Մասնավոր դետեկտիվ
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ենթակատեգորիա | դետեկտիվ ![]() | |
---|---|---|
Տվյալ գործունեության դաշտ | investigation activities ![]() |

Մասնավոր դետեկտիվ կամ մասնավոր խուզարկու ( ռուսերեն` частный детектив,անգլերեն` private investigator), մասնագետ, որը սովորաբար վարձվում է և հետաքննում է տարբեր գործեր անհատների կամ կազմակերպությունների պատվերով։ Նա օգտագործում է իր հմտություններն ու փորձը տեղեկատվության որոնման, դիտարկման, ապացույցների հավաքագրման և իրավիճակի վերլուծության մեջ՝ հաճախորդի խնդիրները լուծելու համար։ Մասնավոր դետեկտիվի ծառայությունները կարող են անհրաժեշտ լինել, երբ անհրաժեշտ է հետաքննել դավաճանության, անհետ կորած անձանց գործերը, քրեական կամ քաղաքացիական գործերով ապացույցներ որոնել, ստուգել գործընկերների կամ աշխատակիցների ազնվությունը, ինչպես նաև ապահովել հաճախորդի շահերի անվտանգությունն ու պաշտպանությունը։ Մասնավոր դետեկտիվները հիմնականում իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներ են։ Իրավապահ ոլորտում երկար տարիների փորձ ունենալով՝ նրանք ունեն բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները՝ իրենց հաճախորդների անունից արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար:Սակայն, հարկ է նշել, որ մասնավոր դետեկտիվները չունեն նույն լիազորությունները, ինչ պետական իրավապահ մարմինները։ Նրանք գործում են օրենքի շրջանակներում և հիմնվում են իրենց հավաքած ապացույցների և տեղեկատվության վրա, սակայն չեն կարող օգտագործել իրավապահ մարմինների համար հասանելի մեթոդները, ինչպիսիք են ձերբակալությունները կամ խուզարկությունները։ Սակայն նրանց աշխատանքը հաճախ հաջողությամբ է պսակվում իրենց պրոֆեսիոնալիզմի, փորձի և մասնագիտացված քննչական մեթոդների կիրառման շնորհիվ։ Դետեկտիվը՝ որպես այլընտրանքային հետաքննություն իրականացնող անձ, մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ սկսած նախնական ստուգումներից մինչև հսկողության իրականացում, գողացված մեքենա որոնելուց մինչև առևանգված երեխային այլ երկրում հայտնաբերել և հայրենիք վերադարձնելը, սոցիալական ցանցերում «վատ քոմենթ» գրողին հայտնաբերելուց մինչև անհայտ կորածի անձի որոնում, կազմակերպության ոչ բարեխիղճ աշխատակիցների հայտնաբերում և այլն: Մասնավոր խուզարկուն կարող է օգնել բացահայտել ճշմարտությունը և տրամադրել ապացույցներ, որոնք անհրաժեշտ են հետագա հիմնավոր որոշումներ կայացնելու համար:[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հայտնի մասնավոր դետեկտիվ գործակալությունը 1833 թվականին հիմնադրել է ֆրանսիացի նախկին հանցագործ և զինվոր Էժեն Ֆրանսուա Վիդոկը, կոչվել է «Le Bureau des Renseignements Universels pour le commerce et l'Industrie»-ն («Առևտրի և արդյունաբերության համար համընդհանուր տեղեկատվության գրասենյակ»): Վիդոկին վերագրվում է քրեական հետաքննության մեջ գրառումների, քրեագիտության և բալիստիկայի ներդրումը: Նա պատրաստեց կոշիկի հետքերի առաջին գիպսե կաղապարները: Նա իր տպագրական ընկերության հետ ստեղծեց անջնջելի թանաք և անփոփոխ թուղթ։ Նրա անթրոպոմետրիկ չափումների ձևը մասամբ դեռևս օգտագործվում է ֆրանսիական ոստիկանության կողմից։[2]
ԱՄՆ-ում Ալան Փինկերտոնը 1850 թվականին հիմնադրեց Փինկերտոնի մասնավոր դետեկտիվ գործակալությունը։ Փինկերտոնը հայտնի դարձավ, երբ 1861 թվականին կանխեց ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի դեմ մահափորձը։ Փինկերտոնի գործակալները ծառայություններ էին մատուցում գաղտնի հետաքննություններից և հանցագործությունների բացահայտումից մինչև բույսերի պաշտպանություն և զինված անվտանգություն։[3]
Դետեկտիվ գործակալության ավելի մեծ դերը ընկերություններին օգնելն էր աշխատանքային վեճերի հարցում և գործարանների անվտանգությունը ապահովելն էր։ 19-րդ դարի վերջին ԱՄՆ-ում արհմիութենական անկարգությունների ժամանակ արդյունաբերողները վարձում էին Փինկերտոնի գործակալներին որպես գաղտնի գործակալներ՝ արհմիութենական գործունեությունը խափանելու համար: Նրանք իրականացրել են հեղափոխություն քրեագիտության և հանցագործությունների հետաքննության ոլորտում, առաջինը ներդնելով հանցագործ աշխարհի տվյալների բազան, նույնական լուսանկարներով և հետախուզվողների պատմություններով՝ այն անվանելով «Հանցագործների պատկերասրահ»։ Մինչև 1908թ.՝ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի ստեղծումը, Pinkerton Detective Agency արխիվը հանդիսանում էր ԱՄՆ-ի հիմնական քրեական տվյալների բազան։ Ժամանակի ընթացքում ԱՄՆ ում գրեթե բոլորը գիտեին Փինկերթոնի մասնավոր դետեկտիվ գործակալության մասին, և նրանց լոգոյի «Մենք երբեք չենք քնում» կարգախոսի մեծ աչքը հասարակության մտքում սկսեց ասոցացվել նոր «Մասնավոր Դետեկտիվ» տերմինի հետ, որն օգտագործվում էր դետեկտիվներին պետական քննիչներից տարբերելու համար:[4][5]
Մասնագիտական միավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիա. 1925թ. Ամերիկայի Միացյալ Նահանգների Չիկագո քաղաքում հիմնադրվել է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիան (World Association of Detectives): Ասոցիացիան հանդիսանում է աշխարհի ամենամեծ ու ամենահին մասնագիտական ասոցիացիան: Ներկայումս ասոցիացիան ներկայացված է աշխարհի շուրջ 80 երկրներում ավելի քան 1000 անդամներով:[7] Մասնավոր Դետեկտիվների Միջազգային Ասոցիացիա. 2009թ. Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում հիմնադրվել է Մասնավոր Դետեկտիվների Միջազգային Ասոցիացիան ( International Association of Private Detectives).Ասոցիացիան ունի 176 անդամ և ավելի քան 200 գործընկերներ շուրջ 46 երկրներից[8]
Դետեկտիվների գործունեության առանձնահատկությունները տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դետեկտիվների գործունեությունը տարբեր երկրներում տարբեր օրեսնդրական կարգավորումներ ունի
ԱՄՆ. ԱՄՆ-ում մասնավոր դետեկտիվ ընկերությունների գրանցման հարցերը գտնվում են նահանգների իրավասության ներքո։ Երեսունհինգ նահանգներ ունեն օրենքներ, որոնք հատուկ վերաբերում են մասնավոր խուզարկուական գործակալություններին։
Լիցենզիան տրվում է 1-ից 2 տարի ժամկետով։
Աշխատանքի հիմնական ոլորտներն են ֆինանսական հանցագործությունների հետաքննությունը, մտավոր սեփականության պաշտպանությունը և ապացույցների հավաքագրումը իրավական գործընթացների համար։ Միացյալ Նահանգներում մասնավոր դետեկտիվները կարևոր դեր են խաղում ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների հետ կապված հետաքննություններում։[9]
Միացյալ Թագավորություն. Միացյալ Թագավորությունում մասնավոր խուզարկուական գործունեությունը կարգավորվում է 2000 թվականի «Դետեկտիվների լիազորությունների կարգավորման մասին» և «Տվյալների պաշտպանության մասին» օրենքներով։
Դետեկտիվները կարող են որոնել հանրային գրառումներ, ուսումնասիրել պաշտոնական փաստաթղթեր և վերանայել դատարանի նյութերը՝ ակտիվները նույնականացնելու համար: Սա կարող է ներառել գույքի սեփականության հետևումը, ընկերության գրառումների վերանայումը կամ անձի հետ կապված ֆինանսական հաշիվների նույնականացումը:
Ֆրանսիա. Ֆրանսիայում մասնավոր դետեկտիվ գործակալությունների գործունեությունը կարգավորվում է 1942 թվականին ընդունված օրենքով: Ֆրանսիայում խուզարկուները ներգրավված են կորպորատիվ գործերի, ընտանեկան հարցերի հետաքննության, տեղեկատվություն հավաքելու և ապացույցներ ներկայացնելու, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների խախտումների բացահայտման մեջ:
Կանադա. Կանադայում մասնավոր դետեկտիվ գործակալությունների գործունեությունը կարգավորվում է հատուկ օրենքներով, որոնք նահանգային օրենսդրության անբաժանելի մասն են կազմում: Յուրաքանչյուր նահանգ, տեղական պայմաններից ելնելով, մշակում և ընդունում է իր սեփական օրենքները, որոնք սահմանում են մասնավոր բյուրոների ստեղծման և գործունեության պայմանները։ Բոլոր գործողությունների համար ընդհանուր և պարտադիր պայման է մարզում մասնավոր դետեկտիվ գործունեության գրանցման և թույլտվություն ստանալու կարգը։
Ճապոնիա. Ճապոնիայում մասնավոր խուզարկուների գործունեությունը կարգավորվում է 1934թ. ընդունված օրենքով: Մասնավոր մասնավոր դետեկտիվները զբաղվում են կորպորատիվ անվտանգության ապահովմամբ, խարդախությունների և կիբեռհանցագործությունների հետաքննություններով։
Գերմանիա. Գերմանիայում մասնավոր դետեկտիվ գործունեությունը կարագավորող օրեսնդրություն չկա: Մասնավոր խուզարկուական ընկերությունը պետք է գրանցված լինի որպես «առևտրային հաստատություն», և պետք է համապատասխանի հաստատություններին վերաբերող օրենքի և կանոնակարգերի բոլոր դրույթներին։ Հիմնադրից որևէ հատուկ կրթություն կամ համապատասխան աշխատանքային փորձ չի պահանջվում։
Իտալիա. Իտալիայում 1989 թվականին քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը գործնականում օրինականացրել է մասնավոր դետեկտիվ գործակալությունների գործունեությունը, դարձնելով նրանց դատավարության լիիրավ մասնակիցներ, ովքեր կարող են խորհրդատվություն և օգնություն տրամադրել պաշտպանության կողմին մեղադրյալի օգտին ապացույցներ հավաքելու ընթացքում։
Ռուսաստան. Ռուսաստանում մասնավոր դետեկտիվների գործունեությունը կարգավորվում է օրենքով: Մասնավոր խուզարկուները զբաղվում են քրեական գործերով հետաքննություններով, կորպորատիվ հետաքննություններով և ընտանեկան գործերով։ Ի տարբերություն շատ այլ երկրների, Ռուսաստանում մասնավոր դետեկտիվների գործունեության լայն շրջանակ կա՝ աշխատակիցների անցյալի ստուգումներից մինչև ֆինանսական հանցագործությունների հետաքննություններ։ Սակայն նրանց լիազորությունները սահմանափակ են, և նրանք չեն կարող պաշտոնապես մասնակցել քրեական գործերին առանց իրավապահ մարմինների մասնակցության։[10]
Հայաստան. Հայաստանի Հանրապետությունում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու կարգը սահմանող, նման գործունեությունը թույլատրող կամ արգելող իրավանորմերը բացակայում են: Անկախությունից մինչ օրս եղել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ մասնավոր խուզարկուական գործունեությունը կանոնակարգող օրենքի նախագծի տեսքով, սակայն օրենք դեռևս չի ընդունվել: Հայաստանում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու համար օրեսնդրական արգելք չկա և գործունեությունը կարգավորվում է բիզնես գործունեությունը կանոնակարգող ՀՀ օրեսնդրությամբ[11][12]։
Վրաստան. Վրաստանում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու կարգը սահմանող, նման գործունեությունը թույլատրող կամ արգելող իրավանորմերը բացակայում են: Մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու համար օրեսնդրական արգելք չկա և գործունեությունը կարգավորվում է բիզնես գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով:
Ղազախստան. Ղազախստանում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու կարգը սահմանող, նման գործունեությունը թույլատրող կամ արգելող իրավանորմերը բացակայում են: Մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու համար օրեսնդրական արգելք չկա և գործունեությունը կարգավորվում է բիզնես գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով:Ներկայումս Ղազախստանի խորհրդարանում քննարկվում է մասնավոր խուզարկուական գործունեությունը կանոնակարգող օրենքի նախագիծ:
Ուկրաինա. Ուկրաինայում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու կարգը սահմանող, նման գործունեությունը թույլատրող կամ արգելող իրավանորմերը բացակայում են:2017թ. ապրիլին Ուկրաինայի Ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է մասնավոր խուզարկուական գործունեության մասին օրենքի նախագիծը, սակայն 2017թ. հունիսին նախագահ Պորոշենկոն կիրառելով վետո սահմանափակել է օրենքի ուժի մեջ մտնելը[13]: Մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու համար օրեսնդրական արգելք չկա և գործունեությունը կարգավորվում է բիզնես գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով:
Մասնավոր խուզարկուական գործակալություններ և խուզարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էժեն Ֆրանսուա Վիդոկ. Էժեն Վիդոկը ծնվել է 1775 թվականի հուլիսի 24-ին:
1798-1811թ.թ ակտիվորեն ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ՝ ավազակային հարձակումներ, հափշտակություններ և տարատեսակ զեղծարարություններ:
1811 թվականի աշնանը, նրա նախագծի համաձայն, ոստիկանական բաժանմունքում ստեղծվում է «Surte» («Անվտանգություն») կազմակերպությունը՝ աշխարհում առաջին քրեական հետախուզությունը: Այն ղեկավարում էր Վիդոկը, դառնալով հետախույզների խմբի ղեկավարը:Խումբը ինքն էր հավաքագրել փորձված կադրերից, հիմնականում նախկին հանցագործներից: Վիդոկը մշակել է իրավախախտների օպերատիվ գրանցման համակարգ, որը հետագայում դարձել է բոլոր ոստիկանական ստորաբաժանումների անբաժանելի գործառույթը և, աննշան փոփոխություններով, գոյատևում է մինչ օրս : Ոստիկանության ղեկավարներից առաջինը դիմում է գիտության ներկայացուցիչներին՝ հանցանքի վայրից հայտնաբերված իրեղեն ապացույցների և առարկաների գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար (մասնավորապես՝ պատմության մեջ առաջին բալիստիկ փորձաքննությունը): Նրա ղեկավարությամբ սկսեցին քննչական փորձարարություն կատարել՝ վերակառուցելով հանցագործության իրական պատկերը:
1833 թվականին ոստիկանությունը վերջնականապես թողնելուց հետո նա կազմակերպում է «մասնավոր ոստիկանություն»՝ իր «Հետաքննությունների բյուրոն» (առաջինն աշխարհում): Վիդոկը համարվում է առաջին պրոֆեսիոնալ մասնավոր խուզարկուն աշխարհում: Վիդոկի բյուրոն զբաղվում էր ոչ միայն հանցագործների որոնմամբ, այլեւ, այսպես ասած, խորհրդատվությունով. այստեղ 20 ֆրանկ վճարով գործարարները կարող էին հարցումներ անել իրենց բիզնես գործընկերների վերաբերյալ՝ պարզելու նրանց ազնվության աստիճանը։ Բացի քրեական գործերից, Բյուրոն զբաղվել է նաև ամուսնական դավաճանության ապացուցմամբ:[14]

Ալան Փինկերտոն. Ալան Ջ. Փինկերթոնը ծնվել է Գլազգոյում՝ 1819 թվականի օգոստոսի 25-ին,ոստիկանի ընտանիքում:
1842 թվականին Փինկերթոնը ներգաղթել է ԱՄՆ ՝ խուսափելով հայրենիքում իր հանդեպ սկսած հետապնդումներից։
1843 թվականին նա բնակություն է հաստատում Իլինոյս նահանգի Դանդի գյուղում և զբաղվում տակառագործությամբ:
1849 թվականին Փինկերթոնի առաջին հաջողված խուզարկուական փորձը Չիկագոյի նշանավոր Prairie Bandits դրամանենգների խմբի հայտնաբերելն ու վնասազերծումն է :
Այդ հաջողված փորձից հետո Փինկերթոնը նշանակվում է ոստիկանական հետախույզ Չիկագոյում և շատ կարճ ժամանակում դառնում լավագույնը:
Ոստիկան Փինկերթոնի բացահայտած աղմկահարույց գործերից մեկը փոստից չեկերի և արժեթղթերի մի շարք գողության հետաքննությունն էր:
1850 թվականին նա ազատվելով ոստիկանությունում ծառայությունից ստեղծում է առաջին մասնավոր խուզարկուական ընկերությունը ԱՄՆ ում՝ Pinkerton National Detective Agency-ն:

Փինկերթոնի ապրանքանիշը լայն բացված աչքն էր՝ «Մենք երբեք չենք քնում» գրությամբ։
Գործակալությունը, որտեղ սկզբում աշխատում էր ընդամենը տասնմեկ մարդ, սկսում է լուսանկարել հանցագործների դիմանկարները, մանրամասն բանավոր նկարագրություններ անել, հեռագրասյուների վրա «Փնտրվող» գրությամբ և պարգևավճար խոստացող թռուցիկներ տեղադրել: Ստեղծվում են հանցագործների քարտեր, տեղադրելով առանձնացված արկղերում՝տարանջատելով ըստ հացավորության տեսակների ու հակումների...
Քարտադարանում հավաքում են մանրակրկիտ դոսյե, որտեղ դիմանկարին կցվում է հանցագործի բոլոր արկածների ցուցակը։ Միևնույն ժամանակ սկսում է արդյունավետորեն կիրառել հանցավոր խմբերում գործակալների ներդրման պրակտիկան։
Գործակալության աշխատակիցների թվի վերաբերյալ տարածվում է այն կարծիքը, որ ավելի շատ Փինկերթոններ կան, քան զինվորականներ ցանկացած բանակում:
1865 թվականին, երբ Լինքոլնը սպանվում է Ջոն Բութի կրակոցից, Փինկերթոնը գրում է.
«Եթե միայն ինձ վստահեին նրա պահպանությունը, դա տեղի չէր ունենա»:
Պինկերտոնն իրավամբ համարվում է ամերիկյան Դաշնային Հետաքննությունների Բյուրոյի FBI նախահիմնադիրը, ինչպես նաև ամերիկյան հակահետախուզության ծառայության հիմնադիրը:
Նրա հիմնադրած ընկերությունը հանդիսանում է աշխարհի ամենահին ու մինչ օրս անընդհատ գործող մասնավոր խուզարկուական ընկերությունը:
Pinkerton Agency-ն ամբողջ աշխարհում հայտնի ապրանքանիշ է: Գլխավոր գրասենյակը հիմնված է Կալիֆորնիայում, և նրա մասնաճյուղերը կարելի է գտնել ամբողջ աշխարհում:
Փինկերտոնի անունը հավերժացված է ԱՄՆ ռազմական հետախուզության Փառքի սրահում:[15]
Քեյթ Ուորն. առաջին կին դետեկտիվը, աշխատել է Փինկերտոն գործակալությունում: Նա մեծ դեր է խաղացել 1861 թվականի Բալթիմորի դավադրության կանխարգելման գործում, որը ուղղված էր ընտրված նախագահ Աբրահամ Լինքոլնի դեմ: Հավաքագրել է կանանց Փինկերտոն գործակալության համար և հետախուզական աշխատանքներ է իրականացրել Միության համար Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ[16]:
Քլայդ Ուիլսոն ամերիկացի հետաքննիչ և մասնավոր դետեկտիվ։ Նա հայտնի էր բարդ գործեր լուծելու իր ունակությամբ և համարվում էր «Հյուստոնի ամենահայտնի մասնավոր դետեկտիվը»[17]։
Խորխե Լուիս Կոլոմար Պուեյո. իսպանացի մասնավոր դետեկտիվ:
«Investigator Detectives» դետեկտիվ գործակալության ղեկավարը, որը նա հիմնադրել է 1978 թվականին։ Հայտնի է իր մասնակցությամբ հնչեղ քրեական հանցագործությունների հետաքննությամբ և բացաայտումներով[18]:
Ջեյ Ջեյ Արմս. ամերիկացի հայտնի մասնավոր դետեկտիվ և դերասան, ով լայն ճանաչում է ստացել իր պրոթեզային ձեռքերի և արտասովոր կենսագրության շնորհիվ:Նա հիմնում է «The Investigators» մասնավոր հետաքննող գործակալությունը և շուրջ 70 տարի զբաղվում է մասնավոր դետեկտիվ գործունեությամբ՝ հաճախ աշխատելով բարձր ռիսկային և միջազգային գործերի վրա։ Առավել հայտնի գործերից է 1972-ին Մառլոն Բրանդոյի որդու՝ Քրիստիանի փրկությունը Մեքսիկայից:[19]
Kroll (Kroll Associates, Kroll Security Group, Kroll Inc.). Միջազգային ընկերություն, որը մասնագիտանում է կորպորատիվ հետաքննությունների, ռիսկերի գնահատման, անվտանգության խորհրդատվության և ապահովման ոլորտներում:
Գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ Ստեղծվել է Ջուլս Քրոլի կողմից 1972 թվականին: Ընկերության հայտնի հետաքննություններից է Ռուսաստանի առաջին կառավարության պատվերով 1992 թվականին արտասահմանում «ԽՄԿԿ ոսկին» որոնելուգործով: 1992 թվականի մարտին Ելցինի կառավարությունը պայմանագիր է կնքում Kroll Associates-ի հետ՝ 1991 թվականի օգոստոսյան հեղաշրջումից առաջ Խորհրդային Միությունից դուրս բերված շատ մեծ գումարները հետևելու և գտնելու համար։ 1992 թվականի ապրիլին «Քրոլ Ասոշիեյթս»-ը հետաքննություն է սկսում Ջոզեֆ Սերիոյի ղեկավարությամբ, ով գլխավորում էր Մոսկվայի մասնաճյուղը։ Մոսկվա է մեկնում նաև «Քրոլ Ասոշիեյթս»-ի փոխնախագահ Ջոզեֆ Ռոզետտին: «Քրոլ Ասոշիեյթս»-ը պարզում է, որ 1991 թվականի օգոստոսյան հեղաշրջումից առաջ Շվեյցարիայից Նյու Յորք է փոխանցվել ավելի քան 14 միլիարդ դոլար։ Բացի այդ, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունը, այլ պետական հաստատությունների, ինչպիսին է ՊԱԿ-ը, հետ միասին երկրից դուրս է հանել ավելի քան 40 միլիարդ դոլար գումար։
Ներկայումս Duff & Phelps ընկերության ստորաբաժանումն է[20]:
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Հայ մասնավոր խուզարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Վրեժի Գաբրիելյան․ Մասնավոր խուզարկու Հայաստանում։[21][22]

Ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանը:
Ավարտել է Մասնավոր Դետեկտիվների Միջազգային Ասոցիացիայի բարձրագույն դպրոցը՝ մասնավոր խուզարկուական գործունեության էքսպերտի որակավորմամբ: Շուրջ 20 տարի տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների, Ներքին Գործերի նախարարություններում, Ոստիկանության և Քրեակատարողական ծառայության համակարգերում: Պարգևատրվել է բազմաթիվ պետական պարգևներով և գերատեսչական մեդալներով:[23][24]
2021 թ. հիմնադրել է Հայաստանում առաջին մասնավոր խուզարկուական ընկերությունը՝ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՆ[25][26][27]:
Հանդիսանում է ընկերության տնօրենը[28]:
Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի /IAPD/ անդամ է 2021թ.ից[29]: Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի /W.A.D/ անդամ է 2022թ. ից:[30][31]
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի /IPA/ անդամ է:
Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ է:
2024 թ. դեկտեմբերին ընտրվել է Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի /IAPD/ փոխնախագահի պաշտոնում:[32]
Գործունեության 4 տարիների ընթացքում ունի բազմաթիվ միջազգային և տեղական հաջողված հետաքննություններ[33][34][35][36][37][38]:
Հայաստանի պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի որդին է։
Ռեմի Կալաչյան.Կանադայի մասնավոր խուզարկու:

Կորպորատիվ և մասնավոր հետաքննություններում ավելի քան երեք տասնամյակ փորձառությամբ նա մեծ հեղինակություն է վայելում մասնավոր խուզարկուների շրջանում:
1994թ. Կանադայում հիմնադրել է VIP Investigations inc. մասնավոր խուզարկուական ընկերությունը[39]: Հանդիսանում է հիմնադիր տնօրենը:
Հանդիսանում է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի անդամ[40]:
Արթուր Միտինյան. Կոստա Ռիկայում և Լատինական Ամերիկայի երկրներում մասնավոր դետեկտիվ:

Արթուր Միտինյանը եղել է ԽՍՀՄ հատուկ նշանակության ստորաբաժանումների սպա: Ծառայությունն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Կոստա Ռիկայում և հիմնադրել GeneralPILatAm մասնավոր խուզարկուական ընկերությունը:
Ընկերության հաճախորդներն են բազմաթիվ մասնավոր և կառավարական կազմակերպություններ, պետական և մասնավոր բանկեր, ոստիկանական ստորաբաժանումներ և կորպորացիաներ[41]:Հանդիսանում է Մասնավոր Դետեկտիվների Միջազգային Ասոցիացիայի անդամ:
Հովհաննես Բաբաջանյան. Ռուսաստանի Դաշնությունում մասնավոր խուզարկու:

Հովհաննես Բաբաջանյանը ավարտել է Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը: Ծառայել է իրավապահ համակարգում: 2010թ. ծառայությունը դադարեցնելուց հետո հիմնադրել է Фантом մասնավոր խուզարկուական ընկերությունը:Հանդիսանում է ընկերության տնօրենը:
Ընկերությունը ծառայություններ է մատուցում Ռոստովի մարզում, Կրասնոդարի երկրամասում և ՌԴ հարավային շրջաններում: Հովհաննես Բաբաջանյանն ունի հազարից ավելի հաջողված հետաքննություններ[42]:
Էռնեստ Ասլանյան. Ռուսաստանի Դաշնությունում մասնավոր խուզարկու:
Էռնեստ Ասլանյանն ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան, աշխատել է որպես Մոսկավայի քաղաքային քրեական հետախուզությունում և դասավանդել է քրեական իրավունքի ամբիոնում։
2009 թվականին ներքին գործերի մարմիններում ծառայությունը դադարեցնելուց հետո նա հիմնել է մասնավոր դետեկտիվ գործակալություն։

Ավելի քան 16 տարվա մասնավոր պրակտիկայի ընթացքում նա բացահայտել է ավելի քան 1500 հանցագործություն, որոնց զգալի մասը կապված է եղել հայտնի քաղաքական գործիչների, արվեստագետների և գործարարների հետ[43][44]:
Է.Ասլանյանը հեղինակն է «Я всё про вас знаю» գրքի[45]:

Հարրի Կազակյան. ԱՄՆ ում հայտնի մասնավոր դետեկտիվ:
Հարրի Կազակյանը, մասնավոր խուզարկուական և իրավաբանական աջակցության ծառայությունների ոլորտում հայտնի անուն է: Նա հանդիսանում է Կալիֆոռնիայում գործող USA Express Legal & Investigative Services Inc մասնավոր խուզարկուական ընկերության հիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը[46]։ Հիմնադրվելով Վուդլենդ Հիլզում, Կալիֆորնիա, 1998թ., ընկերությունը զբաղվում է ռիսկերի վերահսկման և դժբախտ պատահարների և անօրինական մահվան դեպքերի հետաքննությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զոհերի, վերապրածների և նրանց ընտանիքների արդարադատության ապահովմանը[47]:Հանդիսանում է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ[48]:

Գագիկ Վրեժի Գաբրիելյան. Մասնավոր խուզարկուՀայաստանում .
Ավարտել է Հայաստանի ՆԳ նախարարության ակադեմիան: Ավարտել է Մասնավոր Դետեկտիվների Միջազգային Ասոցիացիայի բարձրագույն դպրոցը՝ մասնավոր խուզարկուական գործունեության էքսպերտի որակավորմամբ:
Շուրջ 25 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Ներքին Գործերի նախարարության և Ոստիկանության համակարգերում՝ օպերլիազորից մինչև ոստիկանության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ:[49]: Ունի ոստիկանության գնդապետի կոչում:
Պարգևատրվել է բազմաթիվ պետական պարգևներով և գերատեսչական մեդալներով: 2021 թ. հանդիսանում է Հայաստանի առաջին մասնավոր խուզարկուական ընկերության ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՅԻ համահիմնադիրը և փոխտնօրենը[50]: Հայաստանի պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի որդին է[51]

Ռոբերտ Պապինյան .Մասնավոր խուզարկու Ուկրաինայում:
Ավարտել է ՀԽՍՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը: Աշխատաել է քրեական հետախուզությունում: Կենսաթոշակի անցնելուց հետո 1994 թ. Օդեսա քաղաքում հիմնադրել է մասնավոր խուզարկուական ընկերություն: Հանդիսանում է ընկերության տնօրենը[52]: Ավելի քան 30 տարվա գործունեության ընթացքում ունի բազմաթիվ հաջողված բացահայտումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Private Detectives and Investigators». Bureau of Labor Statistics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ https://publicdomainreview.org/essay/eugene-francois-vidocq-and-the-birth-of-the-detective/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Our Story». pinkerton.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Allan Pinkerton's Detective Agency | American Experience | PBS». www.pbs.org (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Pinkerton bureau history». pinkerton.com. 2025 թվականի ապրիլի 28.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «WAD logo». 2025 թվականի մայիսի 3.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «About W.A.D». www.wad.net. 2025 թվականի ապրիլի 28.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «About IAPD». 2020 թվականի ապրիլի 30.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Private investigators in USA». 2025 թվականի ապրիլի 28.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Закон о детективвной деятельности в РФ». 2025 թվականի ապրիլի 28.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին օրենիք նախագիծ 2009թ» (PDF). gov.am. 2025 թվականի ապրիլի 30.
- ↑ «Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը խորհրդարանին է ներկայացրել «Մասնավոր խուզարկության գործունեության մասին» օրենքի նախագիծ։». 168.am. 2025 թվականի ապրիլի 30.
- ↑ «о детективной деятельности».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «100 великих авантюристов: Видок». http://bibliotekar.ru/100avant/50.htm. 2025 թվականի ապրիլի 30.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Гениальный сыщик». 2025 թվականի ապրիլի 30.
- ↑ «Кейт Уорн».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Уилсон,_Клайд». 2025 թվականի մայիսի 6.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Хорхе Луис Коломар Пуэйо». 2025 թվականի մայիսի 6.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Ջեյ Ջեյ Արմսի մասին».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Kroll Security Group». 2025 թվականի մայիսի 6.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Member Profile». www.wad.net. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Մասնավոր խուզարկություն ՀՀ-ում. նոր ծառայություն անվտանգության ոլորտում (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ ««Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոն Mantashyants Global Expo 2024-ին ներկայացրել է բիզնեսների անվտանգությանն ուղղված իր նոր ու ժամանակակից լուծումները». shamshyan.com. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Peyotto.com. ««Կեղծ դետեկտիվը չարիք է, քանի որ դուք չգիտեք, ով է այն կողմում». Հայկ Գաբրիելյան». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Electronic Register, Government of Armenia». www.e-register.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Electronic Register, Government of Armenia». www.e-register.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ ««Թեթև զրույց» հաղորդման հյուրը Հայաստանի միակ մասնավոր խուզարկու Հայկ Գաբրիելյանն է:». 2024 թվականի մայիսի 11.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Անձնական տիրույթ մտնել չի կարելի»․ ի՞նչ բացահայտումներ է անում Հայաստանի միակ դետեկտիվը». 2025 թվականի մայիսի 2.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Հայկ Գաբրիելյանը մասնակցել է «Մասնավոր խուզարկուների միջազգային ասոցիացիայի» 15-րդ հոբելյանական կոնֆերանսին». 2024 թվականի սեպտեմբերի 16.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «3 տարի, բայց արդեն աշխարհի շատ դետեկտիվների շարքում իր հաստատուն տեղը գրաված». shamshyan.com. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Մանթաշյանց գործարարների ակումբի և Դետեկտիվների Համաշխարհային ասոցիացիայի անդամ Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոյի միջև կնքվեց հուշագիր». 2024 թվականի հունիսի 14.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «ՀՀ-ում առաջին և միակ դետեկտիվ Բյուրոյի նախագահ Հայկ Գաբրիելյանը նշանակվել է Դետեկտիվների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ». shamshyan.com. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Սկզբնական փուլում մեզ դիմում էին ամուսնական դավաճանության կամ կողակցին հետևելու հարցերով.Գաբրիելյան». 2024 թվականի ապրիլի 26.
- ↑ «Ищу хейтера , мне помог детектив». 2023 թվականի մայիսի 20.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Я ЗАПЛАТИЛА ДЕТЕКТИВУ НАЙТИ ПОДПИСЧИКА». 2024 թվականի հուլիսի 23.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Լույսը վառի՛ր» այս թողարկման թեման է «Անձնական տարածք» : Հյուրեր` մասնավոր խուզարկու Հայկ Գաբրիելյան, փաստաբան Արմինե Ֆանյան, էքստրասենս, հիրոմանտ Կարեն Ափոյան:».
{{cite web}}
: line feed character in|title=
at position 59 (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ «к нам не обращались потому, что у каждой политической партии есть свои журналисты». 2024 թվականի մայիսի 24.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Ի՞նչ գիտի Հայաստանի միակ դետեկտիվը». 2024 թվականի մարտի 29.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «about VIP investigations». 2025 թվականի մայիսի 3.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «About Remi Kalacyan». 2025 թվականի ապրիլի 30.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «About Artur Mitinyan». 2025 թվականի մայիսի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Детективное агенство Фантом». 2025 թվականի մայիսի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Про Эрнест Асланян». 2025 թվականի ապրիլի 30.
- ↑ «Гламурный сыщик дает уроки».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «я все про вас знаю». 2025 թվականի ապրիլի 30.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «About Harry Kazakian». 2025 թվականի մայիսի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Հոդված Հարրի Կազակյանի գործունեության մասին». 2025 թվականի մայիսի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «H.Kazakians page in WAD». www.wad.net. 2025 թվականի մայիսի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Էրեբունու ոստիկանության բաժնի պետ»». 2011 թվականի նոյեմբերի 10.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Գագիկ Գաբրիելյանի մասին»». 2025 թվականի մայիսի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Վրեժ Գաբրիելյանի մասին». hy.wikipedia.org. 2025թվականի մայիսի 2.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «О Роберте Папиняне». 2025թվականի մայիսի 3.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)