Մաստիկա (նյութ)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մաստիկա, ծեփ, տարբեր նյութերի խառնուրդ նախատեսված սոսնձելու, ցեմենտապատելու, ճեղքերը լրացնելու համար։ Պնդացումը տեղի է ունենում լուծիչի գոլորշիացման կամ տարբեր քիմական ռեակցիաների մեջ մտնող խառը նյութերի շնորհիվ։ Մաստիկայի ստեղծման համար անհրաժեշտ է կավիճ, կիր, գիպս, ավազ, մանրացված ապակի, սպիտականերկ, սուսր, ծծումբ, սպիտակուց, կավ, օսլա, մոմ և այլն։ Մաստիկաները պատրաստվում են նավթով և բուսախեժով, կաուչուկով, կազեինով և սոսնձով, ջրով, ապակու լուծիչով այլն։
Մաստիկայի օգտագործումը երկարացնում է ինչ-որ բանի պահպանումը և գեղեցիկ տեսքը արտաքինից։ Մաստիկան օգտագործվում է շինարարության, հարդարման, նորոգման աշխատանքներում, ավտոմեքենաները կոռոզիայից պաշտպանելիս, հերմետիզացիայի ժամանակ և այլ նպատակներով։