Մատակարարման շղթայի կառավարում
Ենթակատեգորիա | operations management, լոգիստիկա, control | |
---|---|---|
Object class of occurrence | Մատակարարման շղթա | |
Կազմված է | Մատակարարման շղթա, լոգիստիկա |
Մատակարարման շղթայի կառավարում (անգլ.՝ Supply chain management), ձեռնարկատիրական գործունեության մեջ գնումների համակարգի (հումքի/բաղադրիչների գնում), գործառնությունների կառավարման, լոգիստիկայի և մարքեթինգի միջոցով հումքի վերածումը պատրաստի արտադրանքի և առաքումը վերջնական հաճախորդներին[2][3]:
Ավելի նեղ իմաստով՝ մատակարարման շղթայի կառավարումը «մատակարարման շղթայի գործունեության նախագծումը, պլանավորումը, իրականացումը, վերահսկումը և մոնիտորինգն է՝ նպատակ ունենալով ստեղծել զուտ արժեք, օգտագործել համաշխարհային լոգիստիկա, համաժամանակյա դարձնել առաջարկը և պահանջարկը և չափել կատարողականը գլոբալ մակարդակում[4][5]։
Սա կարող է ներառել հումքի տեղաշարժը և պահեստավորումը, ընթացիկ գույքագրումը, պատրաստի ապրանքների՝ ծագման կետից մինչև սպառման կետ տեղափոխելը: Փոխկապակցված ցանցերը, հանգույցային բիզնեսները մատակարարման շղթայում պահանջվող ապրանքների և ծառայությունների՝ վերջնական հաճախորդներին մատակարմամբ զբաղվող կազմակերպություններն են[6]:
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատակարարման շղթայի կառավարման նպատակն է փորձել նվազագույնի հասցնել մատակարարման շղթայի տարբեր փուլերում առկա ընդհանուր ծախսերը և այդ փուլերում ֆիրմաների ստորաբաժանումների միջև առաջացող հակասացությունները, Օրինակ վաճառքի բաժինը ցանկանում է ունենալ ավելի բարձր պաշարներ՝ պահանջները բավարարելու համար, որի դեպքում պահեստի կառավարման համար պահանջվում է ավելի շատ պաշարներ՝ պահպանման ծախսերի բարձրացմամբ, որը հակասություններ է առաջացնում[7]։
Տերմինի ծագումը և սահմանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Booz Allen Hamilton կազմակերպության խորհրդատու Քիթ Օլիվերը Financial Times գործարար թերթին տված հարցազրույցում ներկայացրել է «մատակարարման շղթայի կառավարում» տերմինի սահմանումը[8]:
1983 թվականին Գերմանիայում WirtschaftsWoche կազմակերպությունն առաջին անգամ իրականացրել է «Մատակարարման շղթայի կառավարման նախագիծ»՝ Վոլֆգանգ Պարշի գլխավորությամբ[9]։
1990-ականներ թվականների կեսերին «մատակարարման շղթայի կառավարում» տերմինը ժողովրդականություն է ձեռք բերել՝ շնորհիվ այդ թեմայի մասին գրված հոդվածների և գրքերի:
Մատակարարման շղթաներն ի սկզբանե եղել են բոլոր գործողությունները, որոնք կապված են ապրանքների՝ հումքից մինչև վերջնական սպառող հասնելու ընթացքում տեղի ունեցող պրոցեսներին[10][11][12]։
Մատակարարման շղթայի կառավարման այլ ընդհանուր ընդունված սահմանումներից են.
- Մատակարարների, ընկերության, վերավաճառողների և վերջնական սպառողների միջև նյութերի, վերջնական ապրանքների և հարակից տեղեկատվության հոսքերի կառավարում[13],
- Հաճախորդների վրա կենտրոնացած սահմանումը տրված է Hines-ի կողմից (2004: p76). «Մատակարարման շղթայի ռազմավարությունները պահանջում են ցանցի օղակների ամբողջական համակարգային դիտում, որոնք արդյունավետորեն աշխատում են՝ սպառողին առաքման վերջնակետում հաճախորդների գոհունակություն ստեղծելու համար: Որպես Հետևաբար, ծախսերը պետք է իջեցվեն ամբողջ շղթայում՝ դուրս մղելով ավելորդ ծախսերը, տեղաշարժերը և բեռնաթափումը Արդյունավետությունը կենտրոնանում է համակարգի ընդհանուր արդյունավետության և դրամական պարգևատրումների արդար բաշխման վրա մատակարարման շղթայի մեջ գտնվողներին: Մատակարարման շղթայի համակարգը պետք է համապատասխանի հաճախորդների պահանջներին:
- Հիմնական բիզնես գործընթացների ինտեգրում մատակարարման շղթայում՝ հաճախորդների և շահագրգիռ կողմերի համար արժեք ստեղծելու նպատակով[14]։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատակարարման շղթայի կառավարումը բազմաֆունկցիոնալ մոտեցում է, որը ներառում է հումքի տեղափոխումը կազմակերպություն, հումքի վերամշակման տարբեր ասպեկտներ և պատրաստի ապրանքների տեղափոխումը կազմակերպությունից դուրս՝ դեպի վերջնական սպառող: Քանի որ կազմակերպությունները ձգտում են դառնալ ավելի ճկուն, նրանք նվազեցնում են հումքի աղբյուրների և բաշխման ուղիների՝ սեփական ուժեով կազմակերպումը: Այս գործառույթներն սկսվել են ավելի շատ փոխանցվել այլ ընկերությունների, որոնք կարող են ավելի լավ իրականացնել տվյալ գործառնությունը: Արդյունքը նրանումն է, որ ավելանալու է հաճախորդների պահանջարկը բավարարելու մեջ ներգրավված կազմակերպությունների թիվը՝ միաժամանակ նվազելով ամենօրյա լոգիստիկ գործառնությունների կառավարչական վերահսկողությունը: Ավելի քիչ վերահսկողությունը և մատակարարման շղթայի ավելի շատ գործընկերների առկայությունը հանգեցնում են մատակարարման շղթայի կառավարման հայեցակարգի ստեղծմանը[15][16][17]:
Կարևորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպություններն ավելի շատ են սկսել կարևորել արդյունավետ մատակարարման շղթաների կառավարման դերը՝ համաշխարհային շուկայում և տեղական տնտեսություններում մրցելու համար:
Ըստ Փիթեր Դրաքերի` «կորպորատիվ մշակույթի ամենամեծ փոփոխությունը կարող է լինել հարաբերությունների արագացված աճը, որը հիմնված է ոչ թե սեփականության, այլ գործընկերության վրա»: Այս մոտեցումը թույլ է տալիս օգտագործել համագործակից ընկերությունների ուժեղ կարողությունները՝ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունը[18][19]:
Վերջին տասնամյակների ընթացքում գլոբալիզացիան, աութսորսինգը (կամ ծառայության պատվիրակումը) և տեղեկատվական տեխնոլոգիաները բազմաթիվ կազմակերպությունների (Dell, Hewlett-Packard) հնարավորություն են տվել հաջողությամբ գործարկել համատեղ մատակարարման ցանցեր, որոնցում յուրաքանչյուր բիզնես գործընկեր կենտրոնանում է միայն մի քանի հիմնական ռազմավարական աշխատանքների վրա:
21-րդ դարում բիզնես միջավայրի փոփոխությունները նպաստել են մատակարարման շղթայի ցանցերի զարգացմանը` որպես գլոբալիզացիայի, բազմազգ ընկերությունների, ռազմավարական դաշինքների տարածման արդյունք:
Մատակարարման շղթայի կառավարման կարևորությունը վճռորոշ դարձավ 2019-2020 թվականներին ամբողջ աշխարհով մեկ տարածված կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի դեմ պայքարում[20]: Համաճարակի շրջանում, երկրների կառավարությունները, որոնք ունեին արդյունավետ մատակարարման շղթայի կառավարում, ունեին բավականաչափ բժշկական պարագաներ իրենց կարիքները բավարարելու համար[21][22] [23]: ԱՄՆ-ում COVID-19 պատճառով ճգնաժամ են գրանցվել տեղական տնտեսության շատ ոլորտներ, ներառյալ երկրի լոգիստիկ արդյունաբերությունը: Որոշ կազմակերպություններ կարողացել են արագ զարգացնել արտասահմանյան մատակարարման շղթաներ, որպեսզի ներմուծեն անհրաժեշտ բժշկական պարագաներ[24][25][26]:
Մատակարարման շղթայի կառավարումը նույնպես կարևոր է կազմակերպչական ուսուցման համար: Աշխարհագրորեն ավելի ընդարձակ մատակարարման շղթաներով ընկերությունները, որոնք կապում են տարբեր առևտրային խմբերը, հակված են դառնալ ավելի նորարար և արդյունավետ[27]:
Մատակարարման շղթաների անվտանգության կառավարման համակարգը ներկայացված է ISO/IEC 28000, ISO/IEC 28001 և հարակից ստանդարտներում: Մատակարարման շղթայի կառավարումը մեծապես կախված է գործառնությունների կառավարման, լոգիստիկայի, գնումների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:
Մատակարարման շղթայի ճկունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատակարարման շղթայի կառավարման կարևոր տարրը ճկունությունն է, որը սահմանվում է որպես «մատակարարման շղթայի կարողությունը հարմարվելու կամ փոխակերպվելու փոփոխությունների առկայության դեպքում»[28]:
Վերջին տարիներին ճկունության մեկնաբանությումը էկոլոգիական և սոցիալ-էկոլոգիական ճկունության համատեքստում հանգեցրել են համապատասխանաբար հարմարվողականության և փոխակերպման հասկացությունների ի հայտ գալուն: Այսպիսով, մատակարարման շղթան մեկնաբանվում է որպես սոցիալ-էկոլոգիական համակարգ, որը նման է էկոհամակարգին (օրինակ՝ անտառը), ի վիճակի է մշտապես հարմարվել արտաքին միջավայրի փոփոխություններին և սոցիալական դերակատարների առկայության և կանխատեսումների միջոցով՝ նաև վերափոխվել[29]:
Հմտություններ և կարողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատակարարման շղթայի մասնագետները պետք է գիտելիքներ ունենան մատակարարման շղթայի գործառույթների կառավարման վերաբերյալ (օր․ տրանսպորտ, պահեստավորում, գույքագրման կառավարում և արտադրության պլանավորում): Նախկինում մատակարարման շղթայի մասնագետները շեշտը դրել են լոգիստիկ հմտությունների զարգացման վրա, ինչպիսիք են բեռնափոխադրումների երթուղիների իմացությունը, պահեստային սարքավորումների և բաշխման կենտրոնների տեղակայման վայրերի իմացությունը:
Մատակարարման շղթայի հմուտ մասնագետների պակասը ընդգծվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից 2010 թվականին հրապարակված ուսումնասիրության մեջ, որն ընդգծում է «նեղ տեխնիկական հմտություններով» անձնակազմի առատ մատակարարումը, բայց «ավելի լայն բիզնես հմտություններով» աշխատանքի դիմողների թվի պակասը[30][31][32][33][34]։
Հավաստագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատակարարման շղթայի կառավարման ոլորտում աշխատող մասնագետները կարող են մասնագիտական հավաստագրում ստանալ՝ հանձնելով քննություն, որի նպատակն է երաշխավորել ոլորտում որոշակի մակարդակի գիտելիք: Հավաստագրման քննություն հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքները կարելի է ձեռք բերել մի քանի աղբյուրներից: Որոշ գիտելիքներ կարող են ստացվել քոլեջներում դասավանդվող առարկաներից, բայց դրանց մեծ մասը ձեռք է բերվում աշխատանքի ընթացքում ուսուցման փորձի, դասընթացների մասնակցելու, գործնական միջավայրում փորձ ձեռքբերելու և մասնագիտական գրքեր ու հոդվածներ կարդալու միջոցով: Հավաստագրող կազմակերպությունները կարող են տրամադրել հավաստագրման սեմինարներ՝ հարմարեցված իրենց քննություններին[35][36]:
Համալսարանների վարկանիշային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսամերիկյան հետևյալ համալսարանները բարձր տեղ են զբաղեցրել իրենց առաջարկած մագիստրոսական կրթության շնորհիվ՝ ըստ SCM World University 100 վարկանիշային ցուցակի, որը հրապարակվել է 2017 թվականին՝ հիմնված լինելով մատակարարման շղթայի ղեկավարների կարծիքների վրա․
- Միչիգանի պետական համալսարան,
- Փեն նահանգի համալսարան,
- Թենեսիի համալսարան,
- Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ,
- Արիզոնայի պետական համալսարան,
- Տեխասի համալսարան Օսթինում,
- Արևմտյան Միչիգանի համալսարան[37]:
Իսկ հետևյալ համալսարանները բարձր տեղ են զբաղեցրել 2016 թվականի Eduniversal լավագույն մագիստրոսական ծրագրերի վարկանիշում՝ մատակարարման շղթայի և լոգիստիկայի համար․
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,
- KEDGE բիզնես դպրոց,
- Պերդյու համալսարան,
- Ռոտերդամի կառավարման դպրոց,
- Պերուի Պոնտիցիա, Նովա դե Լիսաբոա համալսարան,
- Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան,
- Կոպենհագենի բիզնես դպրոցը[38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ cf. Andreas Wieland, Carl Marcus Wallenburg (2011): Supply-Chain-Management in stürmischen Zeiten. Berlin.
- ↑ Kozlenkova, Irina; և այլք: (2015). «The Role of Marketing Channels in Supply Chain Management». Journal of Retailing. 91 (4): 586–609. doi:10.1016/j.jretai.2015.03.003. Վերցված է 28 September 2016-ին.
- ↑ Ghiani, Gianpaolo; Laporte, Gilbert; Musmanno, Roberto (2004). Introduction to Logistics Systems Planning and Control. John Wiley & Sons. էջ 3-4. ISBN 9780470849170. Վերցված է 8 January 2023-ին.
- ↑ Cornell Engineering, Supply Chain, School of Operations Research and Information Engineering, accessed 27 March 2021
- ↑ «Supply chain management (SCM)». APICS Dictionary. Վերցված է 2016-07-19-ին. «supply chain management[:] The design, planning, execution, control, and monitoring of supply chain activities with the objective of creating net value, building a competitive infrastructure, leveraging worldwide logistics, synchronizing supply with demand, and measuring performance globally.»
- ↑ Harland, C.M. (1996) Supply Chain Management, Purchasing and Supply Management, Logistics, Vertical Integration, Materials Management and Supply Chain Dynamics. In: Slack, N (ed.) Blackwell Encyclopedic Dictionary of Operations Management. UK: Blackwell.
- ↑ Sadeghi, Javad; Mousavi, Seyed Mohsen; Niaki, Seyed Taghi Akhavan (2016-08-01). «Optimizing an inventory model with fuzzy demand, backordering, and discount using a hybrid imperialist competitive algorithm». Applied Mathematical Modelling (անգլերեն). 40 (15–16): 7318–7335. doi:10.1016/j.apm.2016.03.013. ISSN 0307-904X.
- ↑ Robert B. Handfield; Ernest L. Nichols (1999). Introduction to Supply Chain Management. New York: Prentice-Hall. էջ 2. ISBN 0-13-621616-1.
- ↑ Dr. Burkhardt, Rainer (1982). «Der Weg zur Integration». WirtschaftsWoche.
- ↑ David Jacoby (2009), Guide to Supply Chain Management: How Getting it Right Boosts Corporate Performance (The Economist Books), Bloomberg Press; 1st edition, 978-1576603451
- ↑ Andrew Feller, Dan Shunk, & Tom Callarman (2006). BPTrends, March 2006 - Value Chains Vs. Supply Chains
- ↑ Blanchard, D., (2010), Supply Chain Management Best Practices, 2nd. Edition, John Wiley & Sons, 9780470531884
- ↑ Nabil Abu el Ata, Rudolf Schmandt (2016), The Tyranny of Uncertainty, Springer, 978-3662491041
- ↑ Cooper, M.C., Lambert, D.M., & Pagh, J. (1997) Supply Chain Management: More Than a New Name for Logistics. The International Journal of Logistics Management Vol 8, Iss 1, pp 1–14
- ↑ Kouhizadeh, Mahtab; Sarkis, Joseph (2018-10-12). «Blockchain Practices, Potentials, and Perspectives in Greening Supply Chains». Sustainability (անգլերեն). 10 (10): 3652. doi:10.3390/su10103652. ISSN 2071-1050.
- ↑ «Trust, commitment and relationships in supply chain management: A path analysis».
- ↑ Hemold, Marc; Terry, Brian (2016). Global Sourcing and Supply Management Excellence in China: Procurement Guide for Supply Experts. Springer. էջ 30.
- ↑ Greenlaw, Steven A.; Shapiro, David; MacDonald, Daniel (2022-12-14). «Ch. 1 Introduction - Principles of Economics 3e | OpenStax». openstax.org (English). Վերցված է 2024-07-23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ www.ascm.org https://www.ascm.org/cscp-certification/. Վերցված է 2024-07-23-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Saad, Anne (24 November 2022). «Importance of Supply Chain Management». mydigitalnews.in/. Cargoes By DP World. Վերցված է 26 November 2022-ին.
- ↑ Staff-56, Inside Logistics Online (2020-04-13). «Alberta sharing PPE with other provinces». Inside Logistics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-04-13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ News; Canada (2020-04-12). «COVID-19: Alberta to donate PPE, ventilators to other provinces | National Post» (կանադական անգլերեն). Վերցված է 2020-04-13-ին.
{{cite web}}
:|last1=
has generic name (օգնություն) - ↑ Commissioner, Office of the (2020-03-27). «Coronavirus (COVID-19) Supply Chain Update». FDA (անգլերեն). Վերցված է 2020-04-13-ին.
- ↑ «Canada building its own PPE supply chain in China». CBC News. 2020-04-13.
- ↑ Atkins-80, Emily (2020-04-03). «Keeping up: How to keep your DC moving during the pandemic». Inside Logistics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-04-13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ García-Herrero, Alicia (2020-02-17). «Epidemic tests China's supply chain dominance». European (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին. Վերցված է 2020-04-13-ին.
- ↑ Todo, Y.; Matous, P.; Inoue, H. (11 July 2016). «The strength of long ties and the weakness of strong ties: Knowledge diffusion through supply chain networks» (PDF). Research Policy. 45 (9): 1890–1906. doi:10.1016/j.respol.2016.06.008.
- ↑ Wieland, Andreas; Durach, Christian F. (2021). «Two perspectives on supply chain resilience». Journal of Business Logistics. 42 (3): 315–322. doi:10.1111/jbl.12271. ISSN 2158-1592. S2CID 233812114.
- ↑ Wieland, Andreas (2021). «Two perspectives on supply chain resilience». Journal of Supply Chain Management. 57 (1). doi:10.1111/jscm.12248. ISSN 1745-493X.
- ↑ «Skills and Competencies That Supply Chain Professionals Will Need». www.scmr.com. Վերցված է 26 July 2017-ին.
- ↑ Betty A. Kildow (2011), Supply Chain Management Guide to Business Continuity, American Management Association, 9780814416457
- ↑ Tramarico, C. L. et al., Multi-criteria analysis of professional education on supply chain management, Production, 29, e20180087, 2019, page 5, accessed 30 July 2023
- ↑ Wailgum, T., Supply Chain Talent: In Demand and Out of Stock?, CIO, published 15 November 2010, accessed 28 August 2023
- ↑ Cottrill, K., Are You Prepared for the Supply Chain Talent Crisis?, MIT Center for Transportation & Logistics, Fall 2010, accessed 28 August 2023
- ↑ Colin Scott (2011), Guide to Supply Chain Management, Springer, 9783642176753
- ↑ Carol Ptak & Chad Smith (2011), Orlicky's 3rd Edition, McGraw Hill 978-0-07-175563-4
- ↑ «University 100 - SCM World». Արխիվացված է օրիգինալից 3 July 2017-ին. Վերցված է 26 July 2017-ին.
- ↑ «Choose a Master, an MS or an MBA in Supply Chain and Logistics». www.best-masters.com. Վերցված է 26 July 2017-ին.
Ընթերցանության նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ferenc Szidarovszky and Sándor Molnár (2002) Introduction to Matrix Theory: With Applications to Business and Economics, World Scientific Publishing. Description and preview.
- FAO, 2007, Agro-industrial supply chain management: Concepts and applications. AGSF Occasional Paper 17 Rome. Արխիվացված 2010-05-25 Wayback Machine
- Haag, S., Cummings, M., McCubbrey, D., Pinsonneault, A., & Donovan, R. (2006), Management Information Systems For the Information Age (3rd Canadian Ed.), Canada: McGraw Hill Ryerson 0-07-281947-2
- Halldorsson, A., Kotzab, H., Mikkola, J. H., Skjoett-Larsen, T. (2007). Complementary theories to supply chain management. Supply Chain Management, Volume 12 Issue 4, 284–296.
- Hines, T. (2004). Supply chain strategies: Customer driven and customer focused. Oxford: Elsevier.
- Hopp, W. (2011). Supply Chain Science. Chicago: Waveland Press.
- Kallrath, J., Maindl, T.I. (2006): Real Optimization with SAP® APO. Springer 3-540-22561-7.
- Kaushik K.D., & Cooper, M. (2000). Industrial Marketing Management. Volume29, Issue 1, January 2000, Pages 65–83
- Kouvelis, P.; Chambers, C.; Wang, H. (2006): Supply Chain Management Research and Production and Operations Management: Review, Trends, and Opportunities. In: Production and Operations Management, Vol. 15, No. 3, pp. 449–469.
- Larson, P.D. and Halldorsson, A. (2004). Logistics versus supply chain management: an international survey. International Journal of Logistics: Research & Application, Vol. 7, Issue 1, 17–31.
- Simchi-Levi D., Kaminsky P., Simchi-levi E. (2007), Designing and Managing the Supply Chain, third edition, McGraw-Hill
- Stanton, D. (2020), Supply Chain Management For Dummies, Second Edition. Wiley New York. 978-1119677017
- Houlihan, J.B. (1985), "International Supply Chain Management", International Journal of Physical Distribution & Materials Management, Vol. 15 No. 1, pp. 22–38.
- Kirk A. Patterson and Curtis M. Grimm and Thomas M. Corsi (2003). «Adopting new technologies for supply chain management». Transportation Research Part E: Logistics and Transportation Review. 39 (2): 95–121. Bibcode:2003TRPE...39...95P. doi:10.1016/S1366-5545(02)00041-8. ISSN 1366-5545.
- Douglas J. Thomas, Paul M. Griffin, Coordinated supply chain management, European Journal of Operational Research, Volume 94, Issue 1, 1996, Pages 1–15, ISSN 0377-2217,
- Douglas M. Lambert and Matias G. Enz (2017). «Issues in Supply Chain Management: Progress and potential». Industrial Marketing Management. 62: 1–16. doi:10.1016/j.indmarman.2016.12.002. ISSN 0019-8501.
- Keah Choon Tan, "A framework of supply chain management literature", European Journal of Purchasing & Supply Management, vol. 7, no. 1, (2001), pp. 39–48, ISSN 0969-7012,
- Croxton, Keely L.; García-Dastugue, Sebastián J.; Lambert, Douglas M.; Rogers, Dale S. (2001). «The Supply Chain Management Processes». International Journal of Physical Distribution & Logistics Management. Emerald Group Publishing. 12 (2): 13–36. doi:10.1108/09574090110806271.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատակարարման շղթայի կառավարում» հոդվածին։ |
|
- Լոգիստիկա
- Դիստրիբուցիա (բիզնես)
- Մենեջմենթ
- Մարքեթինգ
- Կառավարում ըստ տեսակի
- Մշակող արդյունաբերություն և արտադրություն
- Բեռնափոխադրումներ
- Տնտեսագիտություն
- Բիզնես
- Ձեռնարկություններ
- Արդյունաբերական ճարտարագիտություն
- Էլեկտրոնային առևտուր
- Արդյունաբերություն
- Առևտուր
- Տնտեսություն
- Միջազգային առևտուր
- Գլոբալ բիզնեսի կազմակերպում