Մասսայական ինքնասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մասսայական ինքնասպանություն, մարդկանց խմբի միաժամանակ ինքնասպանություն: Ինքնասպանության նպատակները տարբեր կարող են լինել: Մասսայական ինքնասպանություններ կարող են կատարվել կրոնական պատճառներով: Որոշ դեպքերում դրանք իրականացվել են որպես քաղաքական բողոք:

Ուշագրավ մասսայական ինքնասպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.թ.ա. 102 թվականին ներկայիս Էքս-ան-Պրովանս քաղաքի մոտակայքում ճակատամարտի ժամանակ Գայոս Մարիոսը հաղթեց կիմվրներին և տևտոններին: Հափշտակված կանայք կատարեցին մասսայական ինքնասպանություն, որը մտավ հերոսության մասին հունագերմանական լեգենդների մեջ: Պարտության դեպքում երեք հարյուր ամուսնացած կին պետք է փոխանցվեին հռոմեացիներին որպես գերիներ: Երբ տևտոնացի կանայք լսեցին այդ մասին, առաջին հերթին խնդրեցին կոնսուլին, որ նա թույլ տա իրենց գնալ Ցերերայի և Վեներայի տաճարներում եկեղեցական ծառայության: Այնուհետև, երբ նրանք չստացան համաձայնություն, սպանեցին իրենց երեխաներին, իսկ հաջորդ օրը առավոտյան նրանց բոլորին գտան մահացած[1]:
  • Հուդայական համայնքի սիկարիների 960 անդամ մ.թ.ա. 1–ին դարում իրականացրեցին ինքնասպանություն, որպեսզի չգերվեին հռոմեացիների կողմից: Յուրաքանչյուր տղամարդ սպանում էր իր կնոջը և երեխաներին: Հետո տղամարդիկ վիճակահանություն էին անում և սպանում էին միմյանց: Այսինքն, ինքնապսան է լինում միայն մեկը՝ վերջին մարտիկը, իսկ մյուս 959-ը ինքնակամ սպանվում են[2]: Համանման ոչնչացման փաստեր կան նաև Գամլա քաղաքի բնակիչների վերաբերյալ, ովքեր նետվեցին անդունդը՝ 67 թվականին հռոմեացիների կողմից ամրությունը գրավելուց հետո[3]:
  • Ջաուհարը ռաջպուտյան կանանց մասսայական ինքնայրումն է իսլամական նվաճողների հարձակման ժամանակ՝ 1303, 1535 և 1568 թվականներին: Ինքնասպանությունը, հավանաբար, իրականցվել է գերվելուց խուսափելու և ստիպողաբար այլ հավատի չանցնելու համար:
  • 1336 թվականին, երբ Պիլենայ ամրոցը (Լիտվայում) պաշարված էր Տևտոնական միաբանության կողմից, ամրոցը պաշտպանողները՝ իշխան Մարգիրիսի գլխավորությամբ, հասկացան, որ այլևս պաշտպանվել անհնարին է և որոշում ընդունեցին մասսայական ինքնասպանության: Նրանք նաև հրդեհ կազմակերպեցին, որպեսզի իրենց կարողությունը անհասանելի լինի թշնամու համար[4]:
  • Մասսայական ինքնասպանությունները տարածված էին Ռուսաստանում հնադավանների մեջ, XVII-XIX դարերում, երբ հնադավանների խմբեր տարբեր ձևերով իրենց (հիմնականում ինքնայրմամբ) ինքնակամ հասնցում էին տանջալից մահվան[5]:
  • Ճապոնիան հայտնի է ինքնասպանության իր դարավոր սովորույթներով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամիկաձեները ղեկավարում էին ինքնաթիռներ, որոնք մխրճվում էին ամերիկյան ռազմական նավերի մեջ: Նույն պատերազմի ժամանակ Սայպան կղզում հարյուրավոր ճապոնացիներ հայտնվեցին պաշարման մեջ և իրագործեցին մասսայական ինքնասպանություն՝ ամերիկացիներին չհանձնվելու համար[8]:
  • 1994 թվականի հոկտեմբերին «Արևի տաճարի միաբանության» մասսայական ինքնասպանության ժամանակ 74 մարդ մահացավ Շվեյցարիայի երկու և Կանադայի՝ մեկ քաղաքներում: Այդ մահերի երկու երրորդը սպանություն էր, այդ թվում՝ նորածինների ծիսական սպանություն[11]:
  • Ուգանդայի «Շարժում՝ Աստծո տասը պատվիրանների վերականգնման համար» պաշտամունքի 778 անդամ մահացավ 2000 թվականի մարտի 17-ին: Համարվում է, որ դրանք մասսայական սպանություններ և ինքնասպանություններ էին՝ կազմակերպված պաշտամունքի ղեկավարների կողմից[12]:
  • Ստիպված մասսայական ինքնասպանություն տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ ինքնաթիռների հարձակումից հետո Համաշխարհային Առևտրի կենտրոնի աշտարակի պատուհաններից մարդիկ սկսեցին նետվել, քանի որ ծուղակի մեջ էին ընկել: Մոտ 200 մարդ գերադասեց այդ մահը: Այդ մարդկանց կյանքի վերջին պահերը ֆիքսվել են բազմաթիվ լուսանկարիչների և հեռուստաալիքների օպերատորների կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]