Մասումե Մոզաֆարի
| Ծնվել է | 1944 |
|---|---|
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Իսլամական Ազադ համալսարան |
| Մասնագիտություն | նկարչուհի և ուսուցչուհի |
| Ժանր | ռեալիզմ և դիմանկար |
Մասումե Մոզաֆարի (1944, Թեհրան, Իրան), իրանցի ժամանակակից նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1958 թվականին․ համալսարանի արվեստի դասախոս և իրանցի ֆիգուրատիվ նկարչուհի է։ Հասարակ իրանցիների դիմանկարները նրա ամենակարևոր աշխատանքներից են։ 2014 թվականին նա դարձավ Իրանի նկարչուհիների ասոցիացիայի նախագահը, նրա պաշտոնավարման ժամկետը լրացավ 2018 թվականի հունիսի 29-ին[1]։
1989 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի բակալավրիատը, իսկ մագիստրոսի աստիճանը գեղարվեստի բնագավառում ստացել է Ազատ Իսլամական համալսարանի արվեստի և ճարտարապետության ֆակուլտետում։
Մոզաֆարիի աշխատանքային ոճը տարածությունների և առարկաների կամ մարդկանց պատկերումն է դրանց ներսում՝ ռեալիստական ոճով, թեև երբեմն նա օգտագործում է նաև կուբիզմ։ Այս նկարչի կողմից ներկայացված տարածություններում ցուցադրված են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են գդալներն ու պատառաքաղները ընկնելու պահին, տարածությունների ներսում գտնվող մարդիկ ուշադիր նայում են դիտողին։ Դիմանկարներում նա պատկերում է սառը, չեզոք, «մեռած» դեմքեր, որոնց աչքերում կարդացվում են վախ և անհանգստություն արտաքին տարածության պատճառով։ Իր աշխատանքներում Մոզաֆարին օգտագործում է ակրիլային և յուղաներկեր, ինչպես նաև այնպիսի գործիքներ, ինչպիսիք են մատիտն ու գրիչը[2]։
Դասախոսական փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-1994՝ Արվեստի և գրականության դպրոց (Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերության մոտ)
- 1991-2002՝ Երեխաների և դեռահասների մտավոր զարգացման ինստիտուտ (Ուսումնական կենտրոն)
- 1991 - մինչ օրս՝ Ազատ Իսլամական համալսարան, արվեստի և ճարտարապետության ֆակուլտետ
- 2001 - Հիմնարար գիտությունների ինստիտուտ (Լրացուցիչ կրթության կենտրոն) - ք. Զանջան
- 2003-2007 - Ազատ Իսլամական համալսարան (Թավրիզ), արվեստի և ճարտարապետության ֆակուլտետ[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 - «Քեմալ-ադ-Դին Բեհզադի աշխատանքներում հումանիզմի արտացոլումը» հոդվածը, «Գարդուն» ամսագրի հատուկ թողարկում
- 1999 - «Ծանոթություն մանկական նկարչության հետ» դասագիրք՝ Թեհրանի երեխաների և դեռահասների մտավոր զարգացման ինստիտուտի դաստիարակների հեռակա ուսուցման համար
- 2000 - «Գույնը նկարչության մեջ» դասագիրք՝ համահեղինակությամբ Թուրան Գամարիի հետ, Ուսումնական գործընթացի գիտամանկավարժական հետազոտության և պլանավորման կազմակերպություն
- 2003 - «„Սիրո նամակ", Յան Վերմեերի նկարը» հոդված, «Խերֆե-յե խոնարմանդ» եռամսյակային
- 2004 - «Յոթերորդ բիենալեն ճանապարհին» հոդված (Իրանի նկարիչների ասոցիացիայի ներքին հրատարակություն)
- 2009 - «Դռան հետևում» հոդված, «Խերֆե-յե խոնարմանդ» եռամսյակային[3]։
Ժյուրիի անդամություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 - Դր․ Սոնդուզիի անվան առաջին նկարչական փառատոնի և համաժողովի ընտրող հանձնաժողովի անդամ - Իմամ Ալիի թանգարան, Թեհրան
- 2008 - Նկարչության և գեղանկարչության դատավորական հանձնաժողովի անդամ (Թեհրան) - Իմամ Ալիի թանգարան, Թեհրան
- 2008 - Իրանի քոլեջների համաիրանական փառատոնի աշխատանքների ընտրության և դատավորության հանձնաժողովի անդամ - Քերմանշահ
- 2009 - Դր․ Սոնդուզիի անվան փառատոնի նկարների ընտրության և դատավորության հանձնաժողովի անդամ - Իմամ Ալիի թանգարան, Թեհրան
- 2009 - «Նոր սերնդի ընտրյալ աշխատանքներ» չորրորդ ցուցահանդեսի աշխատանքների ընտրության և դատավորության հանձնաժողովի անդամ, «Հոմա» պատկերասրահ - Թեհրան[3]։
Ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 - «Մարկ Շագալ» - «Նիավարան» մշակութային կենտրոն
- 2003 - «Փոփ-արտ և Էնդի Ուորհոլ» - «Նիավարան» մշակութային կենտրոն
- 2004 - «Նկարչություն քսաներորդ դարում», արվեստի ֆակուլտետ - Իսլամշեհր
- 2005 - «Նկարչությունը Իրանում Սեֆևյան շրջանից մինչև մեր օրերը» - Իսֆահան
- 2005 - «Իրանի ժամանակակից կին նկարիչները», Կրակովի իրանագիտության կենտրոն - Լեհաստան[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «فیگورها و فضاها «در حضور دیگران» - ایسنا». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ معصومه مظفری از نقش خیال در نقاشی هایش می گوید
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 نگارخانه ماه — معصومه مظفري