Jump to content

Մավրիտանիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մավրիտանիայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Մավրիտանիա
ՏեղագրությունՆուակշոտ
ՎայրՆուակշոտ
Ղեկավարության նստավայրՆուակշոտ
Հիմնադրվել է1972
Քարտեզ
Քարտեզ

Մավրիտանիայի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Mauritania), հայտնի է նաև Նուակշոտի ազգային թանգարան անունով (ֆրանսերեն՝ Musée National de Nouakchott), ազգային թանգարան է Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում։ Այն գտնվում է Մերկուրե Մարհաբա հյուրանոցից դեպի հարավ-արևմուտք, դե Վիլլե հյուրանոցից արևմուտք, Պարկ Դեյդոուհից հյուսիս-արևմուտք և Օուլդ Աբասի մզկիթից` հյուսիս-արևելք[1]։ Թանգարանը ունի կարևոր հնագիտական և ազգագրական հավաքածուներ[2]։ Այն բաղկացած է երկու պատկերասրահներից, որոնք ցուցադրում են խեցեղենի, նետերի և տեղական հագուստի հավաքածուներ[3]։

Թանգարանի շենքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թանգարանը գտնվում է երկու հարկանի շենքում, որը կառուցվել է 1972 թվականին, չինացիների կողմից։ Շենքում են գտնվում նաև Մավրիտանիայի գիտահետազոտական ինստիտուտը, Մավրիտանիայի ձեռագրերի պահպանման կենտրոնը և Մավրիտանիայի ազգային գրադարանը։ Թանգարանը կազմված է երկու մշտական և մեկ ժամանակավոր ցուցասրահներից։

Թանգարանի հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնահարկի հնէաբանական հավաքածուները ցույց են տալիս Մուստիերյան, Աթերյան և Նոր քարեդարյան գտածոներ, ինչպես նաև` պեղումների արդյունքում ձեռք բերված իրեր Մավրիտանիայի պատմական քաղաքներից, ինչպիսիք են Կումբի Սալեն, Աուդագոստը, Տիշիտը, Ուադանը և Ազուգույը։

Առաջին հարկի ազգագրական հավաքածուներում կան առարկաներ, որոնք պատկանում են Մավրիտանիայի հասարականության տարբեր մշակույթներին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The National Museum of Mauritania Արխիվացված 2021-07-09 Wayback Machine.
  2. «Mauritania museums». Africa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  3. Bergeijk, Jeroen van (2008 թ․ հուլիսի 15). My Mercedes is not for sale: from Amsterdam to Ouagadougou : an auto-misadventure across the Sahara. Random House Digital, Inc. էջեր 104–. ISBN 978-0-7679-2869-4. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  4. Exhibitions of the National Museum of Mauritania
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մավրիտանիայի ազգային թանգարան» հոդվածին։