Մասրենի վահանակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մասրենի վահանակիր
Rosa corymbifera.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի վահանակիր
Լատիներեն անվանում
Rosa corymbifera Borkh



Մասրենի վահանակիր (լատ.՝ Rosa corymbifera Borkh), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր, տերևաթափ թուփ է 2-3 մ բարձրությամբ։ Տերևիկները մազմզուկապատ են (երբեմն միայն ներքևից, ջղերի երկարությամբ), 5-7 հատ, խոշոր, ձվաձև, փետրաատամնաեզր, հազվադեպ կրկնակի ատամնաեզր, սակավաթիվ գեղձիկներով։ Փշերը միատիպ են, կեռիկաձև ծռված։ Ծաղիկներն ունեն երկար կոթուններ, սպիտակ են կամ սպիտակ վարդագույն։ Հիպանթիումը հարթ է, մերկ կամ թեթևակի գեղձապատ ոտիկով։ Բաժակաթերթիկները դեպի ցած են թեքված, փետրաձև են, երբեմն համարյա քնարաձև, մնում են պտղի վրա։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Միջին Ասիայում, Արևելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Առաջավոր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի շրջաններում, Արարատյան դաշտում, Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում, Սևանի ավազանում, որտեղ աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, թփուտներում, անտառների եզրերին, բաց, լուսավոր վայրերում, առուների եզրերին, արոտավայրերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր պատվաստակալ է։ Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները 1-32:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 408։