 կմ 16-րդ 45:05,02
2003 Մարզական քայլքի Եվրոպայի գավաթի խաղարկություն Ռուսաստան Չեբոքսարի 20 կմ 24-րդ 1:25:28
2003 Թեթև աթլետիկայի Եվրոպայի երիտասարդական առաջնություն Լեհաստան Բիդգոշչ 20 կմ 6-րդ 1:25:59
2003 Ամառային համալսարանական խաղեր Հարավային Կորեա Դեգու 20 km 10-րդ 1:27:51
2004 Մարզական քայլքի աշխարհի գավաթի խաղարկություն Գերմանիա Նաումբուրգ 20 կմ 54-րդ 1:26:59
2004 Ամառային օլիմպիական խաղեր Հունաստան Աթենք 20 կմ 32-րդ 1:28:49
2005 Մարզական քայլքի Եվրոպայի գավաթի խաղարկություն Հունգարիա Միշկոլց 20 կմ 12-րդ 1:23:58
2005 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն Ֆինլանդիա Հելսինկի 20 կմ 21-րդ 1:23:55
2005 Ամառային համալսարանական խաղեր Թուրքիա Իզմիր 20 կմ 9-րդ 1:28:58
2006 Մարզական քայլքի աշխարհի գավաթի խաղարկություն Իսպանիա Լա Կորունյա 20 կմ 46-րդ 1:26:30
2006 Թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնություն Շվեդիա Գյոթեբորգ 20 կմ 6-րդ 1:21:39
2007 Մարզական քայլքի Եվրոպայի գավաթի խաղարկություն Միացյալ Թագավորություն Ռոյալ Լիմինգտոն ՍՊԱ 20 կմ 27-րդ 1:25:12
2007 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն Ճապոնիա Օսակա 20 կմ 14-րդ 1:25:57
2007 Համաշխարհային բանակային խաղեր Հնդկաստան Հայդարաբադ 20 կմ 16px 3-րդ 1:25:42,70
2008 Մարզական քայլքի աշխարհի գավաթի խաղարկություն Ռուսաստան Չեբոքսարի 20 կմ 26-րդ 1:23:17
2008 Ամառային օլիմպիական խաղեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին 20 կմ 26-րդ 1:23:17
2009 Մարզական քայլքի Եվրոպայի գավաթի խաղարկություն Ֆրանսիա Մեց 20 կմ 9-րդ 1:27:29
2009 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն Գերմանիա Բեռլին 20 կմ 8-րդ 1:21:13
2009 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն Գերմանիա Բեռլին 50 կմ 10-րդ 3:48:35
2010 Մարզական քայլքի աշխարհի գավաթի խաղարկություն Մեքսիկա Չիհուահուա 50 կմ 1-ին 3:53:30
2010 Թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնություն Իսպանիա Բարսելոն 20 կմ 6-րդ 1:22:20
2011 Մարզական քայլքի Եվրոպայի գավաթի խաղարկություն Պորտուգալիա Օլյաու 20 կմ 1-ին 1:23:53
2011 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն Հարավային Կորեա Դեգու 20 կմ 12-րդ 1:22:55
2011 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն Հարավային Կորեա Դեգու 50 կմ DNF
2012 Ամառային օլիմպիական խաղեր Միացյալ Թագավորություն Լոնդոն 50 կմ 5-րդ 3:41:24
2013 Մարզական քայլքի Եվրոպայի գավաթի խաղարկություն Սլովակիա Դուդինցե 20 կմ 3-րդ 1:21:51
2013 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն Ռուսաստան Մոսկվա 50 կմ 5-րդ 3:41:07
2014 Մարզական քայլքի աշխարհի գավաթի խաղարկություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Տայցանգ 20 կմ 28-րդ 1:21:33
2014 Թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնություն Շվեյցարիա Ցյուրիխ 50 կմ 16px 2-րդ 3:36:21
2015 Մարզական քայլքի Եվրոպայի գավաթի խաղարկություն Իսպանիա Մուրսիա 20 կմ 2-րդ 1:20:21
2015 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին 50 կմ ոսկե մեդալ, 1-ին տեղ 3:40:32
2016 Ամառային օլիմպիական խաղեր Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո 50 կմ ոսկե մեդալ, 1-ին տեղ 3:40:58
2018 Թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնություն Գերմանիա Բեռլին 50 կմ արծաթե մեդալ, 2-րդ տ. 3:47:27

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 Prezidentka udelila štátne vyznamenania 25 osobnostiam (словацк.) — 2022.
  3. «Gold flush as Matej Toth wins first Slovak world title». Zee News. 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Juck, Alfons (2006 թ․ նոյեմբերի 26). «Toth selected Slovak athlete of the year». IAAF. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  5. Matej Tóth sa stal Športovcom roka 2016
  6. Toth selected Slovak athlete of the year

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Peter Sagan
Sportsperson of Slovakia
2016
Հաջորդող՝
Peter Sagan
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեյ Տոտ» հոդվածին։