Ծամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մաստակներից)
Մաստակե բարձիկներ
Մաստակ լավաշի տեսքով

Ծամոն[1][2] (մաստակ), հրուշակեղենային արտադրանք, պատրաստված անուտելի էլաստիկ հումքից և տարբեր համային և անուշահոտ հավելումներից։ Օգտագործման ընթացքում ծամոնը ծավալով գրեթե չի փոքրանում, բայց բոլոր հավելումները աստիճանաբար չքանում են, որից հետո հումքը դառնում է անհամ և այն սովորաբար նետում են։ Մի շարք ծամոններից զվարճանալու համար կարելի է փուչիկներ անել, որն էլ անգլիալեզու երկրներում մաստակին ավելացրել է ևս մեկ անվանում՝ bubble gum (թարգմանաբար նշանակում է «ռետին փուչիկների համար»)։ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում այս անվանումը մարդկանց մեջ մտավ որպես «բուբլ գում», քանի որ այն հենց այդպես էր հնչում «Անառակ թութակի վերադարձը» մուլտիպլիկացիոն ֆիլմում։

Orbit ապրանքատեսակի մաստակ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ծամոնի նախատիպերը կարելի էր գտել աշխարհի բոլոր ծայրերում։ Նրանցից հնագույնը գտնվել է Յուլի-Լիում (Ֆինլանդիա), թվագրվում է հինգ հազար տարի հնությամբ (Նեոլիթի դարաշրջան

Հայտնի է, որ դեռևս հին հույները շնչառությունը թարմացնելու և սննդի մնացորդներից ատամները մաքրելու համար ծամում էին մաստիկայի ծառի խեժը։ Այս նպատակով օգտագործվում էին նաև մեղրամոմ[3]։

Մայաի ցեղերը ոպես ծամոն օգտագործում էին կաուչուկ՝ հևեայի սառած հյութ։ Ամերիկայի հյուսիսում հնդկացիները ծամում էին մերկասերմերի խեժը, որը ստանում էին խարույկի վրա գոլորշիացմամբ։

Սիբիրում օգտագործում էին այսպես կոչված սիբիրյան ձյութը, որով ոչ միայն ատամներն էին մաքրում այլ նաև ամրացնում էին լնդերը, ինչպես նաև բուժում էին տարբեր հիվանդություններ։ Սիբիրում ծամում էին կուենի չորացած խեժը (ուղղակի կոճղերից հավաքում էին կոշտացած մակածորուկը և ծամում, այն ըստ կազմության ուներ ծամոնի հատկություններ), որը որոշ վայրերում անվանում էին ձյութ։ Կուենի խեժը կարելի է հալել խարույկի վրա ջրային գոլորշիով, այդ դեպքում կստացվի պատրաստի ապրանք՝ ձյութ։ Կարելի է ծամել սոճու խեժը, երբ այն երկար ժամանակ գտնվում է ջրի մեջ բնափայտի լուղարկման ժամանակ (մակածորուկները, որ մնում են խեժ հավաքելու ժամանակ արված խեժակտրվածքներից, ստանում են պլաստիլինի կազմություն), ծամելու ընթացքում դառնում է սպիտակ, ծամոնի նման զնգված։

Բաշկիրները ևս ունեին իրենց ծամոնի տարբերակը, այն հատուկ կերպով պատրաստում էին թեղիից և մերկասերմերի խեժից։ Այն օգտագործվել է որպես ժողովրդական բժշկության միջոց, ատամներն ու լնդերը ամրացնելու համար[4]։

Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում ժամանակակից ծամոնի նախատիպ էր պղպեղային բետելիայի տերևների, արեկա արմավենու սերմերի և կիրի խառնուրդը։ Այս խառնուրդը ոչ միայան հականեխում էր բերանի խոռոչը, այլ նաև համարվում էր աֆրոդիզիակ։ Որոշ ասիական երկրներում այն մինչ օրս ծամում են։

Եվրոպայում ծամոնի օգտագործման առաջին նախադրյալները հայտնվել են 16-րդ դարում, երբ ծովագնացները Վեստ Ինդիայից բերեցին ծխախոտը։ Աստիճանաբար սովորությունը տարածվեց դեպի Միացյալ Նահանգներ։

Սա շարունակվեց երեք հարյուր տարի, քանի որ ծամելու ծխախոտը՝ մոմով, պարաֆինով կամ այլ նյութերով փոխարինելու բոլոր փորձերը պսակվում էին անհաջողությամբ։

Ծամոն արտադրող առաջին գործարանը հիմնադրվել է Բանգոր քաղաքում (ԱՄՆ, Մեն նահանգ)։ Այս պահից սկսած ծամոնի պատմությունը զարգացավ շատ արագ։ Մինչ այդ պահը ծամոնի արտադրությունը չուներ ինքնուրույն արդյունաբերություն, իսկ ծամոնը չէր համարվում առևտրային տարածում ունեցող լայն գործածության ապրանքների մաս։ Շնորհիվ կոնվեյերային արտադրության ծամոնը վերածվեց ապրանքի, իսկ ծամելու նորաձևությունը տարածվեց Ամերիկայից ողջ աշխարհով։

Առաջին փորձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվական։ Ջոն Քորտիսը սկսում է մաստակի արդյունաբերական արտադրությունը։ Նրա գործարանում կար ընդամենը չորս կաթսա։ Մեկում գոլորշիացվում էր մերկասերմերի խեժից խառնուդը, մյուսներում՝ պատրաստվում էր ապրանիք համար անհրաժեշտ զանգվածը, թեթև բուրահաղորդիչների ավելացմաբ։ Առաջին մաստակներն ունեին «Սպիտակ սար», «Շաքարով սերուցք» և «Մատուտակ Լուլու» անվանումները[3]։

1850-ական թվականներ։ Արտադրությունը մեծանում է։ Քորտիսին սկսում է օգնել եղբայրը։ Մաստակը սկսում են կտրել բարձիկների տեսքով։ Հայտնվում է առաջին թղթե փաթեթավորումը։ Երկու մասակը վաճառում է մեկ ցենտով։

Եղբայրների կողմից հիմնադրված Curtis Chewing Gum Company ընկերությունը նոր գործարան է կառուցում Փորթլենդում։ արտադրությունում աշխատում էին 200-ից ավել մարդիկ, ավելանում է արտադրանքի տեսականին։ Հայտնվում են «Չորսը ձեռքում», «Ամերիկայի դրոշ», «Սոճիների մայրուղի», «Յանկիների սոճի» և այլ անվանումներով մատակներ։

1860-ական թվականներ։ Քորտիս եղբայրների արտադրությունը այդպես էլ դուրս չեկավ Մեն նահանգի տարածքներից։ Անհրապույր արտաքին տեսքը և վատ մշակումը (մաստակների մեջ հանդիպում էին անգամ սոճու ասեղներ) վխեցնում էին հաճախորդներին։ Իսկ քաղացիական պատերազմի սկզբը ստիպեց դադարեցնել արտադրությունը։

1869 թվական։ Նյու Յորքյան հայտնի նկարիչ Ադամս Թոմը մեքսիկացի գեներալ Անտոնիո դե Սանտա Աննաից գնում է կաուչուկի մեծ խմբաքանակ։ Վուլկանացման անհաջող փորձերից հետո նա տնային պայմաններում արտադրեց մեքսիկական chicle հիշեցնող մաստակ։ Մաստակը փաթեթավորած էր վառ և գույնզգույն թղով և վաճառվում էր մի քանի խանութնորում։

Արտոնագրված մաստակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն թվականի դեկտեմբերի 28-ին Օհայո նահանիգի ատամնաբուժը մաստակի համար ստանում է առաջին արտոնագիրը[5]

1870-ական թվականներ։ Թոմաս Ադամսը կառուցում է մաստակի արտադրության գործարան։ Վաճառքը մեծանում է հասնելով մեկ տարում մոտ 100 հազարի։ Հայտնվում է Black Jack անունով առաջին քաղցրրմատի համով մաստակը։

1871 թվական։ Թոմաս Ադամսը ստանում է առաջին արտոնագիրը մաստակ արտադրելու գործիքի համար։ «Ադամսի Նյու Յորքյան մաստակը», վաճառվում էր մեկ հատը 5 ցենտով (մի տուփը մեկ դոլար)։ Առաջին խմբաքանակը Ադամսը անվճար բաժանում է դեղատներին, պայմանով որ նրանք կցուցադրեն դրանք ցուցափեղկերում։

1879 թվական։ Լուիսվիլի (ԱՄՆ) դեգաործ Ջոն Կոլգանը, պատվիրված 100 ֆուտ կաուչուկի փոխարեն սխալմամբ ստանում է 1500 ֆուտ (ավելի քան 680 կգ)։ Որպեսիզի կարողանա մշակել տվյալ խմբաքանակը, նա հիմնադրում է մաստակի արտադրության ընկերություն՝ Colgan’s Taffy Tolu Chewing Gum։

1880-ական թվականներ։ Վիլյամ Վեյտը հայտնի նաև Բարնում անունով ( անգլ.՝ barn նշանակում է հացահատիկի պահեստ) ստեղծում է «Յուկատան» մաստակը, խառնելով կաուչուկ, եգիպտացորենի օշարակ և անանուխ։

Ջոն Կոլգոնը առաջին անգամ մինչև ռետինե մասսային խառնելը, իրար է խառնում բուրահաղորդիչները և շաքարը։ Սա թույլ է տալիս պատրաստի մաստակին ավելի երկար պահել համը և բույրը։ Այս հայտնագործության արտոնագիրը նա վաճառում է Wrigley ընկերության հիմնադիր Վիլյամ Ռիգլին։

Մաստակը աղջիկների շրջանում մասսայականացնելու համար գործարար Ջոնաթան Պրիմլին ստեղծում է Kiss me ապրանքատեսակը։

1888 թվական։ Ադամսի գործարանում արտադրվում է «Տուտտի-Ֆրուտտի» մրգային համով մաստակը, որը լայն տարածում է ստանում Ամերիկայում։ Ադամսի Adams Tutti-Frutti ընկերությունն առաջին անգամ մաստակ վաճառող ավտոմատ խցիկներ է տեղադրում Նյու Յորքի երկաթուղային կայարաններում։

1891 թվական։ Շուկա է գալիս նոր խաղացող՝ Wrigley ընկերությունը, որին շատ կարճ ժամանակահատվախում հաջողվում է նեղել Ադամսի ընկերությանը։ Վիլյամ Ռիգլին արտադրում էր օճառ, բայց տեսնելով որ ցուցափեղկերում հայտնված Lotta և Vassar մաստակներն ավելի լավ են վաճառվում քան իր արտադրանքը, շատ արագ վերափոխում է իր արտադրությունը։

1893 թվական։ Ռիգլիի գործարանում սկսում են արտադրել Spearmint` անանուխի համով և Juicy Fruit` մրգային համով մաստակները։

1898 թվական։ Բժիշկ Էդվարդ Բիմանը մաստակի մեջ ավելացնում է պեպսինի փոշի և այն վաճառում է որպես մարսողական համակարգին նպաստող միջոց։

1899 թվական։ Նյու Յորքյան դեղատներից մեկի մենեջեր Ֆրենկլին Կաննինգը, առաջին անգամ շուկա է հանում հատուկ մաստակ, որն ըստ գովազդի «կանխում է ատամների քայքայումը և թարմացնում է շնչառությունը»։ Այն ստանում է Dentyn անվանումը։ Նրա յուրահատուկ առանձնահատկություն է համարվում հատուկ վարդագույնը։

Adams Gum (Ադամս), Yucatan Gum (Վեյտ), Beeman’s Gum (Բիման), Kiss-Me Gum (Պրիմպի) և S. T. Britten (Բրիտտեն) ընկերությունների միավորման արդյունքում առաջացավ նոր՝ American Chicle ընկերությունը։

1900-ական թվականներ։ Գործընկեր Հենրի Ֆլիերը սկսում է իր սեփական պլանտացիայից կաուչուկ մատակարարել մաստակի շուկա։

1906 թվական։ Հենրի Ֆլիերի եղբայր՝ Ֆրենկ Ֆլիերը արտադրում է Blibber-Blabber մաստակը, այն շատ թեթև էր և օգտագործողների շրջանում մասսայականություն չունեցավ։

Վիլյամ Ռիգլին մաստակի շուկայում դառնում է իսկական նորարար։ Նա փոխում է մաստակի ավանդական տեսքը, քառակողիկները դարձնելով 5 առանձին թերթիկներ։ Թերթիկները փաթաթվում էին մոմած թուղթի մեջ, որպեսիզի դրանք մեկը մյուսին չկպնեին։ Նրա արտադրանքի գովազդը հայտնվում է տրամվայներում և հանրակառքերում։ Ակցիաներ անցկացնեղ աղջիկները դրանք բաժանում էին մեգապոլիսների փողոցներում[3]։

1910 թվական։ Wrigley ընկերությունը գործարան է բացում նահանգների տարածքից դուրս՝ Կանադայում։

1914 թվական։ Wrigley ընկերությունը արտադրում է Wrigley Doublemint ապրանքատեսակը։

American Chicle ընկերությունը գնում է կաուչուկի վերամշակման ընկերություն։

1915 թվական։ Wrigley ընկերությունը գործարան է ստեղծում Ավստրիայում։ Որպեսիզի մաստակը մասայականություն գտնի երեխաների շրջանում արտադրվում է «Սագ մայրիկը» գիրքը, բանաստեղծություններով և գունավոր նկարազարդումներով։ Գովազդային նպատակներով մաստակի թերթիկներ են բաժանվում Նյու Յորքի բոլոր այն բնակիչներին, ում անունը կար քաղաքային հեռախոսային գրքույկում։ Ավելի ուշ մաստակի թերթիկները բաժանում էին բոլոր ներգաղթյալներին, ովքեր Էլլիս Այլենդից անցնելիս մտնում էին ԱՄՆ։ Այսպիսով Վիլյամ Ռիգլիի մաստակը դարձավ ԱՄՆ-ի խորհրդանիշը[3]։

1920-ական թվականներ։ Ամերիկայում ընդունվում է էթիլ սպիրտ պարունակող ապրանքների շրջանառությունը արգելող օրենք։ Շատ բառերում ընդհատակյա վաճառում էին հատուկ տիպի «կրկնակի անանուխով» մաստակներ։ Սկսվում է Wrigley ընկերության նոր գործարանի հիմնումը Չիկագոյում։

1923 թվական։ Wrigley ընկերության բաժնետոմսերը հայտնվում են Արևմտյան ֆոնդային բորսաներում։

1927 թվական։ Շուկա են դուրս գալիս Dulce և P.K ապրանքատեսակները։ Երկուսն էլ մինչև 1975 թվականը գոյություն են ունեցել։

Այս թվականին շուկայում հայտնվեց նաև Dandy ընկերությունը։

Անգլիայում կառուցվում է Wrigley գործարան։

Գրանցվում է Kent Gida A.S ընկերությունը, որը իր գործունեությունը սկսել է միայն 1960 թվականին։

Ժամանակակից մաստակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվական։ Քսանչորսամյա հաշվապահ Վոլտեր Դիմերը դուրս բերեց մաստակի իդեալական ֆորմուլա, որին հետևում են մինչ օրս, 20 % կաուչուկ, 60 % շաքար (կամ փոխանյութ), 19 % եգիպտացորենի օշարակ և 1 % բուրահաղորդիչ[3]։ Այս մաստակի առանձնահատկությունը առվել մեծ էլաստիկությունն էր։ Իր մաստակը Դիմերը անվանեց Dubble Bubble, քանի որ նրանից կարելի էր փչել պղպջակներ (փուչիկ)։ Փոխվեց մաստակը գույնը, այն դարձավ վարդագույն և սկսեց ավելի շատ գրավել երեխաներին։

1996 թվականի Վոլտեր Դիմերի հարցազրույցից՝

Սա շատ պատահական ստացվեց։ Ես զբաղված էի չգիեմ ինչով, և ավարտեցի զբաղմունքս չգիտեմ ինչով բայց փուչիկներով։

Այս նույն թվականին հիմնադրվել է Thomas Brothers Candy Company ընկերությունը, որի առանձնահատկությունն էր իր գտնվելու վայրը՝ Մեմֆիս (Թենեսի) քաղաքի թույների գործարանը։

1930-ական թվականներ։ Վիլյամ Ռիգլին մտածում է նոր մարկետինգային քայլ։ Մաստակների մեջ հայտնվում են բեյսբոլի չեմպիոնների և կոմիքսների հերոսների պատկերներով ներդիրներ, սրանք առաջ վաճառում էին ծխախոտի հետ, այժմ սկսեցին վաճառել մաստակի հետ։ Նկարները տպվում էին սահմանափակ քանակով, այդ պատճառով էլ վերածվում էին հավաքածուի իրերի։

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Հոլլինգվորտը տպում է նոր աշխատանք «Ծամելու հոգեբանական դինամիկան», որտեղ ապացուցում է, որ ծամելը նպաստում է մկանային ձգվածության թուլացմանը, օգնում է հանգստանալ (թուլանալ), հանել սթրեսը։ Մաստակը ներառվում է զինվորական մթերաբաժին մեջ (ըստ սննդակարգի մեկ օրվա համար նախատեսվում էր մստակի մի թերթիկ)։

1933 թվական։ Մաստակների ներդիրները արտադրվում են վճրովի ստվարաթղթի վրա։

Վաճառքի են հանվում անսավոր «ածուխե մաստակներ», որոնք գովազդվում էին Փիթեր Պոլի ընկերության Mounds և այն կոնֆետնորի փաթեթավորման վրա։

1937 թվական։ Հիմնադրվել է Dubble Bubble ընկերությունը։

1938 թվական։ Հիմնադրվել է The Topps Company Inc ընկերությունը։

Կանադական Hamilton Chewing Gum Ltd ընկերությունը արտադրում է Հոլիվուդի աստղերի պատկերով ներդիրներով մաստակ։

1939 թվական։ Ըստ սննդի, դեղագործություն և կոսմետիկայի հանձնաժողովների մաստակը մտնում է սննդսյին ապրանքների դասակարգման մեջ։ Արտադրողներն ազտվում են փաթեթավորման վրա բաղադրությունն ամբողջությամբ գրելու պարտականությունից։

Wrigley-ն գործարան է բացում Նոր Զելանդիայում։

1941 թվական։ Dubble Bubble ընկերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսում է արտադրել զինվորիների մաստակները։

1944 թվական։ Շուկայում է հայտնվում Wrigley ընկերության Orbit ապրանքատեսակը։ Մաստակն արտադրվում էր հատուկ ամերիկացի զինվորների համար։

Dubble Bubble ընկերությունը երկու նոր՝ խաղողի և խնձորի համերով մաստակ է արտադրում։

1948 թվականի հունվարի 7-ին Իլինոյսում (ԱՄՆ) ատամնաբուժ Բրունո Պետրուլիսը հիմնադրում է Amurol Confections Company ընկերությունը։

Այս նույն թվականին բացվում է նաև Lotte Company ընկերութունը։

Շուկայում հայտնվու է Super Bubble մաստակը։

1950-ական թվականներ։ Շաքարի փոխարինողների լայն տարածման կապակցությամբ շուկայում հայտնվում է առաջին «առանց շաքարի» մաստակը։ Նրա շրջանառությունը կառուցվում էր ատամների և բերանի խոռոչի համար անվնաս լինելու վրա։

1954 թվական։ Dubble Bubble-ը կազմակերպում է մաստակից փուչիկներ փչելու առաջին հեռուստատեսային մրցույթը։

1956 թվական։ Bowman և Topps Chewing Gum ընկերությունները միավորվում են։

1957 թվական։ Բրունո Պետրուլին Amurol Confections Company ընկերությունը վաճառում է Wrigley-ին։

1960-ական թվականներ։ Amurol Confections Company արտադրում է առանց շաքար Blammo փափուկ մաստակը։

Lotte Company ընկերությունը արտադրում է Coolmint Gum, որի փաթեթավորման վրա պատկերված էր պինգվին։

Kent Gida-ն սկսում է մաստակի արտադրություն։

1962 թվական։ Գինեսի ռեկորդների գիրքում գրանցվում է աշխարհում տարիքով ամենամեծ «մաստակ ծամողը»։ Նա Մերի Սպենդիս Ստաբսն էր, ով այդ պահին 106 տարեկան էր։

1965 թվական։ Ամերիկացի տիեզերագնացները անցկացնում են մաստակի հետ առաջին փորձերը, ուսումնասիրելով ձգողականութունը։

Wrigley ընկերությունը գործարան է բացում Մանիլաում (Ֆիլիպիններ

1967 թվական։ Wrigley ընկերությունը Ֆրանսիայում կառուցում է գործարան։

1969 թվական։ General Mills ձեռք է բերում Donruss Company-ին։

Imperial և Zivilski kombinat ZITO ընկերությունները միավորվում են և սկսում են պատրաստել մաստակ։

1970-ական թվականներ։ Առաջին խորհրդային մաստակը արտադրվել է Երևանում[3]։ Ավելի ուշ արտադություն է բացվում նաև Էստոնիայում։ Մոսկովյան «Ռոտ-Ֆրոնտ» գործարանում մաստակ սկսում են արտադրել 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ։

Wrigley-ին գործարան է բացում Քենիայում

Cadbury ընկերությունը գնում է Chappies Gum ընկերությունը։

1971 թվական։ Մաստակի արտադրությունում արգելվում է շաքարի փոխանյութ՝ նատրիումի ցիկլամատի օգտագործումը։

1974 թվական։ Մաստակի փաթեթավորման վրա հայտնվում է շտրիխ կոդ, որն արագացնում է վաճառքը կասսայում։

1975 թվական։ Շուկայում հայտնվում է Wrigley ընկերության առաջին բարձիկներով մաստակը՝ Freedent-ը։

Հայտնվում է Bubble Yum մաստակը։ 1975 թվականի մարտին տեղի է ունեցել մաստակի հետ կապված Սոկոլնիկի ստադիոնի ողբերգական իրդարձությունները։ Կանադա - ԲԿՄԱ հանդիպման ժամանակ մոտ երկու տասնյակ մարդ հրմշտկոցից մահացավ, երբ կանադացիները սկսեցին անվճար մաստակ բաժանել։

1976 թվական։ Wrigley ընկերությունը արտադրում է Big Red շականակագույն մաստակը։

1978 թվական։ Շուկայում է հայտնվում դանիական Fertin Pharma ընկերությունը, որը հիմնադրվել է, որպես Dandy Group-ի դուստր կազմակերպություն։ Այն զբաղվում էր մաստակի մշակմաբմ և հետազոտմամբ, որպես դեղանյութերի առաքման համակարգ։

1978 թվական։ Wrigley ընկերությունը գործարան է կառուցում Թայվանում։

Տալլինյան «Կալև» գործարանում բացվում է արտահանման համար նախատեսված մաստակի արտադրության առաջին գիծը։

Lotte Company-ին մասնաճյուղ է բացում ԱՄՆ-ում

1979 թվական։ Wrigley ընկերությունը արտադրում է Hubba Bubba մաստակը։

Հայտնվում է Mork Bubble Gum մաստակը։

Սեուլում Lotte Company-ին կառուցում է Lotte հյուրանոցը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես Կորեայի ամենամեծ հյուրանոց։

1980-ական թվականներ։ Wrigley ընկերությունը թողարկում է Big League Chew մաստակը։

1983 թվական։ Մաստակի արտադրության մեջ սկսում են օգտագործել ասպարտամ և ացեսուլֆամ։

1984 թվական։ Wrigley ընկերությունը շուկայում ներկայացնում է Extra Sugarfree մաստակը։ Հայտնվում է Wrigley Winterfresh-ը։ Wrigley-ն արտադրում է Կանադայում՝ Arrowmint, Քենիայում՝ Big Gin, իսկ Ֆրանսիայում՝ Big Boy մաստակները։

1985 թվական։ Շուկայում հայտնվում է Concord Confections ընկերությունը։

Warner-Lambert ընկերությունը Nostalgia Gum Program ծրագրի շրջանակներում վերսկսում է Black Jack մաստակի արտադրությունը։

1988 թվական։ Շուկայում է հայտնվում Guandong Fanyu Candy Company ընկերությունը։

1989 թվական։ Lotte ընկերությունը Սաուլում բացում է նույնանուն առևտրի կենտրոն։ Շվեյցարիայում մեկնարկում է «Ատամների համար անվնաս քաղցրավենիքներ» ոչ առևտրային նախագիծը։ Այս կազմակերպության նշանը՝ ատամ անձրևանոցի տակ, հայտնվում է բոլոր այն մթերքների, այդ թվում նաև մաստակների վրա, որոնք ճանչվել են ատամների համար անվնաս։

1991 թվական։ Wrigley ընկերությունը գործարան է բացում Գուանչժոուում (Չինաստան

1992 թվական։ Սինգապուրում արգելվում է մաստակի արտադրությունը, ներկրումն ու վածառքը։ Մաքսանենգության դեպքում սպառնում էր մեկ տարի ազատազրկում և տուգանք 5500 դոլարի չափով[6]։

1992—1996 թվականներ։ Նախկին ԽՍՀՄ երկրներում առկա ծանր իրավիճակի պատճառով, մաստակի արտադրության բոլոր գործարանները փակվում են մեկը մյուսի հետևից։ Առավել մասսայական են դառնում ներկրվող ապրանքները։

1993 թվական։ Lotte ընկերությունը սկսում է վաճառել Blueberry Sugarless Gum մաստակը։

Այս նույն թվականին Lotte-ն գործարան է բացում ինդոնեզիայում։

1994 թվական։ Wrigley ընկերությունը գործարան է բացում Բանդալորում (Հնդկաստան)։

1996 թվական։ Fertin Pharma-ն սկսում է նիկոտինի մաստակի արտադրությունը։

1996 թվական։ Wrigley ընկերությունը գործարան է բացում Պոլշայում։

1997 թվական։ Թուրքական Baycan ընկերությունը Ուզբեկստանի ներկայացուցիչների միջոցով Ռուսաստանի հետ ստեղծում է առաջին շուկայական հարաբերությունները։ Սսվում է Bombibom և Top Gum մաստակների արտադրությունը, փաթեթավորման վրա ռուսերեն տառերով։

1998 թվականի հունվարի 8-ին սրտի կաթվածից մահացել է ժամանակակից մաստակի գյուտարար Վոլտեր Դիմերը։

1998 թվական։ Wrigley ընկերությունը թողարկում է Airwawes Mentol Eucalyptus Gum մաստակը։ Յուրաքանչյուր տուփի հետ տրամադրվում էր խաղալիքից զինվոր։

1999 թվական։ Dubble Bubble մաստակը թողարկվում է գնդիկների տեսքով։

Դուբլինում (Իռլանդիա) հիմնադրվում է ZED Gum ընկերությունը։

Շուկայում հայտնվում է Ford Gum & Machine Company ընկերության Yowser! մաստակը։

ԱՄՆ-ում ծխախոտի և սիգարների տեսքով մաստանկների արտադրությունը արգելող օրենքի նախագիծ է ներկայացվում։

2000-ական թվականներ։ Fertin Pharma-ն ներկայացնում է աշխարհում առաջին նիկոտինե մաստաը, պատված թաղանթով։ Այդ պահից սկսած թաղանթով մաստակները դարձան արդյունաբերական ստանդարտ։

2000-ական թվականներ։ Ռուսաստանում վերսկսվում է մաստակի արտադրություը։ Դրանց թողարկումով զբաղվում են «Մենշեվիկ» (Մոսկվա) և «Սլադկի միր» (Սանկտ Պետերբուրգ) ընկերությունները։

Wrigley ընկերութունը թողարկում է «բևեռային թարմության համով» Extra Sugarfree Gum մաստակը։

Հայտնվում է մեղրի և լիմոնի, ինչպես նաև հաղարջի համով Airwawe մաստակը։

2001 թվական։ Fertin Pharma A/S ներկայանում է որպես Bagger-Sorensen & Co. A/S ընկերության դուստր ընկերություն։ Մեկ տարի անց Dandy և Stimorol ու V6 ապրնքանիշերը վաճառվում են Cadbury Schweppes-ին (ներկայիս՝ Mondelez)։

2001 թվական։ Զիմբաբվեում քաղաքական գործողությունների արդյունքում փակվում է Dandy ընկերությունը։

Առաջին անգամ Wrigley-ի գովազդում հայտնվում են սպորտի աստղերը՝ թենիսի չեմպիոններ Վենուս Ուիլյամսը և Սերենա Ուիլյամսը։

2002 թվական։ Հայտնվում է Concord Confections ընկերության նոր՝ Dubble Bubble Duo մաստակը։ Այս նույն թվականին ընկերությունը հայտնվում է ռուսկան շուկայում, մասնաճյուղ բացլով Նիժնի Նովգորոդում։

2004 թվական։ Fertin Pharma ընկերությունը ներկայացնում է Medicew® բազմաշերտ մամլած մաստակի արտադրության արտոնագրված տեխնոլոգիան։

Cadbury Schweppes ընկերությունը Dandy գնում է Stimorol, Dirol և V6 ապրանքատեսակները[7][8] և Նովգորոդի մաստակի գործարանը[9]։ Dandy ընկերությունը վերանվանվում է Gumlink[10]։

Սինգապուրը հանում մաստակի արգելքը, թույլ տալով դրա օգտագործումը միայն համապատասխան բժշկական թույլտվությամբ։

Չինաստանում՝ Պեկինի գլխավոր հրապարակում, Ազգային օրվա տոնակատարությունից հետո, ծախսվել է 120 հազար դոլար մայթերը մաստակից մաքրելու համար[6]։ Այդ նույն թվականին օրենք է ընդունվել, համաձայն որի փողոցում մաստակ նետելու համար սահմանվում է տուգանք 50 յուանի սահմանաչափով։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մաստակը առաջին հերթին կազմված է ծամելի հումքից (առավելապես սինթետիկ պոլիմերներից), որի մեջ երբեմն ավելացնում են սապոդիլլա ծառի հյութից կամ մերկասերմերից ստացված կոմպոնենտներ։

Մաստակը պարունակում է նաև համային հավելումներ, բուրահաղորդիչներ, կոնսերվանտներ և այլ սննդյին հավելումներ։ Վերջին 15-20 տարիների ընթացքում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և Ֆրանսիայում մեծացել է բժշկական մաստակների թողարկումը, որոնք պարունակում են կենսաբանական ակտիվ հավելումներ՝ վիտամիններ, ֆերմենտներ, սպիտակեցնող նյութեր, մակերևութային ակտիվ նյութեր, դեղաբույսերի հյութեր և այլ։

Օգուտ և վնաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծամելու ժամանակ ուժեղանում է թքարտադրությունը, ինչը նպաստում է ռեմենելիզացիային և ատամների մաքրմանը, մաստակի պլաստիկ և ֆիզիկոմեխանիկական հատկությունների շնորհիվ ծամող մկանները ստանում են հավսարաչափ, բալանսավորված ճնշում, մերսվում են լնդերը, ինչ-որ չափով այն հանդիսանում է նաև պրոֆիլակտիկ պարադոնտոզ։

Մասնագետները խորհուրդ են տալիս մաստակն օգտագործել անմիջապես ուտելուց հետո և օրվա մեջ ոչ ավել քան 5 րոպե։ Հակառակ դեպքում այն նպաստում է դատարկ ստամոքսում ստամոքսահյութի արտադրմանը, ինչը կարող է նպաստել ստամոքսի խոցի և գաստրիտ առաջացմանը[11]։ Սակայն այրոցով տառապող մարդկանց մոտ ուտելուց հետո, մաստակ ծամելը նպաստում է դրա սիմպտոմների կանխմանը։ Արտադրվող թուքը որը կուլ են տալիս ունի հիմնային ռեակցիա։ Թթու պարունակությունը կերակրափողի ստոծանու շրջանում չեզոքանում է։ Այս դեպքում թքի անընդհատ մատակարարումը ապահովում է ստոծանու շրջանի մաքրումը։

Մաստակի որոշ լուծվող բաղադրիչներ օրգանիզմի համար անբարենպաստ են, եթե շատ քանակով են հայտնվում օրգանիզմի մեջ։ Օրինակ սորբիտը, որպես մաստակներում լայն տարածում ունեցող շաքարավազի փոխարինող, ունի թուլացնող ազդեցություն, ինչի մասին արտադրողները զգուշացնում են փաթեթավորման վրա առկա գրառմամբ[12]։

Մաստակը ՍՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական Միությունում մաստակը ենթարկվում է գաղափարախոսական հալածանքների։ Այն համարվում էր «անխոհ կյանքի» սիմվոլ, ինչպես նաև եկրի ներսում այն երկար ժամանակ չէր արտադրվում, իսկ հետագայում հայրենական մաստակները ներմուծված մաստակներին զիջում էին շատ հանկանիշներով (մասնավորապես իրենց փչվելիությամբ և փաթեթավորման գունազարդմամբ), ներմուծված մաստակը շատ ցանկալի էր աշակերտների համար, այն դարձել էր պաշտամունքի առարկա երեխաների և պատանիների շրջանում[3]։ Նրանք ում մանկությունը անցել է 70-ականերին կհիշեն, թե ինչպես էին մաստակի մի թերթիկը ծամում միասին, ինչպես էին հավաքում և միմյանց հետ փոխում փաթաթանները և ներդիրները։

Երեխաները հաճախ մստակ էին խնդրում օտարերկրացիներից[13]։ Լենինգրադում, քանի որ այն մոտ էր Ֆինլադիային, երեխաներին անվանում էին "պուրուկումշիկի" ֆիններեն` purukumi մաստակ բառից։

Երկրի ղեկավարությունը իր դիրքորոշումը փոխեց 1975 թվականի մարտին, Սոկոլնիկիում Կանադայի պատանիների և ԲԿՄԱ-ի հոկեյիստների միջև կայացած ընկերական հանդիպման ժամանակ տեղի ունեցած ողբերգության պատճառով։ Այդ ժամանակ կանադացիները երկրպագուներին սկսեցին մաստակ բաժանել։ Ինչի հետևանքով առաջացաց հրմշտոցից մահացել է 20 մարդ։ Արդյունքում 1976 թվականին ՍՍՀՄ-ը սկսվեց մաստակի արտադրությունը[14]։

Մաստակի արտադրման թվով առաջին գիծը թողարկվել է երևանում, երկրորդը Դոնի Ռոստովում (մակարոնի գործարանում)։ Թողարկվեց երկու տեսակի արտադրանք՝ «Մաստակ» և «Դե, սպասիր» մաստակները, համապատասխանաբար մրագային և մի քիչ ավելի անանուխային համերով։ Էստոնական հրուշակեղենային գործարանը թողարկեց «Նարնջի» և «Անանուխի» համերով մաստակ, այն ուներ ուղղանկյունների տեսք և հարմարավետության համար բաժանված էր 5 մասի, փաթեթավորված էր մոմե թղթով, փայլաթիթեղի նկարազարդ շերտով, վաճառվում էր մի հատը 20 կոպեկով։

1980-ական թվականներին մոսկովյան «Ռոտ ֆրոնտ» գործարանը արտադրել է չորս տսակի մաստակ՝ «Անանուխի», «Նարնջի», «Ելակի» և «Սուրճի» համերով։ Ավեի ուշ թողարկվեց ևս մի տեսակ՝ «Կաթնային»։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիայի Սան Լուիս Օբիսպո շրջան, մաստակով պատված պատ
Մաստակով պատված ծառ
  • Մաստակի ամենամեծ փուչիկը գրանցվել է 1994 թվականի հուլիսին Նյու Յորքի «ABC» հեռուստաընկերության ստուդիայում։ Այն փչել է Սյուզան Մոնտգոմերը ԱՄՆ-ից, փուչիկի տրամագիծը կազմում էր 58,5 սանտիմետր
  • Գինեսի ռեկորդների գիրքը մեզ հայտնում է ոմն Գարի Դուչլեի մասին, ով մաստակի թղթերից սարքել է ամենաերկար շղթան։ Շղթան ունեցել է 164,2 կգ զանգված, բաղկացած է եղել 1 231 516 մասնիկներից և 615 758 մաստակի փաթեթավորումից։ Շղթայի երկարությունը՝ 9370,77 մետր է
  • Բժշկական մաստակը շուկա է մտել ԱՄՆ-ում 1924 թվականին, Aspergum® բրենդի անվան տակ, այն արտադրվել է 82 տարի, մինչև 2006 թվականը[15]
  • Ամբողջ աշխարհի գիտնականները երկար տարիներ փորձում են ստեղծել քիմիկատներ, որոնք կլուծեին մաստակը, առանց շրջակա միջավային վնաս հասցնելու։
  • Սան Լուիս Օբիսպոում կա պատ ուր ցանկացողները կարող են փակցնել իրենց մաստակները։ Սա համարվում է տեղի տեսարժան վայրերից մեկը։ Այսպիսի պատ կա նաև Սիեթլում։ Գերմանիայում այս նպատակով օգտագործվում են ծառի ճյուղերը[3]
  • Ըստ արտադրողների հայտարարության գոյություն ունեն մաստակներ, որոնք օգնում են ծխելը թողնելուն
  • Հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Դեյվիդ Լինչը հավաքում է օգտագործված մաստակներ։ Նա ասում է, որ այն նման է մարդու ուղեղիին[16][17]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց - ծամոն». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  2. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - ծամոն». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Эрлихман В. Жевать всегда, жевать везде // Gala Биография. —М., 2009. — № 5. — С. 71-80.
  4. «Народная медицина башкир». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  5. Выписка из патента 98.304: «комбинация каучука с прочими компонентами в любых пропорциях для создания приемлемой жевательной резинки»
  6. 6,0 6,1 «Новые известия», 13 мая 2005 г.(չաշխատող հղում)
  7. «О наиболее известных торговых марках датских товаров». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Истории фирм: CADBURY SCHWEPPES». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «Cadbury Schweppes покупает новгородский завод компании Dirol». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «History of Gumlink». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. Гусева Ольга, канд. мед. наук. От улыбки станет всем светлей. Наука и жизнь, № 3 (2009), стр. 69.
  12. Недоступ, Максим — strana.ru (11 января 2008). «Дистрофия от жвачки». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 14 января 2008-ին.
  13. в среде фарцовщиков такие дети назывались гамщиками
  14. Спорт, дружба, жвачка. Что ели москвичи олимпийским летом 1980 года // АиФ
  15. Neena et al Physiological Pharmaceutics: Barriers to Drug Absorption. — Washington, December 21, 2000. — С. 49. — ISBN 0-7484-0562-3
  16. Тарасова М. Диагноз: Дэвил Линч // Караван историй. —М., 2000, авгопоош. — № 8.
    Электронная версия статьи находится на русскоязычном сайте, посвящённом Д. Линчу: www.twinpeaks.cinema.ru
  17. Сетевое издание Газета.ua

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծամոն» հոդվածին։