Մաստոդոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու և մաստոդոնտի չափերի համեմատական պատկեր

Մաստոդոնտ (հուն. ՝ μαστός), կնճիթավորների կարգի անհետացած կաթնասունների մեծ յուրահատուկ խումբ։ Մաստոդոնտերը ապրել են ուշ պալեոգենում-անթրոպոգենում։ Եվրոպայում և Ասիայում մահացել են նեոգենի վերջում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում՝ անթրոպոզենում։ Բարձրությունը 1, 5-3, 2 մ է։ Մաստոդոնտերը եղել են ելունդաատամնավոր, որոնց մոտ ատամնապսակները կազմված էին առանձին կրծքապտուկանման ելուստներից (այստեղից էլ՝ անվանումը), կատարատամնավոր, որոնց ատամների վրա գտնվող թմբիկները առաջացրել էին լայնակի կատարներ։ Հին Մաստոդոնտերը ունեին մեկական զույգ ժանիք վերին և ստորին ծնոտներում, ավելի ուշ ձևերը՝ մեկ զույգ ժանիք վերին ծնոտում։ Մաստոդոնտերը պատկանել են տարբեր էկոլոգիական տիպերի (սնվել են ճահիճներում, անտառներում, անտառատափաստաններում են)։

Մաստոդոնտերի մնացորդներ են հայտնաբերվել Ղազախստանում, Միջին Ասիայում, Ռուսաստանի եվրոպական մասի հարավում։ Կատարատամնավոր Մաստոդոնտրից ծագել են փղերը։ Մաստոդոնտները կարևոր նշանակություն ունեն կայնոզոյի կոնտինենտալ նստվածքների շերտագրության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 276