Մասնավոր բարիք

Մասնավոր բարիք, տնտեսագիտության մեջ բարիք, որը մարդկանց համար դրական օգուտներ է բերում[1]՝ այնպիսի, որը կարելի է բացառել, այսինքն՝ իր սեփականատերերը կարող են իրականացնել սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմ և խոչընդոտել այն մարդկանց, ովքեր չեն վճարել դրա համար՝ օգտվելու կամ սպառելու այդ բարիքը[2], և մրցակցային է, այսինքն՝ մեկ անձի սպառումը անհրաժեշտաբար խոչընդոտում է մյուսի սպառմանը։ Մասնավոր բարիքը, որպես տնտեսական ռեսուրս, սահմանափակ է, ինչը կարող է առաջացնել մրցակցություն դրա համար[3]։ Մասնավոր բարիքի շուկայի պահանջարկի կորն արտահայտում է անհատական պահանջարկների հորիզոնական գումարը։[4]
Ի տարբերություն հանրային բարիքների, ինչպես օրինակ՝ մաքուր օդը կամ ազգային պաշտպանությունը, մասնավոր բարիքները ավելի քիչ հավանական է, որ ունենան «Անտոմս ուղևորի էֆեկտ» խնդիրը, երբ անձը օգտվում է հանրային բարիքից առանց դրա համար մասնակցելու։ Ենթադրելով, որ մասնավոր բարիքը բոլորի կողմից գնահատվում է դրական, դրա ստացման արդյունավետությունը խոչընդոտվում է նրա մրցակցությամբ՝ այսինքն, մրցակցային բարիքի միաժամանակ սպառումը տեսականորեն անհնար է։ Բարիքի ստացումը դժվարանում է նաև նրա բացառելիության պատճառով, ինչը նշանակում է, որ մարդկանց պետք է վճարեն դրա համար, որպեսզի օգտվեն դրանից[5]։
Տնտեսությունում բարիքները հաճախ դիտարկվում են՝ հաշվի առնելով դրանց ստացման մրցակցության մակարդակը և սպառման բացառման հնարավորությունը։ Օրինակ՝ անհնար է խոչընդոտել ուրիշին, որ վայելի գեղեցիկ տեսարան հանրային այգում կամ մաքուր օդը[6]։
Մասնավոր բարիքի օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնավոր բարիքի օրինակ է հացը։ Հացը, որը մեկը կերել է, չի կարող այլ անձի կողմից սպառվել (մրցակցություն), և խմորեղենի վարպետին հեշտ է հրաժարվել վաճառել մի հաց (բացառելիություն)։
Հորիզոնական գումարման բնութագրի պատկերացման համար ենթադրենք, որ այս տնտեսության մեջ կա միայն երկու մարդ՝
- Ա մարդը կգնի՝ 0 հաց $4 գնով, 1 հաց $3 գնով, 2 հաց $2 գնով, 3 հաց $1 գնով։
- Բ մարդը կգնի՝ 0 հաց $6 գնով, 1 հաց $5 գնով, 2 հաց $4 գնով, 3 հաց $3 գնով, 4 հաց $2 գնով, 5 հաց $1 գնով։
Արդյունքում ստացվում է շուկայի նոր պահանջարկի կոր հետևյալ արդյունքներով՝
| Մեկ հացի գին | Հացի քանակ | ||
|---|---|---|---|
| Ա մարդ | Բ մարդ | Ընդամենը | |
| $6 | 0 | 0 | 0 |
| $5 | 0 | 1 | 1 |
| $4 | 0 | 2 | 2 |
| $3 | 1 | 3 | 4 |
| $2 | 2 | 4 | 6 |
| $1 | 3 | 5 | 8 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nicholson, Walter (2004). Intermediate Microeconomics And Its Application. United States of America: South-Western, a division of Thomson Learning. էջ 59. ISBN 0-324-27419-X.
- ↑ Ray Powell (2008 թ․ հունիս). «10: Private goods, public goods and externalities». AQA AS Economics (paperback). Philip Allan. էջեր 352. ISBN 978-0-340-94750-0.
- ↑ Hallgren, M.M.; McAdams, A.K. (1995). «A model for efficient aggregation of resources for economic public goods on the internet». The Journal of Electronic Publishing. 1. doi:10.3998/3336451.0001.125. hdl:2027/spo.3336451.0001.125.
- ↑ «Public Goods: Demand». AmosWEB Encyclonomic WEB*pedia. AmosWEB LLC. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Malkin, J.; Wildavasky, A. (1991). «Why the traditional distinction between public and private goods should be abandoned». Journal of Theoretical Politics. 3 (4): 355–378. doi:10.1177/0951692891003004001. S2CID 154607937.
- ↑ «Rivalry and Excludability in Goods». Living Economics. Արխիվացված է օրիգինալից 2023-02-10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.