Jump to content

Մասնավորեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասնավորեցում
նշանակալից իրադարձություն Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՊետական քաղաքականություն, redistribution of property, divestment Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էThatcherism Խմբագրել Wikidata
Նշանակալի անձDavid Howell, Baron Howell of Guildford, Փիթեր Դրաքեր Խմբագրել Wikidata
Հետազոտվում էտնտեսագիտություն Խմբագրել Wikidata
Հակառակըազգայնացում, Remunicipalization Խմբագրել Wikidata

Մասնավորեցում (անգլ.՝ Privatization), կազմակերպությունների՝ պետական ​​հատվածից մասնավոր հատված տեղափոխելը։ Այն նաև երբեմն օգտագործվում է որպես դերեգուլյացիայի հոմանիշ, երբ խիստ կարգավորվող մասնավոր ընկերությունը կամ ոլորտը դառնում է պակաս կարգավորվող: Կառավարության գործառույթներն ու ծառայությունները նույնպես կարող են մասնավորեցվել (որը կարող է նաև հայտնի լինել որպես «ֆրանչայզինգ»). այս դեպքում մասնավոր կազմակերպություններին հանձնարարվում է իրականացնել կառավարական ծրագրեր կամ կատարել կառավարական ծառայությունները, որոնք նախկինում պետական ​​​​մարմինների իրավասությունն էին: Որոշ օրինակներ են եկամուտների հավաքագրումը, իրավապահ մարմինները, ջրամատակարարումը և ուղղիչ-աշխատանքային հիմնարկների կառավարումը[1]:

Մեկ այլ սահմանում է այն, որ մասնավորեցումը պետական ​​​​ձեռնարկության կամ համայնքային կորպորացիայի վաճառքն է մասնավոր ներդրողներին. այս դեպքում բաժնետոմսերը կարող են տարածվել հանրային շուկայում առաջին անգամ կամ առաջին անգամ ձեռնարկության նախորդ ազգայնացումից ի վեր[2]:

Առանձին, մասնավորեցումը կարող է վերաբերել մասնավոր կապիտալ ներդրողների կողմից հանրային առևտրով զբաղվող ընկերության բոլոր շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի գնմանը, որն ավելի հաճախ անվանում են «մասնավորեցում»։ Այս գործընթացից առաջ և հետո ընկերությունը մասնավոր սեփականություն է, բայց գնման գործընթացից հետո դրա բաժնետոմսերը հանվում են հանրային ֆոնդային բորսայում շրջանառությունից[3][4]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մասնավորեցում» տերմինն առաջին անգամ անգլերենում, չակերտներով, հայտնվել է Նյու Յորք Թայմսում 1923 թվականի ապրիլին՝ գերմանական ելույթի թարգմանության մեջ, որը վերաբերում էր գերմանական պետական ​​երկաթուղիների ամերիկյան ընկերությունների կողմից գնման հնարավորությանը[5]։ Գերմաներենում «Մասնավորեցում» բառն օգտագործվել է առնվազն 19-րդ դարից[6]։ Վերջնական արդյունքում բառը գերմաներեն է եկել ֆրանսերենի միջոցով՝ լատիներեն privatus բառից[7]։

«Վերամասնավորեցում» տերմինը, որը կրկին ուղղակիորեն թարգմանվել է գերմաներենից (գերմ.՝ Reprivatisierung), հաճախ օգտագործվել է 1930-ականների կեսերին, երբ The Economist թերթը հաղորդել է նացիստական ​​Գերմանիայի կողմից 1931 թվականի տնտեսական ճգնաժամից հետո պետականացված բանկերի՝ հանրային բաժնետերերին վաճառքի մասին[8]։

Բառը տարածված է դարձել 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի տնտեսական քաղաքականության մաս։ Այն հիմնված էր մասնավորեցման կողմնակից խորհրդարանի անդամ Դեյվիդ Հաուելի աշխատանքի վրա, իսկ նա աշխատում էր՝ ըստ ավստրիա-ամերիկացի կառավարման փորձագետ Փիթեր Դրաքերի՝ 1969 թվականի «Անընդհատության դարաշրջանը» գրքի[8]։

«Մասնավորեցում» բառը կարող է տարբեր իմաստներ ունենալ՝ կախված օգտագործման համատեքստից։ Այն կարող է նշանակել հանրային ոլորտից մասնավոր ոլորտ տեղափոխելը, բայց կարող է նաև օգտագործվել նկարագրելու համար այն, ինչը միշտ խիստ կարգավորվող մասնավոր է եղել, բայց դառնում է պակաս կարգավորվող դերեգուլյացիայի միջոցով։ Տերմինը կարող է նաև օգտագործվել այն բանի համար, որը միշտ մասնավոր է եղել, բայց կարող է հանրային լինել այլ իրավասություններում[9]։

Կան նաև մասնավոր կազմակերպություններ, որոնք կարող են կատարել հանրային գործառույթներ՝ նկարագրվելով որպես մասնավորեցված։ Մասնավորեցումը կարող է նշանակել, որ կառավարությունը վաճառում է պետական ​​բիզնեսները մասնավոր շահերին, բայց այն կարող է նաև քննարկվել ծառայությունների կամ կառավարության գործառույթների մասնավորեցման համատեքստում, որտեղ մասնավոր կազմակերպություններին հանձնարարված է իրականացնել կառավարական ծրագրեր կամ կատարել կառավարական ծառայություններ։ Ջիլիան Է. Մետցգերը գրել է, որ մասնավոր կազմակերպությունները ԱՄՆ-ում կառավարության համար տրամադրում են սոցիալական ծառայությունների լայն շրջանակ, կառավարում են կառավարական ծրագրերի հիմնական ասպեկտները և կատարում են առաջադրանքներ, որոնք, կարծես, բնորոշ են կառավարությանը, ինչպիսիք են ստանդարտների հրապարակումը կամ երրորդ կողմի հետ գործունեության կարգավորումը։ Մետցգերը հիշատակում է մասնավորեցման ընդլայնումը, որը ներառում է առողջապահության և սոցիալական ապահովության ծրագրերը, հանրային կրթությունը[10]:

Մինչև 20-րդ դարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավորեցման պատմությունը սկիզբ է առնում Հին Հունաստանից, երբ կառավարությունները գրեթե ամեն ինչ պայմանագրային կարգով հանձնում էին մասնավոր հատվածին: Հռոմեական Հանրապետությունում մասնավոր անձինք և ընկերությունները կատարում էին ծառայությունների մեծ մասը, ներառյալ հարկերի հավաքագրումը, բանակի մատակարարումները (զինվորական կապալառուներ), կրոնական զոհաբերությունները և շինարարությունը: Այնուամենայնիվ, Հռոմեական կայսրությունը նաև ստեղծել է պետական ​​ձեռնարկություններ, օրինակ՝ հացահատիկի մեծ մասը, ի վերջո, արտադրվում էր կայսեր սեփականության տակ գտնվող կալվածքներում: Դեյվիդ Փարքերը և Դեյվիդ Ս. Սաալը ենթադրել են, որ բյուրոկրատիան Արևմտյան Հռոմեական կայսրության անկման պատճառներից մեկն էր[11]:

Հավանաբար, մասնավորեցման առաջին գաղափարախոսական շարժումներից մեկը տեղի է ունեցել Չինաստանի Հան դինաստիայի ոսկեդարում: Դաոսականությունն առաջին անգամ հայտնի է դարձեկ պետական ​​մակարդակով և պաշտպանում էր Վու-Վեյի սկզբունքը, որը բառացիորեն նշանակում է «ոչինչ չանել»[12]: Դաոսական հոգևորականությունը կառավարիչներին խորհուրդ էր տալիս, որ ուժեղ կառավարիչը գործնականում անտեսանելի է:

Վերածննդի դարաշրջանում Եվրոպայի մեծ մասը դեռևս մեծ մասամբ հետևում էր ֆեոդալական տնտեսական մոդելին: Ի հակադրություն դրա, Չինաստանում Մին դինաստիան կրկին սկսել է մասնավորեցում կիրառել, հատկապես արտադրական արդյունաբերության ոլորտում։ Սա Սոնգ դինաստիայի նախկին քաղաքականության շրջադարձ էր, որն ինքնին չեղյալ էր հայտարարել նախկին քաղաքականությունը՝ հօգուտ ավելի խիստ պետական ​​վերահսկողության[13]։

Մեծ Բրիտանիայում ընդհանուր հողերի մասնավորեցումը կոչվում է պարսպապատում (Շոտլանդիայում՝ հարթավայրային մաքրումներ և լեռնային մաքրումներ)։ Այս բնույթի նշանակալի մասնավորեցումներ տեղի են ունեցել 1760-ից 1820 թվականներին՝ այդ երկրում արդյունաբերական հեղափոխությունից առաջ։

20-րդ դարից սկսած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ​​գույքի առաջին զանգվածային մասնավորեցումը տեղի է ունեցել նացիստական ​​Գերմանիայում 1933-1937 թվականներին.

«Փաստ է, որ Ազգային սոցիալիստական ​​կուսակցության կառավարությունը 1930-ականների կեսերին վաճառել է մի քանի պետական ​​ընկերությունների հանրային սեփականությունը։ Ընկերությունները պատկանում էին տարբեր ոլորտների՝ պողպատաձուլություն, հանքարդյունաբերություն, բանկային գործունեություն, տեղական հանրային կոմունալ ծառայություններ, նավաշինարաններ, երկաթուղիներ և այլն։ Բացի այդ, 1930-ական թվականներից առաջ պետական ​​կառավարման մարմինների կողմից արտադրված որոշ հանրային ծառայությունների, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունների և աշխատանքի հետ կապված ծառայությունների մատուցումը, փոխանցվել է մասնավոր հատվածին, հիմնականում՝ նացիստական ​​կուսակցության մի քանի կազմակերպությունների»[14]։

Մեծ Բրիտանիան սեփականաշնորհել է իր պողպատաձուլական արդյունաբերությունը 1950-ականներին, իսկ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է եղել լայնածավալ մասնավորեցման, այդ թվում՝ 1961 թվականին Volkswagen-ի մեծամասնական բաժնեմասի վաճառքը փոքր ներդրողներին հանրային բաժնետոմսերի առաջարկների միջոցով[11]։ Այնուամենայնիվ, հենց 1980-ականներին՝ Միացյալ Թագավորությունում Մարգարետ Թետչերի և Միացյալ Նահանգներում Ռոնալդ Ռեյգանի օրոք, մասնավորեցումը համաշխարհային թափ է ստացել։ Մեծ Բրիտանիայում նշանակալի մասնավորեցումներից են British Tool-ը (1982), ռադիոակտիվ քիմիական նյութեր արտադրող Amersham International ընկերությունը (1982 թվական), British Telecom-ը (1984 թվական), Sealink Ferries-ը (1984 թվական), British Petroleum-ը (աստիճանաբար մասնավորեցվել է 1979-1987 թվականների միջև), British Aerospace-ը (1985-1987 թվականներ), British Gas-ը (1986 թվական), Rolls-Royce-ը (1987 թվական), Rover Group-ը (նախկինում՝ British Leyland, 1988 թվական), British Steel Corporation-ը (1988 թվական), Girobank-ը (1989 թվական) և Անգլիայի և Ուելսի տարածաշրջանային ջրային մարմինները (հիմնականում 1989 թվականին): 1979 թվականից հետո Մեծ Բրիտանիայում քաղաքային տների վարձակալներին իրավունք է տրվել գնել իրենց տները խիստ զեղչված գնով. մինչև 1986 թվականը մեկ միլիոն մարդ արդեն գնել էր իրենց տները։

Նման ջանքերը գագաթնակետին են հասել 1993 թվականին, երբ British Rail-ը մասնավորեցվել է Թետչերի իրավահաջորդի՝ Ջոն Մեյջորի օրոք: British Rail-ը ստեղծվել էր մասնավոր երկաթուղային ընկերությունների նախնական ազգայնացման միջոցով: Մասնավորեցումը վիճահարույց էր, և դրա ազդեցությունը մինչ օրս քննարկվում է, քանի որ ուղևորների թվի և ներդրումների կրկնապատկումը հավասարակշռվել է երկաթուղային սուբսիդիայի ավելացմամբ[15]:

Այս մասնավորեցումները հանրության և խորհրդարանի կողմից տարբեր կարծիքների են արժանացել: Նույնիսկ նախկին պահպանողական վարչապետ Հարոլդ Մակմիլանը քննադատում էր քաղաքականությունը՝ այն համեմատելով «ընտանեկան արծաթի վաճառքի» հետ[16]: Երբ Թետչերը 1979 թվականին ստանձնեց պաշտոնը, Մեծ Բրիտանիայում կար մոտ 3 միլիոն բաժնետեր, սակայն պետական ​​ընկերությունների հետագա վաճառքը հանգեցրեց բաժնետերերի թվի կրկնապատկմանը մինչև 1985 թվականը: Մինչև 1990 թվականին նրա հրաժարականի օրը Մեծ Բրիտանիայում կար ավելի քան 10 միլիոն բաժնետեր[17]:

Լատինական Ամերիկայում մասնավորեցումը լայնածավալ էր 1980-ական և 1990-ական թվականներին՝ արևմտյան լիբերալ տնտեսական քաղաքականության արդյունքում: Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները, ինչպիսիք են ջրային ռեսուրսների կառավարումը, տրանսպորտը և հեռահաղորդակցությունը, արագորեն վաճառվել են մասնավոր հատվածին: 1990-ականներին 18 լատինաամերիկյան երկրների մասնավորեցման եկամուտները կազմում էին համախառն ներքին արդյունքի 6%-ը: 1990 և 2001 թվականներին ենթակառուցվածքներում մասնավոր ներդրումները հասել են 360.5 միլիարդ դոլարի, ինչը 150 միլիարդ դոլարով ավելի է, քան հաջորդ զարգացող տնտեսությունում[18]։

Մինչդեռ տնտեսագետները, ընդհանուր առմամբ, դրական գնահատականներ են տալիս Լատինական Ամերիկայում մասնավորեցման ազդեցության վերաբերյալ[19], հասարակական կարծիքի հարցումները և հասարակական բողոքի ցույցերը տարբեր երկրներում ցույց են տալիս, որ հանրության մեծ մասը դժգոհ կամ բացասական կարծիք ունի տարածաշրջանում մասնավորեցման վերաբերյալ[20]։

1990-ականներին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի կառավարությունները լայնածավալ մասնավորեցում են իրականացրել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի և Ռուսաստանի պետական ​​ձեռնարկություններում՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, գերմանական Treuhand-ի և այլ կառավարական և հասարակական կազմակերպությունների օգնությամբ։

Nippon Telegraph and Telephone-ի 1987 թվականի մասնավորեցումը ներառել է այդ ժամանակվա ֆինանսական պատմության մեջ ամենամեծ բաժնետոմսերի առաջարկը։ Աշխարհի 20 խոշորագույն հանրային բաժնետոմսերի առաջարկներից 15-ը եղել են հեռահաղորդակցության ոլորտի մասնավորեցումներ[21]։

1988 թվականին Միխայիլ Գորբաչովի վերակառուցման քաղաքականությունը թույլ է տվել կենտրոնացված պլանավորված տնտեսության մասնավորեցում: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում, երբ երկիրը փլուզվեց, տեղի ունեցավ խորհրդային տնտեսության լայնածավալ մասնավորեցում: Սոցիալիստական ճամբարի այլ երկրներ հետևել են նրա օրինակին, երբ 1989 թվականի հեղափոխությունները ստեղծել են ոչ կոմունիստական ​​կառավարություններ:

Ֆրիդըմ Հաուսի սեփականաշնորհման ինդեքսը, 1998 և 2002 թվականներ
Ֆրիդըմ Հաուսի սեփականաշնորհման ինդեքսը անցումային երկրները գնահատել է 1-ից (առավելագույն առաջընթաց) մինչև 7 (առանց առաջընթացի): Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս Արևելյան Եվրոպայի տարբեր երկրների սեփականաշնորհման ինդեքսը 1998 և 2002 թվականներին[22]

Մասնավորեցման ինդեքս 1998 2002
Բուլղարիա 4.0 3.0
Չեխիա 2.0 1.75
Հունգարիա 1.5 1.5
Լեհաստան 2.25 2.25
Ռումինիա 4.5 3.75
Սլովակիա 3.25 2.0
Սլովենիա 2.5 2.5
Ռուսաստան 3.0 3.5

Ֆրանսիայում ամենամեծ հանրային բաժնետոմսերի առաջարկը կատարել է Օրանժ ընկերությունը։

Եգիպտոսը Հոսնի Մուբարաքի օրոք լայնածավալ մասնավորեցում է իրականացրել։ 2011 թվականի Եգիպտական հեղափոխության ժամանակ նրա տապալումից հետո հանրության մեծ մասը սկսել է կոչ անել վերապետականացման՝ մեջբերելով այն մեղադրանքները, որ մասնավորեցված ընկերությունները հին ռեժիմի օրոք կիրառում էին կլանային կապիտալիզմ[23]։

Մասնավորեցման պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավորեցման որոշում կայացնման հիմնական պատճառներից է տնտեսականը։ Կառավարության՝ մասնավորեցնելու որոշման վրա ազդող տնտեսական գործոնները ենթադրում են, որ դա կնվազեցնի պետական ​​պարտքը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կառավարությունները ավելի հակված են մասնավորեցնել ավելի բարձր պետական ​​պարտքով, սովորաբար այն պատճառով, որ կառավարությունները չունեն անհրաժեշտ ժամանակ եկամտաբերությանը սպասելու համար[24]։ Այս ոլորտին ազդող մեկ այլ տնտեսական գործոն է մասնավորեցումից հետո պետական ​​ձեռնարկությունների արդյունավետությունը։ Սովորաբար, տարբեր պատճառներով կառավարությունները չեն կարողանում ապահովել շահութաբերությունն ապահովելու համար անհրաժեշտ ներդրումները։ Այս գործոնները կարող են հանգեցնել կառավարության մասնավորեցման որոշմանը[25]։

Մասնավորեցման ձևերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մասնավորեցման մի քանի հիմնական մեթոդներ[26]՝

  • Բաժնետոմսերի թողարկմամբ մասնավորեցում. բաժնետոմսերի վաճառք արժեթղթերի շուկայում։
  • Ակտիվների վաճառքով մասնավորեցում. ակտիվների օտարում ռազմավարական ներդրողին, սովորաբար աճուրդով կամ Treuhand մոդելի միջոցով։
  • Վաուչերային մասնավորեցում. կորպորացիայի մասնակի սեփականության իրավունքը ներկայացնող վաուչերների բաշխում բոլոր քաղաքացիներին, սովորաբար անվճար կամ շատ ցածր գնով։
  • Սեփականաշնորհում ներքևից. նոր մասնավոր բիզնեսի սկիզբ նախկին սոցիալիստական ​​երկրներում։
  • Կառավարչական բաժնետոմսերի տրամադրում. հանրային բաժնետոմսերի գնում ընկերության կառավարման կողմից, երբեմն՝ արտաքին վարկատուներից փոխառություններով։
  • Աշխատողին բաժնետոմս տրամադրելու ծրագիր. բաժնետոմսերի անվճար կամ շատ ցածր գնով բաշխում աշխատողներին կամ կազմակերպության կառավարմանը։

Վաճառքի մեթոդի ընտրության վրա ազդում են կապիտալի շուկան, քաղաքական և ընկերությանը հատուկ գործոնները։ Բաժնետոմսերի շուկայի միջոցով մասնավորեցման դեպքում հավանական է, որ կիրառվի այն մեթոդը, երբ կա կայացած կապիտալի շուկա, որը կարող է կլանել բաժնետոմսերը։ Բարձր իրացվելիություն ունեցող շուկան կարող է նպաստել մասնավորեցմանը։ Սակայն, եթե կապիտալի շուկաները բավարար չափով զարգացած չեն, դժվար կլինի գտնել բավարար գնորդներ։ Բաժնետոմսերը կարող են թերագնահատված լինել, և վաճառքը կարող է չհավաքել այնքան կապիտալ, որքան կարդարացվեր մասնավորեցվող ընկերության արդար արժեքով։ Հետևաբար, շատ կառավարություններ նախընտրում են ցուցակագրվել ավելի բարդ շուկաներում, օրինակ՝ Եվրոպական նոր տեխնոլոգիական բորսայում և Լոնդոնի, Նյու Յորքի և Հոնկոնգի ֆոնդային բորսաներում։

Զարգացող և անցումային երկրների կառավարությունները ավելի հաճախ դիմում են ակտիվների՝ մի քանի ներդրողների ուղղակի վաճառքին, մասամբ այն պատճառով, որ այդ երկրները դեռևս չունեն բարձր կապիտալով ֆոնդային շուկա։

Վաուչերային մասնավորեցումը հիմնականում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անցումային տնտեսություններում, ինչպիսիք են Ռուսաստանը, Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան[27]։

Ռուսաստանի և Չեխիայի անցումային տնտեսություններում տեղի ունեցած «մասնավորեցման» վերաբերյալ որոշ գրականություն համադրող ուսումնասիրության մեջ հեղինակները բացահայտել են մասնավորեցման երեք մեթոդ՝ «մասնավորեցում վաճառքի միջոցով», «զանգվածային մասնավորեցում» և «խառը մասնավորեցում»։ Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ «զանգվածային մասնավորեցումը» ամենաարդյունավետ մեթոդն էր։

Ակտիվների ուղղակի վաճառքի կամ ֆոնդային շուկայի միջոցով մասնավորեցման ժամանակ մասնակիցները մրցում են ավելի բարձր գներ առաջարկելու համար, ինչը պետության համար ավելի շատ եկամուտ է ստեղծում: Մյուս կողմից, վաուչերային մասնավորեցումը կարող է ներկայացնել ակտիվների իրական փոխանցում ընդհանուր բնակչությանը՝ ստեղծելով մասնակցության և ներառման զգացողություն: Շուկա կարող է ստեղծվել, եթե կառավարությունը թույլատրի վաուչերների փոխանցումը վաուչերների տերերի միջև:

Ապահովված վարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մասնավորեցման գործարքներ կարող են մեկնաբանվել որպես գրավադրված վարկի մի ձև[28] և քննադատվում են որպես «կառավարական պարտքի հատկապես վնասակար ձև»։ Այս մեկնաբանության մեջ մասնավորեցման վաճառքից ստացված նախնական վճարումը համապատասխանում է վարկի հիմնական գումարին, մինչդեռ հիմքում ընկած ակտիվից ստացված եկամուտը համապատասխանում է գրավադրված տոկոսավճարներին. գործարքը կարող է էապես նույնը համարվել, ինչ գրավադրված վարկը, չնայած այն կառուցված է որպես վաճառք։ Այս մեկնաբանությունը, մասնավորապես, վերաբերում է Միացյալ Նահանգներում կնքված մունիցիպալ գործարքներին, մասնավորապես՝ որոշակի ժամկետով, ինչպիսին է Չիկագոյի կայանատեղիի հաշվիչներից ստացված եկամտի 2008 թվականի վաճառքը 75 տարով։ Ներկայացվում է, որ սա պայմանավորված է «քաղաքական գործիչների՝ գաղտնի գումար փոխառելու ցանկությամբ»[29]՝ եկամտի այլընտրանքային աղբյուրների, մասնավորապես՝ հարկերի բարձրացման կամ պարտքի թողարկման վերաբերյալ իրավական սահմանափակումների և քաղաքական դիմադրության պատճառով։

Մասնավորեցման արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավորեցումը տարբեր արդյունքներ է ունեցել ամբողջ աշխարհում։ Մասնավորեցման արդյունքները կարող են տարբեր լինել՝ կախված ընտրված մոդելից։ Իրվին Ստելցերի կարծիքով՝ «միանգամայն դժվար կամ գրեթե անհնար է առանձնացնել մասնավորեցման ազդեցությունը տնտեսության ընդհանուր միտումներից»[30][31]։

Համաձայն Համաշխարհային բանկի[32] և Վիլյամ Մեգինսոնի[33]` 2000-ականների սկզբին իրականացրած հետազոտությունների՝ մրցակցային ոլորտներում, որտեղ սպառողները լավ տեղեկացված են, մասնավորեցումը մշտապես բարելավել է արդյունավետությունը[34]։ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի համաձայն՝ որքան մրցունակ է ոլորտը, այնքան մեծ են արտադրանքի, շահութաբերության և արդյունավետության աճերը։ Այսպիսի արդյունավետության բարելավումները հանգեցնում են ՀՆԱ-ի մեկանգամյա աճի, իսկ նորարարության խթանման և ծախսերի կրճատման միջոցով՝ տնտեսական աճի տեմպի բարձրացման։

Սաուլ Էստրինի և Ադելին Պելետյեի` ավելի ուշ արված հետազոտություններն ու գրականության վերանայումները հանգել են այն եզրակացության, որ «գրականությունն արտահայտում է ավելի զգուշավոր և բազմակողմանի գնահատական մասնավորեցման վերաբերյալ» և որ «զուտ մասնավոր սեփականությունը այլևս չի համարվում ավտոմատ կերպով տնտեսական շահ ապահովող գործիք զարգացող տնտեսությունների համար»։ 2008 թվականի «Հանրային և կոոպերատիվ տնտեսագիտության տարեգիրքում» հրապարակված ուսումնասիրությունը եզրակացնում է, որ ազատականացումը և մասնավորեցումը տվել են հակասական արդյունքներ[35][36]։

Բրիտանական մասնավորեցման առաջին սոցիալական բարեկեցության վերլուծության ժամանակ Մասիմո Ֆլորիոն մատնանշել է, որ սեփականության փոփոխությունից որևէ արտադրողականության շոկ չի արձանագրվել։ Փոխարենը, պահպանողական կառավարության օրոք տարբեր ոլորտներում բրիտանական նախկին պետական ձեռնարկությունների արտադրողականության աճը տեղի է ունեցել կամ մասնավորեցումից առաջ, կամ դրան հաջորդած տարիներին[37][38]։

Ռուսաստանում և Լատինական Ամերիկայում մասնավորեցումն ուղեկցվել է զանգվածային կոռուպցիայով՝ պետական ընկերությունների վաճառքի գործընթացում։ Քաղաքական կապերով անձինք անարդար կերպով հարստացել են, ինչն ապականել է մասնավորեցման գաղափարը այդ տարածաշրջաններում։ Չնայած զանգվածային կոռուպցիայի մասին մամուլը շատ է գրել, Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործառնական արդյունավետությունը աճել է, մանր կոռուպցիան՝ նվազել, իսկ ոչ մասնավորեցված ոլորտներում կոռուպցիան ավելի տարածված է։ Բացի այդ, արտաօրինական և չգրանցված գործունեությունն առավել տարածված է այն երկրներում, որտեղ մասնավորեցումը ավելի քիչ է եղել։ Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ Ռուսաստանում մասնավորեցումը հանգեցրել է եկամուտների անհավասարության կտրուկ աճի և ՀՆԱ-ի ու արդյունաբերական արտադրանքի կտրուկ անկման[39][40]։

Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից աջակցվող արագ մասնավորեցման ծրագրերը հանգեցրել են նրան, որ բնակչության կեսը աղքատացել է մի քանի տարվա ընթացքում և գործազրկության մակարդակը հասնել է երկնիշ թվերի[41]։ 2009 թվականին The Lancet բժշկական հանդեսում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ նախկին ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի երկրներում 1990-ականներին զանգվածային մասնավորեցումից առաջացած տնտեսական ցնցումների հետևանքով մինչև մեկ միլիոն աշխատող տղամարդ մահացել է[42][43]։ Թեև հետագա ուսումնասիրությունները մատնանշել են մեթոդաբանական սխալներ, այլ հետազոտություններ հաստատում են, որ արագ մասնավորեցումն ունեցել է բացասական ազդեցություն առողջապահության վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ նախկին կոմունիստական երկրներում «Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսական բարեփոխումներն ուղեկցվում են տուբերկուլյոզի բարձրացմամբ»[44]։ Պատմաբան Վալտեր Շայդելը պնդում է, որ տնտեսական անհավասարության աճը հնարավոր է դարձել պետության ունեցվածքի փոխանցմամբ մասնավոր անձանց[45][46]։

Այստեղ ներկայացված են մասնավորեցման օգտին և դեմ փաստարկները։

Աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավորեցման կողմնակիցները պնդում են, որ ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել գների նվազման, որակի բարելավման, ընտրության լայն հնարավորությունների, կոռուպցիայի և բյուրոկրատական խոչընդոտների նվազման, ինչպես նաև ծառայությունների ավելի արագ մատուցման։ Շատ կողմնակիցներ չեն պնդում, որ ամեն ինչ պետք է ապապետականացվի։ Ըստ նրանց՝ շուկայի ձախողումները և բնական մենաշնորհները կարող են խնդիրներ ստեղծել։ Սակայն անարխո-կապիտալիստները նախընտրում են, որ պետության բոլոր գործառույթները, այդ թվում՝ պաշտպանությունը և վեճերի այլընտրանքային լուծումը, մասնավորեցվեն[47]։

Մասնավորեցման կողմնակիցները ներկայացնում են հետևյալ հիմնավորումները[48]

  • Աճող արդյունավետություն․ մասնավոր ընկերությունները ունեն խթան՝ աշխատելու առավել արդյունավետ՝ շահույթ ստանալու նպատակով։
  • Մասնագիտացում․ մասնավոր բիզնեսը կարող է կենտրոնացնել իր մարդկային և ֆինանսական ռեսուրսները կոնկրետ գործառույթների վրա։ Պետական սեփականության ընկերությունները հաճախ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ՝ ապրանքներն ու ծառայությունները մասնագիտացնելու համար, քանի որ նրանք նախատեսված են հանրության ամենալայն շերտերին սպասարկելու համար։
  • Բարելավումներ․ կառավարությունը կարող է հետաձգել բարելավումները՝ քաղաքական զգայունության կամ հատուկ շահերի պատճառով, նույնիսկ այն դեպքերում, երբ ընկերությունը լավ է գործում և ավելի լավ է բավարարում իր հաճախորդների կարիքները։
  • Կոռուպցիա․ պետական մենաշնորհային գործառույթները հակված են կոռուպցիայի. որոշումները հաճախ ընդունվում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կամ անձնական շահի (այսինքն՝ «կաշառք») հիման վրա։ Պետական ընկերություններում կոռուպցիան ազդում է ընթացիկ ակտիվների հոսքի և գործունեության վրա, մինչդեռ ապապետականացման ընթացքում հնարավոր կոռուպցիան մեկանգամյա է և չի ազդում ընկերության հետագա աշխատանքին։
  • Պատասխանատվություն․ մասնավոր սեփականատերերին պատկանող ընկերությունների ղեկավարները հաշվետու են բաժնետերերին և սպառողին, և գոյատևում են միայն այն դեպքում, երբ բավարարում են կարիքները։ Հանրային սեփականության կազմակերպությունները ավելի հաճախ ենթակա են քաղաքական և հանրային շահերի ազդեցությանը, ինչը կարող է նվազեցնել նրանց արդյունավետությունը հաճախորդների սպասարկման գործում և խեղաթյուրել ներդրումային որոշումները։
  • Քաղաքացիական ազատություն․ պետական վերահսկողության տակ գտնվող ընկերությունները կարող են օգտվել տեղեկատվությունից կամ ռեսուրսներից՝ ընդդիմախոսների դեմ կիրառելու համար։
  • Նպատակներ․ քաղաքական կառավարությունները հակված են գործել քաղաքական, այլ ոչ թե տնտեսական նպատակներից ելնելով։
  • Կապիտալ․ մասնավոր ընկերությունները երբեմն կարող են ավելի հեշտությամբ ներգրավել ներդրումային կապիտալ ֆինանսական շուկաներից, եթե այդ շուկաները զարգացած են։ Թեև մասնավոր ընկերությունների վարկային տոկոսադրույքները հաճախ ավելի բարձր են, քան պետականների, դա կարող է խթանել ներդրումների արդյունավետությունը՝ խուսափելով ֆինանսավորման ապարդյուն բաշխումից։
  • Բնական մենաշնորհներ․ բնական մենաշնորհների առկայությունը չի նշանակում, որ տվյալ ոլորտները պետք է անպայման պետական լինեն։ Կառավարությունները կարող են կիրառել հակամենաշնորհային օրենքներ՝ մրցակցությունը պահպանելու համար։
  • Հարուստության կենտրոնացում․ հաջողված ընկերությունների սեփականությունն ու շահույթը հաճախ բաշխվում են լայն շրջանակի միջև՝ մասնավորապես վաուչերային ապապետականացման դեպքում։ Ներդրումային հնարավորությունների բազմազանությունն էլ խթանում է կապիտալային շուկաները, հզորացնում է շրջանառությունը և նոր աշխատատեղեր ստեղծում։
  • Քաղաքական ազդեցություն․ պետականացված արդյունաբերությունները հաճախ քաղաքական միջամտության են ենթարկվում՝ ժողովրդահաճո նպատակներով։ Օրինակ՝ ստիպել ընկերությանը գնումներ կատարել տեղական մատակարարներից, գների սառեցում՝ գնաճը զսպելու համար, կամ աշխատուժի ավելացում՝ գործազրկությունը նվազեցնելու նպատակով։
  • Շահույթ․ մասնավոր ընկերությունները գոյություն ունեն շահույթ ստանալու համար։ Նրանք դա անում են՝ առաջարկելով այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնք գերադասելի են մրցակիցների առաջարկներից։ Լավ կառավարվող ընկերությունները ավելի շատ են շահում՝ իրենց հաճախորդներին լավ սպասարկելով։ Տարբեր չափերի ընկերություններ կարող են կենտրոնանալ տարբեր շուկաներում՝ բավարարելով տարբեր պահանջարկ։
  • Աշխատատեղերի աճ․ երբ տնտեսությունը դառնում է ավելի արդյունավետ, ստացվող շահույթներն ավելանում են, հարկերի և պետական սուբսիդիաների պահանջը նվազում է, և մասնավոր հատվածում ավելանում է ներդրումների և սպառման միջոցների հասանելիությունը։ Այս ամենը հանգեցնում է ավելի շահութաբեր և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման՝ համեմատած ավելի կարգավորվող տնտեսությունների հետ։

Ընդդիմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավորեցման հակառակորդները կարծում են, որ հանրային բարիքներն ու ծառայությունները պետք է հիմնականում մնան պետական կառավարման ներքո, որպեսզի հասարակության բոլոր անդամները հասանելիություն ունենան դրանց (օրինակ՝ իրավապահ մարմիններ, հիմնական առողջապահական ծառայություններ և կրթություն): Երբ կառավարությունը հանրությանը տրամադրում է հանրային բարիքներ ու ծառայություններ, ինչպիսիք են պաշտպանությունը և հիվանդությունների վերահսկումը, դա դիտվում է որպես դրական արտաքին ազդեցություն: Որոշ ազգային սահմանադրություններ ըստ էության սահմանում են իրենց կառավարության «միջուկային գործառույթները»՝ արդարադատություն, անվտանգություն, պաշտպանություն և ընդհանուր բարեկեցություն ապահովելը: Այդ կառավարությունները նպատակ ունեն ուղղակիորեն ապահովել կայունություն և հասարակական անվտանգություն՝ ընդհանուր բարօրության (հանրային շահի) համար և երկարաժամկետ հեռանկարում (հետնորդների համար):

Բնական մենաշնորհների մասով, մասնավորեցման հակառակորդները պնդում են, որ դրանք իրական մրցակցության ենթակա չեն և ավելի լավ կկառավարվեն պետության կողմից։

Թեև մասնավոր ընկերությունները կարող են նմանատիպ բարիք կամ ծառայություն մատուցել պետական կառույցների կողքին, ապապետականացման հակառակորդները քննադատում են հանրային բարիքների, ծառայությունների և ակտիվների ամբողջական փոխանցումը մասնավոր ոլորտին՝ հետևյալ պատճառներով[49]

  • Արտադրողականություն․ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը հաշվետու է ժողովրդի առաջ՝ օրենսդիր մարմնի միջոցով, և շարժառիթ ունի պահպանելու երկրի ակտիվները։ Շահույթի մղումը կարող է ստորադասվել սոցիալական նպատակներին։
  • Բարելավումներ․ կառավարությունը շահագրգիռ է բարելավելու արդյունավետությունը, քանի որ լավ կառավարվող ընկերությունները նպաստում են պետական եկամուտներին։
  • Կոռուպցիա․ նախարարները և պետական ծառայողները պարտավոր են պահպանել բարոյական բարձր չափանիշներ, իսկ վարքականոններն երաշխավորում են ազնվություն։ Սակայն վաճառքի գործընթացը կարող է թափանցիկ չլինել՝ հնարավորություն տալով գնորդներին և գործընթացը վերահսկող պաշտոնյաներին անձնական շահույթ ստանալու։
  • Հաշվետվողականություն․ հանրությունը մասնավոր ընկերությունների նկատմամբ քիչ վերահսկողություն ունի, թեև վերջիններս հաշվետու են տարբեր շահագրգիռ կողմերի՝ բաժնետերերի, հաճախորդների, մատակարարների, վերահսկիչների, աշխատակիցների և գործընկերների առաջ։
  • Նպատակներ․ կառավարությունը կարող է օգտագործել պետական ընկերությունները՝ սոցիալական նպատակների առաջմղման համար՝ հանուն ամբողջ ազգի բարօրության։
  • Կապիտալ․ կառավարությունները կարող են ավելի էժան միջոցներով գումարներ ներգրավել ֆինանսական շուկաներում՝ վարկավորելու պետական ձեռնարկությունները, սակայն այդ արտոնյալ մուտքը կարող է խաթարել ֆինանսական կարգապահությունը՝ հաշվի առնելով պետության կողմից ապագա փրկության երաշխիքը։
  • Առաջնային ծառայությունների կրճատում․ եթե հասարակության բոլորին մատուցվող առաջնային ծառայություն (օրինակ՝ ջրամատակարարում) ապահովող պետական ընկերությունը ապապետականացվի, նոր սեփականատերերը կարող են հրաժարվել սոցիալական պարտականություններից՝ հատկապես վճարունակ չմշակված տարածաշրջանների կամ շահութաբեր չլինող խմբերի հանդեպ։
  • Բնական մենաշնորհներ․ եթե գոյություն ունի բնական մենաշնորհ, ապա ապապետականացումը չի հանգեցնի իրական մրցակցության։
  • Հարստության կենտրոնացում․ հաջողակ ձեռնարկություններից ստացվող շահույթը մնում է մասնավոր ձեռքում՝ փոխարենը հանրային օգտագործման հասանելի լինելու։
  • Քաղաքական ազդեցություն․ կառավարությունները կարող են ավելի հեշտ ճնշում գործադրել պետական ընկերությունների վրա՝ պետական քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով։
  • Շահույթ․ մասնավոր ընկերությունները չունեն այլ նպատակի, բացի շահույթի առավելագույնի հասցնելուց։
  • Ապապետականացում և աղքատություն․ բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատում են, որ ապապետականացումից կան և՛ շահողներ, և՛ տուժողներ։ Վերջիններիս թիվը և աղքատության խորությունն անսպասելիորեն մեծ կարող է լինել, եթե մասնավորեցման մեթոդը և իրականացումն ունեն լուրջ թերություններ (օրինակ՝ թափանցիկության բացակայություն՝ պետական ակտիվների աննշան գումարներով յուրացում քաղաքական կապերով անձանց կողմից, կարգավորող ինստիտուտների բացակայություն՝ մենաշնորհային եկամուտների փոխանցում հանրայինից՝ մասնավորին, գործընթացի ոչ պատշաճ ձևավորում և վերահսկողություն՝ ակտիվների մսխման պատճառ դառնալով)[50]։
  • Աշխատավարձերի և արտոնությունների կրճատում․ In the Public Interest կազմակերպության 2014 թվականի զեկույցը պնդում է, որ «հանրային ծառայությունների պատվիրակումը մասնավորին նվազեցնում է աշխատողների աշխատավարձերն ու արտոնությունները, ինչը բացասաբար է ազդում տեղական տնտեսության և միջին ու աշխատավոր խավերի կայունության վրա»[51][52]։
  • Որակի անկում․ շահույթն առավելագույնի հասցնելու նպատակով մասնավոր շահամետ ընկերությունները կարող են խնայել արտադրանքի և ծառայությունների որակի հաշվին[53]։

Մասնավոր ընկերությունների մասնավորեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավորեցումը կարող է նաև վերաբերել մասնավոր կապիտալի ներդրողների կողմից հանրային առևտրով զբաղվող մասնավոր ընկերության բոլոր շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի գնմանը։ Գնումը ընկերության բաժնետոմսերը հանում է հանրային ֆոնդային բորսայում շրջանառությունից[4]։ Կախված ներքին և արտաքին ներդրողների ներգրավվածությունից՝ դա կարող է տեղի ունենալ լծակային գնման, մրցույթային առաջարկի կամ թշնամական կլանման միջոցով[3]։

  1. Chowdhury, F. L. ‘’Corrupt Bureaucracy and Privatisation of Tax Enforcement’’, 2006: Pathak Samabesh, Dhaka.
  2. «Musselburgh Co-op in crisis as privatization bid fails». Co-operative News. 2005 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  3. 3,0 3,1 Fernando, Jason. «Going Private Definition». Investopedia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  4. 4,0 4,1 Dumont, Marvin. «Why Do Public Companies Go Private?». Investopedia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Asserts Americans 'Plot' With French». The New York Times. 1923 թ․ ապրիլի 7 [7 April 1923]. էջ 4.
  6. Kämmerer, Jörn Axel (2001). Privatisierung (գերմաներեն). Tübingen: Mohr Siebeck. ISBN 978-3-16-147515-3.
  7. «Privatisieren». Duden.
  8. 8,0 8,1 Bel, Germa (Summer 2006). «The Coining of "Privatization" and Germany's National Socialist Party». Journal of Economic Perspectives. 20 (3): 187–194. doi:10.1257/jep.20.3.187. S2CID 33815402.
  9. Beerman, Jack (2001 թ․ հունվարի 1). «Privatization and Political Accountability». Fordham Urban Law Journal. 28 (5): 1507.
  10. Metzger, Gillian (2003 թ․ հունվարի 1). «Privatization as Delegation». Colum. L. Rev. 103 (6): 1367–1502. doi:10.2307/3593390. JSTOR 3593390.
  11. 11,0 11,1 International Handbook on Privatization by David Parker, David S. Saal
  12. Li & Zheng 2001, էջ. 241[full citation needed]
  13. Bouye, Thomas M., Manslaughter, markets, and moral economy
  14. Bel, Germà (2010 թ․ փետրվարի 1). «Against the mainstream: Nazi privatization in 1930s Germany1» (PDF). The Economic History Review (անգլերեն). 63 (1): 34–55. doi:10.1111/j.1468-0289.2009.00473.x. hdl:2445/11716. ISSN 1468-0289. S2CID 154486694.
  15. Birrell, Ian (2013 թ․ օգոստոսի 15). «Forget the nostalgia for British Rail – our trains are better than ever». The Guardian.
  16. «Harold Macmillan». Number10.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին – via Internet Archive.
  17. «Thatcher years in graphics». BBC News. 2005 թ․ նոյեմբերի 18.
  18. "Privatization in Latin America: The rapid rise, recent fall, and continuing puzzle of a contentious economic policy" by John Nellis, Rachel Menezes, Sarah Lucas. Center for Global Development Policy Brief, Jan 2004, p. 1.
  19. "The Distributive Impact of Privatization in Latin America: Evidence from Four Countries" by David McKenzie, Dilip Mookherjee, Gonzalo Castañeda and Jaime Saavedra. Brookings Institution Press, 2008, p. 162.
  20. "Why is Sector Reform So Unpopular in Latin America?" by Mary Shirley. The Ronald Coase Institute Working Papers, 2004, p. 1.
  21. The Financial Economics of Privatisation By William L. Megginson, pp. 205–206
  22. Graham, Norman A.; Lindahl, Folke; Kocaoglu, Timur (2021 թ․ մարտի 19). Norman A. Graham, Folke Lindahl, Timur Kocaoglu, Rowman & Littlefield, Mar 19, 2021, Making Russia and Turkey Great Again?: Putin and Erdogan in Search of Lost Empires and Autocratic Power, p. 45. Rowman & Littlefield. ISBN 9781793610232. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  23. Amos, Deborah, "In Egypt, Revolution Moves Into The Factories" Արխիվացված 2018-03-08 Wayback Machine, NPR, April 20, 2011. Retrieved 2011-04-20.
  24. Ramamurti, Ravi (1992). «Why Are Developing Countries Privatizing?». Journal of International Business Studies. 23 (2): 229. doi:10.1057/palgrave.jibs.8490266.
  25. Radíc, Mislav (2021). «Privatization: Implications of a Shift from State to Private Ownership» (PDF). Journal of Management. 47 (6): 1596–1629. doi:10.1177/0149206320988356.
  26. «Privatization: What It Is, How It Works, and Examples». Investopedia (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  27. «https://ieg.worldbankgroup.org/sites/default/files/Data/reports/privatization_enterprise.pdf» (PDF). {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  28. U. of C. professor argues privatization of public assets just like borrowing money, July 22, 2011, Chicago Tribune, Ameet Sachdev's Chicago Law, Ameet Sachdev
  29. Roin, Julie (2011 թ․ հուլիսի 6). «Privatization and the Sale of Tax Revenues». SSRN 1880033. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  30. Alen Jugovič, Ante Bistričić & Borna Debelić (2010) Economic Effects of Privatisation of Public Services Sector in the Republic of Croatia Emphasising MaritimePassenger Traffic, Economic Research-Ekonomska Istraživanja, 23:4, 114–126, DOI: 10.1080/1331677X.2010.11517437
  31. Stelzer, I. (2000). A review of privatisation and regulation experience in Britain Արխիվացված 2018-02-20 Wayback Machine. Institute of Economic Affairs (IEA), Beesley series. Presentation at London Business School, 7 Nov 2000, Beesley series of lectures on regulation.
  32. Kikeri, Sunita; Nellis, John (2002 թ․ հունիս). «Privatisation in Competitive Sectors: The Record to Date, World Bank Policy Research Working Paper No. 2860». John Nellis and Sunita Kikeri. SSRN 636224.
  33. «From State To Market: A Survey Of Empirical Studies On Privatisation» (PDF). William L. Megginson and Jeffry M. Netter. Journal of Economic Literature. 2001 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ հոկտեմբերի 2-ին.
  34. «Privatising State-owned Enterprises» (PDF). 2010 թ․ փետրվարի 22. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  35. Saul Estrin; Adeline Pelletier (2018 թ․ մարտի 22). «Privatization in Developing Countries: What Are the Lessons of Recent Experience?». The World Bank Research Observer.
  36. Giuseppe Bognetti; Gabriel Obermann (2008 թ․ սեպտեմբերի 11). «Liberalization and privatization of public utilities: origins of the debate, current issues and challenges for the future». Annals of Public and Cooperative Economics. 79 (3–4): 461–485. doi:10.1111/j.1467-8292.2008.00367.x. S2CID 153538881.
  37. «Winners and Losers: Assessing the Distributional Impact of Privatisation, CGD Working Paper No 6» (PDF). Nancy Birdsall & John Nellis. Center for Global Development. 2006 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2005 թ․ հունիսի 23-ին.
  38. Evenson, Robert E.; Megginson, William L. (2006). «Reviewed work: The Great Divestiture: Evaluating the Welfare Impact of the British Privatizations, 1979–1997, Massimo Florio». Journal of Economic Literature. 44 (1): 172–174. JSTOR 30032311.
  39. Privatisation in Competitive Sectors: The Record to Date. Sunita Kikeri and John Nellis. World Bank Policy Research Working Paper 2860, June 2002. Privatisation and Corruption Արխիվացված 2011-07-18 Wayback Machine. David Martimort and Stéphane Straub.
  40. Holmstrom, Nancy; Richard Smith (2000 թ․ փետրվար). «The Necessity of Gangster Capitalism: Primitive Accumulation in Russia and China». Monthly Review. Monthly Review Foundation. 51 (9): 1. doi:10.14452/MR-051-09-2000-02_1.
  41. Mattei, Clara E. (2022). The Capital Order: How Economists Invented Austerity and Paved the Way to Fascism. University of Chicago Press. էջեր 301–302. ISBN 978-0226818399. «"If, in 1987–1988, 2 percent of the Russian people lived in poverty (i.e., survived on less than $4 a day), by 1993–1995 the number reached 50 percent: in just seven years half the Russian population became destitute»
  42. «Death surge linked with mass privatisation». University of Oxford. 2009. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  43. Privatisation 'raised death rate' Արխիվացված 2016-03-06 Wayback Machine. BBC, 15 January 2009. Retrieved 29 June 2014.
  44. Ghodsee, Kristen; Orenstein, Mitchell A. (2021). Taking Stock of Shock: Social Consequences of the 1989 Revolutions. New York: Oxford University Press. էջ 84. doi:10.1093/oso/9780197549230.001.0001. ISBN 978-0197549247.
  45. Scheidel, Walter (2017). The Great Leveler: Violence and the History of Inequality from the Stone Age to the Twenty-First Century. Princeton University Press. էջ 222. ISBN 978-0691165028.
  46. Earle, John S.; Gehlbach, Scott (2010 թ․ հունվարի 30). «Did mass privatisation really increase post-communist mortality?». The Lancet. 375 (9712): 372, author reply 372–374. doi:10.1016/S0140-6736(10)60159-6. PMID 20113819. S2CID 35337211.
  47. "Review of Kosanke's Instead of Politics – Don Stacy" Արխիվացված 2018-10-01 Wayback Machine Libertarian Papers Vol. 3, ART. NO. 3 (2011)
  48. «What Are Arguments in Favor of Privatizing Public Goods?». Investopedia (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  49. Barnekov, Timothy K.; Raffel, Jeffrey A. (1990). «Public Management of Privatization». Public Productivity & Management Review. 14 (2): 135–152. doi:10.2307/3380961. ISSN 1044-8039.
  50. Dagdeviren (2006). «Revisiting privatisation in the context of poverty alleviation». Journal of International Development. 18 (4): 469–488. doi:10.1002/jid.1244.
  51. David Moberg (6 June 2014). Privatizing Government Services Doesn’t Only Hurt Public Workers Արխիվացված 2014-06-25 Wayback Machine. In These Times. Retrieved 28 June 2014.
  52. Race to the Bottom: How Outsourcing Public Services Rewards Corporations and Punishes the Middle Class Արխիվացված 2014-06-04 Library of Congress Web Archives. In the Public Interest, 3 June 2014. Retrieved 7 June 2014.
  53. Joshua Holland (17 July 2014). How a Bogus, Industry-Funded Study Helped Spur a Privatization Disaster in Michigan Արխիվացված 2014-07-23 Wayback Machine. Moyers & Company. Retrieved 20 July 2014.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինդեքսավորված

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մասնավորեցում հոդվածին
Տես՝ մասնավորեցում Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս