Մատեի Միլլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատեի Միլլո
Ծնվել էնոյեմբերի 25, 1814(1814-11-25)
ԾննդավայրStolniceni-Prăjescu, Յաշի շրջան, Մոլդովական իշխանություն
Մահացել է1896
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռումինիա և  Մոլդովական իշխանություն
Մասնագիտությունդրամատուրգ և դերասան

Մատեի Միլլո (ռումիներեն՝ Matei Millo, նոյեմբերի 25, 1814(1814-11-25), Stolniceni-Prăjescu, Յաշի շրջան, Մոլդովական իշխանություն - 1896, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի դերասան և դրամատուրգ։ Ռեալիստական դպրոցի առաջին ռումինացի դերասանը։

1857 թվականին կազմակերպել է սեփական թատերախումբ և ելույթներ ունեցել Բուխարեստում ու գավառներում։ 1852-1877 թվականներին (ընդհատումներով) Ազգային թատրոնի (Բուխարեստ) տնօրենն էր և դերասան։ Խաղացել է վոդևիլներում, ֆարսերում, Վ․ Ալեքսանդրի կոմեդիաներում, իր, ինչպես և Մոլիերի, Հյուգոյի, Շեքսպիրի պիեսներում։ Եղել է ռումին թատրոնի ռեֆորմատորը, նպաստել ազգային դերասանական դպրոցի ձևավորմանը։ Հեղինակ է պիեսների, երգիծական կոմեդիաների և ֆարսերի («Նիշկորեսկու», «Հին զգեստներ, քաղաքական ցնցոտիներ» և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 539
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեի Միլլո» հոդվածին։