Մասնակցի քննարկում:Voskanyan/Արխիվ2016

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծանուցում-1[խմբագրել կոդը]

Արմենուհի ջան, ողջույն: Խնդրում եմ հոդվածները կարճ պիտակելիս անպայման կաղապարի ծանաուցումը տեղադրել մասնակցի քննարկման էջում՝ այսպիսի թյուրիմացություններից խուսափելու համար: Շնորհակալ եմ:--Արամ քննարկում 00:07, 11 Հունվարի 2016 (UTC)

Արթուր Ղամբարյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan Արթուր Ղամբարյան էջում չեմ նկատել որևէ տեսակի հեղինակային իրավունքների խախտում....ահա տեքստը. Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:

2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2003 - 2005թթ. աշխատել է Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության Եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնում քրեական գործերով իրավախորհրդատու: 2005 -2008 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնում, հետագայում՝ «Դատախազության դպրոցում», նախ՝ որպես գիտաշխատող, ապա՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ: 2008 - 2010 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ: 2010 - 2012 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ: 2012 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերը եղել է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ:

ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ նշանակվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անդամ:

2014 մայիս-սեպտեմբեր ամիսներին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ: ՀՀ Նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 12-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Հեղինակ է մի շարք ուսումնական ձեռնարկների, 16 մենագրության, 120-ից ավելի գիտական հոդվածների:

2003 թվականից զբաղվում է մանկավարժական ակտիվ գործունեությամբ և դասավանդում հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետներում:


Կարող եք ինքներեդ համոզվեք դրանում: Գրեթե ամեն ինչ փոփոխված է: Եթե նկատեք որևէ հեղինակային իրավունքների խախտում, ապա կարող եք հեշտությամբ ջնջման ենթարկել:---- Նարեկ Սերոբյան (քննարկում) 19:03, 13 Հունվարի 2016 (UTC)

Ու ո՞րն էր տարբերությունը:--Voskanyan (քննարկում) 19:05, 13 Հունվարի 2016 (UTC)
Աշխատանքային գործունեության և կրթության մեջ որոշակի տարբերություններ առկա են:---- Նարեկ Սերոբյան (քննարկում) 19:07, 13 Հունվարի 2016 (UTC)
Ես ուղղակի նկատել եմ, որ մասնակիցն այնտեղից է օգտվել ու անգամ որպես աղբյուր չի նշել, կարող եք հանգիստ հետ շրջել, ես դեմ չեմ: Չնայած նմանությունն ակնհայտ է, մանավանդ եթե տեսնենք նաև մի քանի րոպե անց նույն կայքից վերցված մյուս հոդվածը:--Voskanyan (քննարկում) 19:09, 13 Հունվարի 2016 (UTC)
Եղավ, ես հենց նոր նկատեցի մյուս հոդվածը և հիմա կարող ենք պիտակել արագ ջնջման պիտակով, քանի որ այդ հոդվածները չունեն նաև միջլեզվային հղումներ, և բովանդակությունը շատ վատն է: Այնպես, որ ես այդ հոդվածները ջնջման կառաջարկեմ: Հարգանքներով և ներողություն խնդրելով ---- Նարեկ Սերոբյան (քննարկում) 19:17, 13 Հունվարի 2016 (UTC)
Նարեկ Սերոբյան, գուցե մասնակիցը վերաշարադրի: Դա առաջին հոդվածը չի, որ մասնակիցն ստեղծում է այդ կերպ ու բազիցս գրվել է:--Voskanyan (քննարկում) 19:19, 13 Հունվարի 2016 (UTC)
Հարգելի՛ Voskanyan, չեմ կարծում, որ կարելի հնարավորություն տալ վերաշարադրելու, քանի որ հոդվածը չունի նաև նորմալ բովանդակություն, ինչու հայերեն վիքիպեդիան խեղաթյուրենք անիմաստ և ոչ օրինական հոդվածներով:---- Նարեկ Սերոբյան (քննարկում) 19:25, 13 Հունվարի 2016 (UTC)
Չգիտեմ, համենայն դեպս դա առաջին նման հոդվածը չէ, մնացածն էլ չեն ջնջվել: Ես ինքս ուղղակի նշել եմ, որ մասնակիցը հասկանա, որ միայն ինքը չի տեսնում այդ էջերը: Ինձ համար մեկ է՝ կմնան, թե կջնջվեն: Այդ մի երկուսը ոչինչ չեն փոխի: --Voskanyan (քննարկում) 19:28, 13 Հունվարի 2016 (UTC)

Քննադատելու տեղ երկար մէջբերումներով իմ էջիս վրայ, աւելի նպատակայարմար չըլլա՞ր որ անձնապէս երկու երեք ռոպէ վատնէք յօդուածին վրայ ուղղելով արեւմտահայ ազդեցութիւնները արեւելահայերէնի յարմար նախադասութիւններ ներմուծելով յօդուածէն ներս: Իսկ ամէն պայմանով յօդուածը ջնջելու այս ձեր երկրորդ միջամտութիւնը շատ ցաւալի է եւ բնաւ չի կրնար օգնել գործակցութեան Ուիքիբետիայէն ներս: Մէջբերուած կաղապարը յստակ կ՝ըսէ

Ուիքիբետիայում յօդուածի նուազագոյն ծավալ է համարւում 3 նախադասութիւնը (թէեւ կարող են լինել բացառութիւններ), դրան չհամապատասխանելու դէպքում յօդուածը ենթակայ է ջնջման։ --

Յստակօրէն 3 նախադասութեան մասին է խօսքը-- Իսկ այս Janoskians յօդուածը բաւարար ընդարձակ է կարծեմ: Աղբիւրներ կ՝աւելցնեմ շուտով բայց ջնջման ձեր պահանջքը հաճեցէք վերցնել եւ աւելի օգտակար կեցուածք որդեգրել այս էջին նկատմամբ ուղղելով պէտք եղած նախադասութիւնները: Werldwayd (քննարկում) 22:24, 15 Հունվարի 2016 (UTC)

Շատ լավ: Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 13:43, 1 Փետրվարի 2016 (UTC)

Պարգևներ[խմբագրել կոդը]

Ողջույ՛ն, հարգելի Վոսկանյան։ Շնորհակալություն մեր Վիոքին զարգացնելու և բարելավման համար։ Այլևս չկա անհրաժեշտություն ավելացվել պարգևների կատեգորիաներ որոշ տեղեկաքարտներում (օրինակ Գրող)։ Կատեգորիան ինքնուրույն գալիս է Վիքիտվյալներից, օրինակ այստեղ։ Վիքիողջույնով - Kareyac (քննարկում) 12:08, 3 Փետրվարի 2016 (UTC)

Շնորհակալություն, ես արդեն դրել էի, հետո Աշոտն ավելացրեց: Բայց հիմա էլ չեմ դնում:--Voskanyan (քննարկում) 13:05, 3 Փետրվարի 2016 (UTC)

Արվեստի շքանշան[խմբագրել կոդը]

Արվեստի փառահեղ շքանշան
Հարգելի՛ Voskanyan, այս քեղեցիկ շքանշանը Ձեզ արվեստի գործիչներին և արվեստին նվիրված բազմաթիվ ծավալուն և որակյալ հոդվածներ ստեղծելու համար: Շնորհակալություն--Նորայր (∞) 15:43, 4 Փետրվարի 2016 (UTC)
Ապրես, Նորայր ջան:--Voskanyan (քննարկում) 15:52, 4 Փետրվարի 2016 (UTC)

Արմենուհի ջան, ռուսերենում կա мода կատեգորիան,որը ըստ իս, եթե կա այլ վիքիներում, պետք է լինի նաև մեր մոտ (եթե սխալ եմ ասա)--Գարիկ (Խաչատրյան) 17:03, 8 Փետրվարի 2016 (UTC)

Ռուսերենում կա Родившиеся 12 октября կատեգորիան, բայց չգիտես ինչու, մեզ մոտ չկա դա: Իհարկե, կարելի է գրել էսթետիկական կատեգորիա, ու ոչինչ, որ ես ասացի՝ գրականության մեջ օգտագործվում է այլ տերմին: Ու էլի սխալներ էի նշել, մեկի մտքով չանցավ նայել գոնե: Եվ ընդհանրապես, ես ինչու՞ եմ ուղղում քո սխալները, ի՞մ ինչ պետքն է, թե քո հոդվածը չի դառնա օրվա հոդված: --Voskanyan (քննարկում) 17:10, 8 Փետրվարի 2016 (UTC)
Ուղղածներս էլ կորան:--Voskanyan (քննարկում) 17:11, 8 Փետրվարի 2016 (UTC)

Օրվա հոդվածից շնորհակալություն[խմբագրել կոդը]

Աշխատավորի շքանշան
Արմենուհի ջան, այս շքանշանը քեզ քո նվիրված ու քրտնաջան աշխատանքի համար։ Չի կարելի չնկատել այն աշխատանքը նաև, որ կատարում ես Օրվա հոդվածի շրջանակներում: Շնորհակալ եմ օգնության և աջակցության համար: Վիքիողջույններով՝--Արամ 05:36, 9 Փետրվարի 2016 (UTC)
Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 05:44, 9 Փետրվարի 2016 (UTC)
Խաչակիր զորավար
Հարգելի՛ Voskanyan, այս շքանշանը Ձեզ` 10 միավորից ավելի համարժեք հոդված ստեղծելու համար։ Շարունակեք խմբագրել Հայերեն Վիքիպեդիան: Հարգանքներով` Հայկ (արաբագետ) 02:16, 19 Փետրվարի 2016 (UTC)
Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 05:13, 19 Փետրվարի 2016 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

{| style="background-color: #fdffe7; border: 1px solid #fceb92;" |rowspan="2" style="vertical-align: middle; padding: 5px;" | |style="font-size: x-large; padding: 3px 3px 0 3px; height: 1.5em;" | Վաստակավոր ադմինիստրատոր |- |style="vertical-align: middle; padding: 3px;" | voxjuyn

HN 17:32, 6 Մարտի 2016 (UTC)

|} Անվավեր շքանշան, հենց այնպես շքանշաններ չենք տալիս։--Գարիկ (Խաչատրյան) 17:33, 6 Մարտի 2016 (UTC)[reply]

Շնորհավո՜ր[խմբագրել կոդը]

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
Շնորհավոր Սուրբ Զատիկ

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի առիթով և ցանկանում բազմաթիվ նոր խմբագրումներ
Լավագույն մաղթանքներով՝

--El-ßäbregaՔննարկում 07:51, 27 Մարտի 2016 (UTC)[reply]

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Ապրես: --Voskanyan (քննարկում) 08:28, 27 Մարտի 2016 (UTC)[reply]

Հունգարական շքանշան[խմբագրել կոդը]

Հունգարական շքանշան
Հարգելի՛ Voskanyan, այս շքանշանը Ձեզ CEE Spring 2016 նախագծի շրջանակներում Հայերեն Վիքիպեդիայում Հունգարիաին նվիրված թեմատիկան զարգացնելու համար։ Մեծ հաճույքով ազատ ժամանակ ունենալու դեպքում ընթերցում եմ ձեր կողմից գրված հոդվածները, շնորհակալություն--El-ßäbregaՔննարկում 09:19, 28 Մարտի 2016 (UTC)[reply]
Ապրես, Նորայր ջան: --Voskanyan (քննարկում) 09:27, 28 Մարտի 2016 (UTC)[reply]
Դու իսկապես արժանի ես, Արմենուհի ջան: Արժանի ես նաև համագործակցության բոլոր երկրների շքանշաններին :-)--El-ßäbregaՔննարկում 09:59, 28 Մարտի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Լեպա Բրենա» հոդվածն ընտրվել է 2016 թվականի մարտի 30-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ Ս. 13:15, 30 Մարտի 2016 (UTC)[reply]

Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 14:36, 30 Մարտի 2016 (UTC)[reply]
Քեզ նույնպես, Արմենուհի ջան, ու ոչ միայն այս հոդվածի համար:--Արամ Ս. 14:50, 30 Մարտի 2016 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan ինչի Նախագահի մահը հոդվածը իմ հսկացանկից հեռացվե՞ց: --Mes Hay (քննարկում) 16:05, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Հսկացանկը չգիտեմ, բայց ես արդեն գրել էի ու միջլեզվայինն էլ դրել էի, դրա համար վերահղում դարձրի, որ երկու հատ նույն հոդվածը չլինի: --Voskanyan (քննարկում) 16:09, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Ես ել արդեն CEE Spring 2016 նախագծի էջում դրել էի հոդվածը իմ ստորագրությամբ: --Mes Hay (քննարկում) 16:26, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Ըստ կանոնների՝ պիտի մնա ավելի վաղ ստեղծվածը, դրա համար էլ վերահղում դարձրի:--Voskanyan (քննարկում) 16:53, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Вам не кажется, что Օտեսա и Օդեսա - одна и та же статья? TheVovaNik (քննարկում) 14:24, 29 Ապրիլի 2016 (UTC)[reply]

TheVovaNik, это две разные статьи: одна на западноармянском, а другая на восточноармянском․--Լիլիթ (քննարկում) 14:30, 29 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Իսահակ Լևիտան» հոդվածն ընտրվել է 2016 թվականի մայիսի 4-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Ar sog 20:42, 3 Մայիսի 2016 (UTC)[reply]

Participate in the Ibero-American Culture Challenge![խմբագրել կոդը]

Hi!

Iberocoop has launched a translating contest to improve the content in other Wikipedia related to Ibero-American Culture.

We would love to have you on board :)

Please find the contest here: https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Translating_Ibero_-_America/Participants_2016

Hugs!--Anna Torres (WMAR) (talk) 15:06, 9 May 2016 (UTC)

Շքանշան 2016,մայիս[խմբագրել կոդը]

Ֆուտբոլային շքանշան
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, ֆուտբոլային թեմատիկան զարգացնելու համար։--TonJ (քննարկում) 16:41, 12 Մայիսի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 16:48, 12 Մայիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan գերմաներենում և հունգարերենում «T» տառը հնչվում և տառադարձվում է որպես «Թ»։--ՀՎ (քննարկում) 06:34, 22 Մայիսի 2016 (UTC)[reply]

Շնորհակալություն: Հիմա կուղղեմ:--Voskanyan (քննարկում) 06:35, 22 Մայիսի 2016 (UTC)[reply]

Արմենուհի ջան, ողջույն: Մի խնդրանք ունեմ. կապված Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ՝ հունիսի 1-ի հոդվածը բարելավում եմ, և մինչ առավոտ պատրաստ կլինի, ուստի պիտի խնդրեմ ժամանակ ունենալու դեպքում մասնագիտական աչքով նայել և անել անհրաժեշտ փոփոխությունները, եթե պետք լինի, ես կաղապարը կձևափոխեմ ըստ քո փոփոխությունների: Կանխավ շնորհակալություն:--Ar sog 20:07, 31 Մայիսի 2016 (UTC)[reply]

Ողջույն, Արամ ջան: Իհարկե կնայեմ:--Voskanyan (քննարկում) 04:18, 1 Հունիսի 2016 (UTC)[reply]
Արված է, ինչպես կարողացա:--Voskanyan (քննարկում) 04:51, 1 Հունիսի 2016 (UTC)[reply]
Վստահ եմ՝ գերազանց: Շնորհակալություն, Արմենուհի ջան: Կաղապարում փոփոխություններ անելու կարիք կա՞:--Ar sog 04:52, 1 Հունիսի 2016 (UTC)[reply]
Միայն ծնվածից օրից հանեցի, որովհետև գրված է անձանց, հետը չէր լինում--Voskanyan (քննարկում) 04:54, 1 Հունիսի 2016 (UTC):[reply]

Վիքիծնունդ[խմբագրել կոդը]

Վիքիհոբելյար
Հարգելի՛ Voskanyan, շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային։ Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը։ Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --Ar sog 09:07, 30 Հունիսի 2016 (UTC)։[reply]
Շնորհավոր, Ոսկանյան ջան: --TonJ (քննարկում) 09:11, 30 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ֆիրգունի միջազգային օր[խմբագրել կոդը]

Շնորհակալություն *-*
Դու զվարճալի՛ ես
Դու զվարճալի՛ ես
Քո հոդվածները ամենա-ամենա լավն են <3
Քո հոդվածները ամենա-ամենա լավն են <3
Մենք քեզ սիրում ենք
Մենք քեզ սիրում ենք
Հարգելի՛ Voskanyan, այսօր Ֆիրգունի միջազգային օրն է: Շնորհակալություն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր մեծ ներդրման համար

Հարգանքներով՝ ողջ համայնքի անունից

Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 09:21, 17 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Խնդրանք-2[խմբագրել կոդը]

Արմենուհի ջան, ողջույն: Նախորդ խնդրանքիս նման մի խնդրանք էլ հիմա ունեմ: Ֆուտբոլային պատերազմ հոդվածն այսօրվա համար պատրաստ կլինի: Պիտի խնդրեմ նայել: Կներես, եթե չարաշահում եմ համբերությունդ: Կանխավ շնորհակալ եմ:--Ar sog 01:03, 21 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Խնդիր չկա, Արամ ջան, հոդվածն արդեն իսկ լավ գրված է, ես էլ հավեսով կարդացի: Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 04:39, 21 Հուլիսի 2016 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արմենուհի ջան:--Ar sog 11:11, 21 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Բոննի և Քլայդ» հոդվածն ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Arsog1985 (քննարկում) 19:59, 5 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, անչափ շնորհակալ եմ աղբյուրները և ծանոթագրությունները տեղափոխելու վերաբերյալ Ձեր խորհրդի համար, սակայն նշեմ, որ դա երբեք չեմ արել և չեմ էլ համարձակվում անել դա, քանի որ երբեք ինքնուրույն չեմ արել: Իմ հոդվածները մշտապես պատկերազարդվել և վերջնական տեսքի են բերվել ուրիշների կողմից: Միայն մի խնդրանք. ԽՍՀՄ հոդվածը դեռևս խմբագրման փուլում է և նրա ամեն մի տողը, թարգմանվելիս ենթարկվում է խիստ քննարկման` հոդվածի չեզոքությունն ու հավաստիությունը պահպանելու համար: Ուստի թույլ տվեք չհամաձայնվել Ձեր կողմից արված փոփոխության հետ («...նացիստական խորհրդանիշների նման» ատահայտությունը ընթերցելիս այն տպավորությունն է ստեղծվում, որ խորհրդային խորհրդանիշները նման էին նացիստականին, գոնե գրեիք «...նացիստական խորհրդանիշների օրինակով»): Եթե չեք նեղանա, հոդվածի այդ հատվածը բերենք նախկին տեսքի: Հարգանքներով --Որոտ (քննարկում) 07:26, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

CEE Spring 2016 Survey[խմբագրել կոդը]

Hi, CEE Spring 2016 participant! I am sorry for writing in English. The international organisers of the contest ask you to complete the survey about the contest. It is very short. It gives us a bit of statistics and helps make the next contest better. Please complete the survey here: https://wikimedia.qualtrics.com/jfe/form/SV_eLP1PKZWjSpIi45 Best regards,
-- Ата via MassMessage 13:28, 10 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Իմաստը չի հասկացվում:[խմբագրել կոդը]

Սան Խուան ամրոց (Բլանես)ում՝ Որոշ ժամանակ անց՝ նույն 16-րդ դարում, ամրոցը դարձել է իսպանացի ռազմական դիվանագետ Ֆրանչեսկո Մոնտսադի կողմից: նախադասության իմաստը չեմ հասկանում:--Soghomon Matevosyan (քննարկում) 09:52, 22 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Ուղղված է:--Voskanyan (քննարկում) 10:00, 22 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Կաստալյայի ամրոց[խմբագրել կոդը]

Կաստալյայի ամրոցը դեռ թարգմանում են, ստացված ինֆորմացիայի մի մասը տեղեքարտում կարող եմ լրացնել: Խնդրում եմ սպասեք որ վերջացնեմ, նոր հետո կխմբագրեք: Շնորհակալություն:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:48, 23 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Չեմ խմբագրում, ուղղակի Վիքիպահեստի հղումը չի բացում, թեև նորմալ լրացված է, իսկ դատայից լրացվելից բացում է: Իսկ մահմեդական պաշտպանական կառույցը ոճ չէ: --Voskanyan (քննարկում) 08:11, 23 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Այլ տվյալներ կան, որ հետագա թարգմանության ընթացքում ի հայտ են գալիս: --Soghomon Matevosyan (քննարկում) 08:15, 23 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Մի կտոր փախլավա՜ քեզ համար։[խմբագրել կոդը]

Շատ համով է լինում փախլավան Annapetrosyan (քննարկում) 15:27, 21 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Արմենուհի ջան, ողջույն։ Նկարչի անունը հենց -dz-ով է` Zdzisław։ Այդ նույն անունով ունենք ևս մեկ հոդված` Զձիսլավ Մարիան Օբերտինսկի, որը վերցված է ՀՍՀ-ից։ Այնտեղ հենց Զձիսլավ է։ Ես հենց դա էի հիմք ընդունել անվանափոխելիս։ --23artashes (քննարկում) 10:27, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ներողություն։ Ես հետո փորձեցի ուղղել։ Ուղղակի Զդիսլավ էլ է հանդիպում, բայց ուրիշ մարդու դեպքում։--Voskanyan (քննարկում) 10:36, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Խնդիր չկա, ուղղեցի :-)։ --23artashes (քննարկում) 10:41, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey[խմբագրել կոդը]

  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.

Մի բաժակ թե՜յ քեզ համար։[խմբագրել կոդը]

նմ ԱլլաԱ (քննարկում) 16:02, 17 Հունվարի 2017 (UTC)

Օրվա հոդված[խմբագրել կոդը]

Voskanyan, օրվա հոդվածի հետևյալ կաղապարում պատկերը փոխարինել եմ Ղրղզստանի ամենահայտնի և թերևս լավագույն մետաղադրամի դարձերեսով։ Կոնկրետ հուշադրամը միջազգային մրցույթներում ամենատիտղոսավորն է ղրղզական դրամների մեջ։ — Vahe քնն. 14:56, 19 Հունվարի 2017 (UTC)

Շնորհակալություն: --Voskanyan (քննարկում) 14:57, 19 Հունվարի 2017 (UTC)
Մի հարց էլ, հարգելի Voskanyan։ Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է, սակայն ՀՀ զինված ուժեր հոդվածը փաստացի թերի է։ Կառաջարկեի որպես օրվա հոդված ներկայացնել Հայկական բանակ (1918-1920) հոդվածը՝ չնայած նրան, որ այն օրվա հոդված արդեն եղել է։ — Vahe քնն. 09:48, 21 Հունվարի 2017 (UTC)
Ինչքան գիտեմ՝ հոդվածը երկրորդ անգամ դրվում է միայն բացառիկ դեպքերում: Կարելի է հարցնել համայնքին խորհրդարանում: --Voskanyan (քննարկում) 09:53, 21 Հունվարի 2017 (UTC)
Կամ ՀՀ ԶՈՒ կազմավորման հեղինակներից մեկի մասին հոդվածը՝ Մոնթե Մելքոնյան։ Հոդվածի միակ թերությունը ծանոթագրությունների փոքր թիվն է։ — Vahe քնն. 12:54, 21 Հունվարի 2017 (UTC)
Ծավալը նույնպես բավարար չէ: Բայց ամեն դեպքում եթե մարդիկ համաձայնեն, ես դեմ չեմ:--Voskanyan (քննարկում) 12:58, 21 Հունվարի 2017 (UTC)

2000 հոդված[խմբագրել կոդը]

Վիքիշքանշան 2000 հոդված և ավելի
Հարգելի՛ Voskanyan, այս շքանաշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 2000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր վիքիպեդիան: Հարգանքներով՝ Մոնթե Մելքոնյան (Մոնթե Մելքոնյան) 17:02, մարտի 27 2017 (UTC)

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey[խմբագրել կոդը]

(Sorry for writing in English)

Translation request[խմբագրել կոդը]

^ Dear Voskanyan, please translate the article about Belarusian writer en:Uladzimir Karatkievich/ de:Uladsimir Karatkewitsch into Armenian. Thank you in advance.--Rymchonak (քննարկում) 10:32, 3 Ապրիլի 2017 (UTC)[reply]

I can translate from Russian, but it will take some time to write the whole article.--Voskanyan (քննարկում) 10:52, 3 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Գարեջո՜ւր քեզ համար։[խմբագրել կոդը]

barev dzez mi ban xndrem eli es nor em mutq gorcum wikipedia u chgitem vonc nyut patrastem u hraparakem vor xndrem karox eq asel dzev@ Լուսինե Սահակյան (քննարկում) 18:09, 10 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Մի ափսե ելա՜կ քեզ համար։[խմբագրել կոդը]

:) Լուսինե Սահակյան (քննարկում) 18:42, 10 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Արամ Մկրտչյան էջ[խմբագրել կոդը]

բարև հարգելի Voskanyan կցանկանայի իմալ ինչ փոփոխություն եք ակնկալում,այս էջի վրա։ ՀարգանքներովAmganzak (քննարկում) 14:45, 11 Ապրիլի 2017 (UTC)[reply]

խմբագրում[խմբագրել կոդը]

կանեմ իհարկե բայց ,թեման դա չի այլ էդ մարդու արածն է, հարգանքներսAmganzak (քննարկում) 16:11, 11 Ապրիլի 2017 (UTC)[reply]

շնորհակալություն Amganzak (քննարկում) 11:47, 12 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Извините, что пишу по-русски. Место гибели - Սային կալա (այժմ Իրաքում)), Sayin Kala, сказано, что на территории Ирака, Я подозреваю, что опечатка, и речь идет о Саин-Кале на территории Ирана. Нельзя ли уточнить? Заранее спасибо Hunu (քննարկում) 20:40, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Hunu, հոդվածը վերցված է այս գրքից: Այստեղ նույնպես Իրաք է նշված: --Voskanyan (քննարկում) 04:34, 10 Մայիսի 2017 (UTC)[reply]
Уважаемый коллега Voskanyan в книгах тоже бывают ошибки. Я не нашел упоминаний о Саин-Кале в Ираке, но есть Саин-Кале в Иране. Кроме того, известно. что в это время турецкие войска наступали именно с запада в Северном Иране. Hunu (քննարկում) 07:06, 10 Մայիսի 2017 (UTC)[reply]
В общем, вопрос снимаю - иранский город Саин-Кале далековато от границы. Сомнительно, чтобы речь шла о нем. Hunu (քննարկում) 08:03, 10 Մայիսի 2017 (UTC)[reply]

Գրող թե արձակագիր[խմբագրել կոդը]

Հարգելի Voskanyan: Կատեգորիաներում բոլոր արձակագիրները հեռացնում եք և տեղադրում գրողները: Երբ ասում ենք գրող, հասկանում ենք գրականության երեք սեռերից մեկով ստեղծագործողին. գրողները բաժանվում են արձակագիրների, բանաստեղծների և դրամատուրգների: Գրող հասկացությունն այս երեքի համար ընդհանրական է: Երևի ռուսերենի ազդեցությամբ է, որ գրողը հատկապես այս հանարագիտարանում նույնացվում է արձակագրի հետ միայն: Կարծում եմ, որ տերմիններին ժամանակն է, որ հնարավորինս ցուցաբերենք գիտական մոտեցում: Բացի այդ՝ հանրագիտարանը հստակություն է սիրում: Նույն հաջողությամբ կարող ենք բանաստեղծ տերմինն էլ չօգտագործել և նրա տեղն օգտագործենք գրողն ու վերջ, ինչպես արձակագրի պարագայում ձեր մոտեցմամբ: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 16:35, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Ուղղակի նախագծում գրողն է ընդունված, ինչպես ընդունված է գիտական ու հանրամատչելի գրքերում: Արձակագիրը ուղղակի նշվում է որպես հավելյալ կատեգորիա: Համենայն դեպս մինչև հիմա այդպես էր: Բանաստեղծը ուրիշ է: Իսկ գրող բառը հենց ընկալվում է հիմնականում արձակագիր իմաստով, բառարաններում էլ կարելի է ստուգել: Դա մեր քննարկելով չէ: Այդպես ընդունված է ու տրամաբանական: Ես իմ հսկացանկում տեսա, վերադարձրի ընդհանուր կատեգորիան: Ձեր ստեղծած Վրացի արձակագիրներ կատեգորիան անգամ միջլեզվային չունի, այսինքն՝ գուցե ուրիշ ոչ մի լեզվում նման կատեգորիա չկա: --Voskanyan (քննարկում) 16:59, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]
Հարգելի՛ Գաբրիելյան Աշոտ, էլ ինչո՞ւ էիք հարցնում, եթե առանց քննարկման փոխում եք: --Voskanyan (քննարկում) 17:02, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]
Մասնակից:23artashes, Մասնակից:Kareyac, Մասնակից:Beko, Մասնակից:Lilitik22, Մասնակից:GeoO, Մասնակից:Arsog1985, արդյո՞ք ճիշտ է գրող կատեգորիան հանելը:--Voskanyan (քննարկում) 17:05, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Գրողը չի հանվում, գրողը դառնում է մայր կատեգորիա: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 17:09, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Գաբրիելյան Աշոտ, շատ ուրախալի փաստ է, որ միայն հայերս ունենք նման հնարավորություն, իսկ մյուսները հավանաբար այդպես էլ կմնան՝ չտարբերելով գրողն արձակագրից ու բանաստեղծից: Բայց նման փոփոխություններ անելուց առաջ կարելի է քննարկել, քանի որ դա ոչ միանշանակ ճիշտ (եթե ոչ սխալ) խմբագրում է: Եվ չի նշանակում, թե մենք անգրագետ ենք, ու չենք տարբերում գրողը բանաստեղծից: --Voskanyan (քննարկում) 17:26, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Սխալ եք դիտարկել. այլ լեզուներում՝ հատկապես եվրոպական լեզուներում, արձակագիրը ևս մասնատվում է. օրինակ ֆրասերենում՝ romancier, nouvelliste, էսսեիստ և այլն: Նույն էլ անգլերենում է: Այն որ մեզ մոտ ժանրերը համեմատած եվրոպացիների ավելի ուշ են հստականալ սկսել, մեր գրականության տեսության մեջ, այդ բոլոր ժանրերի ստեղծողների անվանել են արձակագիրներ: Գրականության տեսությունը բոլոր ազգերի գրականության մեջ գրականությունը բաժանում է երեք սեռի՝ համապատասխան ժանրերով, ես գյուտ չեմ անում: Այդ սեռի ժանրերով ստեղծագործում են գրողները: Ինձ ասեք, թե գրող կատեգորիայի տակ ընդգրկվողը, որ սեռի ժանրերով է ստեղծագործում և հարցը փակված կհամարեմ: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 17:46, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Ավելացնեմ, որ ֆրանսերենում արձակագիրը Écrivain է: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 17:53, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]
Գիտե՞ք հարցը որն է: Այն, որ Դուք եք սկսել փոխել այն, ինչ ընդունված էր նախագծում: Ուրեմն, ըստ տրամաբանության, Դուք պիտի հիմնավորումներ ներկայացնեք, թե ինչու մնացած բոլորը մինչ այժմ սխալ ուղով են գնացել ու հիմա պիտի հարյուրավոր հոդվածներ փոխել: Մենք էլ ենք գիրք տեսել, դրանց ճնշող մեծամասնությունում գրված է գրող, ու մարդիկ հասկանում են, շփոթ չի առաջանում: Վիպասանն ու էսսեիստն էլ այլ հարց է: Դրանք Գրողներ կատեգորիային զուգահեռ են դրվում:

Ֆրանսերեն չգիտեմ, բայց բառարանում Écrivain թարգմանված է գրող: Վիքիի հոդվածը կապած է Գրող հոդվածի հետ: Վիկտոր Հյուգո հոդվածում էլ երեք կատեգորիա կա, որում օգտագործված է այդ բառը: Այս բառարանում նույնպես թարգմանված է գրող: --Voskanyan (քննարկում) 18:09, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Գաբրիելյան Աշոտ:
Արձակագիրը - prosateur [1], [2]:--Voskanyan (քննարկում) 18:13, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Շնորհակալություն, ավելի հստակեցնելու համար: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 18:39, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, ես ընդունում եմ Ձեր ջանքերը ավելի լավ տարբերակը գտնելու համար: Խնդրում եմ արտահայտվելիս մի օգտագործեք «Մենք էլ ենք գիրք տեսել...» կամ նմանատիպ արտահայտություններ, որը կարող է վիրավորական թվալ: Ապա՝ այս էլ երկրորդ անգամ «ընդունված կանոներից» եք խոսում. Վիքիպեդիայի և ընդհանրապես ցանկացած նախագծի զարգացման համար մի շատ լավ կանոն կա, որը Վիքիպեդիայի Հինգ սյուներում կա. «Վիքիպեդիան անփոփոխ կանոններ չունի»: Մեր որոնման ու համեմատության տիրույթը հիմնականում համապատասխանեցնում ենք այլ լեզվով Վիքիպեդիաներում գոյություն ունեցողներին: Հումանիտար գիտություններում այս մոտեցումը ոչ միշտ է արդարացված, քանի որ տարբեր հասարակություններ տարբեր զարգացման մակարդակներ ու ուղիներ են ունեցել: Օրինակ՝ վեպի մասին: Եվրոպական վեպը՝ «ռոմանը», սկզբնավորվել է 11-12-րդ դարերում (Տե՛ս «Հայ վեպի պատմություն», Ե., 2005, էջ 3), մեզնում վեպի առաջին նմուշ է համարվում (թեպետ նույն 19-րդ դարում մի քանի փորձեր ևս եղել են), ինչպես բոլորս գիտենք, 19-րդ դարում ստեղծված «Վերք Հայաստանին»: Նույնը վերաբերում է արձակի սկզբնավորմանն ու ժանրազատմանը (Տե՛ս Մայիս Ավդալբեգյան, Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը, Ե., 1971): Գրող հասկացությունը ժանրասեռային տարանջատման համար ոչ մի գիտական քննության չի ենթարկվում գոնե մեր իրականության մեջ: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 19:12, 22 Մայիսի 2017 (UTC)[reply]

Translating Ibero-America is back! Come and join us :)[խմբագրել կոդը]

Hi!

Iberocoop has launched a translating contest to improve the content in other Wikipedia related to Ibero-American Culture.

We would love to have you on board :)

Please find the contest here

Hugs!--Anna Torres (WMAR) (քննարկում) 00:27, 12 Հունիսի 2017 (UTC)[reply]

Վիքիծնունդ[խմբագրել կոդը]

Վիքիհոբելյար
Հարգելի՛ Voskanyan, շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային։ Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը։ Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --37.186.90.81 13:38, 30 Հունիսի 2017 (UTC)։[reply]
(Arsog1985)

Կատեգորիա:2015 հայտնվումներ[խմբագրել կոդը]

Ըստ Ձեզ սխալը ո՞րն է: --֎ Պանդուխտ 21:11, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Հայտնվումներ բառաձև հայերենում չկա: Կարող է լինել հայտնվածներ կամ ուրիշ բառ:--Voskanyan (քննարկում) 03:40, 9 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Ձորագյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Գեղարքունիքի մարզ)[խմբագրել կոդը]

Ջնջված հատվածը կրկնվում է, եթե ուշադիր նայեք:--Soghomon Matevosyan (քննարկում) 05:30, 2 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Category:Introductions by year[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, հարգելի Voskanyan: Քանի որ Դուք եք հանդիսացել «Հայտնվումներ» կատեգորիայի ջնջման նախաձեռնողն ու քանի որ տերմինի քննարկման էջում Ձեր կողմից առաջարկ չի եղել, ինչպես նաև մյուս մասնակիցների հետ չկարողացանք գտնենք համարժեք բառը, ևս մեկ անգամ Ձեզ եմ դիմում այդ հարցով: Միգուցե Դուք գիտե՞ք ինչպես ճիշտ հայերեն թարգմանել Category:Introductions by year կատեգորիան: Խնդրում եմ հաշվի առնել այդ կատեգորիայի ճյուղավորումները: --Pandukht (քննարկում) 11:53, 15 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի՛ Pandukht, ես եմ առաջարկել, բայց 23artashes մասնակիցն էլ համաձայնել է: Եթե ուզում եք պարտադիր հայտնվել բայն օգտագործել, կարող եք գրել հայտնվածներ: Կամ ստեղծվածներ: --Voskanyan (քննարկում) 12:27, 15 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Ստեղծվածներ չի կարող լինել, քանի որ կատեգորիան լայն է, ընգրկում է, օրինակ, համացանցային մեմեր, աշխատություններ (կարող է ստեղծված լինել մի քանի տարի առաջ, բայց հայտնվել է այս ինչ թվականին), բառեր, որոնք միշտ չէ որ անմիջապես ստեղծվում են, որ հնարավոր լինի այդ փաստը ֆիքսել: Այսինքն խնդիրն «ներմուծման» ժամանակի և «ներմուծող» սուբյեկտի հետ է կապված: Կոշտ տեխնիկական իմաստով հենց այս աշխարհ «ներմուծում» իմաստն է հարկավոր: Բացի այդ, կատեգորիայի ներքին, ինչպես նաև մյուս կատեգորիաների հետ ներդաշնակության համար, այն պետք է գոյականով լինի, այլ ոչ թե բայով:--Pandukht (քննարկում) 21:05, 18 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Նույնը, օրինակ, IPhone X-ի դեպքում: Այն հայտնվել է 2017 թվականին, բայց ստեղծվել և մշակվում է 2016 թվականից: Նրբություն է, բայց կատեգորիաներ տեղադրել այն շատ նուրբ է զգացվում:--Pandukht (քննարկում) 21:12, 18 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Ուրեմն հայտնվածներ շատ էլ հարմար է: Գոնե հայերեն բառ է:--Voskanyan (քննարկում) 04:51, 19 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Շնորհակալություն:--Pandukht (քննարկում) 09:48, 27 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Յակոբինյան հեղաշրջումը[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, կօգնեք հղումներ ավելացնել իմ «Յակոբինյան հեղաշրջումը. Ռոբեսպիերի բարեփոխումները» հոդվածում???

Ողջույն։ եթե ներքին հղումներ պետք է ավելացնել, բառը պետք է վերցնել [[]] փակագծերի մեջ։ --Voskanyan (քննարկում) 16:56, 14 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Եթե նշեք, թե որտեղից է վերցված հոդվածը (օրինակ՝ թարգմանված է այլալեզու Վիքիպեդիայից), ես կօգնեմ վիքիֆիկացնել։ --Voskanyan (քննարկում) 17:05, 14 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Բարև Ձեզ: «Յակոբինյան հեղաշրջումը. Ռոբեսպիերի բարեփոխումները» հոդվածը կուրսայինիս գլուխներից է և ես այն ամբողջությամբ թարգմանել եմ ռուսերեն գրքերից՝ սկզբնաղբյուրներից: Ու հիմա չեմ կարողանում դրանք հղում տալ???

Վիքիպեդիան կուրսայինի ոճից հեռու է։ Ես ուղղակի ուզում էի իմանալ՝ արդյոք արժի նման վերնագրով հոդված ստեղծել Վիքիպեդիայում։ Օրինակ՝ կան Երկրորդ յակոբինյան ապստամբություն, Յակոբինյան դիկտատուրա հոդվածները։ Յակոբինյան հեղաշրջումը. Ռոբեսպիերի բարեփոխումները հոդվածը ոչ միայն վիքիֆիկացման ու հանրագիտարանային դարձվելու կարիք ունի։ Բայց իմ կարծիքով՝ վերնագիրը և բովանդակությունը Վիքիպեդիային տեսանկյունից ճիշտ չէն, ու հոդվածն այդ ձևով չի կարող մնալ նախագծում։ --Voskanyan (քննարկում) 15:38, 15 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Այնուամենայնիվ, ես դեմ եմ, որ իմ հոդվածը ջնջվի։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Իրինա Սաֆարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ջնջման կաղապարի տեղադրում[խմբագրել կոդը]

Արմենուհի ջան, ողջույն: Կաղապարները արագ ջնջման պիտակելիս խնդրում եմ {{արագ}} կաղապարը դնել <noinclude>/noinclude> թեգերի մեջ, որպեսզի այն հոդվածները կամ կատեգորիաները, որտեղ դրված է կաղապարը, չհայտնվեն արագ ջնջման տակ: Դեռ չեմ ջնջում {{Մետակատեգորիա}} կաղապարը, որպեսզի ինքդ համոզվես: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 21:28, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Բարի լույս, հարգելի՛ Սիգմա, դա չգիտեի, հանեցի արագ ջնջման կաղապարը։ Բայց մնում է անհասականալի շարադրանքը։ Ուղղակի հետաքրքիր էր, ուզում էի տեսնել՝ ինչ է։ Բայց Լիլիթի ուղղելուց հետո էլի անհասկանալի է ինձ համար։ եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագետների օգնություն, որպեսզի ավելի մանրամասն կատեգորիզացնեք հոդվածը: - այսինքն՝ եթե կատեգորիան դնենք, մասնագետը կտեսնի ու կօգնի՞։ Թե՞ կիսատ է։ Նաև կարծես թե գրվածը չի վերաբերում Անձինք այբբենական կարգով կատեգորիային։ Երևի այդտեղ ավելացնելու կարիք չկա։--Voskanyan (քննարկում) 05:25, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Voskanyan ջան, այդ վերջին մասն ինձ համար էլ էր անհասկանալի առաջին հայացքից։ Իմաստը քո ասածն է, բայց թե ինչպես ձևակերպել, որ հասկանալի լինի, չկարողացա։--Լիլիթ (քննարկում) 05:58, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Մի քիչ հասկանալի կլինի, եթե դարձվի միայն ծայրահեղ դեպքերում, օրինակ՝ եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագետների օգնություն։ Բայց դժվար թե կատեգորիայի իմաստը օգնելու խնդրանքը լինի։ Ոնց որ ասենք՝ սխալ արեք, եթե ձեզ անհրաժեշտ է, որ մասնագետն օգնի։ --Voskanyan (քննարկում) 08:16, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կարող եմ ուղղակի այս հատվածը հեռացնել կամ ուղղորդել դեպի Օգնեք ինձ կաղապարը:--Սիգմա (քննարկում) 13:05, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Կանոնակարգ[խմբագրել կոդը]

Բարև ձեզ, Voskanyan: Կարող ե՞ք մատնանշել կանոնակարգի այն կանոնը, որտեղ գրված է, որ նման դեպքերում վերնագրերը պետք է լինեն ռուսերեն: Կարող է ուշադիր չեմ, բայց Վիքիպեդիա:Հոդվածների անվանում կանոնակարգում նման կետ չգտա: --Pandukht (քննարկում) 10:32, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Բարև։ Ընդհանրապես դա ես չպետք է նշեմ, դա հոդվածը տեղափոխողը պետք է հիմնավորի իր խմբագրումը։ Հայերեն Վիքիպեդիայում ընդունված է, որ երգերի ու երաժշտական ալբոմների վերնագրերը չենք թարգմանում։ Ինչպես և արված էր։ Ու մասնակիցը, որին արդեն ասված էր, որ պետք չէ թարգմանել երգերի վերնագրերը, տեղափոխում է էջը առանց պատճառաբանելու։ Կանոնակարգում չկա, բայց կա համաբանության օրենք, ինչպես նաև կա քննարկում։ Այլ հարց է, որ Պանդուխտ մասնակիցը մշտապես ընդգծում է իր վերաբերմունքը որոշակի ազգի նկատմամբ ու ցուցադրում արհամարհանքը խմբագիրների ու կանոնների նկատմամբ։ Այսպիսով՝ եթե ներկայացնեք, թե ինչու էր տեղափոխվել էջը, ինչու է խնդիր առաջացել հենց ռուսերեն երգի մասին պատմող հոդվածի հետ, իսկ լատինատառ վերնագրերը մնում են հարյուրներով, ես էլ կգրեմ, թե ինչու է այդ հիմնավորումը սխալ։ Կամ գուցե ընդունեմ, որ ճիշտ է, բայց էլի չանվանափոխենք, որովհետև մեծածավալ փոփոխությունների վերաբերող հարցերը պետք է քննել համայնքի հետ։--Voskanyan (քննարկում) 10:45, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Սա Հայերեն, այլ ոչ թե Ռուսերեն Վիքիպեդիան է, հետևաբար հայերենից շեղվող վերնագրերը պետք է հիմնավորվեն, այլ ոչ՝ հակառակը: Ես էլ ասում եմ, որ Հայերեն Վիքիպեդիայում ընդունված է պիտակավորել և վիրավորել այն մասնակիցներին, որոնք քեզ դուր չեն գալիս, սակայն կանոնակարգում դրա մասին գրված չէ: Հիմա ո՞վ է ճիշտ: Եվս մեկ անգամ ձեզ խնդրում եմ նշված կանոնին հղում կատարել (եթե այն գոյություն ունի) կամ էլ նշեք մեկ այլ կանոն, որտեղ գրված կլինի, որ տվյալ դեպքում գործում է «համաբանության օրենքը» կամ էլ կանոն, ըստ որի առանձին քննարկումների որոշումները տարածվում են բոլոր դեպքերի համար:--Pandukht (քննարկում) 11:09, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի Pandukht, եթե որոշ կետեր բացակայում են կանոններում (բոլորս լավ գիտենք, որ հայերեն Վիքիպեդիայում կանոնները հեռու են իդեալական լինելուց), չի նշանակում, որ պետք է հիմք ընդունել դրանց բացակայությունը: Բացի այդ կա Համաձայնություն կանոն, ըստ որի «Դուք կարող եք օգտագործել նմանատիպ այլ քննարկումներ, որոնց արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել:»: Տվյալ դեպքում ունենք նախկինում եղած համաձայնություն, որին մասնակցել եք նաև Դուք, չեմ հասկանում իմաստը նոր քննարկում բացելու, առավել ևս, որ նոր փաստարկներ չի բերվել:--Սամվելքննարկում 11:54, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի Սամվել, նախ շնորհակալություն ձեզ կառուցողական և ոչ էմոցիոնալ պատասխանի համար, ինչը վերջերս որոշ քննարկումներում արդեն բացառություն է, այլ ոչ թե կանոն: Իմ բացթողումն է, որ ես չեմ հետևել քննարկման ավարտին ու ձեր կողմից կայացրած որոշմանը նոր եմ տեղեկանում: Հարգելով ձեր ներդրումը, ամեն դեպքում նշեմ, որ ձեր կողմից կայացրած որոշումը ունի ներքին հակասություն և հիմնված չէ Վիքիպեդիայի կանոնների վրա, բայց դրան ես հետո եմ անդրադառնալու (ու, ի դեպ, շատ արագ է կայացվել և առանց վիքիհամայնքի լայն շրջանակների ներգրավման): Եթե անդրադառնանաք Վիքիպեդիա:Համաձայնություն կանոնակարգին, ապա ձեր որոշմամբ չեն պահպանվել այդ կանոնակարգի դրույթները (օրինակ, տեսեք, Վիքիպեդիա:Համաձայնություն#Համաձայնության կառուցում այլ անձանց կարծիքը լսելու միջոցով կետը): Ակնհայտ է, որ համայնքում չկա համաձայնություն այս հարցի վերաբերյալ, քանի որ որոշումը կայացվել միայն փոքր և կարճ քննարկման հիման վրա, որտեղ մասնակցել է միայն մի քանի մարդ:--Pandukht (քննարկում) 12:15, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Pandukht ջան, կանոնի խախտում կլիներ, եթե չլիներ համաձայնություն, համաձայնությունը չի ենթադրում, որ բոլոր Դեմ մասնակիցները համաձայնվեին արդյունքի հետ, տվյալ դեպքում համաձայնություն է համարվում լռությունը, այսինքն առարկություններ չեն եղել, առավել ևս, որ արդյունքը եղել է նախնական և մի շաբաթ ժամանակ է տրվել չհամաձայնվելու դեպքում: Ինչևէ, տվյալ քննարկումը կարող եք շարունակել` ընդգրկելով ավելի շատ խմբագրողների, ինչը իմ կողմից միայն ողջունելի է, սակայն ակնկալում եմ կառուցողական քննարկում, նոր փաստեր և նոր առաջարկներ:--Սամվելքննարկում 12:52, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Շնորհակալ եմ ադեկտվատ արձագանքի համար, Սամվել ջան:--Pandukht (քննարկում) 12:59, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Անձնական վիրավորանք, զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan Դուք զգուշացվում եք Pandukht մասնակցին վիրավորելու համար, այն է Ձեր քննարկման էջում նշել եք, որ «Այլ հարց է, որ Պանդուխտ մասնակիցը մշտապես ընդգծում է իր վերաբերմունքը որոշակի ազգի նկատմամբ ու ցուցադրում արհամարհանքը խմբագիրների ու կանոնների նկատմամբ։» ինչը Վիքիպեդիայի կանոնի խախտում է, խնդրում եմ հետայսու քննարկումները տանել միայն կառուցողական ուղղությամբ:--Սամվելքննարկում 11:46, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Wiki Loves the Olympics[խմբագրել կոդը]

Hello. In 2016 you participated in Wiki Loves the Olympics. I want to invite you to participate again this year. Tomorrow the Winter Olympic Games starts in South Korea and we have organized a contest about Winter Olympic and Paralimpic Games. You have the information in m:Wiki Loves the Olympics 2018. Of course, you can also invite other people that you know they could be interested. Thanks! --Millars (քննարկում) 23:14, 8 Փետրվարի 2018 (UTC)

Խմբագրում[խմբագրել կոդը]

Արմենուհի ջան, կբացատրե՞ս խմբագրումդ: Կարելի էր ուղղակի տեքստը վերաշարադրել, եթե մասնակցի հանգամանքն ուզում էիր՝ չլիներ:--Սիգմա (քննարկում) 15:52, 11 Փետրվարի 2018 (UTC)

Ես դա վաղուց էի գրել կարճ էջի ծանուցման համար, բայց այդպես էլ արձագանք չեղավ։ Անձամբ ես չեմ ցանականում ստորագրել այդ տեքստի տակ, որը շարադրված է ոչ այնքան ճիշտ լեզվական տեսանկյունից և չի համապատասխանում Վիքիպեդիայի գաղափարախոսությանը։ Որտե՞ղ է գրված, որ պետք է կանոնի կատարումը համարել որևէ մասնակցի քմահաճույք և հատկապես նշել դա։ Իմ վերաշարադրելու փոխարեն կարելի էր շատ օգտագործվող նման կաղապարում անձնական կարծիք գրելու փոխարեն քննարկել։ Վերևում պարզ հայերենով գրված է պիտակման պատճառը։ Ի՞նչ կարիք կա բարդել մասնակցի վրա, եթե ինքը ուղղակի խնդրում է պահպանել կանոնակարգը։ Մյուս կողմից՝ բնականաբար Վիքիպեդիայում ոչ ոքի դեմ ոչինչ ուղղված չէ. նման գրառումը, իմ կարծիքով, ինքնին կասկածի տեղիք է տալիս։ Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Այսինքն՝ կանոնակարգը, վերևում գրվածը՝ մի կողմ, մասնակիցներից մեկը կարծում է՝ որոշակի կոնկրետ խնդիր կա։ Կարծում եմ՝ նման հավելումների կարիք չկա։ Ամեն ինչ այդպես էլ պարզ է։ Այսինքն՝ այս հարցումը (եթե դա հարցում է) մի ընդունեք որպես ձեր դեմ ուղղված քայլ, բայց այդպիսի բան հնարավոր է։ Խնդրում եմ այդ նախադասությունները վերադարձնելուց առաջ քննարկել և անձամբ ինձ բացատրել, թե ինչու պետք է գրել Ցանկացած պարագայում խնդրում ենք այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ, եթե Վիքիպեդիայում ընդհանրապես անձնական հարաբերությունները տեղ չունեն, և այստեղ մարդիկ ընդհանրապես միմյանց դիմում եմ միայն որպես մասնակից։ Եվ ի՞նչ է նշանամում Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա։ Այսինքն՝ նա ուղղակի, հենց այնպես կարծում է, կանոնակարգ չկա։ --Voskanyan (քննարկում) 16:09, 11 Փետրվարի 2018 (UTC)
Նախ, նման փորձ կա նաև այլ վիքիներում, մասնավորապես՝ պահեստում: Երկրորդ՝ ինքս եմ նման ձևակերպումը մտցրել զգուշացման կաղապարներում, որովհետև բազում ու բազմապիսի են մասնակիցները, հատկապես՝ նորեկ, որոնք կանոնակարգերին տեղյակ չեն, իսկ ծանուցումներն ընդունում են որպես անձնական վերաբերմունքի դրսևորում: Երրորդ՝ ես երբեք ինքնանպատակ ոչինչ չեմ անում, ու իմ քայլերը երբեք ուղղված չեն եղել ընդդեմ վիքիի: Համենայն դեպս, այն մասնակիցներից եմ, որը կողմ է քննարկումներին: Ուղղակի չգիտեի, որ կաղապարում փոփոխություն անելուց առաջ պիտի քննարկեի: Հետևաբար, կխնդրեմ, սրանից հետո իմ արած ցանկացած խմբագրում քննարկել ինձ հետ, ապա միայն կատարել ջնջումներ և առավել ևս գրածս «բարդել» անվանել: Հիմա խմբագրումդ հետ եմ շրջում, եթե ցանկություն ունես, կարող ես վերաշարադրել: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 16:36, 11 Փետրվարի 2018 (UTC)
Ձևակերպումը մտցնելուց առաջ պիտի քննարկվեր, քանի որ այն հակասում է ընդհանուր մթնոլորտին։ Անձնական կարծիքը հիմք չէ նման փոփոխություններ պարտադրելու համար։ --Voskanyan (քննարկում) 16:38, 11 Փետրվարի 2018 (UTC)
Վերաշարադրեցի։--Voskanyan (քննարկում) 16:43, 11 Փետրվարի 2018 (UTC)
Կներեք միջամտելու համար, բայց, ըստ իս, այդ վերջին՝ «Կարևոր է» տողն ավելորդ է։--Լիլիթ (քննարկում) 16:47, 11 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալություն--Սիգմա (քննարկում) 16:57, 11 Փետրվարի 2018 (UTC)
Այդ տողը ջնջեցի, քանի որ քննարկման երեք մասնակիցներից երկուսը կողմ են ջնջելուն։--Voskanyan (քննարկում) 14:29, 13 Փետրվարի 2018 (UTC)

Մաո Ձե Դունի մասին հայերեն Վիքիպեդիայի հոդվածի անունը պետք է լինի հայերենին հարիր՝ Մաո Ձե Դուն, այլ ոչ թե՝ ռուսերենից պատճենված Մաո Ցզե Դուն:[խմբագրել կոդը]

Յարգելի խմբագիր Voskanyan

Մաո Ձե Դունի մասին հայերեն Վիքիպեդիայի հոդվածի անունը պետք է լինի հայերենին հարիր՝ Մաո Ձե Դուն, այլ ոչ թե՝ ռուսերենից պատճենված Մաո Ցզե Դուն:

06:04, 8 Հունվարի 2018 23artashes (Քննարկում | ներդրում) ջնջեց Վիքիպեդիա:Մաո Ձե Դուն էջը (Պարունակությունն էր. «{{արագ|}}#ՎԵՐԱՀՂՈՒՄ Մաո Ցզե Դուն» (և միակ հեղինակն էր՝ Voskanyan)) 15:21, 7 Հունվարի 2018 Voskanyan (Քննարկում | ներդրում) տեղափոխեց էջը «Վիքիպեդիա:Մաո Ձե Դուն»-ից «Մաո Ցզե Դուն» (սխալ անվանատարածք, չքննարկված անվանափոխում) (հետ շրջել)

Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 03:57, 17 Փետրվարի 2018 (UTC)

Ես միշտ լսել եմ Մաո Ցզե Դուն։ Բայց անվանափոխման հիմնական պատճառն այն էր, որ հոդվածը տեղափոխվել էր սխալ անվանատարածք։ Վիքիպեդիա: չի գրվում հոդվածների վերնագրերի սկզբում։ Իսկ անվանափոխելու պետք է քննարկում բացել Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում՝ ներկայացնելով վստահելի աղբյուրներ։ --Voskanyan (քննարկում) 05:46, 17 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի մասնակից Մնացական Խաչատրեան, չինարենից տառադարձության համար օգտագործվում է Պալադիի համակարգը, համաձայն որի լատինատառ «ze» կապակցությունը տառադարձվում է «ցզե» ձևով: Իսկ «հայերենին հարիր» Ձ հնչյունը չի օգտագործվում չինարեն-հայերեն տառադարձման ժամանակ: — Vahe քնն. 15:45, 17 Փետրվարի 2018 (UTC)
Յարգելի Vahe: Վերջապէս ժամանակ գտնուեց անդրադառնալու այս հարցին: Այո: Չինարենից տառադարձության համար օգտագործւում է Պալադիի կամ Պալադիոս ծայրագույն վարդապետ Կաֆարովի ստեղծած տառադարձման համակարգը: Բայց ո՞ր լեզւում: ՌՈՒՍԵՐԷՆՈՒՄ: Ո՛չ ՀԱՅԵՐԷՆՈՒՄ, յարգելի հայրենակից: Դրա համար անգլերէն Վիքիպեդիայում «Транскрипционная система Палладия» յօդուածը կարճ ու կոնկրետ վերնագուված է «Cyrillization of Chinese», այսինքն՝ չինարենի կիրիլիզացիա կամ գրային սլավոնականացում: Ի դէպ, հայերէն նույն ռուսալեզու յօդուածը թարգմանուած է «Պալլադիի տառադարձության համակարգ». իրականում պիտի լինէր «Պալլադիոսի տառադարձության համակարգ» կամ ավելի ճիշտ՝ «Չինարենի կիրիլականացման կամ սլավոնական գրով տառադարձման համակարգ»): Ուստի, չինարէնին յատուկ հնչիւնները, որոնք հայերէնը դիւրութեամբ տառադարձում է, օրինակ՝ ճ-ն, ծ-ն, ջ-ն, ձ-ն, կարիք չկայ տառադարձելու ռուսերէնի ցզ-երով ու չժ-երով: Ոչ մի չինացի ցզ կա չժ չի արտասանում, դա ինքս եմ լսել Չինաստանում ապրածս ժամանակ: Երբ նրանք ասում են «դաը ձոբիըն», այսինքն «դէպի ձախ», որևէ կերպ հնարաւոր չէ լսել «դաը ցզոբիըն» և ռուսերէնի աղքատիկ հնչիւնային հնարաւորութիւնների սահմաններում կաղապարել թէ՛ չինարէնի, թէ՛ մեր մայրենի հայերէնի հնչիւնական հնարաւորութիւնները... Ուստի, յօդուածը «Մաո Ցզե Դուն» ոչ ճիշտ կերպով դարձյալ վերնագրելու փոխարէն, հարկաւոր է այն վերանուանել «Մաո Ձե Դուն», ինչպէս և առաջարկուած էր: Յարգանքով և փոխըմբռնման ակնկալիքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 05:15, 23 Փետրվարի 2018 (UTC):

Հարգելի մասնակից Մնացական Խաչատրեան, իսկ ինչո՞ւ չինարեն-հայերեն տառադարձման համար չպետք է օգտագործենք Պալադիի համակարգը։ Հայերեն, մասնավորապես արևելահայերենով լույս տեսած բոլոր պաշտոնական քարտեզներում և փաստաթղթերում օգտագործվում է zցզ տառադարձումը, ԱՄՆ տարածքում հրապարակած նյութերում հանդիպում են թե՛ զ, թե՛ ձ, թե՛ ց տարբերակով։ Գործնական տառադարձումը չպետք է անտեսել, պաշտոնական ձեռնարկների բացակայությունը պատճառ չէ, որ կամայական կանոններ օգտագործենք՝ անտեսելով ավանդաբար առավել տարածված ձևերը։ — Vahe քնն. 15:10, 23 Փետրվարի 2018 (UTC)

Մի նկատառում էլ, հարգելի մասնակից։ Դուք մատնանշում եք զուտ հնչյունային տառադարձության կանոնները, իսկ գործնականում օգտագործվում է գործնական տառադարձությունը. այն իրենից ներկայացնում է գրադարձման, հնչյունային տառադարձության, «մասնագիտական» տառադարձության յուրօրինակ միքս, որը յուրաքանչյուր աղբյուր-լեզվի դեպքում յուրովի է հարաբերվում ըստ բաղադրիչների։ Հնչյունային տառադարձման բացարձակ առաջնահերթության աննպատակահարմարությունը կարելի է ցույց տալ ընդամենը մեկ օրինակով՝ Путин – Պուծին։ Նույնիսկ նույն գրությամբ անվանումը արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով կարդացվում է տարբեր կերպով. ապա ինչ հնչողության մասին կարող է խոսք գնալ։ Հավատացե՛ք, վիքիում կոմպետենտ մասնակիցներ շատ կան, փորձում ենք նրբությունները ծանր ու թեթև անել, ռացիոնալ ուղիներ գտնել/մշակել, սակայն ձեր նշած բնույթի ռադիկալ և գրական հայերենին խորթ փոփոխությունների չենք կարող գնալ։ — Vahe քնն. 15:56, 23 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Պիտեր Պաուլ Ռուբենս» հոդվածն ընտրվել է 2018 թվականի փետրվարի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 21:19, 23 Փետրվարի 2018 (UTC)

Շնորհակալություն[խմբագրել կոդը]

Ոսկանյան ջան, շնորհակալություն «1000 կարևորագույն հոդված» նախագծի կաղապարը հոդվածների քննարկման էջերում ավելացնելու համար։--Լիլիթ (քննարկում) 16:50, 27 Փետրվարի 2018 (UTC)

Ընտրյալ Հոդված
Հարգելի՛ Voskanyan, այս շքանշանը Ձեզ «Պիտեր Պաուլ Ռուբենս» հոդվածը ընտրյալ դարձնելու համար։--Սիգմա (քննարկում) 19:49, 3 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Օլիմպիական խաղեր» հոդվածն ընտրվել է 2018 թվականի մարտի 9-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 21:38, 8 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Պետրոս I» հոդվածն ընտրվել է 2018 թվականի մարտի 17-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 23:08, 16 Մարտի 2018 (UTC)[reply]

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey[խմբագրել կոդը]

WMF Surveys, 18:33, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
Ընտրյալ հոդված
Հարգելի՛ Voskanyan, այս շքանշանը Ձեզ «Օլիմպիական խաղեր» հոդվածը ընտրյալ դարձնելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար: Սիգմա (քննարկում) 12:51, 11 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Reminder: Share your feedback in this Wikimedia survey[խմբագրել կոդը]

WMF Surveys, 01:31, 13 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey[խմբագրել կոդը]

WMF Surveys, 00:41, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Կաղապար:Տեղեկաքարտ Թենիսիստ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, շնորհակալություն տեղեկաքարտ բարելավման համար։ Սակայն որոշ հոդվածներում կորել են չափման միավորներ։ Թույլ տվեք բերել մեջբերում "Ի՞նչ պարտադիր է ամեն ինչ դատայով անել։ Դրա համար պետք է նախապես հարմարեցնել հոդվածները, ոչ թե ուղղակի դատայով անել, ու ինչ լինում է լինի, ո՞վ է դա ավելացնելու արդեն եղած հոդվածներում"։ բարի խմբագրումներ - Kareyac (քննարկում) 12:48, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, շնորհակալություն ուշադիր լինելու համար, սակայն դա արդեն դատայով էր արված, ու երկուսն էլ ցույց էր տալիս։ Այսինքն՝ մեջբերումը վերաբերում է նախորդ խմբագրողին։ Ինչպես և նախորդ անգամ, ես ուղղակի ուզում էի ուղղել արդեն իսկ արվածը։ Ինչո՞ւ ոչ ոք ոչինչ չէր ասում նախորդ խմբագրողին, իսկ իմ արածը անմիջապես հետ է շրջվում, թե՞ եթե նա իմ էջում պահանջ էր ներկայացրել էլ ձեռք չտալ իր խմբագրումներին, ու ոչ ոք ոչինչ չասաց, իրեն չէր կարելի զգուշացնել։ Ես արդեն գրել էի, որ նախորդ անգամը ես ուղղակի վերականգնել էի նախորդ տարբերակը, բայց քանի որ խմբագիրը, լինելով ադմին, նման տոնով էր գրել իմ քննարկման էջում ու ոչ ոք չի ցանկանում նրան ոչինչ ասել, ես էլ չեմ ուզում էլի նման տոնով նամակներ ստանալ, դրա համար ոչ թե հետ էի շրջել, այլ խմբագրել էի։ Հիմա էլ կարող էի ես ջնջել այդ տողը տեղեկաքարտերից, սակայն եթե պետք չէ, ես կարող եմ հետ շրջել։ Եթե միայն իմ արածներն է բոլորի աչքին երևում, ես այդքան չեմ կարող բոլորին գրել, մանավանդ որ մասնակիցը պահանջում է իր խմբագրումներին ձեռք չտալ, ու ոչ ոք չի արձագանքել, այսինքն՝ կարող եք դա էլ մեջբերել։ --Voskanyan (քննարկում) 16:05, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Voskanyan, ես ուղղակի նշում եմ, որ իմ էջում նշված թերությունները վերացրել եմ ու խնդրում եմ բարելավել ոչ միայն տեղեկաքարտը, այլ նաև կապված էջեր։ Այսինքն վերականգնել ձեր առաջին փոփոխությունը և մաքրել տեղեքարտեր էջերում։ Մասնակիցներից ո՞վ է ձեզ ինչ սխալ տոնով բան ասել, ես դրա փետուրները պոկեմ։ - Kareyac (քննարկում) 16:23, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Մի քանի հոդված է։ Հետո որ ուղղեմ, տեղեկաքատում էլի կջնջեմ։--Voskanyan (քննարկում) 18:31, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ֆրանց Կաֆկա» հոդվածն ընտրվել է 2018 թվականի մայիսի 3-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 06:53, 3 Մայիսի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Մարկ Տվեն» հոդվածն ընտրվել է 2018 թվականի մայիսի 14-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 23:38, 13 Մայիսի 2018 (UTC)[reply]

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Հատուկ շքանշան
Սիրով Ընկեր Արմենուհուն Lena 2005 (քննարկում) 05:58, 12 Հուլիսի 2018 (UTC)[reply]

«Արձակ»՝ Շաբաթվա հոդված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Արձակ» հոդվածն ընտրվել է 2018 թվականի 32-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 22:10, 3 Օգոստոսի 2018 (UTC)[reply]


Shnorhakalutyun
Emka K-yan (քննարկում) 16:10, 14 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Փրկիչի շքանշան[խմբագրել կոդը]

Բարելավման շքանշան
Հարգելի՛ Voskanyan, այս շքանշանը Ձեզ բազմաթիվ հոդվածներում Ձեր կատարած կարևոր ներդրումների համար։ Շատ հոդվածներ ձեր շնորհիվ են «ապրում»։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում :)--տօնջ💬 18:01, 27 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Երրորդ մոլորակի գաղտնիքը[խմբագրել կոդը]

Здравствуйте уважаемый Voskanyan! Вы сможете найти постер к мультфильму Тайна третьей планеты (Երրորդ մոլորակի գաղտնիքը) и создать статью про мультфильм Самый Самый Самый Самый? Спасибо! --188.170.83.28 12:30, 27 Սեպտեմբերի 2018 (UTC) Уважаемый Voskanyan! Вы сможете сделать статью про индийский фильм Братья 2015 и найти постер там где изображена Жаклин Фернандез? Спасибо! --178.71.202.140 16:57, 28 Սեպտեմբերի 2018 (UTC) Уважаемый Voskanyan! Вы сможете сделать статью про фильм Anna Bond и найти постер про фильм там где изображены два героя? Спасибо! --178.71.202.140 16:57, 28 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

«Չժենգ Հե»՝ Շաբաթվա հոդված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Չժենգ Հե» հոդվածն ընտրվել է 2018 թվականի 45-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 23:33, 4 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]


Օգնություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan ջան, ես ձեզ ուզում եմ մեկ խնդրանքով դիմել: Ինչպես քննարկում արխիվ ստեղծել: Նախապես շնորհակալություն եմ հայտնում: Հարգանքներով՝ Gevorg Ghazaryan (քննարկում) 12:45, 5 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Gevorg ջան, կարող ես դնել այստեղ, հետո ջնջել քո քննարկման էջից։--Voskanyan (քննարկում) 13:12, 5 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Շատ շնորհակակ եմ՝ --Gevorg Ghazaryan (քննարկում) 13:30, 5 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Уважаемый Voskayan! Вы сможете сделать статью про мультфильм Самыц самый самый самый 1966 года выпуска и постер? Спасибо! —-92.100.183.239 16:01, 6 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]


Տարվա հոդվածի շքանշան
Հարգելի՛ Voskanyan, այս շքանշանը Ձեզ «Օլիմպիական խաղեր» հոդվածը 2018 թվականի Տարվա հոդված ընտրվելու կապակցությամբ: Շնորհակալություն Ձեր ներդրումների համար: Սիգմա (քննարկում) 10:31, 1 Հունվարի 2019 (UTC)

Sorry my mistake[խմբագրել կոդը]

Hi, sorry reverted wrongly, my mistake. Apologies. --Cohaf (քննարկում) 06:40, 25 Հունվարի 2019 (UTC)

բոտային խմբագրում[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Voskanyan, եթե շատ ունես նման խմբագրումներ, երևի գիտես բոտ ունեցողը շատ կարճ ու հեշտ կարող է անել: --ERJANIK (քննարկում) 10:24, 26 Հունվարի 2019 (UTC)

Բարի օր, հարգելի՛ ERJANIK, ես դա կագետորիայի տեղափոխումով եմ արել, կատեգորիան տեղափոխում ենք, էջերի կատեգորիաներն ավտոմատ փոխվում են։ Շնորհակալություն։ Իրականում շատ չեմ խմբագրում, ուղղակի դա աչքովս էր ընկել, ինձ թվում է՝ դափնեկիր բառը հարմար չէր։--Voskanyan (քննարկում) 10:32, 26 Հունվարի 2019 (UTC)
հասկացա, լավ: --ERJANIK (քննարկում) 08:17, 27 Հունվարի 2019 (UTC)

Ջնջել եք հոդվածը առանց բացատրության։[խմբագրել կոդը]

Բարև ձեզ։ Խնդրում եմ բացատրեք, ինչու եք ջնջել իմ հոդվածը՞ Մանե Հակոբյան (քննարկում) 17:25, 18 Մարտի 2019 (UTC)[reply]

https://hy.m.wikipedia.org/wiki/ՀՄԴ-10._Դաս_V Մանե Հակոբյան (քննարկում) 17:28, 18 Մարտի 2019 (UTC)[reply]

Հարգելի Մանե Հակոբյան, հոդվածը չի ջնջվել, ուղղակի նշվել է, որ նման տեսքով այն ենթակա է ջնջման։ Ցանկալի է աշխատել ավազարկղում և հոդվածը հանրագիտարանային տեսքի բերելուց հետո տեղափոխել հիմնական անվանատարածք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։--Voskanyan (քննարկում) 05:37, 19 Մարտի 2019 (UTC)[reply]

Վիքիծնունդ[խմբագրել կոդը]

Վիքիհոբելյար
Հարգելի՛ Voskanyan, շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային։ Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը։ Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --Ավետիսյան91 (քննարկում) 10:09, 30 Հունիսի 2019 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Գիլգամեշ (էպոս)» հոդվածն ընտրվել է 2019 թվականի 32-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 21:21, 4 Օգոստոսի 2019 (UTC)[reply]


Уважаемый Voskanyan! Вы сможете сделать статью про фильм Братья 2015 года (en:Brothers (2015 film)) и найти постер? Спасибо! --178.71.212.68 15:37, 11 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Reminder: Community Insights Survey[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 18:58, 20 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Shnorhakalutyun[խմբագրել կոդը]

Shnorhakalutyun
Shnorhakalutyun Gohar8 (քննարկում) 13:13, 24 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Reminder: Community Insights Survey[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 15:28, 4 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Խմբագրվում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan: Կարող եք բացատրել նորից հետ շրջելու պատճառը, նշեցի չէ, որ մաս մաս էի անում դրա համար մի մասը մնացել էիր ու էնպես չէ, որ ժամերով մնալու էր մեկ րոպեյի տարբերություն էր:-- Techno-Freak 17:48, 27 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ միանգամից անել։ Արդյո՞ք պարտադիր է թարգմանել հոդվածի վերնագիրը։ Գուցե ավելի լավ կլինի թողնել հենց ռուսերեն, որպեսզի իմաստային շփոթ չառաջանա, մանավանդ որ թարգմանությունների մի մասը բնավ չի համապատասխանում բնագրին։ Մաս-մաս անելու համար կա սևագրություն, պարտադիր չէ հոդվածում վանդալություններ (կիսահայերեն-կիսառուսերեն տեքստ) անել, թեկուզ մի քանի րոպեով։--Voskanyan (քննարկում) 17:51, 27 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
(Сериал «Катя: Военная история»: актёры — молодцы… սա նորմալ եք համարում, որ մնա «շփոթություն» չառաջանա): Իմաստային շփոթ չէր առաջանա, մենք հայերեն վիքիում ենք, պետք չէ զուտ մի խմբագրումը ճիշտը դարձնելու համար, փաստեր որոնել։ Այդ պահին պետք է հիշեյի, հոդվածը պետք է նայեի, հետո նորից շարունակում էի խմբագրել, կարելի էր չէ, առաջին հետ շրջումից հետո չշարունակել, երբ ես զգուշացրել էի խմբագրման նկարագրության դաշտում, որ թարգմանում եմ, ուղղակի մաս մաս ստացվեց։Վանդալություն չի կատարվել, ես լավ գիտեմ կանոնների մասին, սին մեղադրանք էր։ Մանկապարտեզում ոնց որ լինենք, զգուշացրել էի, որ խմբագրում, բաւց էլի իրար հետև հետ եք շրջում։

-- Techno-Freak 18:00, 27 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Երկու տող էր, վայրկյաններ էր տևելու նորից խմբագրելը, նպատակահարմար չէր ավազարկղ բացել նորից։-- Techno-Freak 18:04, 27 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Չհասկացա, թե ինչ ես ուզում ասել։ Ինչ խնդիր կա ռուսերեն տեքստի հետ, եթե կայքում հենց ռուսերեն է, ավելի լավ է այդպես էլ մնա, եթե թարգմանությունը լիարժեք չի արվում։ Մասնավորապես այս տարբեակի բոլոր տողերում սխալներ կան։ Սխալ էին թարգմանված նաև նախավերջին երկու տողերը, որոնք ես ուղղեցի։ Եթե հստակ պատճառ չկա, թե ինչու պետք է հոդվածի բառերը հերթով թարգմանել ու պահպանել, ապա կիսատ ու սխալ թարգմանություններով էջը պահպանելը համարվում է վանդալություն։ Ամեն դեպքում, թարգմանությունները սխալ էին, ու պետք էր վերականգնել նախորդ տարբերակը։ --Voskanyan (քննարկում) 18:06, 27 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Մի քանի անգամ նշեցի, որ պետք է հիշել սեղմեյի, էդպես կիսատ էր, կարող էր լինել նաև սխալ, այո, բայց վստահ կարող եմ ասել, որ վերջնականում, մասնավորապես իմ աշխատանքում, ամենինչ անսխալ կլիներ՝ լիարժեք թարգմանություն։ Խմբագրման քանակ ավելացնելու կարիք չունեմ, որպեսի բառ առ բառ հիշեյի, այդ պահին այդպես եղավ ու պետք չէ զգուշացումից հետո նորից շարունակել նույն գործողությունը։ Վանդալություն ես չեմ տեսնում իմ արարքի մեջ, մեկ խմբագրում ավել պակաս, ում էր խանգարում, երբ աշխատանքը արվում էր։ Վիքիպեդիա կանոններից մեկը հիշեք, հարգել մեկը մյուսին ու երբ մի մասնակից զգուշացում է գրում և շարունակում, պետք չէ խմբագրումներ ավելացնելու համար նույն սխալ գործողությունը կրկնել։ Դիմացինին փորձել լսելը լավ կլիներ։ Քննարկումը շարունակելու ցանկություն չունեմ, անիմաստ է, հոդվածը «ձերն» է, խմբագրեք որքան, քանի անգամ կուզեք։ Մեկ անգամ զգուշացնել, երկրորդը... բայց ոչ մի օգուտ։ Շնորհակալություն,հարգելի Voskanyan::-- Techno-Freak 18:33, 27 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ ArmNewsTV[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, կարծում եմ, որ նոր գրանցված ArmNewsTV մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Angel (քննարկում) 12:51, 8 Հունվարի 2020 (UTC)

Սուրմարի և Սուրմառի[խմբագրել կոդը]

Ոսկանյան ջան, ողջույն։ Ջնջել ես Սուրմարիի ծուղակ վերաղումը, քանի որ այն ստեղծվել էր տեղափոխման արդյունքում, սակայն «Սուրմարի» անվանումը նույնպես հայտնի է, ինչպես Սուրմառին, այդ պատճառով կարծում եմ պետք է մնա։ Ես վերականգնե՞մ։--Nooberella💬 16:07, 18 Հունվարի 2020 (UTC)

Բարի երեկո, ես ջնջել եմ միայն քննարկման էջը, իսկ վերահման էջը մնում է։ Սովորաբար քննարկման էջերի վերաղումները ջնջվում են, բայց ճիշտն ասած՝ չգիտեմ, թե կանոնը որտեղ է նշված։--Voskanyan (քննարկում) 16:11, 18 Հունվարի 2020 (UTC)
Voskanyan ջան, ներողություն եմ խնդրում :) սխալ էի նկատել --Nooberella💬 07:36, 19 Հունվարի 2020 (UTC)

Դարչին հոդվածի փոփոխության վերաբերյալ[խմբագրել կոդը]

Voskanyan ջան, ողջույն։ Դարչին հոդվածում կատարված այս խմբագրումը շփոթմամբ չեմ հետ շրջել։ Նշված անանուն մասնակիցը անաղբյուր հայերեն անվանումներ է ավելացնում տարբեր բույսերի հոդվածներում, որոնք ոչ մի տեղ հիշատակում չունեն։ Ես փնտրել եմ «գորշենի» տարբերակը որպես «դարչին»-ի հայերեն համանուն, բայց չեմ կարողացել գտնել որևէ աղբյուրում։ Եթե մեկնաբանությունս բավարարում է, խնդրում եմ հետ բերել իմ հետ շրջած տարբերակին։ Շնորհակալություն։ --Emptyfear (քննարկում) 18:21, 4 Փետրվարի 2020 (UTC)

Հ.Գ. Նոր նկատեցի, վերջին հետ շրջողը ես չեմ եղել, բայց ամեն դեպքում անվանումը չի հիշատակվում ոչ մի տեղ և ես նույնպես սխալմամբ թողել եմ ժամանակին։ --Emptyfear (քննարկում) 18:24, 4 Փետրվարի 2020 (UTC)
Emptyfear ջան, ես նույնպես նկատել եմ, որ հայկական անուններ են ավելացվում առանց աղբյուրի, ուղղակի այս դեպքում տեղեկաքարտն էր ջնջվել ու անունը միայն մեծատառ էր դարձվել, ու քանի որ դրանից առաջ դու էիր խմբագրել, նախորդը էլ չնայեցի, իսկ իմ գրածը վերաբերում էր Լիլիթի հետ շրջելուն, որովհետև հոդվածը մնում էր առանց տեղեկաքարտ։ Եթե խոսքը վերաբերում է գորշենի բառին, ես դեմ չեմ, որ այն ջնջվի։--Voskanyan (քննարկում) 09:32, 5 Փետրվարի 2020 (UTC)

Հարց ԳոհարԱԳ-ից (11:25, 5 Փետրվարի 2020)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ ինչպես կարող ենք էջից հանել ապատեղեկատվությունը՝ Քննադատություն, բաժնում: --ԳոհարԱԳ (քննարկում) 11:25, 5 Փետրվարի 2020 (UTC)

Միանգաից ջնջելու փոխարեն պետք է Քննարկման էջում գրել, թե ինչ է պետք ջնջել և ինչու՝ ներկայացնելով համապատասխան աղբյուրներ (կայք, հոդված, հղում), որովհետև արդեն իսկ գրված տեքստն ունի աղբյուր, այսինքն՝ չի կարող համարվել զուտ հորինվածք։--Voskanyan (քննարկում) 11:32, 5 Փետրվարի 2020 (UTC)

Հարց Անուշարև-ից (13:56, 22 Փետրվարի 2020)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ; Մասկացում եմ «Վիքիդասընթաց ուսուցիչների համար» գրանցման հայտին:Թարգմանել եմ /ru:Канадей /Կանադեյ գյուղի մասին հոդվածը և հիմա պետք է տեղադրեմ Վիկիպեդիայում, բբայց ցավոք չեմ կարողանոմ: Ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատանքը:Կանխավ շնորհակալ եմ --Անուշարև (քննարկում) 13:56, 22 Փետրվարի 2020 (UTC)

Հարգելի՛ Անուշարև, կարող եք սեղմել այստեղ, կբացվի նոր հոդված ստեղծելու համար անհրաժշտ դատարկ էջը, որտեղ պետք է տեղադրել տեքստն ու ստեղծել հոդվածը՝ սեղմելով վերևի աջ անկյունում եղած կապույտ կոճակը։--Voskanyan (քննարկում) 15:51, 22 Փետրվարի 2020 (UTC)

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ SeoMaster.am[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, կարծում եմ, որ նոր գրանցված SeoMaster.am մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 12:46, 26 Փետրվարի 2020 (UTC)

Արված է։ --ջեօ (✡) 13:17, 26 Փետրվարի 2020 (UTC)

Նիշքի բեռնում[խմբագրել կոդը]

Սիրելի Voskanyan, Ձեր դիտողությունն ընդունելով՝ ավելացրել եմ «ոչ ազատ պատկերներ»–ի կաղապարը, բայց նիշքը չի բեռնվում։ Ինչ անել․․․– Այս անստորագիր գրառման հեղինակն է Zaqaryan13 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Zaqaryan13 ջան, եթե նշես՝ որ պատկերն է կամ ինչ խնդիր է առաջանում, գուցե կարողանանք օգնել։--Voskanyan (քննարկում) 04:53, 4 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Խոսքը Մեգան Կանկայի նկարի մասին է «Մեգան կանկայի սպանություն» հոդավծում։ Այսօր կրկին փորձեցի բեռնել, բայց չի ստացվում

Zaqaryan13 ջան, Մեգան Կանկայի նկարը վերականգնեցի, բայց այժմ պետք է ջնջել մյուս նկարը, որովհետև մեկ հոդվածում կարելի է օգտագործել ընդամենը մեկ ոչ ազատ պատկեր։--Voskanyan (քննարկում) 15:09, 8 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Շնորհակալ եմ շատ։ Նախընտրելին աղջկա նկարն էր, մյուսինը՝ ոչինչ;– Այս անստորագիր գրառման հեղինակն է Zaqaryan13 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարց Աննա Մուրադյան-ից (11:38, 16 Մայիսի 2020)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ։ Ես և ընկերուհիս ցանկանում ենք միասին գրել հոդվածը կարո՞ղ ենք։ --Աննա Մուրադյան (քննարկում) 11:38, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Աննա Մուրադյան, իհարկե, կարող եք։--Voskanyan (քննարկում) 11:43, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

իսկ ինչպե՞ս եթե խնդրեմ կասեք, պարզապես այսպես է նա այլ վայրում է գտնվում ես այլ։ Հիմա ցանկանում ենք տարբեր վայրերից միասին լրացնել , արդյո՞ք կարող ենք; Եթե այո, ապա խնդրում եմ բացատրեք ի՞նչպես։ --Աննա Մուրադյան (քննարկում) 11:47, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Աննա Մուրադյան, կարող եք բաժանել հոդվածը և ձեր սևագրերում թարգմանել, այնուհետ տեղադրել հոդվածում։ Արդեն ընտրե՞լ եք, թե ինչ հոդված եք գրելու։--Voskanyan (քննարկում) 11:49, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Այո, ընտրել ենք գրելու ենք արեգակնային համակարգի ստեղծման մասին 4 նշանավոր վարկածները, ի՞նչ կասեք ճիշը ընտրություն է։ --Աննա Մուրադյան (քննարկում) 11:51, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հետաքրքիր թեմա է։ Եթե հոդվածը պետք է թարգմանեք, բաժանում եք մասերի, որոնց վրա կարող եք նախ աշխատել սևագրում, իսկ սևագիրը բացելու համար էջի վերևում սեղմում ենք Սևագրություն բառի վրա (էջի ամենավրևի տողում), այնուհետև բացված դատարկ էջում ավելացնում հոդվածը։ Փոփոխություններ անելուց հետ սեղմում ենք ստեծել էջը (հետագայում՝ պահպանել)։--Voskanyan (քննարկում) 11:57, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Կներեք ևս մեկ հարց։ Իսկ կարո՞ղ ենք գումար աշխատել հոդված տեղադրելով Վիքիպեդիայում։ --Աննա Մուրադյան (քննարկում) 11:58, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ոչ։ Այստեղ խմբագրում են միայն կամավորներ։--Voskanyan (քննարկում) 12:00, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]
Իսկ ինչպիսի՞ ծրագրեր գիտեք, որոնք Վիկիպեդիայի նման են , սակայն կարող ենք դրանցով գումար աշխատել --Աննա Մուրադյան (քննարկում) 12:14, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]
Այլ ծրագրեր չգիտեմ, կներեք, ես միայն այս նախագծով եմ հետաքրքրվում։--Voskanyan (քննարկում) 12:17, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]
ինչպես կարող ենք ստեղծել բովանդակություններ --Աննա Մուրադյան (քննարկում) 12:29, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]
Եթե խոսքը վերաբերում է հոդվածի բովանդակությանը (ենթավերնագրերի ցանկին), ապա դա ավտոմատ է ստեղծվում չորրորդ ենթավերնագրի ավելացումից հետո։--Voskanyan (քննարկում) 12:31, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

ես իմ հոդվածը պատրաստել եմ այն գտնվում է ավազարկղում , այժմ ես ցանկանում եմ այն ավազարկղից դուրս բերել ինչպե՞ս դա անեմ, և ինչպե՞ս ջնջեմ ավազարկղից այդ հոդվածը քանի որ նա այդ անվանումով հայտնվել է Google-ում --Աննա Մուրադյան (քննարկում) 14:52, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հոդվածն արդեն իր էջում է, բայց որպեսզի այն չջնջվի, պետք է ավելացվեն աղբյուրներ կամ ծանոթագրություններ։--Voskanyan (քննարկում) 16:47, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

ես աշխատում եմ հեռախոսով , խնդրում եմ ինձ կասեք ինչպես նկար, պատկեր ավելացնեմ --Աննա Մուրադյան (քննարկում) 15:02, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Պատկեր ավելացնելու համար սեղմում ենք հոդվածի պատուհանի վերևի տողում Ավելացնել → Մեդիա։--Voskanyan (քննարկում) 16:47, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

իմ ընկերուհին Թինա Վարդանյանը պատրաստել է հոդված երկրի առաջացման վարկածների մասին խնդրում եմ մի ջնջեք այդ հոդվածը --Աննա Մուրադյան (քննարկում) 16:38, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Մասնակիցը նույն հոդվածը երկու անգամ էր ստեղծել, դրա համար մեկը ջնջեցի։ --Voskanyan (քննարկում) 16:47, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]


Կարո՞ղ եք ջնջել իմ հոդվածը, քանի որ այն ունի լրացման կարիք, սակայն ես բոլոր կարևոր նյութերը գրել եմ , ես չեմ կարող աշխատել Վիկիպեդիայում այն չափազանց բարդ կայք է , ջնջեք իմ հոդվածը, կամ եթե կարող եք օգնել ապա կատարեք պահանջները, որը տվել է կայքը։ --Աննա Մուրադյան (քննարկում) 11:09, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Աննա Մուրադյան, միանգամից հիասթափվել պետք չէ։ Այստեղ ամեն ինչ հեշտ է, ուղղակի կան որոշակի կանոններ, որովհետև պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մեզնից յւորաքանչյուրը գրի այն, ինչ ուզում է և ինչքան կարողանում է։ Հոդվածները պետք է լինեն այնպիսին, որ ընթերցողները (իսկ Վիքիպեդիայի հոդվածները հազարավոր մարդիկ են նայում) չհիասթափվեն կայքից, այլ ընդհակառակը, ստանան անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ես հոդվածը տեղափոխել եմ սևագրություն, եթե ասեք, թե ինչ աղբյուրից եք օգտվել (օրինակ՝ թարգմանել եք այլալեզու Վիքիպեդիայից), կարող եմ հնարավորիս օգնել, որպեսզի հոդվածը դարձվի նվազագույն պահանջներին բավարարող և չջնջվի։--Voskanyan (քննարկում) 11:17, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]


օգտվել եմ 10-րդ դասարանի աշխարհագրության գրքից --Աննա Մուրադյան (քննարկում) 11:18, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]

Դասագրքերից արտագրել չի կարելի, և ընդհանրապես, որևէ գրքից արտագրել Վիքիպեդիայում չի կարելի։ Այստեղ տեղադրում ենք միայն այն տեքստը, որի հեղինակային իրավունքները պատկանում են մեզ, օրինակ՝ կարող ենք թարգմանել Անգլերեն Վիքիպեդիայից։ Սկսելու համար կարելի է ընտրել ավելի պարզ հոդված՝ ըստ հետաքրքրությունների, օրինակ՝ խմագիրքներից շատերը այսօր և վաղը թարգմանում են հոդվածներ թանգարանների և թանգարանային նմուշների մասին, կարող եք ընտրել որևէ հոդված ու փորձել թարգմանել։--Voskanyan (քննարկում) 11:23, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]

Դուք կարգավորեցի՞ք իմ հոդվածը --Աննա Մուրադյան (քննարկում) 17:15, 18 Մայիսի 2020 (UTC)[reply]

հիմա ի՞նչ պետք է լինի իմ հոդվածի հետ --Աննա Մուրադյան (քննարկում) 17:17, 18 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ես չեմ կարող ուղղել այն, որովհետև Վիքիպեդիայում չի թույլատրվում արտադրել որևէ գրքից, առավել ևս՝ դասագրքից։ Փորձեք օգտվել գիտական աղբյուրներից, կամ թարգմանել այլ լեզուներից։--Voskanyan (քննարկում) 17:40, 18 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարց Պարոն իքս-ից (18:21, 1 Հունիսի 2020)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ, խնդրում եմ կասեք ինչու պետք է ես ամեն խմբագրում հաստատելուց հետո գրեմ անվտանգության կոդ Շնորհակալ եմ --Պարոն իքս (քննարկում) 18:21, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Պարոն իքս, այդպես արվում է միայն սկզբում, մոտ տասը խմբագրումից հետո էլ չի պահանջվի։--Voskanyan (քննարկում) 04:07, 2 Հունիսի 2020 (UTC)[reply]

Добрый день. Про [3]: я не знаю, как сделать "== См. также ==", вот и добавил ссылку просто так. Почему вы откатили мою правку? Wikisaurus (քննարկում) 16:33, 3 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարց Պարոն իքս-ից (09:33, 5 Հունիսի 2020)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ Խնդրում եմ կասեք երբ կարող եմ նիշք բեռնել: --Պարոն իքս (քննարկում) 09:33, 5 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Պարոն իքս, Վիքիպեդիայում ոչ ազատ պատկերներ (այն պատկերները, որոնց հեղինակը Դուք չեք, բայց որը ցանկանում եք օգտագործել հոդվածում) բեռնելիս կարող եք օգտվել կանոնակարգից, բայց եթե կոնկրետ որևէ հոդվածի կամ պատկերի մասին է խոսքը, կարող եմ ավելի պարզ ներկայացնել։--Voskanyan (քննարկում) 09:37, 5 Հունիսի 2020 (UTC)[reply]
Եթե խոսքը վերաբերում է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիա պատկերանշանին, կարող եք բեռնել։--Voskanyan (քննարկում) 09:43, 5 Հունիսի 2020 (UTC)[reply]
Այո այդ հոդվածի մասին է խոսքը սակայն չեմ գտնում այն կոճակը որով կարող եմ բեռնել:--Պարոն իքս (քննարկում) 09:44, 5 Հունիսի 2020 (UTC)[reply]
Ձախ կողմի ցանկում՝ Բեռնել նիշք։--Voskanyan (քննարկում) 09:45, 5 Հունիսի 2020 (UTC)[reply]

Անչափ շնորհակալ եմ--Պարոն իքս (քննարկում) 15:39, 5 Հունիսի 2020 (UTC)[reply]


Ողջույն, Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ իսկ կողմից բեռնած նկարը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Pressarm05 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այս էջի ձախ կողմի ամենաներքևում կա ջնջման ներկայացնելու հղում։--Voskanyan (քննարկում) 18:38, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]

Արգելափակում[խմբագրել կոդը]

Ողջույն, Voskanyan: Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչու եք երկու վատ թարգմանված հոդվածի համար արգելափակել այս մասնակցին: Դուք ինքներդ գիտեք, թե քանի մասնակից կա հիմա, որ շարունակ վատ թարգմանություններով հոդվածներ է գրում (եթե կարիքը կզգաք, կարող եմ նշել նրանց, բայց չեմ կարծում, որ չգիտեք:): Ինչո՞ւ նրանց չեք արգելափակել, ինչո՞ւ է ԱրմինեՄնիկ մասնակիցը ձեր կողմից նման ուշադրության արժանացել:--տօնջ (քննարկում) 10:56, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]

Մասնակիցն արգելափակվել է ոչ թե վատ թարգմանությունների, այլ զգուշացումներն անտեսելու համար (քննարկման էջում ավելացրի)։ Չէի կարող չգրել, որովհետև ես էի ջնջել, երևում էր, որ նորից նույն ձևով է ստեղծել։ Չենք կարող անտեսել, ի վերջո երկար ժամանակ է ծախսվել, այդքան քննարկումներ են եղել։ Եթե կարծում ես, որ արգելափակումը սխալ է, կարելի է քննարկում բացել, ես դեմ չեմ, թող համայնքը որոշի։ Իսկ եթե ուրիշները շարունակաբար վատ թարգմանություններ են դնում, կարելի է պիտակել կամ գրել քննարկման էջում, անձամբ ինձ տեղյակ պահելու կարիք չկա։--Voskanyan (քննարկում) 12:22, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan, ես դեմ չեմ կանոնների կատարմանը, ես դեմ եմ կանոնների կողմնապահ կատարմանը: Դուք ինքներդ, լինելով ակտիվ ադմին, վստահ եմ, որ տեսնում եք մասնակիցների քննարկման էջերում «վատ թարգմանության» ծանուցումները, բայց նրանց չեք արգելափակում, ինչո՞ւ հենց ԱրմինեՄնիկ մասնակիցը: Ես այստեղ մի տրամաբանական կապ եմ տեսնում. ձեր ակումբականներից մեկը այդ մասնակցի հայտարարության պատճառով անժամկետ արգելափակվել է (նշեմ, որ ես անձի գաղտնիությունը չեմ բացահայտել, Վիքիպեդիայի էջերում կարելի է տեսնել ձեր ակումբը և մասնակցին, գումարած բազմաթիվ քննարկումներ): Գաղտնիք չէ նաև արգելափակված մասնակցի արտավիքիական գործունեությունը: Ես մտածում եմ, որ Դուք ինքնըստինքյան դառնում եք հետաքրքրությունների կոնֆլիկտի առարկա (եռանկյան մի կողմում ԱրմինեՄնիկ մասնակցը, մյուսում Angel X-ը, երրորդում՝ դուք): --տօնջ (քննարկում) 17:47, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]
Վատ թարգմանություններն այլ են, նույն հոդվածը երրորդ անգամ նույն սխալներով ստեղծելը՝ այլ։ Պետք չէ անընդհատ շեշտել վատ թարգմությունը, ես նշեցի, որ արգելափակումը եղել է զգուշացումներն անտեսելու համար։ Օրինակ՝ ո՞ր մասնակիցն է երրորդ անգամ ստեղծել նույն սխալներով հոդվածը (առանց մի տառ փոխելու), ես տեսել եմ ու չեմ զգուշացրել։ Ի՞նչ կապ ունեն ակումբականն ու ջնջված հոդվածը։ Եթե կարծիք կա, որ սխալ է եղել, պետք է դիմել ուրիշ, ավելի անկողմնակալ ադմինների՝ ներկայացնելով պատճառները (բայց ոչ ենթադրյալ եռանկյունիների մասին պատմություններ)։ Պետք չէ անհիմն մեղադրանքներ ներկայացնել և անձնական տեղեկություններ հրապարակել (ի՞նչ արտավիքիական գործունեության մասին էր խոսքը, չհասկացա, հուսամ՝ առանձնապես ծանր հանցանքի չի գործել)։ --Voskanyan (քննարկում) 18:12, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարց Եվա Հակոբյան-ից (15:38, 21 Հունիսի 2020)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ , ես նոր եմ Վիքիպեդիայում , ուզում եմ իմանալ կան ինչ որ վեբինարներ , որոնց կարող եմ մասնակցել և ստանալ փորձ այտեղ խմբագրումներ կատարելու համար… Կանխավ շնորհակալ եմ: --Եվա Հակոբյան (քննարկում) 15:38, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]

Բարի երեկո, հարգելի Եվա Հակոբյան, Հայաստանում տիրող իրավիճակի պատճառով ներկայում դասընթացներն անցկացվում են առցանց։ Ամեն շաբաթ օր (ժամը 15։00) կազմակերպվում է վորքշոփ, որի մասին հայտարարությունը և գրանցման հղումը հրապարակվում է հիմնականում Ֆեյսբուքի Վիքիմեդիա Հայաստան / Wikimedia Armenia էջում։ Հուլիսի 15-ից կազմակերպվելու է առցանց դասընթաց։--Voskanyan (քննարկում) 15:43, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարց Եվա Հակոբյան-ից (15:52, 21 Հունիսի 2020)[խմբագրել կոդը]

Ես մեկ հարց էլ ունեմ: Կարդացի նոր նախագծի ՝ թարմացում 2013-2014 հոդվածների մասին , ուզում եմ հարցնել , ինչպե՞ս պետք է թարմացնեմ: Պարզապես վերանայել է պետք , թե՞ փոփոխություններ կատարել (եթե այո , ապա ինչպես իրականացնել) --Եվա Հակոբյան (քննարկում) 15:52, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Եվա Հակոբյան, կարող եք կատարել ցանկացած խմբագրում՝ սկսած տառասխալներն ու կետադրություններն ուղղելուց մինչև այլալեզու Վիքիպեդիաներից թարգմանությունների կատարում և պակասող հատվածների կամ ենթավերնագրերի ավելացում։ Հոդվածը կարող եք ընտրել այս ցանկից, ապա ըստ աղբյուրների որոշել, թե ինչ պետք է անել, օրինակ՝ եթե Ռուսերեն Վիքիպեդիայում կա որևէ տեղեկություն, որը բացակայում է հայերենում, կարող եք ավելացնել։ Հարցերի դեպքում կարող եք դիմել։ --Voskanyan (քննարկում) 16:11, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]

«Հոլոքոստ»՝ Շաբաթվա հոդված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Հոլոքոստ» հոդվածն ընտրվել է 2020 թվականի 26-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Նուբեռելլա 💬 17:40, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Voskanyan, կասե՞ք՝ ինչո՞վ է պայմանավորված այս հոդվածի՝ ավազարկղ տեղափոխելը: --Valen1988 (քննարկում) 13:58, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]

Գրել էի՝ վերանայման կարիք ունի, կարծես թե վերնագիրն էլ պետք է ճշտել։ Եթե ինչ-որ խնդիր կա, կարելի է հետ տեղափոխել, բայց անհասկանալի է, թե ինչու է տեղափոխելը վրդովմունք առաջացրել, եթե նախկինում նման հոդվածները տեղափոխվում էիք ինքներդ։ Արդեն բոլորովին չգիտեմ, թե ինչ պետք է անել, որ կասկածի ու մեղադրանքների տեղիք չտամ։ Եթե անընդհատ խնդիրներ եմ առաջացնում, գուցե ընդհանրապես չխմբագրե՞մ։--Voskanyan (քննարկում) 15:17, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan, բնա՛վ, ոչ մի վրդովմունք, ուղղակի հետաքրքիր էր, որովհետև լիքը ՎԹ եմ պիտակել, միայն այդ մեկն եք տեղափոխել ավազարկղ, ուզեցի հասկանալ, թե որևէ մեխանի՞զմ կա նման դեպքերի համար, որ տեղափոխում եք... Բարի խմբագրումներ: --Valen1988 (քննարկում) 15:49, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հ.Գ. Voskanyan: Խնդրում եմ՝ ինձ պատասխանելիս նշել մասնակցային անունս: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 15:54, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]

Եթե այդ տեսանկյունից է հարցը, մեխանիզմ չկա, ես ոչ ոքի չեմ հետևում, ոչ մեկի խմբագրումներում սխալ չեմ փնտրում, միտումնավոր ու ուրիշներին վնասելու նպատակ ունեցող խմբագրումներ չեմ անում, մյուսները աչքովս չեն ընկել (ես սովորաբար վերջին փոփոխություններն եմ նայում), բայց տվյալ մասնակցի խմբագրումները նայում եմ, օգնում եմ ուղղել սխալները, այսօր նրա ստեղծած հոդվածները նայում էի, այդ հոդվածը տեսա, մտածեցի՝ կուղղենք, կորոշենք ճիշտ վերնագիրը, նորից կստեղծենք, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի։ Արդյո՞ք նախորդ քննարկումներից մեկում հիշատակված ցանկում չկար այդ մասնակցի անունը (իրականում նման ցանկերը ոչինչ չեն նշանակում, ես էլ գիտեմ, որ նախորդ քննարկման մեջ դա ուղղակի որպես արդարացում է նշվել, որովհետև ուրիշ պատճառաբանություն չկար), թե՞ սպասվում է, որ ասեմ, որ իրեն ճանաչում եմ, հիմա էլ մեղադրանք ներկայացվի, որ արտավիքիական կապեր ունեն մարդիկ, մեկը մյուսի հետ խոսում են քննարկումներից դուրս։ Ես չեմ թաքցնում, որ մի շարք մասնակիցների հետ ծանոթ եմ, բայց դա օգտագործվում է միայն ի նպաստ նախագծի, այնպես չէ, որ ես այդ մասնակցից կամ նրա ծանոթից նեղացել եմ, հիմա միտումնավոր տեղափոխել եմ հոդվածը, որ իրեն վնասեմ։
Եթե մասնակիցն ինչ-որ կանոն չի խախտել, միտումնավոր խմբագրումներ չի անում, պետք չէ միայն հետաքրքրության համար հարցեր տալ, եթե դա նպատակ չունի մասնակցին դրդելու խախտել ընդունված նորմերը, որպեսզի, օրինակ, նրան ստիպեն հեռանալ նախագծից կամ ներկայացվի արգելափակման։ Ես, իհարկե, կարող եմ պատասխանել, բայց այնքան էլ հաճելի չի լինի, եթե իսկապես վերջում պարզվի, որ ես խախտել եմ էթիկետը, ես եմ հետապնդել այս կամ այն մասնակցին, մանավանդ որ ես այդպես էլ չհասկացա, թե տեղի ունեցած դեպքերի հետ ես ինչ կապ ունեի, որ շատ ժամանակ մի հարգելի բառն էլ արժանի չի համարվում գրելը իմ մասնակցային անունի կողքին, կարծես Հայոց ցեղասպանությունը մենք ենք կազմակերպել: Դրա համար էլ չեմ նշում մասնակցային անունը, որովհետև եթե ես էլ միայն մասնակցային անունը գրեմ, մի քիչ տարօրինակ է հնչում, ավելի լավ է ընդհանրապես չգրեմ, գուցե մասնակիցը մոռանա արձագանքել, քննարկումները չվերածվեն վեճի, ես էլ հանգիստ շարունակեմ խմբագրել։ Կարծում եմ՝ դա արգելված չէ։--Voskanyan (քննարկում) 18:25, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan, եթե ուշադիր եք եղել, ապա վերջակետից հետո հարգանոք բառը կտեսնեիք. այսինքն արժանացրել եմ ձեզ այդ բառին: Չգիտեմ՝ ինչու՞ այսքան երկա՜ր արտավիքիական-եղեռնային թեմա գրեցիք. դա բնավ չէր վերաբերում իմ հարցին: Հարցս նրան էր վերաբերում, թե, եթե պիտակեի արագ ջնջման, որևէ մեկը կարո՞ղ է ինձ հարցներ, թե ինչու եք արագ պիտակել, եթե կարելի է ՎԹ պիտակել: Լոկ դա ճշտելու համար եմ հարցրել, որ հետագա քայլերս պարզ լինեն: --Valen1988 (քննարկում) 18:56, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]
Չգիտեմ՝ հարցերը նոր են հորինվում, թե հենց սկզբից էլ ուղղակի գրվել է ինչ-որ ուրիշ նպատակով, հիմա էլ չգիտեմ ինչու են նոր հարցեր դրվում, իբր նրա բացատրություն։ Եթե հոդվածը պիտակվի արագ ջնջման, ես տեսնեմ ու չհասկանամ, թե ինչու է պիտակվել, կհարցնեմ։ Բայց նախօրոք չեմ կարող ասել՝ կհարցնեմ, թե ոչ։ Կարծում եմ՝ հոդվածը ՎԹ պիտակելուց, հետո նույն հոդվածը կարճ ժամանակում ստուգելուց (ուղղակի վիքիֆիկացնելուց) հետո իրավունք ունենք լիովին չվստահել տվյալ մասնակցի պիտակումներին։ Իսկ եթե պատահաբար սկսեն պիտակվել վերոնշյալ ցանկում նշված մասնակիցների հոդվածները, ստիպված ենք լինելու մտածել, որ գործ ունեն մասնակիցների որոշակի խմբի հետապնդման հետ։--Voskanyan (քննարկում) 03:11, 23 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարց Վահե1000-ից (21:19, 22 Հունիսի 2020)[խմբագրել կոդը]

Ինչպես կաչող եմ ստեղծել նոր էջ, և գրել տթղեկություն --Վահե1000 (քննարկում) 21:19, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Վահե1000, նոր հոդված ստեղծելու համար կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 03:13, 23 Հունիսի 2020 (UTC)[reply]

Помощь с переводом[խմբագրել կոդը]

Здравствуйте! Я с русской Википедии! :) Если можно, то буду писать по-русски. Я хочу перевести статью про советского писателя Самохина, Фёдора Ивановича. К сожалению, переводчик не переводит его имя, фамилию и отчество. Пожалуйста, если Вас не затруднит, переведите на армянский. Жду Вашего ответа! С уважением, Урыл (քննարկում) 09:12, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Здравствуйте, уважаемый Урыл. Если нужна помощь с переводом статьи, могу помочь.

Фёдор Иванович Самохин – Ֆեոդոր Իվանովիչ Սամոխին:--Voskanyan (քննարկում) 09:18, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարց Kanachapat-ից (14:10, 15 Հուլիսի 2020)[խմբագրել կոդը]

բարև ձեզ հիմա մի բան եմ հրապարակել, բայց դեռ տեսանելի չի, դա նշանակում է, որ պետք է խմբագրերը տեսնեն ու հավանեն, նո՞ր հանրայնանա, թե՞ մի բան էն չեմ արել մերսի --Kanachapat (քննարկում) 14:10, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Kanachapat, ներկայում հոդվածը դեռ Ձեր սևագրում է, այդ պատճառով չի երևում։ Հիմնական հոդվածն ստեղծելու համար կարող եք օգտվել այս էջից կամ կարող եք բացել Մարդու իրավունքների վրա բիզնեսի ազդեցության մասին ՄԱԿ-ի առաջնորդող սկզբունքներ էջը, եթե դա է լինելու հոդվածի վերնագիրը, տեքստը տեղադրել այդ էջում ու ներքևում սեղմել կապույտ կոճակը՝ Ստեղծել։ Հարցերի դեպքում կարող եք դիմել։--Voskanyan (քննարկում) 16:52, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Про Фёдора Самохина[խմբագրել կոդը]

Здравствуйте снова! Извините за моё долгое отсутствие. Статью перевёл, а также добавил ссылку на его книги в Основной научной библиотеке Национальной академии наук Республики Армения. Пожалуйста, проверьте статью и скажите, готова ли она к публикации? Если готова, то прошу Вас перенести её в основное пространство. С уважением, Урыл (քննարկում) 07:33, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Здравствуйте, уважаемый Урыл, я могу проверить за два или три дня. Когда будет готова, перенесу.--Voskanyan (քննարկում) 10:03, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Здравствуйте, уважаемый Урыл, пока я проверяла статью, у нас изменились правила, и я не могу перенести страницу. Пожалуйста, создайте страницу Ֆեոդոր Սամոխին։--Voskanyan (քննարկում) 17:57, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարց Արմինե Ալավերդյան-ից (10:28, 16 Հուլիսի 2020)[խմբագրել կոդը]

Բարի օր, հարգելիս Ողջույնի խոսք եմ ստացել Ձեր կողմից, սակայն չգիտեմ ինչպ՞ս պատասխանել Ձեզ՝ ոչ թե այս պատուհանի միջոցով, այլ՝ անմիջապես «Մասնակցի քննարկում:Արմինե Ալավերդյան» էջի --Արմինե Ալավերդյան (քննարկում) 10:28, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Արմինե Ալավերդյան, ողջույնն ուղարկում ենք նոր գրանցված մասնակիցներին, որով փորձ է արվում նորեկներին ծանոթացնել Վիքիպեդիայի ընդհանուր դրույթներին ու խմբագրման կանոններին։ Դրան սովորաբար չենք պատասխանում, բայց եթե ուզում եք քննարկման էջում ինչ-որ բան գրել, պետք է վերևից սեղմեք խմբագրել կոդը կոճակը (մասնակցային անունի տակ), ամենաներքևում գրել, ինչ-որ ցանկանում եք, հետո սեղմել Պահպանել կոճակը։ Շնորհակալություն։--Voskanyan (քննարկում) 10:31, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հոդվածի ստուգում[խմբագրել կոդը]

Հարգելի Voskanyan: Հնարավորության դեպքում խնդրում եմ Ձեզ օգնել և ստուգել Իլյա Գրանդի հոդվածը: Հարգանքներով՝ --Soghomon Matevosyan (քննարկում) 08:42, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Soghomon ջան, ես հոդվածն ստուգել էի։ Հիմա կհարցնեմ, թե ինչ տառասխալներ կան, կուղղեմ։--Voskanyan (քննարկում) 10:09, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan ջան, շնորհակալ եմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 10:12, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ինքնասպանության մակարդակը բարձր է: Հոդվածը կրթության և ինքնասպանությունների խթանման մասին է, ինչը դեմ է երկրների մեծամասնությանը: Այն նաև խախտում է Վիքիպեդիայի կանոնները: Բացի այդ, հանրագիտարանը պետք է սովորեցնի վտանգավոր պրակտիկա: Դժբախտաբար, անգլերեն հոդվածը 8 անգամ ջնջվել է առաջադրվել և համաձայնության չի եկել: Համոզված եմ, որ շատ երիտասարդներ և երեխաներ կօգտագործեն այս հոդվածը ՝ իրենց վնաս պատճառելու համար ՝ որոնելով Google- ում: Յուրաքանչյուր վիքի պետք է պահպանի իր անկախությունը: Խնդրում ենք որևէ մեկը առաջադրել ՝ հոդվածն ամբողջությամբ ջնջելու համար: Ես չգիտեմ, թե ինչպես. Նկատի ունեցեք, որ մենք ունենք ավելի քան 800 վիքիպեդիա տարբեր լեզուներով, բայց այս վտանգավոր հոդվածը միայն 18 վիքի ունի: Մենք ՝ որպես հասարակության անդամներ, պատասխանատվություն ենք կրում հասարակության առջև: Մի՞թե Վիքիպեդիայի հանրագիտարանում անվճար ներդրումների նպատակը չի՞ դառնա աշխարհն ավելի լավ ապրելու տեղ: Այս հոդվածը իսկապես անհրաժեշտ է: Դա ձեռնտու է, թե վնասակար: Պատկերացրեք, որ ձեր ընտանիքի կամ ձեր ընկերներից որևէ մեկը ինքնասպանություն է գործել այս հոդվածի օգնությամբ: Ինչպե՞ս կզգաք:

Խնդրում ենք առաջադրել որևէ մեկին ՝ հոդվածը հանելու համար:

Եթե ​​կոնսենսուս չհաջողվեց, ուղղեք հոդվածը: Կրճատեք հոդվածը: Նաև օգտակար հղումներ, որոնք հարմար են ինքնասպանության կանխարգելման համար, կարող են ավելացվել հոդվածում:

Շնորհակալություն բոլորին

https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods

https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(2nd_nomination)

https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(3rd_nomination)

https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(4th_nomination)

https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(5th_nomination)

https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(6th_nomination)

https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(7th_nomination)

https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(8th_nomination)

Հարգելի Voskanyan, ջնջման է ներկայացվել «Պատկեր:20 հնչակյանների կախաղան.jpg» պատկերը։ Խնդրում եմ մասնակցել համապատասխան քննարկմանը։ Հարգանքներով՝ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:35, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի @Voskanyan խնդրում եմ ասել, թե ինչի համար է հոդվածը ջնջվել, ի՞նչ պետք է ավելացնեմ, որպեսցի հոդվածը մնա Վիքիպեդիայում։ - - Anahit Makarian (քննարկում)

Հարգելի՛ Armenmir, ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ անդրադառնալ այս հարցին (Մասնակից:Anahit Makarian/Արթուր Խաչենց
Հարգելի՛ Anahit Makarian, հոդվածը ջնջման էր ներկայացվել որպես ոչ նշանակալի։ Հոդվածի ամենասկզբում պետք է գրել թե ով է տվյալ անձը, ինչով է զբաղվել կամ զբաղվում, ինչով է առանձնանում, այսինքն՝ ինչու է այդ մարդը նշանակալի այնքան, որ նրա համար կարելի է հոդված գրել Վիքիպեդիայում։ Օրինակ՝ ինչ հեղինակավոր մրցանակների է արժանացել կամ ինչ մնայուն աշխատանք ունի։ Ճիշտ է, մի քանի տեղեկատվական կայքեր անդրադարձել են անձին, բայց տվյալ հոդվածում խոսվում է միայն նրա կրթության և որոշ մրցույթների մասնակցության մասին։ Եթե այլ տեղեկություններ չկա, պետք է սասել, մինչև անձը հասնի ավելի նշանակալի հաջողությունների, հետո հոդված ստեղծել։--Voskanyan (քննարկում) 11:17, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի @Voskanyan, շատ բարի, շնորհակալ եմ: Կարո՞ղ եք օգնել, Ձեզ ուղարկեմ այն տեքստը, որը պետք է գրվեր հոդվածի ամենասկզբում, Դուք ասեք, կլինի դա, թե չէ:--Anahit Makarian (քննարկում) 11:33, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Anahit Makarian, կարող եք խմբագրել Մասնակից:Anahit Makarian/Արթուր Խաչենց էջում։ Միայն իմ կարծիքով չի որոշվում, պետք է հաշվի առնել ընդհանուր համայքնի կարծիքը։--Voskanyan (քննարկում) 11:35, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

@Voskanyan, շատ լավ, իսկ այդ դեպքում ինչպե՞ս պետք է գտնեն ու նայեն հոդվածը:--Anahit Makarian (քննարկում) 11:37, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Anahit Makarian, սևագրում աշխատելուց հետո, երբ արդեն հոդվածը (Ձեր կարծիքով) կլինի Վիքիպեիայի չափանիշներին համապատասխան, կարող եք ստեղծել հոդվածը, բայց ցանկալի է դրանից առաջ դիմել ջնջման ներկայացրած մասնակցին՝ Armenmir, որպեսզի համոզվենք, որ ջնջման ներկայացնելու համար հիմք ծառայած թերությունները վերացված են։--Voskanyan (քննարկում) 11:40, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Վերնագրի ճիշտ ընտրություն[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ հարգելի @Voskanyan: Նախ շատ շնորհակալ եմ ինձ Ձեր օգնությունն առաջարկելու համար: Մի այսպիսի հարց ունեմ, ուզում եմ թարգմանել ru:Стикер-арт հոդվածը, կասե՞ք ինչպես թարգմանեմ վերնագիրը, չեմ կողմնորոշվում: Ճիշտ է «Ստիկերի արվես» վերնագիրը: --Ինգա Մակարյան (քննարկում) 19:03, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Ինգա Մակարյան, իմ կարծիքով՝ կարելի է գրել «Ստիկեր-արտ», քանի որ արտ բառն օգտագործվում է հայերենում։ Սակայն եթե կասկածներ կան, կարող ենք հետագայում հոդվածն անվանափոխել կամ հարցնել այլ մասնակիցների։--Voskanyan (քննարկում) 04:26, 27 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

We sent you an e-mail[խմբագրել կոդը]

Hello Voskanyan/Արխիվ2016,

Really sorry for the inconvenience. This is a gentle note to request that you check your email. We sent you a message titled "The Community Insights survey is coming!". If you have questions, email surveys@wikimedia.org.

You can see my explanation here.

MediaWiki message delivery (քննարկում) 18:52, 25 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Զուտ անկապ էր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, կարծում եմ, որ նոր գրանցված Զուտ անկապ էր մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Արեն (քննարկում) 20:41, 3 Հոկտեմբերի 2020 (UTC)[reply]

Հարց ԱրփինեՄկ-ից (10:09, 23 Հոկտեմբերի 2020)[խմբագրել կոդը]

Ինչպես հոդված ավելացնեմ Վիկիպեդիայում --ԱրփինեՄկ (քննարկում) 10:09, 23 Հոկտեմբերի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ ԱրփինեՄկ, կարող եք օգտվել Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում էջից։--Voskanyan (քննարկում) 16:14, 23 Հոկտեմբերի 2020 (UTC)[reply]

Շքանշան քե՜զ համար[խմբագրել կոդը]

Վաստակավոր Ադմինիստրատոր
Հարգելի՛ Voskanyan, այս շքանշանը ձեզ, Ձեր կատարած լայնածավալ ադմինիստրատորական աշխատանքների համար։ Շարունակեք զարգացնել Հայերեն Վիքիպեդիան: Սիրով՝ --Գևորգ💬 19:53, 14 Նոյեմբերի 2020 (UTC)[reply]

Կարճ էջեր[խմբագրել կոդը]

@Voskanyan ջան, ողջույն: Կխնդրեի ջնջել այս երկու հոդվածները՝ Ավտոմեքենաներ 3, Խաղալիքների պատմություն 3, որոնց պիտակումից արդեն մոտ մեկ ամիս է անցել: Կանխավ շնորհակալություն:--Գևորգ💬 19:15, 16 Նոյեմբերի 2020 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 15:35, 17 Նոյեմբերի 2020 (UTC)[reply]

Здравствуйте. Сможете вы проверить и вычитать статью вот здесь. Здесь используется машинный перевод с русского языка (я не владею армянским). И да, вы сможете перевести название фильма на армянский? С уважением. Вольный лев (քննարկում) 12:30, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Уважаемый Вольный лев, проверяла. Думаю, что не надо переводить имя Авария (Ավարիան՝ ոստիկանի դուստրը), но потом можем перенести страницу, если другие участники скажут, что перевод необходим.--Voskanyan (քննարկում) 16:29, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Հարց Dgshsvxbxbx-ից (07:53, 2 Դեկտեմբերի 2020)[խմբագրել կոդը]

Duq vortex eq aprum ev vor texeq sovorum ev vor dasaran eq --Dgshsvxbxbx (քննարկում) 07:53, 2 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Վիքիպեդիայում նման հարցեր քննարկել չի կարելի։--Voskanyan (քննարկում) 15:42, 2 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Հարց Բալասյան Վալեր-ից (14:46, 6 Դեկտեմբերի 2020)[խմբագրել կոդը]

Ողջույն, ես Վալերն եմ, նորեկ եմ Վիքիպեդիայի խմբագրման դաշտում։ Մի կազմակերպության վերաբերյալ նյութ եմ հրապարակել, կխնդրեմ նայեք, սխալների դեպքում ուղղություն տաք 😊 Նախապես շնորհակալ եմ :)

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D4%B1%D4%BC%D4%BB%D5%96%D5%88%D5%90%D5%86%D4%BB%D4%B1%D5%85%D4%BB_%D5%80%D4%B1%D5%85_%D4%B3%D5%90%D5%88%D5%82%D5%86%D4%B5%D5%90%D4%BB_%D5%84%D4%BB%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86_%D5%80%D4%B1%D5%85%D4%B1%D5%8D%D5%8F%D4%B1%D5%86%D5%85%D4%B1%D5%91_%D5%86%D4%B5%D5%90%D4%BF%D4%B1%D5%85%D4%B1%D5%91%D5%88%D5%92%D5%91%D5%89%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86_(%D4%BF%D5%80%D4%B3%D5%84_%D5%80%D5%86)?venotify=created

Հարգելի՛ Բալասյան Վալեր, էջը տեղափոխվել է Սևագիր:ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ (ԿՀԳՄ ՀՆ) սևագրի էջ։ Վիքիպեդիայում հոդվածները պարտադիր պետք է ունենան երկրորդական աղբյուրներ, այսինքն՝ պետք է ներկայացնել գրքեր, կայքեր (ոչ տվյալ կազմակերպության պաշտոնական կայքը) կամ այլ նյութեր, որոնք ցույց են տալիս տվյալ երևույթի Նշանակալիությունը։ Հոդվածի վրա աշխատելիս կարող եք օգտվել Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում էջից։ Ներկայիս տեսքով հոդվածը չի կարող մնալ հիմնական անվանատարածքում։ Շնորհակալություն։--Voskanyan (քննարկում) 15:32, 6 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Հարց Poghossian-ից (19:46, 10 Դեկտեմբերի 2020)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ, ճիշտն ասած ձեր օգնության կարիքն ունեմ , քիչ առաջ վերջացրի իմ հոդվածը Վիքիպեդիայում բայց քանի որ աղբյուրներ չեմ նշել հոդվածը կվերանա 7օրից ինչքան կարդացի թե ոնց ավելացնեմ ճիշտ աղբյուրներ միևնույնն է չհասկացա հնարավոր է կապնվել ձեր մասնագետների կամ ինչ որ կամավորների հետ ովքեր կարող են ինձ օգնել այս հարցում ? Նախապես շնորհակալ եմ --Poghossian (քննարկում) 19:46, 10 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Poghossian, Վիքիպեդիայում խմբագիրների անձնական տվյալների հրապարակում չի թույլատրվում, այդ պատճառով կամավորներին կարող եք դիմել միայն իրենց քննարկման էջերում։ Կարող եք միանալ Վիքիմեդիա Հայաստանի ֆեյսբուքյան էջին, որտեղ հրապարակվում եմ ամեն շաբաթ տեղի ունեցող վորքշոփների (ներկայում՝ առցանց) ժամն ու հղումը։ Այդ վորքշոփների ընթացքում կարող եք փորձառու խմբագիրներին ուղղել ձեր հարցերը։--Voskanyan (քննարկում) 09:18, 11 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Про статью[խմբագրել կոդը]

Здравствуйте ещё раз. Если перевод необходим, то пожалуйста. Статью я полностью перевёл (перевёл остальное с рувики). Пожалуйста, проверьте ещё раз. С уважением. Вольный лев (քննարկում) 11:33, 18 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Здравствуйте, уважаемый Вольный лев, проверяла:--Voskanyan (քննարկում) 17:05, 18 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

ԱՐԻ գրական և տաղանդի գործակալություն[խմբագրել կոդը]

Հարգելի Ոսկանյան, ԱՐԻ գրական գործակալության էջը աղբյուրների բացակայության պատճառով հեռացվել էր, դուք էիք ինձ գրել, սակայն աղբյուրներ կային։ ես նորից եմ ավելացրել ու տեղադրել։ սակայն կարծես դեռ ակտիվ չի։ Խնդրում եմ օգնեք։ Arevik Ashkharoyan (քննարկում) 15:34, 9 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի՛ Arevik Ashkharoyan, հոդվածի աղբյուրները ցանկալի է ներկայացնել ծանոթագրությունների տեսքով, որպեսզի հասկանալի լինի, որ հոդվածում ներկայացված փաստերը վերցված են վստահելի աղբյուրներից։ Հոդվածի ստեղծման ու վիքիֆիկացման ընդհանուր դրույթներից կարելի է ծանոթանալ այս էջում, իսկ հոդվածի նշանակալիության հարցերին՝ այս էջում։ Հոդվածում ցանկալի է ավելի մանրամասն ներկայացնել տվյալ երևույթի պատմությունը, ընդգծել այն փաստերը, որոնք նշանակալի են դարձնում նրան։
Հայ ազգի նույնպես սխալ չէ, բայց տվյալ դեպքում հավանաբար ավելի ճիշտ է հայազգի բառը, իսկ այլոք սխալ է։--Voskanyan (քննարկում) 15:47, 9 Հունվարի 2021 (UTC)

Նախագահական ընտրությունններ[խմբագրել կոդը]

Ամեն տեղ հիշատակվում է «Armenian presidential election», «Президентские выборы в Армении», որտե՞ղ է հիշատկավում ՀՀ, РА, RA հապավումը: Նույնիսկ ՀՎ-ում գրվում է Ռուսաստանի նախագահական ընտրություններ (2018) ոչ թե ՌԴ նախագահի ընտրություններ: --46.71.43.153 11:28, 22 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի @Voskanyan ստեղծած «Մնացական_Բենիամինի_Հովհաննիսյան» հոդվածը 2․ անգամ աղբյուրներ չունենալու պատճառով, 23artashes օգտատիրոջ միջոցով ջնջվել է, բայց այն 2 անգամ էլ աղբյուրներ ավելացվել է իմ կողմից ջնջելուց առնվազն 6-8 ժամեր առաջ․

Խնդրում եմ այդ օգտատիրոջը բացատրել և փոխանցել, որ խաղ չենք անում և ահագին ժամանակ և աշխատանք պահանջում էջը ստեղծել, բոլոր նյութերով, նկարներով և հղումներով հետո, երբ տեղադրում եմ պատմական կարևոր էջ ՀՀ սոպրտի հիմնադիրներից մեկի մասին, ամենաքիչը անհարգալից վերաբերմունք է տեքստի մի մասը չի երևում վիքիէթիկետի խախտմամբ շարադրված լինելու պատճառով– Այս անստորագիր գրառման հեղինակն է Arthur.grigoryan1 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Arthur.grigoryan1, Հայերեն Վիքիպեդիան ունի իր կանոնները, որոնց համաձայն մասնակցի նկատմամբ սպառնալիքներ (իսկ Ձեր գրածը հենց այդ է) գրողը պետք է արգելափակվի։ Ես չգիտեմ ադմինիստրատորները ինչ կորոշեն սպառնալիքի մասով, բայց խորհուրդ կտամ այս հարթակում խուսափել նման գործելաոճից, քանզի այդպես է պահանջում այստեղի միջանձնային հարաբերությունների սկզբունքները։ Ինչ վերաբերվում է Ձեր ասած հոդվածին, ապա տվյալ ադմինիստրատորը հոդվածը ջնջելիս ջնջման պատճառ ներկայացրել է ։ Եթե կարծում եք նրա գործողությունները սխալ են, ապա կարելի է դիմել հենց իրեն։ Եթե այդ քննարկման հետ էլ համաձայն չլինեք, ապա կարելի է գրել ադմինիստրատորների տեղեկատախտակում։ --Գարդմանահայ (քննարկում) 22:27, 23 Հունվարի 2021 (UTC)

Հարց Մարիամ09-ից (11:39, 26 Հունվարի 2021)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ ,ինչպես նկար կցեմ նյութին՞ --Մարիամ09 (քննարկում) 11:39, 26 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի՛ Մարիամ09, Վիքիպեդիայում հոդվածներ գրում են միայն նշանակալի անձանց մասին, և որոշվել է գրել միայն պատերազմի այն մասնակիցների մասին, որոնք արժանացել են որոշակի պետական մրցանակների, կամ որոնց արարքները լայնորեն լուսաբանվել են մամուլում։ Իսկ նկար ավելացնելու համար այն նախ պետք է բեռնել Վիքիպահեստ կամ բեռնել այս էջում։--Voskanyan (քննարկում) 11:44, 26 Հունվարի 2021 (UTC)

ՀԿԿ և այլ անվանումներ[խմբագրել կոդը]

Ողջույն Voskanyan, կարծում եմ հետ շրջումների փոխարեն ավելի նպատակահարմար է մասնակցել հետևյալ քննարկումներին՝ ՀՀ Նախագահական ընտրություններ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ), Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ): --46.70.127.151 13:43, 26 Հունվարի 2021 (UTC)

Voskanyan, վերականգնեք Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն հոդվածը՝ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն հոդվածը վերահղելով դեպի դա, քանի որ կուսակցության պաշտոնական անվանումը հենց «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն» է տես սա: Անգամ եթե հակառակն է կարծում եմ դա սխալ պրակտիկա է առանց դիտելու հոդված ջնջել, կուսակցության երկու անուններն էլ օգտագործվում են և եթե նույնիսկ սխալ եմ կարելի էր ուղղակի վերահղում կատարել, ոչ թե ջնջել: Բացի այդ, հոդվածում ես փոփոխություններ եմ կատարել, բարելավելով հոդվածի տեղեկաքարտը և ներածությունը, սակայն դեռ տվյալ հոդվածը բարելավման կարիք ունի և շատ ջանքեր են պետք: Դուք առանց այդ էլ չբարելաված հոդվածը ավելի հին տարբերակի բերացիք: --46.70.127.151 16:11, 28 Հունվարի 2021 (UTC)
Հարգելի մասնակից, հոդվածի անունը փոխելու համար տեղափոխում ենք էջը (հասանելի է միայն գրանցված մասնակիցներին), ինչի համար ցանկալի է քննարկում բացել հոդվածների անվանափոխման էջում։ Նորից եմ զգուշացնում, որ մի հոդվածի բովանդակությունը ջնջել և մյուս էջ տեղափոխել չի կարելի, քանի որ այդ դեպքում կորչում է էջի պատմությունը։ Հաջորդ անգամ ստիպված եմ լինելու խմբագրումը հետ շրջելուց զատ արգելափակել զգուշացումների անտեսման համար։--Voskanyan (քննարկում) 17:30, 28 Հունվարի 2021 (UTC)
Հոդվածը վերականգնել եմ Սևագիր:Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն սևագրի էջում, կարող եք համապատասխան փոփոխություններ կատարել արդեն եղած Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն հոդվածում, ապա դա ներկայացնել անվանափոխման (չգրանցված մասնակիցները չեն կարող էջերը տեղափոխել)։--Voskanyan (քննարկում) 17:36, 28 Հունվարի 2021 (UTC)
անհապաղ վերադարձրեք Հնչակ (այլ կիրառումներ) հոդվածը, որը դուք ջնջել էիք «Կարմիր հղումներով նման էջ չենք ստեղծում» անհեթեթ պատճառաբանությամբ, քանի որ նախ այնտեղ կար Հնչակ և Հնչակյան մամուլ հոդածները: Իսկ կարմիր հղումների մասով դիտարկեք Անվանափոխման ենթակա հոդվածները: --46.70.127.151 07:09, 31 Հունվարի 2021 (UTC)
Դիմում եմ Ձեր կողմից ջնջած այդ երեք էջերի վերականգնման համար: Մինչև ինչքա՞ն կարելի է ձգել պնդօղակները, երևի հաջորդ քայլը Ձեր կողմից պետք է լինի գլոբալ արգելափակումը, որպեսզի ես հանկարձ ներդրումներ չկատարեմ, հոդվածների ճիշտ անվանումներին կարող էիք դուք բերել և նման խնդիր չէր առաջանա: Իսկ այլ կիրառումների մասով իմ գրառումը թողեցիք անարձագանք: --46.71.134.18 14:52, 4 Փետրվարի 2021 (UTC)
Ես արդեն գրել եմ խորհրդարանում, սպասում եմ իրենց արձագանքին, որովհետև ես արդեն չգիտեմ, թե ինչպես պետք է վարվել։ Մյուս կողմից՝ քանի որ ես զգուշացրել էի արդեն, ստիպված է նաև արգելափակել զգուշացումն անտեսելու և նույն գործողությունները (էջի տեղափոխման փոխարեն հոդվածի բովանդակության տեղափում), նորից կրկնելու պատճառով։ Իսկ նախորդ հարցին չէի պատասխանել, որովհետև քննարկումը անընդհատ պտտվում էր նույն տեղում, և ես արդեն չգտեի, թե էլ ինչ գրեմ, հետո էլ մոռացել էի։ --Voskanyan (քննարկում) 14:58, 4 Փետրվարի 2021 (UTC)
Հնչակ (այլ կիրառումներ) հոդվածում «Հնչակյան կուսակցության անդամ»-ը ևս հաշվվում է կապույտ հղում, քանի որ վերաբերվում է հոդվածին: Այնպես որ այդտեղ կար 2 կապույտ հղում, և այն համապատասխանում էր անգամ Ձեր նշած չափանիշներին: --46.71.134.18 15:27, 4 Փետրվարի 2021 (UTC)
Կապույտ հղում պետք է լինի նույն բառի համար, ոչ թե արհեստական բառը կապույտ գույն ստանա այլ հոդվածի հղվելու շնորհիվ։ Խնդրում եմ բազմիմաստության փարատման էջերի վերաբերյալ կարդալ այստեղ, և սպասել այլ մասնակիցների արձագանքների, որովհետև ներկայում ես այլ կերպ չեմ կարող վարվել, որովհետև կանոնները այդպես են պահանջում։ Եթե մի քանի մասնակից կասի, որ նման էջեր կարող ենք ստեղել և կներկայացնի լուրջ փաստարկներ, էջերը կվերականգնեմ։ Ես չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որոնք կշփոթեն Հնչակյան մամուլ և Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության ԱՄՆ կազմակերպությունը, և դրա համար պետք է ինչ-որ հատուկ էջ ստեղծել։ --Voskanyan (քննարկում) 15:34, 4 Փետրվարի 2021 (UTC)
Հնչակը հնարավոր է շփոթել թե Հնչակ թերթի, թե «Հնչակ Հայաստանի» թերթի, թե Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ: Այդ դեպքում ինչո՞ւ ջնջվեց Հնչակյան (այլ կիրառումներ) էջը: Այդտեղ հենց փարատվում էր Հնչակյան մամուլը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը իր կազմակերպություններով, Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունը: --46.71.134.18 15:46, 4 Փետրվարի 2021 (UTC)
Որովհետև կանոնը թույլ չի տալիս ստեղծել այլ կիրառման էջեր ոչ նույնանուն հոդվածների համար, իսկ կանոնը խախտման համար պետք է ընդհանուր որոշում կամ տրամաբանական հիմք, որը ես չեմ տեսնում։ Ուղղակի ամեն անգամ նույնը գրելու փոխարեն պետք է թվել հիմնավոր փաստարկներ, ոչ թե անձնական կարծիքն ու ցանկությունը ներկայացնել որպես Ձեր պահանջը կատարելու հիմնավորում։ Խնդրում եմ ինձ գրելու փոխարեն հիմնավորումները ներկայացնել խորհրդարանում կամ դիմել այլ ադմինների։--Voskanyan (քննարկում) 16:00, 4 Փետրվարի 2021 (UTC)
Ինչ՞ն է տրամաբանական հիմք: Հենց Ձեր անձնական կարծիքով է հոդվածը ջնջվում: Եթե այդպես չէ, օրինակ այս հոդվածը նույնպես ջնջեք, չի համապատասխանում, սա նույնպես, և մի շարք այլ հոդվածներ: --46.71.134.18 16:08, 4 Փետրվարի 2021 (UTC)
Շնորհակալություն տեղեկացնելու համար։--Voskanyan (քննարկում) 17:16, 4 Փետրվարի 2021 (UTC)
Վերականգնեք Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (Կանադա) և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ԱՄՆ) հոդվածները, ինձ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ) էջում կարմիր հղումների համար չմեղադրելու համար: Ինչպես նաև Ռամկավար ազատական կուսակցություն (ԱՄՆ) հոդվածը: Նշված հոդվածները էականորեն բարելավվել են իմ կողմից: --46.71.134.18 20:01, 4 Փետրվարի 2021 (UTC)
լավ, միթ՞ե այսքան չի գնահատվում որ բարելավել եմ այդ երեք հոդվածների տեղեկաքարտը, ներածական մասը, կատեգորիա եմ ավելացրել: Կարող եք դիտարկել տարբերությունը, ներկայիս և այդ տարբերակի: --46.70.254.19 14:26, 5 Փետրվարի 2021 (UTC)
Գնահատվում է, բայց ես չեմ կարող Ձեր գրածն իմ անունով տեղափոխել հոդվածների էջ, որովհետև պարզ երևում է, որ Դուք հետաքրքրված անձ եք ու հավանաբար հոդվածները գրելիս դա իր դերն ունեցել է։ Կարող ենք միայն վերականգնել սևագրի էջում, ինքներդ տեղափոխեք հոդվածների էջ, հետո սպասենք հոդվածների անվանափոխման վերաբերյալ քննարկման ավարտին։--Voskanyan (քննարկում) 14:37, 5 Փետրվարի 2021 (UTC)
բացի այդ կարող եք բովանդակությունը տեղափոխել դեպի հոդվածի ներկայիս անվանման էջ: --46.70.254.19 14:40, 5 Փետրվարի 2021 (UTC)
Ախր քանի օր է՝ բացատրում եմ, որ ես չեմ ուզում տեղափոխել և ինձ վրա վերցնել այդ խմբագրումների պատասխանատվությունը, որովհետև ես այդ թեմատիկայից ընդհանրապես տեղյակ չեմ, չեմ ուզում հետաքրքրվել ու իմանալ, հոդվածների ավանափոխումը կատարվում է ընդհանուր քննարկման որոշման հիման վրա (կարող է տևել մինչև մեկ ամիս), իսկ եթե արդեն քննարկումը բացվել է, անվանափոխումն արգելված է։--Voskanyan (քննարկում) 14:50, 5 Փետրվարի 2021 (UTC)
հիմա ես շատ պարզ բան կասեմ՝ գոյություն ունի սեղանատախտակ (clipboard), եթե հոդվածի պատմության մասին է խոսքը, ուրեմն այն հնարավոր է պատճենել (copy) հոդվածից և փակցնել (paste) սկզբնական հոդվածում, այնուհետև ջնջել, հետո՝ անվանափոխել կամ ոչ: Կան նաև ադմինական այլ գործիքներ: Դե սևագրության մասին լռեմ, դուք գիտեք: --46.70.254.19 14:58, 5 Փետրվարի 2021 (UTC)

Հարց Հերոսի աղջիկ-ից (10:00, 28 Հունվարի 2021)[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, ինչպե՞ս կարող եմ փոխել անունս --Հերոսի աղջիկ (քննարկում) 10:00, 28 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի՛ Հերոսի աղջիկ, մասնակցային անունը փոխելու համար պետք է դիմել այս էջում։ Ձեր մասնակցային էջում գրվածը տեղափոխել եմ սևագրություն, քանի որ մասնակցային էջում հոդված գրել չի կարելի։ Հոդվածը հիմնական անվանատարածք տեղափոխելուց առաջ խնդրում եմ վերանայել՝ կրճատելով գնահատողական մակդիրներն ու տեքստը դարձնելով հանրագիտարանային ոճի։--Voskanyan (քննարկում) 16:28, 28 Հունվարի 2021 (UTC)

«Վարդան_Ադիբեկի_Գրիգորյան» հոդվածը աղբյուրներ չունի[խմբագրել կոդը]

Հարգելի @Voskanyan շնորհակալություն Ձեր գրառման համար։ Հասկանալի է հոդվածի ջնջվելու պատճառը։ Կաշխատեմ գտնել բոլոր նյութերը և նորից կստեղծեմ էջը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.71.134.18 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարց ԵՂԻՇ25-ից (10:45, 23 Փետրվարի 2021)[խմբագրել կոդը]

Բարև Ինչպես նոր նյութ տեղադրեմ --ԵՂԻՇ25 (քննարկում) 10:45, 23 Փետրվարի 2021 (UTC)

Բարի օր, հարգելի ԵՂԻՇ25, կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 11:01, 23 Փետրվարի 2021 (UTC)

Բարև ձեզ, կխնդրեյի ուշադրություն դարձնել Կարատե էջին, լրիվ ապատեղեկատվություն է գրված:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Vahe Hakhverdyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Vahe Hakhverdyan, խնդրում եմ խմբագրել էջը կամ նշել սխալների օրինակներ։--Voskanyan (քննարկում) 18:19, 28 Փետրվարի 2021 (UTC)

Հարց Manan777-ից (09:37, 10 Մարտի 2021)[խմբագրել կոդը]

բարև Ձեզ ես չեմ կարողանում խմբագրել չգիտեմ ոնց անեմ --Manan777 (քննարկում) 09:37, 10 Մարտի 2021 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի՛ Manan777, կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 10:36, 10 Մարտի 2021 (UTC)[reply]
   Բարև  Ձեզ, հարգելի Voskanyan, խնդրում եմ մանրամասնել,թե ինչո՞ւ եք իմ հոդվածը ոչ նշանակալի համարում։Առաջին անգամ եմ ստեղծում հոդված,ուստի գրելուց առաջ աչքի եմ  անցկացրել նմանատիպ պետական գործիչների մասին հոդվածները,և կարող եմ արձանագրել բազմաթիվ իսկապես ոչ նշանակալի,ոչ հանրագիտարանային, ակնհայտ ոչ չեզոք,ոչ ճշմարիտ   հոդվածներ,որոնք հաջողությամբ տեղ են գտնում Վիքիպեդիայում։
Հարգելի՛ Manan777, ո՞ր հոդվածի մասին եք հարցնում։ Դուք ոչ մի հոդված չեք ստեղծել, իսկ եթե կան իսկապես ոչ նշանակալի,ոչ հանրագիտարանային, ակնհայտ ոչ չեզոք,ոչ ճշմարիտ հոդվածներ, կարող եք պիտակել դրանք, և համայնքը կորոշի, թե արդյոք դրանք ջնջվեն, թե մնան։--Voskanyan (քննարկում) 11:30, 12 Մարտի 2021 (UTC)[reply]


Հարց POitor-ից (21։09, 19 Ապրիլ 2021)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ հարգելի Voskanyan, քիչ առաջ իմ քննարկումներ բաժնում գրել էիք որ Ազնիվ Գողեր ֆիլմի հոդվածում ավելացնեմ աղբյուր, քանի որ աղբյուրները քիչ էին, և ոչ բոլորն է հեղինակինը, փորձեցի տեղադրեմ հնարավորինս հավաստի հոդված, եթե հնարավոր է կրկին ստուգեք հոդվածը և եթե սխալներ լինի խնդրում եմ ասեք։ Հարգանքներով՝ POitor– Այս անստորագիր գրառման հեղինակն է POitor (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ POitor, հոդվածը վիքիֆիկացման կարիք ունի, բայց դրանից առաջ գոնե պետք է ուղղել ուղղագրական սխալները՝ փորձում են գողանալ թանկարժեք իր, ինչպես նաև կարելի է սյուժեն վերաձևակերպել, որովհետև մի քիչ անհասկանալի է։--Voskanyan (քննարկում) 05:27, 20 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Լավ, կփորձեմ սյուժեն ավելացնեմ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է POitor (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարց Marish TV-ից (23:20, 19 Ապրիլի 2021)[խմբագրել կոդը]

Ինչպես կարող եմ նոր վիքիպեդիայի նյութ ստեղծել --Marish TV (քննարկում) 23:20, 19 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի՛ Marish TV, կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 05:25, 20 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Տեղափոխել եք Սևագիր[խմբագրել կոդը]

«Ժողովուրդ» թերթի մասին հոդվածը տեղափոխել եք սևագիր բաժին: Կասեք՝ որն է խնդիրը, ինչ է պետք անել– Այս անստորագիր գրառման հեղինակն է Naira122 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Naira122, առաջին հերթին ցանկալի է ավելացնել երկրորդական վատսահելի աղբյուրներ, որոնք կփաստեն երևույթի նշանակալիությունը։ Թերթի պաշտոնական կայքն այդպիսին լինել չի կարող։ --Voskanyan (քննարկում) 18:33, 26 Ապրիլի 2021 (UTC)[reply]


Երկրորդական վստահելի աղբյուրներ ավելացվել են

Ողջույն հարգելի` Voskanyan, կներեք կասեք ինչպե՞ս պատկեր ավելացնեմ վիքիպահեստում որ չջնջվի ինբրև հեղինակային իրավունքի խաղտում, թեպետ ես ավելացրել եմ պատկերներ որոնց նկարագրություններում նշել եմ թե որտեղից եմ վերբեռնել պատկերը: --POitor (քննարկում) (UTC) POitor_ARM 18:35, 2 Մայիսի 2021 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի՛ POitor, Վիքիպահեստում սովորաբար ավելացնում ենք մեր լուսանկարած նկարները, իսկ այլ նկարներ բեռնելիս պետք է ներկայացնել հեղինակի թույլտվությունը։--Voskanyan (քննարկում) 09:24, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Իսկ եթե նյութում հեղինակի մասնին ինֆորմացիան բացակայում է? --POitor (քննարկում) 15:15, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ POitor, ո՞ր հոդվածի կամ նկարի մասին է խոսքը։ Որոշ նկարներ կարելի է բեռնել Հայերեն Վիքիպեդիա որպես ոչ ազատ պատկեր։--Voskanyan (քննարկում) 11:18, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Օրինակ` Ազնիվ գողեր.jpg, Իշխանություն_ֆիլմ.jpg, Հարսանիք_թիկունքում_ֆիլմ.jpg և այլն, այսինքն ֆիլմի պաստառները: --POitor (քննարկում) 15:22, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Ֆիլմերի ազդագրերը կարելի է բեռնել միայն տվյալ Վիքիպեդիա որպես ոչ ազատ պատկեր՝ նշելով աղբյուրը։ Ոչ ազատ պատկերները բեռնում ենք այս էջում՝ լրացնելով համապատասխան կաղապարը։--Voskanyan (քննարկում) 11:35, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Լավ, իսկ նույն կերպ նաև հեռուստաընկերությունների լոգոները՞ --POitor (քննարկում) 15:41, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Այո, ընկերությունների լոգոները նույնպես բեռնում ենք որպես ոչ ազատ պատկեր։--Voskanyan (քննարկում) 11:53, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Լավ, շատ շնորհակալ եմ հարցերիս պատասխանելու համար:--POitor (քննարկում) 15:57, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Կներեք, բայց էլի հարց ունեմ, ես քիչ առաջ ստեղծեցի ոչ ազատ նիշք հետևյալ անվամբ` Պատկեր:Մի Անգամ Դպրոցում ֆիլմ.jpg, այստեղ պարտադիր է՞ «Ամփոփում» բաժնում գրվածները լինեն աղյուսակի մեջ, ուղղակի չի գրվում աղյուսակի մեջ: Եվ եթե դժվար չէ կնայե՞ք պատկերը, և եթե կան սխալներ ինձ ասեք, որպեսզի ուղղեմ: --POitor (քննարկում) 16:48, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Ընդհանուր առմմաբ ճիշտ է, բայց ցանկալի է որպես աղբյուր նշել ավելի վստահելի աղբյուր։ Փոխարինում տողում ընտրում ենք տրված երկու կաղապարներից մեկը, տվյալ դեպքում՝ առաջինը։--Voskanyan (քննարկում) 12:58, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Դե դա ամենահավաստի աղբյուրն է` ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Շնորհակալ եմ պատասխանելու համար: --POitor (քննարկում) 17:02, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Վստահելի աղբյուր[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, վստահելի աղբյուրը տեղադրված է , կխնդրենք ստուգել FlyOfSwallow (քննարկում) 02:23, 11 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ FlyOfSwallow, հոդվածների աղբյուրները սովորաբար ավելացվում են ծանոթագրությունների տեսքով։ Կարող եք օգտվել Վստահելի աղբյուրներ և Ծանոթագրություններ էջերից։--Voskanyan (քննարկում) 05:33, 11 Մայիսի 2021 (UTC)[reply]

Փորձեցի ուղղել, կստուգե՞ք FlyOfSwallow (քննարկում) 09:28, 11 Մայիսի 2021 (UTC)[reply]

Սոցիալական կայքերը, տվյալ կազմակերպության պաշտոնական կայքը երկրորդական աղբյուրներ չեն, իսկ երրորդում հոդվածի թեմայի մասին կարծես թե չկար։ Բացի այդ հոդվածի տեքստից երևում է, որ այն գրել է հետաքրքրությունների բախում ունեցող անձը ոչ հանրագիտարանային ոճով, ինչը չի խրախուսվում։--Voskanyan (քննարկում) 18:54, 11 Մայիսի 2021 (UTC)[reply]

Այսինքն Շողակաթ հեռուստաընկերությունը , հիմնավոր չի , դա լո՞ւրջ եք ասում, հետաքրքիր է Ձեզ ինչպես են թույլ տվել մասնակցել մոդեռացաին... FlyOfSwallow (քննարկում) 08:37, 12 Մայիսի 2021 (UTC)[reply]

https://www.shoghakat.am/am/telecasts/19081 FlyOfSwallow (քննարկում) 08:45, 12 Մայիսի 2021 (UTC)[reply]

Ողջույն հարգելիներս իմ հարցը հետևյալի մասին է երբ Մ,Մաշտոցը տառերը գրել է մինչև_ Ք _ տառն է գրել , որից հետո նոր գրվել է ԵՒ,Օ,Ֆ տառերը։ Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո ։ Ասվում է վոր այս մեչբերումս գրել Մաշտոցը տառերը ավարտելուց հետո։ Հիմա ոնց կլինի եթե Մաշտոցը ԵՒ տառը չի գրել բա ոնցա այդտեղ օգտագործվել և տառը։ --Էդ Մար (քննարկում) 23:49, 24 Մայիսի 2021 (UTC)[reply]

Անանուն մասնակիցների մասին[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Voskanyan, առաջարկում եմ անանուն մասնակիiցներ 212.73.95.142-ին և 217.76.10.184-ին արգելափակել, քանի որ երկուսն էլ գրեթե նույնությամբ փոխում են Հայաստան դաշինքի և Պատիվ ունեմ դաշինքի հոդվածների նյութերը, կամ առաջարկում եմ պաշտպանել վերոնշյալ հոդվածները չգրանցված "խմբագիրների" խմբագրումներից: --POitor քննարկում 12:17, 27 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի POitor, երկուսն էլ արգելափակված են, եթե հետո շարունակվեն նման խմբագրումները, էջերը կպաշտպանենք երկար ժամանակով։--Voskanyan (քննարկում) 12:21, 27 Մայիսի 2021 (UTC)[reply]

Լավ, շնորհակալ եմ:--POitor քննարկում 12:22, 27 Մայիսի 2021 (UTC)[reply]

Ողջույն հրգելի Voskanyan, կասե՞ք ինչպես իմ քննարկման էջում մեկ ամիսը լրացած քննարկումները արխիվացնեմ:--POitor քննարկում 13:59, 4 Հունիսի 2021 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի՛ POitor, կարող եք ստեղծել արխիվացման ենթաէջ, որտեղ պետք է նույնությամբ տեղափոխել քննարկման էջից ջնջված տեքստը։--Voskanyan (քննարկում) 15:29, 4 Հունիսի 2021 (UTC)[reply]
Լավ, շնորհակալ եմ:--POitor քննարկում 15:54, 4 Հունիսի 2021 (UTC)[reply]

Ինչու չի երևում այն տվելը որ ես մուտքագրել եմ --Կարինա Հակոբյան (քննարկում) 17:59, 12 Հունիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ Կարինա Հակոբյան, տվյալը դեռ ճշտված չէ, պետք չէ այն գրել հոդվածում, եթե չկա վստահելի աղբյուր։ Իսկ ընդհանրապես անձի ծննդյան և մահվան ամսաթվերը տեղեկաքարտում ավտոմատ երևում են Վիքիտվյալներից, դրանք ձեռքով լրացնելու կարիք չկա։--Voskanyan (քննարկում) 18:02, 12 Հունիսի 2021 (UTC)[reply]

Уважаемый Voskanyan! Вы сможете сделать статью про индийский фильм Brothers 2015 (Brothers) на армянском и загрузить постер, где изображена Карина Капур и Сиддхарт Мальхотра! Спасибо! --217.66.157.93 20:47, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 06:03, 25 Հունիսի 2021 (UTC)[reply]

Համիլթոն Ֆիշ[խմբագրել կոդը]

Voskanyan ջան ողջույն, մի խնդրանք ունեմ, կարո՞ղ եք Մասնակից:Համիլթոն Ֆիշ էջը տեղափոխել իմ սևագրության էջ, ես պատահաբար տեղափոխեցի որպես մասնակցի էջ, հիմա ծրագիրը թույլ չի տալի սևագրություն տեղափոխեմ:--POitor քննարկում 09:50, 3 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Ողջույն։ Արված է--Voskanyan (քննարկում) 10:02, 3 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ--POitor քննարկում 10:07, 3 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Արկադային տեսախաղերի ոսկե դարը[խմբագրել կոդը]

Ողջույն: Ես կխնդրեյի «Արկադային տեսախաղերի ոսկե դարը» հոդվածը հնարավորության դեպքում ստուգեիք, քանի որ այն տեղափոխել էիք սևագիր, պատճառաբանելով արտաքին հղումների բացակայությունը: Հուսվ եմ ավելացված հղումները համապատասխան են ու հոդվածը տեղ կգտնի հիմնական հատվածում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է VahrFBI (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ user:VahrFBI, հոդվածի տեքստն ամբողջությամբ պատճենված էր որպես հղում նշված կայքերից մեկից, ինչը Վիքիպեդիայում չի թույլատրվում, եթե իհարկե այդ կայքում տեղադրված նյութի հեղինակը նույնպես Դուք չեք։ Հոդվածը վերականգնել չեմ կարող, քանի որ այն խախտում է հեղինակային իրավունքը։ Խնդրում եմ վերաշարադրել, այդ թվում նաև համապատասխանեցնելով հանրագիտարանային ոճին, հետո նորից ստեղծել հոդվածը։--Voskanyan (քննարկում) 16:23, 4 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Հարց Arshvard-ից (05:30, 9 Հուլիսի 2021)[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Voskanyan, շնորհակալ եմ, կարիքի դեպքում անպայման կդիմեմ։ Հարգանքներս։ --Arshvard (քննարկում) 05:30, 9 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Уважаемый Voskanyan! Вы сможете сделать статью про турецко-иранский фильм Hak Yolu на армянском и загрузить иранский постер! Спасибо! --217.66.157.165 17:15, 14 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Я не могу, простите.--Voskanyan (քննարկում) 17:31, 14 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Забытая мелодия для флейты[խմբագրել կոդը]

Здравствуйте. Вы можете вычитать мой черновик. Но это уже другой фильм. В своём прошлом посту я уже писал, что не владею армянским языком, и это перевёл с Google Translate. С уважением. VolnyiLev (քննարկում) 05:53, 16 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Здравствуйте, уважаемый VolnyiLev, я посмотрю и сделаю правки.--Voskanyan (քննարկում) 06:19, 16 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Уважаемый VolnyiLev, можете создать статью.--Voskanyan (քննարկում) 06:58, 16 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Some map issues[խմբագրել կոդը]

Hello fellow editor, I'm one of the Armenian editors from the English wiki. I've come to report about a map related issue, this map. The map is unfactual, imagined by an American company. The two accounts who were adding it on en.wiki were discovered to be sockpuppets by checkusers and blocked ( "Culminatio" and "Уранин" ) after the block they started adding it everywhere including in here, and as I've noticed both accounts are also registered on here on hy.wiki, it is my opinion that administrative action is needed. Thank you for your time, and wish you a good day. Kevo327 (քննարկում) 07:16, 1 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Կարող է՞ք պատասխանել. Kevo327 (քննարկում) 10:21, 9 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հիմա կգրեմ ադմինների տեղեկատախտակում, կներեք ուշ պատասխանելու համար։--Voskanyan (քննարկում) 10:51, 9 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Այս քարտեզը իրական է և ճիշտ: Բայց Kevo327- ն իրական չէ, դա կեղծ «հայերեն» է: Kevo327- ը հակահայկական գործակալ-լրտես է, որը փորձում է հայերին իրար դեմ հանել:Уранин (քննարկում) 15:08, 9 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Ես գրել եմ ադմինների տեղեկատախտակում։ Խնդրում եմ քննարկումը շարունակել այնտեղ, որպեսզի այլ մասնակիցներ էլ տեսնեն և հայտնեն իրենց կարծիքը։--Voskanyan (քննարկում) 15:13, 9 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարց NareeW10-ից (15:54, 6 Օգոստոսի 2021)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ես իմ ավազարկղում ունեմ մի քանի հոդված, որոնք պատրաստ են հրապարակման։ Ընդհանուր հարցերի բաժնում նույնպես խնդրել էի պատասխանել հարցին, սակայն պատասխան չստացա։ Կխնդրեմ ասեք, թե ինչպես կարող եմ հոդվածը ավազարկղից տեղափոխել հիմնական էջ։ Շնորհակալություն։ --NareeW10 (քննարկում) 15:54, 6 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի NareeW10, վերևի աջ անկյունում կա ուղղանկյուն պատուհան (Հսկացանկ, Ներդրում բառերի տակ), որտեղ կարող եք գրել ապագա հոդվածի վերնագիրը և սեղմել Enter կամ որոնել, կբացվի կարմիր հղումով էջ, դրան սեզմելուց հետո կբացվի հոդվածի էջը, որտեղ պետք է տեղափոխել հոդվածի բովանդակությունը սևագրից, ապա ներքևում սեղմել Ստեղծել էջը (կապույտ)։

Կարող եք օգտվել Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում էջից։--Voskanyan (քննարկում) 16:17, 6 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Շնորհակալ եմ։ --NareeW10 (քննարկում) 17:47, 6 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարց KPhayro-ից (11:35, 24 Օգոստոսի 2021)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ հարգելի Ոսկանյան շատ եմ օգտվում վիքիպեդիայից ,ռուսերեն ,գերմաներեն և իհարկե հայերեն։Ցանկանում եմ որոշ նյութեր խմբագել; --KPhayro (քննարկում) 11:35, 24 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի KPhayro, կարող եք օգտվել Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում էջից։ Հիմնական հոդվածն ստեղծելուց առաջ կարող եք աշխատել սևագրում։-Voskanyan (քննարկում) 11:59, 24 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Question from S.soyerik on Վիքիպեդիա:Խորհրդարան (09:06, 26 Օգոստոսի 2021)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ Էսպիսի հարց ունեմ։ Եթե ես օրինակ այսօր տեղադրեմ նյութ, ինչքան ժամանակ կանցնի մինչև այն ստուգեն ու տեղադրեն ընդհանուր "օգտագործման" համար --S.soyerik (քննարկում) 09:06, 26 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Ողջույն, հոդվածն ստեղծվելուց հետո անմիջապես հասանելի է դառնում, բայց այն ստուգվում է ու կարող է ջնջվել, եթե չհամապատասխանի չափանիշներին։--Voskanyan (քննարկում) 09:15, 26 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարց Կարմար-ից (11:32, 26 Օգոստոսի 2021)[խմբագրել կոդը]

բարև ձեզ, ես ցանկանում եմ լրացնել Թալինի և նրա հարակից գյուղերի մասին էջերը, ինչպե՞ս դա կարելի է կատարել --Կարմար (քննարկում) 11:32, 26 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ Կարմար, կարող եք հոդվածի վերևում՝ վերնագրից աջ, սեղմել խմբագրել և ավելացնել տեքստը։--Voskanyan (քննարկում) 12:07, 26 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Question from S.soyerik on Վիքիպեդիա:Խորհրդարան (07:50, 27 Օգոստոսի 2021)[խմբագրել կոդը]

Իկս ինչպես սևագրի էջից հրապարակել խմբագրված նյութը --S.soyerik (քննարկում) 07:50, 27 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ S.soyerik, սևագրում սեղմում ենք խմբագրել կոդը, քոփի ենք անում բովանդակությունը և տեղափոխում հոդվածի էջ։--Voskanyan (քննարկում) 12:56, 27 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարց Chartar2021-ից (16:35, 1 Սեպտեմբերի 2021)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ։Եդ կարող եմ կատարել գրառում,որը ակտիվ կլինի և տեսանելի ողջ Վիկիպեդիայում? --Chartar2021 (քննարկում) 16:35, 1 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ Chartar2021, Վիքիպեդիայի հոդվածներում կատարված ցանկացած գրառում պահպանվում է և հասանելի է որոնման համար։--Voskanyan (քննարկում) 16:36, 1 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Բարև Ձեզ հարգելի Voskanyan կասեք ինչու եք ջնջել Արմեն Առուստամյանի 44 օրվա զոհված զինվորի մասին նյութը– Այս անստորագիր գրառման հեղինակն է NairAtoyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի @NairAtoyan, հոդվածը ջնջման էր ներկայացվել ըստ քննարկման։--Voskanyan (քննարկում) 04:08, 8 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Serzemin-e Delaveran[խմբագրել կոդը]

Уважаемый Voskanyan! Вы сможете сделать статью про турецко-иранский фильм Malkoçoğlu Cem Sultan на армянском и загрузить иранский постер (Serzemin-e Delaveran)? Спасибо! --178.71.221.50 16:25, 25 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Я не могу, простите.--Voskanyan (քննարկում) 17:21, 26 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Ալեքս Մաիլյան էջը ձեզ ով իրավունք տվեց ջնջել՞[խմբագրել կոդը]

Ձեզ հետ ոնց դուրս գամ կապի՞– Այս անստորագիր գրառման հեղինակն է Alex Mailyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Alex Mailyan, խնդրում եմ նախ աշխատել սևագրում, հոդվածում ներկայացնել միայն հանրագիտարանային փաստեր և ուղղել ուղղագրական սխալները, հետո այն տեղափոխել հիմնական անվանատարածք։--Voskanyan (քննարկում) 15:41, 27 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Իսկ դուք ով եք որ որոշեք ջնջվի թե մնա չհասկացա։ բա եթե դուք չեք կարող օգնել ուրեմ մի ջնջեք։ կամ ասվել էր կջնջվի մեկ շաբաթից բայց ջնջվեց հինգ օրից։ Ու ոնց հասկանամ ինչը էն չեր, եթե ռուս երգիչներինը նույն ձև հոդվածներա ու չի ջնջվում։ բարի էղեք օգնեք ստեղծեմ հոդված դուք համարվում եք վիքիպեդիայի մասնակից և մասնագետ։ դուք պետքա օգնեք մարդկանց ոչ թե միանգամից ջնջել հոդվածը։ Ուղղակի դուք սիրում եք առաջնորդել այլ ազգի երաժիշտներին բայց որ մեզ Հայերիս։ Թողեք մեր մասին էլ իմանան ձեզ էտ չի խանգարի։ Ուզում եմ ձեզ հետ կապնվեմ ուղիղ կապով։ Alex Mailyan (քննարկում) 16:03, 27 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Ասենք ռուս երգիչ Ռեփեռ Էլջեյը Հանրագիտական հոդված ունի՞ ինչ հեքիաթներ եմ լսում Alex Mailyan (քննարկում) 16:04, 27 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Ուրիշ հոդվածների սխալները հիմնավորում չեն, որ թողնենք ուղղագրական սխալներով տեքստը։ Հոդվածը ջնջվել է յոթ օրից շուտ, որովհետև ջնջել էիք համապատասխան պիտակումը։

Հոդվածում ներկայացված հղումներից ոչ մեկը աշխատող չէր։ Անձի նշանակալիությունը ցույց տալու համար պետք է ներկայացնել հեղինակավոր աղբյուրներ։--Voskanyan (քննարկում) 16:08, 27 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Իսկ հիմա կարծեմ ամեն ինչ ուղղած է էջում։ Alex Mailyan (քննարկում) 11:18, 28 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Հեռացրեք ամենը խնդրում եմ։ իսկ եթե կա ինչ–որ սխալ, ապա ասեք ես ուղղեմ։ Alex Mailyan (քննարկում) 11:18, 28 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ Alex Mailyan, հոդվածն արդեն ներկայացվել է ջնջման, այդ պատճառով պետք է սպասենք քննարկման ավարտին։ --Voskanyan (քննարկում) 11:23, 28 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Այսինքն հոդվածը պետք է ջնջվի՞ ով է որոշում քննարկամ ավարտը՞ Alex Mailyan (քննարկում) 14:12, 28 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ Alex Mailyan, քննարկում և որոշում է համայնքը, այսինքն՝ տվյալ թեմայով հետաքրքրվող մասնակիցները, որոնք ստուգում են հոդվածի համապատասխանությունը Վիքիպեդիայի կանոններին և քվեարկում հոդվածը թողնելու կամ ջնջելու օգտին։--Voskanyan (քննարկում) 14:51, 28 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Կսպասեմ Alex Mailyan (քննարկում) 16:06, 28 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Ինչո՞ւ է էջը ջնջվել[խմբագրել կոդը]

Կարո՞ղ եք ասել սխալները որոնց պատճառով էջը ջնջվեց։ ArevikNavasardyan (քննարկում) 06:12, 29 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Եվ եթե քննարկվում է ինչա՞ն կտևի այն: ArevikNavasardyan (քննարկում) 06:16, 29 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ ArevikNavasardyan, էջը տեղափոխվել է սևագիր, որովհետև մասնակցային էջում հոդված չենք գրում։ Սևագրի հղումը էջի ամենվերևում է (կենտրոնից դեպի աջ, մասնակցային էջից ու քննարկման էջից հետո)։--Voskanyan (քննարկում) 06:26, 29 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Իսկ որտե՞ղ է պետք հոդվածը գրել՞

ArevikNavasardyan (քննարկում) 09:02, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հոդվածի վրա կարող եք աշխատել սևագրում, հետո տեղափոխել հիմնական անվանատարածք։--Voskanyan (քննարկում) 10:12, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Բարև Ձեզ, Գեղագիտության ազգային կենտրոնի-ի էջում ցանկանում եմ ավելացնել էլ. փոստի հասցե, ավելացումն անում եմ, բայց էջում չի երևում: Ի՞նչ կարող եմ անել:

Կանխավ շնորհակալ եմ --Գեղագիտության ազգային կենտրոն (քննարկում) 22:12, 24 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի մասնակից, տեղեկաքարտում նման տող նախատեսված չէ, և սովորաբար հոդվածներում էլ. փոստի հասցե չի նշվում։ Voskanyan (քննարկում) 03:38, 25 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Ինչո՞ւ 2, այլ ոչ թե 4[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Ոսկանյան, շնորհակալ եմ Տարվա հոդվածի քվեարկությունը բացելու համար, սակայն ցանկանում էի ճշտել՝ ինչո՞ւ է խորհրդարանի ծանուցման մեջ գրված քվեարկել 2 հոդվածի օգտին, եթե ավանդաբար 4 է եղել։ Կանխավ՝ շնորհակալություն։--∑ίγμα (քնն.) 18:46, 16 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Ե՞րբ է հասցրել ձևավորվել այդ ավանդույթը, եթե մինչև անցած տարի յուրաքանչյուրս քվեարկել ենք երկու հոդվածի օգտին, իսկ վերջում ընտրվել է չորս հոդված։ Իսկ ընդհանրապես ես ուղղակի պատճենել եմ անցած տարվա տեքստը (քանի որ ոչ ոք չբացեց քվեարկությունը, ստիպված ես փոխեցի էջը), քվեարկության հետ կապված բոլոր խմբագրումները նայել եմ անցած տարվա խմբագրումներից, փոխել եմ միայն տարեթիվը, խորհրդարանում, օրինակ, տառատեսակի հետ կապված փոփոխություն էր եղել, դա նույնպես ես չէի որոշել, չնայած ես եթե գրեի, չէի ընտրի խոշոր տառաչափ։--Voskanyan (քննարկում) 08:12, 17 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, կներես, ճիշտ ես։--∑ίγμα (քնն.) 12:35, 6 Հունվարի 2022 (UTC)

Հարց Vardanyan R-ից (22:08, 18 Դեկտեմբերի 2021)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ։

Ես երբվանից սկսած կարող եմ գրել իմ հոդվածը վիքիպեդիայում։

Նախապես շնորհակալ եմ։ --Vardanyan R (քննարկում) 22:08, 18 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Vardanyan R, կարող եք խմբագրել, երբ ցանկանում եք։--Voskanyan (քննարկում) 04:15, 19 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

How we will see unregistered users[խմբագրել կոդը]

Hi!

You get this message because you are an admin on a Wikimedia wiki.

When someone edits a Wikimedia wiki without being logged in today, we show their IP address. As you may already know, we will not be able to do this in the future. This is a decision by the Wikimedia Foundation Legal department, because norms and regulations for privacy online have changed.

Instead of the IP we will show a masked identity. You as an admin will still be able to access the IP. There will also be a new user right for those who need to see the full IPs of unregistered users to fight vandalism, harassment and spam without being admins. Patrollers will also see part of the IP even without this user right. We are also working on better tools to help.

If you have not seen it before, you can read more on Meta. If you want to make sure you don’t miss technical changes on the Wikimedia wikis, you can subscribe to the weekly technical newsletter.

We have two suggested ways this identity could work. We would appreciate your feedback on which way you think would work best for you and your wiki, now and in the future. You can let us know on the talk page. You can write in your language. The suggestions were posted in October and we will decide after 17 January.

Thank you. /Johan (WMF)

18:15, 4 Հունվարի 2022 (UTC)

Հարց Լուսինե Օհանյան-ից (14:37, 10 Հունվարի 2022)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ: Կարող եմ աղուսյակը տեղափոխել: --Լուսինե Օհանյան (քննարկում) 14:37, 10 Հունվարի 2022 (UTC)

Ողջույն, հարգելի՛ Լուսինե Օհանյան, կասե՞ք՝ ինչ աղյուսակի մասին է խոսքը։ Սովորաբար աղյուսակները թարգանում ենք հոդվածի հետ միասին։--Voskanyan (քննարկում) 14:51, 10 Հունվարի 2022 (UTC)

Հարց Լուսինե Օհանյան-ից (10:33, 11 Հունվարի 2022)[խմբագրել կոդը]

Հարգելի Voskanyan, կարող եմ Արտակ Օհանյան հոդվածն ուղարկել Ձեզ, որպեսզի դուք տեղադրեք այն, ինձ թույլ չի տալիս, ես կարող եմ ուղարկել հոդվածը աղբյուրի հետ մեկտեղ, ես նորեկ եմ և ոչ այդքան լավ եմ կարողանոիմ օգտվել վիքիից։ Խնդրում օգնեք փորձել հնարավոր բոլոր տարբերակները որպեսզի հոդվածը տեղադրվի Վիքիպեդիայում. Նախապես շնորհակալություն։ --Լուսինե Օհանյան (քննարկում) 10:33, 11 Հունվարի 2022 (UTC)

Հարգելի՛ Լուսինե Օհանյան, հոդվածը պետք է լինի հանրագիտարանային ոճի և ունենա վստահելի աղբյուրներ։ Ես չեմ կարող այն դարձնել հանրագիատրանային, մանավանդ որ աղբյուրներ ընդհանրապես նշված չեն։ Բոլոր հնարավոր տարբերակները ներառում են միայն Վիքիպեդիայի չափանիշների բավարարող տեքստի ստեղծումը։--Voskanyan (քննարկում) 10:43, 11 Հունվարի 2022 (UTC)

Ես աղբյուրներն ավելացրել եմ։ Կարող եմ ուղարկել ձեզ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Լուսինե Օհանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կարող եք աշխատել սևագրում, երբ տեսնեք, որ հանրագիտարանային տեսքի է (օրինակի համար կարող եք նայել այլ զինվորականների հոդվածներ, որոնցքում տեքստը շարադրված է շատ սեղմ, թվարկված են միայն փաստեր, բացառված են գնահատողական որակավորումները, այդ թվում նաև բանաստեղծական տողերը), կարող եք ստեղծել հոդվածը, թող մյուս մասնակիցները նայեն։--Voskanyan (քննարկում) 10:29, 12 Հունվարի 2022 (UTC)

՜՜՜՜Խնդրում եմ օգնեք տեղադրել հոդվածը, դա շատ անհրաժեշտ է, պահանջները բավարարում են, իսկ երգի լինելիությունն անհրաժեշտ է, քանի որ շատ հաճախ երգը վերնագրվում է Գուսան Արտակ Օհանյանին։ Խնդրում եմ հոդվածի հրապարակումը թույլատրեք, ես միմիայն կնպաստեմ Վիքիպեդիայի որակի լավացմանը, կկատարեմ որակյալ խմբագրումներ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Լուսինե Օհանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Լուսինե Օհանյան, Վիքիպեդիայում ոչ ոք իրավունք չունի արգելել հոդվածի ստեղծումը, Դուք կարող եք ստեղծել հոդվածը, ուղղակի ես ասում եմ, որ այն ոչ հանրագիտարանային է և կարող է ջնջվել ստեղծվելուց անմիջապես հետո կամ մի քանի օրվա ընթացքում։ Բացի այդ, որպես աղբյուր պետք է նշել հղումներ վստահելի կայքերին։ Իսկ ինչ վերաբերում է հոդվածի ստեղծման շատ անհրաժեշտությանը, ես ոչնչով չեմ կարող օգնել։--Voskanyan (քննարկում) 13:31, 12 Հունվարի 2022 (UTC)

Շատ շնորհակալ եմ Հարգելի Voskanyan, ես կաշխատեմ բավարարել անհրաժեշտ բոլոր նախապայմանները հոդված ստեղծելու համար։ Աղբյուրները վստահելի են։ Շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Լուսինե Օհանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ռուդիկ Ղարիբյան[խմբագրել կոդը]

Ոսկանյան ջան, ի՞նչ պատճառաբանությամբ է ջնջվել հոդվածը։ --ջեօ (✡) 07:03, 12 Հունվարի 2022 (UTC)

Ոչ նշանակալիության։--Voskanyan (քննարկում) 07:18, 12 Հունվարի 2022 (UTC)

Ինչու՞ է առանց որևէ ծանուցման հեռացվել Ռուդիկ Ղարիբյան հոդվածը[խմբագրել կոդը]

Հարգելի’Մասնակից։Voskanyan, կարո՞ղ եմ իմանալ` ինչու՞ է ջնջվել Ռուդիկ Ղարիբյանի մասին իմ ստեղծած հոդվածը, և ինչու՞ որևէ ծանուցում չի եղել այդ մասին։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Նվարդ Առաքելյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Արագ ջնջման ենթակա հոդվածների համսր ծանուցում չի նախատեսվում։--Voskanyan 03:40, 13 Հունվարի 2022 (UTC)


Իսկ ո՞վ կամ ինչու՞ է որոշել, որ հոդվածը ենթակա է արագ ջնջման։ Կան բազմաթիվ զոհված տղաներ, որոնց մասին հոդվածներ կան ու չեն ջնջվել։ Գոնե լսել կամ դիտե՞լ եք` Ռուդիկի մասին քանի կայք ու լրատվական է ռեպորտաժ պատրաստել, թե՞ հոդված ջնջելու մենաշնորհ ունեք, որը տեղի-անտեղի կիրառում եք` աչք ու ականջ փակելով ճչացող ճշմարտության առաջ։ Լավ, մի՞թե Ռուդիկ Ղարիբյանն արժանի չէ՞ր, որ իր մասին հոդված լիներ, թե՞ էլի ոմանց քմահաճույքն է գերիշխում Վիքիպեդիայում։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Նվարդ Առաքելյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կանոնակարգը թույլ չի տալիս։--Voskanyan (քննարկում) 04:20, 14 Հունվարի 2022 (UTC)

Ես ցանկանում եմ ստեղծել հոդված Արտակ Օհանյանի մասին, բայց չի թույլատրվում, ես չեմ կարողանում վերծանել տրված խնդիրը, ըստ որի առկա է արգելափակում: Ինչոես կարող եմ հղումը հանել արգելափակումից: Նախապես Շնորհակալություն:

Բարև Ձեզ : Երբ հրապարակումից հետո բերում է այս տեքստը «Էջը, որը դուք փորձում եք հիշել արգելափակվել է սպամի զտիչի կողմից։ Սա հավանաբար արտաքին կայքին հղման պատճառով է։ Սպամ զտիչին գործադրած տեքստն է. facebook.com/l.php.» ինչպես կարող եմ նյութը հրապարակել:Օհանյան Ռազմիկ (քննարկում) 16:43, 13 Հունվարի 2022 (UTC) Օհանյան Ռազմիկ (քննարկում) 16:42, 13 Հունվարի 2022 (UTC)

Ողջույն, հարգելի՛ Օհանյան Ռազմիկ, կարող եք ջնջել տվյալ հղումը և պահպանել էջը։ Եթե այլալեզու Վիքիպեդիայից տեքստ եք տեղափոխում սևագիր, կարող եք գրել, ես կփորձեմ օգնել։--Voskanyan (քննարկում) 16:48, 13 Հունվարի 2022 (UTC)

Ես ցանկանում եմ հրապարակել Արտակ Օհանյան հոդվածը , բայց չի ստացվում, քանի որ առկա է արգելափակում: Խնդրում եմ օգնեք հեռացնել արգելափակումը, որպեսզի տեղադրեմ հոդվածը:Օհանյան Ռազմիկ (քննարկում) 17:28, 13 Հունվարի 2022 (UTC)

Հարգելի՛ Օհանյան Ռազմիկ, հավանաբար որպես աղբյուր տեղադրել եք չթույատրվող հղում, ուղղակի ջնջեք այն տեքստից։ Հոդվածի համար որպես աղբյուր պետք է ներկայացնել վստահելի կայքերի հղումներ, հավանաբար փորձում եք հոդվածում ներառել ոչ վստահելի աղբյուր, դրա համար չի թույլատրվում։--Voskanyan (քննարկում) 17:31, 13 Հունվարի 2022 (UTC)

Իսկ ինչպես կարող եմ հասկանալ թե որն է արգելափակված հղումը?Օհանյան Ռազմիկ (քննարկում) 17:35, 13 Հունվարի 2022 (UTC)
Ես վերանայեցի բոլոր հղումները, բայց որևէ խնդիր չկար. Իսկ երբ սեղմում եմ հրապարակել դարձյալ բերում է «Էջը, որը դուք փորձում եք հիշել արգելափակվել է սպամի զտիչի կողմից։ Սա հավանաբար արտաքին կայքին հղման պատճառով է։ Սպամ զտիչին գործադրած տեքստն է. facebook.com/l.php.» հետևյալ տողերը:Օհանյան Ռազմիկ (քննարկում) 17:46, 13 Հունվարի 2022 (UTC)

Զգուշացման մեջ գրված է, հավանաբար facebook.com/l.php. է, եթե այդպես է նշված էջի վերևում։--Voskanyan (քննարկում) 17:37, 13 Հունվարի 2022 (UTC)

Խնդրում եմ օգնել:Օհանյան Ռազմիկ (քննարկում) 17:47, 13 Հունվարի 2022 (UTC)

Եթե այդպես է գրված, ուրեմն ոչ վստահելի կայքի հղում է, պետք է ջնջեք, այլ տարբերակ չկա։ Քանի որ չեմ տեսնում, թե ինչ տեքստ է, ուիիշ ոչնչով օգնել չեմ կարող։--Voskanyan (քննարկում) 17:54, 13 Հունվարի 2022 (UTC)

Ես կարող եմ տեքստը տեղադրել կամ ուղարկել ձեզ?Օհանյան Ռազմիկ (քննարկում) 17:56, 13 Հունվարի 2022 (UTC)

Փորձեք տեքստը մաս֊մաս պահպանել, գուցե հնարավոր լինի պարզել, թե որ հղումն է։--Voskanyan (քննարկում) 17:55, 13 Հունվարի 2022 (UTC)

Այստեղ անձնական տվյալների փոխանակումն արգելվում է, այդ պատճառով հավանաբար չեք կարողանա ուղարկել, արդեն գրել եմ, փորձեք մաս֊մաս պահպանել։--Voskanyan (քննարկում) 18:00, 13 Հունվարի 2022 (UTC)

Լավ Շնորհակալություն@Voskanyan Օհանյան Ռազմիկ (քննարկում) 18:07, 13 Հունվարի 2022 (UTC)
Ինչումն է խնդիրը հարգելի @VoskanyanՕհանյան Ռազմիկ (քննարկում) 18:12, 13 Հունվարի 2022 (UTC)

Սռաջարկում եմ նախ աշխատել սևագրում, հոդվածը վերանայման կարիք ունի։ --Voskanyan (քննարկում) 18:15, 13 Հունվարի 2022 (UTC)

Question from Մովսես Մադոյան on Հայկասար (18:17, 15 Հունվարի 2022)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ, խմբագրված նյութին ցանկանում եմ նկար ավելացնել. կօգնե՞ք։ Նախապես շնորհակալություն։ --Մովսես Մադոյան (քննարկում) 18:17, 15 Հունվարի 2022 (UTC)

Հարգելի [User:Մովսես Մադոյան|Մովսես Մադոյան]], լուսանկարը պետք է լինի Ձեր նկարսծը և այն պետք է բեռնել Վիքիպահեստ (https://commons.m.wikimedia.org/wiki/Special:UploadWizard):--Voskanyan (քննարկում) 04:01, 16 Հունվարի 2022 (UTC)

Հարց Մայիս Բալայան-ից (16:36, 25 հունվարի 2022)[խմբագրել կոդը]

inchpes karox em grel banastexcutyunners vor bolorin tesaneli lini? --Մայիս Բալայան (քննարկում) 16:36, 25 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Մայիս Բալայան, Հայերեն Վիքիպեդիայում հայերենը գրում ենք միայն հայերեն տառերով։ Վիքիպեդիան հանրագիտարան է և նախատեսված է միայն հանրագիտարանային ոճի հոդվածների համար, բանաստեղծությունները այստեղ գրել չենք կարող։--Voskanyan (քննարկում) 16:39, 25 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարց ԱՐԱՐ Երգչախումբ-ից (23:15, 26 հունվարի 2022)[խմբագրել կոդը]

Ողջույն, կխնդրենք մանրամասնել՝ ինչու՞ չենք կարողանում հրապարակել հոդվածը։ Ինչու՞ է նշվում, որ մասնակցի անվանումը չի համապատախանում մասնակիցների անվանումների կանոնակարգին, և ինչպե՞ս է հնարավոր "ԱՐԱՐ Երգչախումբ" անվան դիմաց գրված "Մասնակից" բառը հեռացնել։ --ԱՐԱՐ Երգչախումբ (քննարկում) 23:15, 26 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարգելի ԱՐԱՐ Երգչախումբ, Վիքիպեդիայում պետք է գրանցվել որպես առանձին անհատ (անունով կամ ծածկանունով), որևէ կազմակերպության մասին հոդված գրելու համար պետք է ներկայացնել վստահելի երկրորդային աղբյուրներ։--Voskanyan (քննարկում) 04:56, 27 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարց Biagiolli-ից (19:01, 29 հունվարի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմ ստեղծած հայերեն այս էջի համար նաև անգլերեն տարբերակը ստեղծել: Խնդրում եմ կօգն՞եք ինձ: Շնորհակալություն --Biagiolli (քննարկում) 19:01, 29 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարգելի Biagiolli, հայերեն հոդվածն արդեն պիտակվել է և պետք է մեկ շաբաթում ավելացնել աղբյուրներ ծանոթագրությունների տեսքով,որպեսի այն չջնջվի։ Անգլերեն Վիքիպեդիայում նշանակալիության և աղբյուրների հարցն ավելի խիստ է, այդ պատճառով հոդվածը պետք է ունենա վստահելի երկրորդային աղբյուրներ (լրատվական կայքեր, թերթեր, ամսագրեր, թեմատիկ կայքեր, բայց ոչ բլոգ կամ դեղին մամուլ)։ Անգլերեն Վիքիպեդիայում հոդված ստեղծելու կարգը նույնն է, ինչ Հայերեն Վիքիպեդիայում։--Voskanyan (քննարկում) 05:48, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Spitaki N2 dproc[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, կարծում եմ, որ նոր գրանցված Spitaki N2 dproc մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 10:57, 31 հունվարի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն, արդեն արգելափակվել է։--Voskanyan (քննարկում) 13:17, 31 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարց Arpi Ghalechyan-ից (16:20, 1 Փետրվարի 2022)[խմբագրել կոդը]

Ողջույն, իրականում այսօր նյութ էի փնտրում տեսա բացակայում է վիկիպեդիայում, գտա ավելացնելու ձևը ու միանգամից ավելացրի։ Կխնդրեմ ասեք ի՞նչն է վատ իմ էջում որ առաջին նյութս փակեցիք) --Arpi Ghalechyan (քննարկում) 16:20, 1 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի՛ Arpi Ghalechyan, Վիքիպեդիայում հոդվածները պետք է ունենան որոշակի չափանիշների համապատասխանող տեքստ։ Տվյալ դեպքում հոդվածներում պետք է ավելացնել աղբյուրներ (գրքեր, կայքեր), որպեսզի դրանք չջնջվեն։--Voskanyan (քննարկում) 16:34, 1 Փետրվարի 2022 (UTC)

Добрый день. Ранее вы переместили статью "Ղրիմի հարթակ" в черновик, указав что её надо вычитать. Мы над ней поработали, улучшили оформление, добавили источники. Гляньте, пожалуйста, на статью и скажите можно ли её уже переместить в основное пространство, а если нет, то что ещё нужно доработать. --Tohaomg (քննարկում) 13:47, 9 Փետրվարի 2022 (UTC)

Уважаемый Tohaomg, можно переместить.--Voskanyan (քննարկում) 13:59, 9 Փետրվարի 2022 (UTC)

Հարց Areshka-ից (12:10, 13 Փետրվարի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, այս հարթակում սկսնակ եմ և շատ բաներ ինձ անհասկանելի են։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնության ձեռք մեկնեք։ --[[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 12:10, 13 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի Areshka, կոնկրետ ի՞նչ հարց է հետաքրքիր։ Եթե նոր հոդված եք ուզում ստեղծել, կարող եք օգտվել Հոդվածի ստեղծում էջից։--Voskanyan (քննարկում) 12:18, 13 Փետրվարի 2022 (UTC)

Ստեղծել եմ Դավիթ Պետրոսյան Գևորգի էջը, որը ընթացքում վերանվանվեց Դավիթ Պետրոսյան (ճարտարապետ, մշակութաբան) և այս պահին այն ստուգում է անցնում։ Մի պահ ստուգումները դադարեցվեցին, միգուցե ինչոր գործողություն է սպասվում իմ կողմից։
Ինչքա՞ն է մոտավորապես տևում ստուգումը, որքա՞ն է հավանականությունը որ էջը կհեռացվի կամ կպահպանվի, ի՞նչ է պահանջվում ինձանից, ստուգման ընթացքում կարո՞ղ եմ արդյոք բաժին ավելացնել, թե ոչ։
Մի խոսքով էջը ստեղծելու գործընթացին հեշտությամբ ինտեգրվեցի, իսկ հիմա կանգ եմ առել և չեմ հասկանում իմ հետագա քայլերը։ [[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 12:59, 13 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի Areshka, էջը նախնական ստուգվել է ու մոտ ժամանակներս չի ջնջվի, սակայն այն պիտակվել է, այսինքն՝ պիտակներ են ավելացվել, որոնք ընթերցողին զգուշացնում են, որ հոդվածը չի համապատասխանում Վիքիպեդիայի չափանիշներին, օրինակ՝ չի համապատասխանում հանրագիտարանային ոճին․ Անձամբ իրականացրել է թիկունք-առաջնագիծ և առաջնագիծ-թիկուք կապը։ Պատերազմի ավարտից հետո լայն գործունեություն է ծավալել ընկճված հայ հասարակությանը սթափեցնելու և կասեցնելու բարոյալքումն ու հայրենիքի կորստի հանդեպ ունեցած անտարբերությունը։։ Հոդվածը պետք է ինքներդ վերանայեք (կարող եք նայել նմանատիպ այլ հոդվածներ) կամ սպասենք, որ ինչ-որ մեկը ցանկություն կունենա խմբագրել այն։ Մասնավորապես պետք է հանել ոչ հանրագիտարանային հատվածները, փոքրացնել երկու նկարները չափերը և այլն։--Voskanyan (քննարկում) 13:35, 13 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի Voskanyan, շնորհակալություն ուղղություն տալու համար։ [[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 13:42, 13 Փետրվարի 2022 (UTC)

Հարց GayaneBtsArmy-ից (10:09, 20 փետրվարի 2022)[խմբագրել կոդը]

Ես նոր եմ հաստատվել այստեղ և շատ բաներից տեղյակ չեմ, դեմ չեմ լինի եթե մի քանի օգտակար խորհուրդներ տաք😁 --GayaneBtsArmy (քննարկում) 10:09, 20 փետրվարի 2022 (UTC)[reply]

Հարգելի GayaneBtsArmy, եթե նոր հոդված եք ուզում ստեղծել, կարող եք օգտվել Հոդվածի ստեղծում էջից։--Voskanyan (քննարկում) 10:26, 20 փետրվարի 2022 (UTC)[reply]

Dear Voskanyan. I tried to nominate Պատկեր:ԿամբոջահիվանդանոցԽՍՀՄ.png for deletion because the file size is much bigger that required by the resolution and quality, and it is suspected there is some embedded data. Sadly the upload reverts this constantly. If possible please check. Thank you. --Krd (քննարկում) 16:52, 1 Մարտի 2022 (UTC)[reply]

Dear Krd, I think the file does not contradict the rules of the Armenian Wikipedia, but if you want, you can write on this page, and other editors also will discuss.--Voskanyan (քննարկում) 17:09, 1 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարց Biagiolli-ից (09:07, 11 Մարտի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ արդյոք իմ հոդվածը հրապարակված է, թե միայն ավազարկղիս սևրագրում է պահպանվել: Որովհետև երբ որոնում եմ գուգլով ոչ մի կերպ վիքիպեդիայի հոդվածս չի գտնում: Շնորհակալություն --Biagiolli (քննարկում) 09:07, 11 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Biagiolli, եթե խոսքը վերաբերում է Ֆիլիպո Բիաջիոլի հոդվածին, ապա այն հիմնական անվանատարածքում է։ Գուգլում որոնման հետ կապված ոչինչ չգիտեմ։--Voskanyan (քննարկում) 13:14, 11 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարց Biagiolli-ից (09:14, 11 Մարտի 2022)[խմբագրել կոդը]

Բացի դա մտնում եմ en.wikipedia.org, որ ստեղծեմ նաև հոդվածի անգլերեն տարբերակը, գրում է՝ Wikipedia does not have a user page with this exact name ու ոչ մի կերպ ես չեմ կարողանում հասկանամ ոնց լուծեմ էս խնդիրը: Շնորհակալ եմ --Biagiolli (քննարկում) 09:14, 11 Մարտի 2022 (UTC)[reply]

Անգլերենում սա է էջը, որը պետք է ստեղծեք։ Հնարավոր է՝ սկսնակ մասնակիցների համար որոշակի սահմանափակումներ կան, հաստատ չգիտեմ։--Voskanyan (քննարկում) 13:16, 11 Մարտի 2022 (UTC)[reply]

Reminder to participate in the ratification vote of ther UCoC Enforcement Guidelines[խմբագրել կոդը]

Hello Voskanyan,

The Ratification vote of Universal Code of Conduct Enforcement Guideline is currently taking place until March 21.

As of 19 March 14:40 UTC, no votes from hywiki registrants have been casted. While I'm keeping in mind that homewiki isn't always indicative of where an editor is active, I want to remind everyone that local opinions are sought in this global decision. Even if your homewiki is not hywiki, commenting on the guidelines from the perspective of this project will be beneficial.

If you didn't vote yet, please take a few minutes to participate in the ratification vote! Your voice is important.

Regards,

AAkhmedova (WMF) (քննարկում) 16:29, 19 Մարտի 2022 (UTC)[reply]

Աղբյուրների մասին հարց[խմբագրել կոդը]

Հարգելի Voskanyan, աղբյուրների վերաբերյալ մի հարց ունեմ։ Արդյո՞ք հոդվածում առկա մեկ կամ մի քանի աղբյուրների առկայության դեպքում, որոնք այսպես ասած չեն «ծածկում» հոդվածի ամբողջ բովանդակությունը (կամ ծածկում են ընդամենը մի քանի նախադասություն), համարվում է որ հոդվածն ունի բավարար քանակությամբ աղբյուրներ, իսկ անաղբյուր կաղապարի դնելը սխալ է։ Կխնդրեմ մեկնաբանեք այս մասով, քանզի ես անաղբյուր կաղապար եմ տեղադրում նորաստեղծ այն հոդվածներում որոնց բովանդակության զգալի մասը չունի աղբյուր։ Այդ քայլի իմ հիմնական նպատակներից մեկն այն է, որ խմբագիրներն էլ ավելի պատասխանատվությամբ մոտենան իրենց ստեղծած հոդվածին։ Եթե առավել հստակեցնեմ հարցս, ապա արդյո՞ք սխալ է օրինակ Իան Էշբի կամ Արտասովոր քաղաքը հոդվածներում իմ կողմից անաղբյուր կաղապարի տեղադրումը, և եթե այո, կխնդրեմ պարզաբանել։--Գարդմանահայ (քննարկում) 12:26, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Եթե հոդվածն ունի աղբյուր, այն անաղբյուր չէ։--Voskanyan (քննարկում) 12:28, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Իմ տեղադրած կաղապարի մեջ գրված չէ, թե հոդվածը չունի աղբյուրներ։ Որքան գիտեմ լրիվությամբ անաղբյուր հոդվածում տեղադրվում է {{անաղբյուր էջ|}} կաղապարը։ Իմ տեղադրած կաղապարը, որքան էլ կոչվում է {{անաղբյուր}}, միանգամայն այլ պահանջ է դնում, այն է՝ «Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման»։ Իմ կարծիքով շատ տեղին ու տրամաբանական է, որ ես տեղադրում եմ {{անաղբյուր}} կաղապարն այն հոդվածներում, որոնց բովանդակության մեծ հատված կամ կեսից ավելին անաղբյուր է։ Միգուցե ինչ-որ նրբություն կա, որ ես չե՞մ հասկանում։ Այդ դեպքում խնդրում եմ ավելի հստակ մեկնաբանել, և ես կընդունեմ այդ տեսակետը։ --Գարդմանահայ (քննարկում) 12:59, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]

{{Անաղբյուր էջ|}} կաղապարը դնում ենք վերջին տարիներին ստեղծված և ոչ մի աղբյուր չունեցող (այսինքն՝ անաղբյուր), հոդվածներում, որպեսզի յոթ օրվա ընթացքում աղբյուր չավելացվելու դեպքում դրանք ջնջվեն։ {{Անաղբյուր|}} կաղապարը օգտագործվել է դրանից առաջ, երբ ոչ մի աղբյուր (այսինքն՝ անաղբյուր) հոդվածները չէին ջնջվում և պիտակը կարող էր մնալ նույնիսկ տարիներ շարունակ։ Կաղապարը մեկ այլ նպատակով օգտագործելու և աղբյուր ունեցող հոդվածը անաղբյուր համարելու համար պետք է հատուկ քննարկում բացել ու մշակել որոշակի կանոնակարգ, որպեսզի հստակ որոշվի, թե որ հոդվածները կարելի է պիտակել (հակառակ դեպքում կարող են լինել մարդիկ, որոնք նեղանան իրենց հոդվածի ջնջումից կամ այլ պատճառով, և սկսեն պիտակել հոդվածները՝ պատճառաբանելով, թե աղբյուրներ չկան բոլոր նախադասություններում կամ աղբյուր ունեն տասից ընդամենը ութ նախադասությունները)։ Պիտակումները հանել եմ, քանի որ մինչև հիմա նմանատիպ հոդվածները նման պիտակներով չեն պիտակվել։ Ճիշտ է՝ ապացույցներ չկան, այդ պատճառով ես չեմ պնդում, բայց երբ երկու և ավելի ծանոթագրություն ունեցող, 5000 բայթ ծավալով և ֆիլմի մասին պատմող հոդվածն անաղբյուր պիտակող մասնակիցը շաբաթվա հոդված է ընտրում Թուրքերի ներխուժումը Կիպրոս կամ Խոսրովի անտառ պետական արգելոց հոդվածները, որոնց բազմաթիվ պարբերություններ աղբյուր չունեն (շաբաթվա հոդվածը պետք է բավարարի որոշակի չափանիշների), առավել ևս եթե նույն մասնակիցը շաբաթվա հոդվածի թեկնածու է առաջադրում Մանվել Գրիգորյան հոդվածը, այսինքն՝ այն ոչ միայն չի պիտակում, այլև այն համարում է քիչ թե շատ որակյալ հոդված, ակամա սկսում ենք կասկածել մասնակցի անաչառության վրա։ Քանի որ նախկինում նույնպես հոդվածների նմանատիպ պիտակումների պատճառով ես հայտնվել եմ մեղմ ասած ոչ այնքան հաճելի իրավիճակում, խնդրում եմ բազմաթիվ հոդվածներ պիտակելուց առաջ քննարկում բացել (եթե մինչև հիմա ոչ ոք չէր պիտակել, և հիմա էլ ոչ միայն ոչ ոք չի պիտակում, այլև ջնջում են ու խնդրում չպիտակել, կարծում եմ՝ կարելի էր հարցնել նաև ուրիշների կարծիքը)։ Միանգամից նշեմ նաև, որ ոչ մի անձնական խնդիր չկա ոչ մի մասնակցի հետ, հույս ունեմ՝ նախկին իրավիճակը չի կրկնվի․ սա անձնական խնդիրների լուծման հարթակ չէ, ես ուղղակի ու առանց հետին նպատակների հետևում եմ կանոնակարգին, ինչը և ակնկալում եմ ուրիշներից։ --Voskanyan (քննարկում) 15:42, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan ջան, չհասկացա թե հարցը անձնական հարթություն տեղափոխելու մասին գրելն ինչ կապ ուներ մեր քննարկման բուն թեմայի հետ, քանզի Հայերեն Վիքիպեդիայի քննարկումները նորմալ, բնականոն գործընթաց են, այսպես ասած հնարավորինս առողջ բանավեճ, եթե դրա կարիքը կա՝ մի կողմ դնելով անձնական հարցերը (չնայած ես Ձեզ հետ երբեք էլ որևէ անձնական խնդիր չեմ ունեցել, կարելի է ասել ոչ էլ Հայերեն Վիքիպեդիայում եմ ունեցել)։ Այդպիսի պիտակներ դրել եմ նաև ինձ շատ մտերիմ մարդկանց կողմից ստեղծված հոդվածներում, բայց դրանից իմ ու նրանց հարաբերությունները չպետք է վատանան (կամ հակառակը)։ Զուտ ասեմ, որ այստեղի քննարկումները որքան էլ որ բուռն, ծանր լինեն, ինձ համար որևէ կերպ չեն ազդում իրական կյանքում մարդկանց հետ շփումների վրա, ոչ էլ X քննարկումը կարող է ազդել այդ քննարկման մասնակից խմբագրի հետ հետագա վիքիհարաբերություններին։ Մոտավոր հիշում եմ, որ խմբագիրներից մեկը կարծես Ձեր հետ կապված խնդիրներ ուներ և կարծես Վիքիպեդիայի խմբագրումները դարձրել էր անձնական հաշիվներ պարզելու գործիք (համենայն դեպս կողքից նայողի համար այդպես էր ընկալվում), բայց խնդրում եմ, ինձ մի համեմատեք որևէ մեկի հետ, առավել ևս այդ խմբագրի հետ։ Շաբաթվա հոդված բաժնի հոդվածների ընտրությունը ես կատարում եմ այսպես ասած սիրողական բնույթից ելնելով, այսինքն՝ ժամանակին նկատել եմ, որ հիմնականում բարձիթողի վիճակ էր այդ դաշտում, Գլխավոր էջի ամենաերևացող մասը հաճախ դատարկ էր մնում կամ կոտրված կարմիր հղում էր երևում կամ էլ նույն հոդվածը շաբաթներ շարունակ ցուցադրվում էր, որոշեցի յուրաքանչյուր շաբաթ հոդվածը փոխել, որ գլխավոր էջը չդառնա դատարկ բաժնով էջ։ Այն Հայերեն Վիքիպեդիայի այսպես ասած դեմքն է։ Ես ինձ չեմ համարում այդ նախագծի համակարգող, այդ մասին գրել եմ խորհրդարանում։ Եթե այլ խմբագիր ցանկանում է զբաղվել այդ նախագծով ու այն դարձնել ավելի որակյալ, ապա խնդրեմ, միայն կասեմ համեցեք։ Միայն թե ինձանից ավելի հետևողական լինի այդ նախագծի նկատմամբ։ Ընտրվող հոդվածները փորձում եմ ստուգել, բայց վերջերս քիչ ազատ ժամանակ ունենալու պատճառով չեմ հասցնում լիարժեք։ Մանվել Գրիգորյան հոդվածում անաղբյուր կաղապար չեմ տեղադրել, քանզի հիմնականում այդ կաղապարը դնում եմ նոր ստեղծված հոդվածներում։ Իսկ թե ինչի եմ դնում նոր ստեղծված հոդվածներում, արդեն առիթ եղել է ասեմ։--Գարդմանահայ (քննարկում) 17:41, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Ինչ վերաբերում է քննարկման բուն թեմային, ապա Հայերեն Վիքիպեդիայի գործիքների «Պիտակներ» բաժնում կա {{անաղբյուր}} կաղապար, որի նկարագրությունը վերևում մեջբերել եմ։ Ըստ առկա հասանելիության/թույլտվության՝ օգտագործում եմ այդ կաղապարը։ Եթե կարծում եք, որ հնացել է այդ կաղապարը, ապա քննարկում բացելուց հետո այն հեռացնել է պետք, իսկ քանի դեռ այն մնում է, ապա ես կարող եմ օգտագործել այն ձևով, որով չի հակասի իր նկարագրությանը։ Որևէ ձևով խախտե՞լ եմ այդ նկարագրությունից բխող պահանջները, ոչ, չեմ խախտել։ Ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը։ Իհարկե, կարող եմ Ձեզ հարգելով, ասեմ լավ դե չեմ օգտագործի, եթե այդպես եք ուզում, բայց ո՞րն է տրամաբանությունը այն չօգտագործելու, արդյո՞ք այդպիսի խիստ կարիք կա։ Եթե խմբագիրը այլ լեզվող Վիքիպեդիայից գրեթե անաղբյուր հոդված է թարգմանում, ապա կա՛մ պետք է հոդվածի բովանդակության համար աղբյուրներ գտնի ու տեղադրի, կա՛մ էլ պատրաստ լինի, որ իր ստեղծած հոդվածում կարող է ավելանալ աղբյուրների բացակայության վերաբերյալ կաղապար։ Այստեղ մեջբերում եմ արել նաև կանոնակարգից, որով միանգամայն ընդունելի է {{անաղբյուր}} կաղապարի տեղադրումը։ Հարգելի Voskanyan, կարծում եմ ակնհայտ է, որ իմ կողմից {{անաղբյուր}} կաղապարի կիրառումը խախտում չէ։ Կարո՞ղ եք ասել թե դրա կիրառումն ի՞նչ վնաս է հասցնում Հայերրեն Վիքիպեդիային։ Եթե վնաս է, ապա ես կդադարեմ այն մասսայական ձևով կիրառելուց։ Վերջում մի բան եմ ուզում ասել՝ չնայած այդպիսի սենտիմենտալությունն ինձ հարիր չեմ համարում։ Կոչ եմ անում և խնդրում այս քննարկումը որևէ կերպ անձնական չընդունել, քանզի ես Ձեզ ոչ միայն հարգում եմ իրական կյանքում (Վիքիպեդիայից դուրս), այլ նաև շատ բարձր եմ գնահատում Հայերեն Վիքիպեդիայում (վիրտուալ հարթակում) Ձեր կատարած գործունեությունը։ --Գարդմանահայ (քննարկում) 17:41, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Քանի որ կանոնակարգում հստակ նշված չէ, թե քանի աղբյուր պետք է ունենա հոդվածը, կամ հոդվածի նախադասությունների քանի տոկոսը պետք է աղբյուր ունենա, խնդրում եմ մեծ թվով հոդվածներ պիտակելուց առաջ քննարկում բացել ու մշակել համապատասխան կանոնակարգ, որպեսզի հստակ լինի, թե որ հոդվածները պետք է պիտակել, և որ դեպքում կարելի է պիտակը հանել։ Իսկ մինչ այդ գործում է համաբանության սկզբունքը, այսինքն՝ այդ պիտակը կարելի է հանել այն հոդվածներից, որոնք ունեն առնվազն մեկ աղբյուր, ինչը և արվել է։--Voskanyan (քննարկում) 17:54, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, չնայած ես Ձեր գրած վերջին մտքի հետ համաձայն չեմ, բայց առայժմ զերծ կմնամ խնդրո առարկա թեման այս ձևաչափով շարունակելուց։ Առաջիկայում կնախաձեռնեմ համապատասխան կանոնակարգային փոփոխությունների գործընթաց, որը կդառնա այս քննարկման առավել կառուցողական լուծումը։--Գարդմանահայ (քննարկում) 09:30, 5 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարց 아니-ից (18:02, 12 Մայիսի 2022)[խմբագրել կոդը]

Եթե ինձ առաջարկվում է ավելացնել հղումներ բայց ես չունեմ ավելացնելու այլ ոչ մի բան ի՞նչ անեմ այդ դեպքում --아니 (քննարկում) 18:02, 12 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի 아니, հղումները պետք է փաատեն հոդվածում ներկայացված նյութի նշանակալիությունը, և եթե այդպիսիք չկան, հոդվածը ջնջվում է որպես անաղբյուր։--Voskanyan (քննարկում) 04:11, 13 Մայիսի 2022 (UTC)[reply]

Իսկ ինչպե՞ս կարող եմ ստեղծել իմ հոդվածը այսինքն որ ես բացեմ այն օրինակ Բագրատունիների արքայատոհմ և լրացնեմ այն,ինչպե՞ս անեմ դա 아니 (քննարկում) 19:39, 13 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի 아니, նոր հոդվածի վրա կարող եք սկսել աշխատել սևագրում, որի հղումը էջի ամենավերևի տողում է (մասնակցային անունից ու քննարկումից հետո),հոդվածում պարտադիր պետք է նշվեն այն աղբյուրները (գրքեր, կայքեր և այլն), որոնցից օգտվել եք հոդվածի տեքստը շարադրելիս։--Voskanyan (քննարկում) 05:39, 14 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարց Սեդա Գրիգորեան-ից (23:25, 18 Մայիսի 2022)[խմբագրել կոդը]

Բարեւ, ինչպէ՞ս կրնամ այս կայքէջի մէջ իմ անհատական էջը պատրաստել, տեղադրել կենսագրութիւն եւ գիրքերուս մասին տեղեկութիւն: --Սեդա Գրիգորեան (քննարկում) 23:25, 18 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի Սեդա Գրիգորեան, Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծում ենք միայն վստահելի աղբյուրների հիման վրա, իսկ հետաքրքրությունների կոնֆլիկտով հոդվածների ստեղծումը չի խրախուսվում։ Կարող եք սկզբում աշխատել սևագրում, որի հղումը կարող եք գտնել էջի ամենավերևում։--Voskanyan (քննարկում) 15:20, 19 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարց Լրագրող2022-ից (11:16, 12 Հունիսի 2022)[խմբագրել կոդը]

Ողջույն, ինչպես տեղադրեմ նոր հոդված --Լրագրող2022 (քննարկում) 11:16, 12 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Լրագրող2022, կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 14:03, 12 Հունիսի 2022 (UTC)[reply]

@Voskanyan Բարև, ես տեսել եմ, որ դուք խմբագրում եք Mercedes-Benz-ի մասին հոդված: Ինձ պետք է, որ դուք ստեղծեք այս հոդվածը, որը բացակայում է Borgward ընկերության համար: - Վերնագիր՝ Բոռգւառդ կամ Բորգվարդ կամ Բոռգվառդ կամ Բորգւարդ Ես ստեղծել եմ այն, բայց չի ընդունվել, քանի որ օգտագործել եմ թարգմանիչ: Այն ջնջվել է։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք ստեղծեք այն: SSHTALBI (քննարկում) 21:22, 22 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի SSHTALBI, ես մեքենաների մասին հոդված չեմ խմբագրում, քանի որ թեմայից հեռու եմ, կներեք։--Voskanyan (քննարկում) 05:11, 23 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հարց Rubstepanian-ից (16:14, 16 Հուլիսի 2022)[խմբագրել կոդը]

Բարև, ես թարգմանել եմ հայերեն հոդվածը, բայց անունը մնացել է ռուսերեն: Ինչպե՞ս դարձնել հայերեն. --Rubstepanian (քննարկում) 16:14, 16 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Rubstepanian, հոդվածը տեղափոխվել է, սակայն այն վերանայման կարիք ունի. մասնավորապես անհրաժեշտ է ավելացնել ծանոթագրությունները։--Voskanyan (քննարկում) 17:09, 16 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Յուրահատուկ շքանշան
Շնորհակալություն Հայա Ենգոյան (քննարկում) 05:13, 1 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Հարց Artsakhyan-ից (12:03, 17 Հոկտեմբերի 2022)[խմբագրել կոդը]

Здравствуйте. Вы не могли бы мне помочь . Я хочу добавить биографию, но моя статью постоянно удаляют. --Artsakhyan (քննարկում) 12:03, 17 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Artsakhyan, հոդվածները պետք է բավարարեն նշանակալիության որոշակի չափանիշների։--Voskanyan (քննարկում) 12:09, 17 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]

Հարց Կեմպարասուկու-ից (10:19, 1 Նոյեմբերի 2022)[խմբագրել կոդը]

Ողջո՛ւյն Ձեզ: Խնդրում եմ Ձեզ թույլատրել ինձ նկարս փոխեմ և կենսագրությանս մեջ որոշ փոքրիկ խմբագրումներ կատարեմ: Հարգանքով՝ Խաչիկ Ասրյան: --Կեմպարասուկու (քննարկում) 10:19, 1 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Կեմպարասուկու, Վիքիպեդիայում խմբագրումներ կատարվում են սեփական նախաձեռնությամբ, ուղղակի հոդվածները վերահսկվում են, և նախագծի կանոններին չհամապատասխանող տեքստերը ջնջվում են։--Voskanyan (քննարկում) 10:25, 1 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

«Գիտության համաշխարհային օր 2022» վիքինախագիծ[խմբագրել կոդը]

The Original Barnstar, for good deed #1 «Գիտության համաշխարհային օր 2022» վիքինախագիծ
Հարգելի՛ Voskanyan, շնորհակալություն «Գիտության համաշխարհային օր 2022» վիքինախագծին մասնակցելու և 76,193 բայթ
ծավալով 5 հոդված ստեղծելու համար։ ԲեքոՔննարկում

Рыбников[խմբագրել կոդը]

Ещё раз здравствуйте. В третий раз обращаюсь к вам за помощью. Я перевёл из Русской Википедии в Google Translate статью об актёре Николае Рыбникове, которая находится здесь. Просьба вычитать мой черновик. С уважением VolnyiLev (քննարկում) 09:53, 18 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Уважаемый VolnyiLev, можете создать статью - Նիկոլայ Ռիբնիկով. Просьба - копируйте текст и создайте страницу (не надо переименовать черновик).--Voskanyan (քննարկում) 16:14, 18 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]


Հոդվածի թարգմանություն[խմբագրել կոդը]

Հարգելի @Voskanyan,

ես թարգմանել եմ Շանթ Կարապետյանի՝ Շակարտի, մասին նյութը անգլերեն, բայց չեմ կարողանում հրապարակել։ Ձեր վերահսկողությամբ խնդրում եմ ինձ տալ հրապարակման հնարավորություն, որպեսզի կարողանամ հոդվածի թարգմանությունների հրապարակմամբ զբաղվել։ Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ։ Շնորհակալ եմ։ Կարինե Ավագյան (քննարկում) 08:47, 22 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի @Voskanyan,
յուրաքանչյուր անգլերեն հոդված, որ կարիք կունենա խմբագրման ու կխմբագրվի իմ կողմից, ինձ կտա" հետագայում թարգմանության հնարավորություն։ Ու քանի՞ խմբագրում պետք է անել՝ թարգմանության իրավունքի համար։
Շնորհակալ եմ։ Կարինե Ավագյան (քննարկում) 08:54, 22 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Կարինե Ավագյան, Անգելերն Վիքիպեդիայում հոդված ստեղծելու հնարավորության ունենալու համար պետք է որոշ խմբագրումներ անեք այնտեղ։--Voskanyan (քննարկում) 08:51, 22 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարց Կարինե Ավագյան-ից (06:32, 23 հունվարի 2023)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ, կարո՞ղ եք Դուք հրապարակել այս հոդվածը՝ https://en.wikipedia.org/wiki/User:Կարինե_Ավագյան/ShakArt_(Shant_Karapetyan)

Ես որոշ խմբագրումներ արել եմ երեք հոդվածի վրա, բայց ինձ թույլ չի տալիս թարգմանությունը հրապարակել։ Շնորհակալ եմ։ --Կարինե Ավագյան (քննարկում) 06:32, 23 հունվարի 2023 (UTC)[reply]

Բարև ձեզ, հարգելի՛ Կարինե Ավագյան, ես չեմ կարող ուրիշի հոդվածը հրապարակել։--Voskanyan (քննարկում) 06:59, 23 հունվարի 2023 (UTC)[reply]

Նոր հոդվածի ստեղծում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի @Voskanyan:

Ես Վիքիպեդիայում հոդված էի ստեղծել, հիմա ուզում եմ այլ հոդված ստեղծել, երբ մտնում եմ սևագիր, նախկին հոդվածս է բերում: Եթե սևագրիցս ջնջեմ նախկին հոդվածը և նորը սկսեմ ստեղծել, հնարավո՞ր է առաջին հոդվածս ջնջվի Վիքիպեդիայից:


Կանխավ շնորհակալություն: Օֆելյա Հակոբյան (քննարկում) 18:58, 25 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Օֆելյա Հակոբյան, հոդվածն արդեն ստեղծվել է, և սևագրինը պահելն իմաստ չունի։--Voskanyan (քննարկում) 19:00, 25 հունվարի 2023 (UTC)[reply]

Անչափ շնորհակալ եմ: Օֆելյա Հակոբյան (քննարկում) 20:09, 25 հունվարի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ նոր ավազարկղ բացել, որպեսզի սկսեմ նոր հոդվածի թարգմանություն։ --Zhanna Simonyan (քննարկում) 10:23, 13 փետրվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Zhanna Simonyan, կարող եք ստեղծել նոր էջեր՝ Մասնակից:Zhanna Simonyan/Ավազարկղ1, Մասնակից:Zhanna Simonyan/Ավազարկղ2։--Voskanyan (քննարկում) 12:49, 13 փետրվարի 2023 (UTC)[reply]

Գիտեմ,որ քնած եք,բայց կասեիք ,ոնց սեյվ անեմ ;ԴԴԴԴ․․․․Մոռացել եմ --Սենո Մելիքյան (քննարկում) 21:31, 15 փետրվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի Սենո Մելիքյան, վերևի աջ անկյունում կապույտի վրա գրված է ստեղծել էջը։--Voskanyan (քննարկում) 06:02, 16 փետրվարի 2023 (UTC)[reply]

Աղբյուրի օգտագործում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի @Voskanyan, ցանկանում եմ նույն հղումը հոդվածի մեջ մի քանի տեղ օգտագործել, սակայն չեմ հիշում՝ ինչ կոդ էինք օգտագործում դրա համար: Խնդրում եմ ասել կոդը: Օֆելյա Հակոբյան (քննարկում) 14:45, 19 փետրվարի 2023 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի՛ Օֆելյա Հակոբյան, օգտագործում ենք <ref name=""></ref> և <ref name="" />, օրինակ՝ <ref name="">Տերյան</ref>[https://hy.wikisource.org/wiki/ Տերյանի բանաստեղծությունները] և <ref name="Տերյան" />։--Voskanyan (քննարկում) 14:48, 19 փետրվարի 2023 (UTC)[reply]

Շնորհակալ եմ շատ: Օֆելյա Հակոբյան (քննարկում) 14:07, 20 փետրվարի 2023 (UTC)[reply]

Անգլերեն Վիքիպեդիա[խմբագրել կոդը]

Բարի երեկո,

Հարգելի @Voskanyan, անգլերեն Վիքիպեդիայում տեղադրել եմ հոդված https://en.wikipedia.org/wiki/User:%D5%95%D6%86%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1_%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6, սակայն անգլերեն Վիքիպեդիայում որոնելիս չեմ գտնում, կխնդրեմ բացատրել՝ որը կարող է լինել պատճառը: Օֆելյա Հակոբյան (քննարկում) 17:07, 21 փետրվարի 2023 (UTC)[reply]

Բարի երեկո, հարգելի՛ Օֆելյա Հակոբյան, հոդվածն ստեղծել եք Ձեր մասնակցային էջում, այնինչ պետք է ստեղծել հիմնական անվանատարածքում՝ Nvart Andreassian։ Սակայն Անգլերեն Վիքիպեդիայում նոր գրանցված մասնակիցներին թույլ չի տրվում հոդված ստեղծել, այդ մասին կարելի է կարդալ այստեղ։--Voskanyan (քննարկում) 17:11, 21 փետրվարի 2023 (UTC)[reply]

Շնորհակալություն, հարգելի @Voskanyan Օֆելյա Հակոբյան (քննարկում) 17:23, 21 փետրվարի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Ես ցանկանում են նոր հոդված հրապարակել, իմ էջում ցույց է տալիս, որ հրապարակվել է, բայց որ իմ հոդվածի անունն եմ որոնում գուգլում ցույց չի տալիս։ Ինչպե՞ս կարող եմ լուծել խնդիրը։ --MariamMxitaryan (քննարկում) 07:48, 8 Մարտի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ MariamMxitaryan, եթե խոսքը վերաբերում է Աչքի ֆարմակոլոգիա հոդվածին, ապա այն սևագրում է, պետք է ստեղծել առանձին էջ՝ Աչքի ֆարմակոլոգիա։--Voskanyan (քննարկում) 15:26, 8 Մարտի 2023 (UTC)[reply]

Question from Շուշան8 on Վիքիպեդիա:Գրանցում (11:05, 2 Ապրիլի 2023)[խմբագրել կոդը]

Ինչպես գրել տեղեկություն --Շուշան8 (քննարկում) 11:05, 2 Ապրիլի 2023 (UTC)[reply]


Հարգելի՛ Շուշան8, կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 11:16, 2 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Հարց Դիլանչյան Արմինե-ից (17:05, 4 Ապրիլի 2023)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ կարող եք ասել թե ինչպես սկսել խմբագրումը նախապես շնորհակալություն --Դիլանչյան Արմինե (քննարկում) 17:05, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Դիլանչյան Արմինե, կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 17:06, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Հարց Akanc-ից (16:34, 7 Մայիսի 2023)[խմբագրել կոդը]

Շնորհակալ կլինեմ, քանի որ սկսնակ եմ։ --Akanc (քննարկում) 16:34, 7 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարց Movses Khorenatsi-ից (17:23, 9 Մայիսի 2023)[խմբագրել կոդը]

Ողջույն, ինչպես՞ կարող եմ հոդված տեղադրել: --Movses Khorenatsi (քննարկում) 17:23, 9 Մայիսի 2023 (UTC)[reply]


Հարգելի՛ մասնակից, կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 17:42, 9 Մայիսի 2023 (UTC)[reply]

Բարև ձեզ, ես ուզում եմ նոր էջ սարքեմ և ուզում եմ վստահ լինեմ որ իմ էջը չեն ջնջելու։ Այդպիսի բան պատահել է արդեն 3 անգամ։ --Միշիկ (քննարկում) 18:42, 24 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի Միշիկ, Հայոց պատմություն էջ Հայերեն Վիքիպեդիայում արդեն կա, երկրորդն ստեղծելու իմաստը չկա։ Եթե որևէ բան ունեք հավելելու, աշխատեք այդ հոդվածում, բայց նկատի ունեցեք, որ ավելացված հատվածները պետք է հիմնավորվեն ծանոթագրությունների տեսքով վստահելի աղբյուրներով։ -- 23artashes (քննարկում) 18:51, 24 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարց Beautiful6girl-ից (19:28, 27 Մայիսի 2023)[խմբագրել կոդը]

Ողջունելով ցանկանում եմ ծանոթանալ եթե իհարկե հնարավոր է --Beautiful6girl (քննարկում) 19:28, 27 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարց Վարդանյան Կ.Ռ.-ից (16:15, 16 Հունիսի 2023)[խմբագրել կոդը]

Ողջույն: Հոդվածում նկարներ տեղադրելու համար ինչ է պետք անել: Շնորհակալ եմ: --Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 16:15, 16 Հունիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Վարդանյան Կ.Ռ., կարող եք նայել Ոչ ազատ պատկերների օգտագործում էջում։--Voskanyan (քննարկում) 17:02, 16 Հունիսի 2023 (UTC)[reply]

Բարի օր: Նախորդ ՛՛Վալյա Խաչատրյան՛՛ հրապարակումը հանվել է՝ հանրագիտարանային բնույթի չլինելու համար: Հիմա չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև վիճելի պահեր շատ կան այստեղ... բայց, որպես իմ մենթոր, - այդպես է ցույց տալիս գրանցմանս էջում, - կարո՞ղ եմ խնդրել ձեզ՝ նախապես նայել տեքստը, որ հետո նորից թյուրիմացություն չլինի: Եթե հնարավոր է, ապա ո՞ւր ուղարկեմ տեքստը: Հետո, իհարկե, նաև լուսանկարներ կլինեն, բայց, ինչքան հասկացա, հիմա տեքստի հարցն է: Շնորհակալ եմ: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 08:03, 17 Հունիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Վարդանյան Կ.Ռ., ես հոդվածի տեքստը տեսել եմ, այն իսկապես մեծապես վերափոխման կարիք ունի։ Դրա համար կարող եք օգտվել այս էջից, բայց ամենակարևորն աղբյուրներն են. հոդվածում ներկայացված նյութը պետք է լինի հանրագիտարանային ոճի, և նշված փաստերի համար պետք է ներկայացվեն վստահելի աղբյուրներ։ Հոդվածի կառուցվածքի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար կարող եք նայել նույն մասնագիտությունն ունեցող այլ անձանց հոդվածներ։--Voskanyan (քննարկում) 08:36, 17 Հունիսի 2023 (UTC)[reply]

Ողջույն: Սևագրում տեղադրել եմ նոր տարբերակը: խնդրում եմ նայել և տեղեկացնել՝ այս ձևաչափով հրապարակումը հնարավո՞ր է... Հետո, իհարկե, կավելացվեն նաև լուսանկարներ: Շնորհակալ եմ... --Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 10:02, 17 Հունիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Վարդանյան Կ.Ռ., եթե այլ անձի մասին գոնե մեկ հոդված նայեիք, ինքներդ էլ կտեսնեիք, թե որքան փոփոխությունների կարիք ունի տվյալ տեքստը՝ հոդված դառնալու համար։ Իսկ աղբյուրները, որոնք պետք է լինեն վստահելի կայքեր կամ գրքեր, հանրագիտարաններ, պետք է ներկայացնել ծանոթագրությունների տեսքով։--Voskanyan (քննարկում) 13:32, 17 Հունիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛Voskanyan, լավ է, որ վաստակավոր լրագրողին հոդված գրել եք սովորեցնում: Ես սովորելուց չեմ խրտնում: Բայց ո՞վ է ասել, որ բոլոր հոդվածները միանման ու միատեսակ պետք է լինեն, չոր ու ցամաք տվյալներ, մարդու ու նրա գործի մասին ոչինչ չասող: Աղբյուրները նշված են, ծանոթագրություն անվանվի, թե աղբյուր, ինչ տարբերություն... Բոլոր դեպքերում, շնորհակալ եմ: Հասկացա, որ իմաստ ու միտք չունի ժամանակ ծախսել ու արժանավոր մարդու-դերասանուհու մասին այս հարթակում որևէ բան գրել: Ի դեպ, հետևեք եղածների տարրական տառասխալներին ու անգրագետ շարահյուսությանը, շատ հաճախ՝ սխալ տեղեկություններին: Լավ եղեք: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 14:11, 17 Հունիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Վարդանյան Կ.Ռ., անձի մասնագիտությունն ու տարիքը նախագծում կապ չունեն, այստեղ կան հստակ կանոններ, որոնց պետք է հետևեն բոլորը, այլապես հոդվածը կպիտակվի, հետո կջնջվի։ Նախագծում հոդվածներ կարող են գրել հազարավոր մարդիկ, այդ պատճառով տարիների ընթացքում մշակված կանոնների պահպանումն օգնում է վերահսկողությանը և նախագծի՝ հեշտ հասանելի լինելուն։ Կանոնները ես չեմ մշակել, բոլորս էլ հետևում ենք դրանց։--Voskanyan (քննարկում) 14:18, 17 Հունիսի 2023 (UTC)[reply]

Հարց Արվեստասեր-ից (04:45, 12 Հուլիսի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ մի հարց տամ, կարող եմ անգլերեն Վիքիպեդիայից հոդվածը վերցնել և թարգմանել հայերեն, թե ավելի ճիշտ կլինի տարբեր կայքերից օգտվելով անել թարգմանություն տվյալ թեմայի շուրջ (ոչ թե Վիքիպեդիայից);Տվյալ դեպքում այլ հարց է առաջանում։Ինչպես հասկանալ թե որն է վստահելի աղբյուր համարվում, որը ՝ ոչ։ --Արվեստասեր (քննարկում) 04:45, 12 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Արվեստասեր, հոդվածներ կարող եք ստեղծել նշված երկու եղանակով, սովորաբար այլ լեզվով Վիքիպեդիայից թարգմանելը հեշտ է, քանի որ հոդվածն արդեն կա և տեխնիկական հարցերը քիչ են լինում, սակայն կարելի է ավելացնել որոշակի տեքստ կամ ստեղծել հոդված՝ օգտվելով տարբեր աղբյուրներից։ Իսկ աղբյուրների վերաբերյալ կարող եք կարդալ այս էջում։--Voskanyan (քննարկում) 08:17, 12 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Լավ, շնորհակալ եմ շատ։ Արվեստասեր (քննարկում) 08:36, 12 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Հարց Levon Reo Abrahamyan-ից (20:25, 15 Հուլիսի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ; Իմ Վիքիի հայերենը ձևափոխվել է ( ա և ո տառերով վերջացող բառերի վերջում ավելանում է յ, ե-փոխարեն գրվում է "է", յա-ի փոխարեն "եա" է, վ-ի փոխարեն "ւ" է ), ինչպես ուղղել? --Levon Reo Abrahamyan (քննարկում) 20:25, 15 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի Levon Reo Abrahamyan, էջի վերևի աջ կողմից բացեք նախընտրություններ, հետո Գադջեթներ, հանեք էջն ավանդական ուղղագրությամբ ցույց տալու նշումը (տեքստից հետո առաջինն է), սեղմեք Հիշել։--Voskanyan (քննարկում) 05:16, 16 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Հարց ՀասՀ-ից (06:34, 20 Հուլիսի 2023)[խմբագրել կոդը]

Ողջույն, իմ կողմից ստեղծված էջը հեռացվել է ձեր կողմից ու որպես պատճառ նշված է կանոններին չհամապատասխանելը, չնայած, որ կանոններին դեմ ոչինչ առանձնապես չկա, իսկ նմանօրինակ էջեր Վիքիպեդիայում էլի կան։)

Միգուցե հուշեք, ինչումն էր կանոնների խախտումը ու դա ուղղակի խմբագրեմ։ Շնորհակալություն) --ՀասՀ (քննարկում) 06:34, 20 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի ՀասՀ, հոդվածը ջնջվել է, որովհետև ուներ գովազդային բնույթ և ներկայացված չէին վստահելի աղբյուրներ։--Voskanyan (քննարկում) 08:40, 20 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի @Voskanyan, գովազդային բնույթ չի կրում, քանի որ այն ամենը, ինչ գրված էր չափելի էր և հիմնավորված թվերով։
Ինչ վերաբերում է վստահելի աղբյուրներին, դրանք պատրաստվում էի ավելացնել, երբ տեսա, որ արդեն հեռացված է։ Եթե կան կոնկրետ բառեր, կամ նախադասություններ, որոնք կարծում եք, գովազդային են, կարող եք նշել, կփոփոխեմ, սակայն, այդպիսիք չկան։
Իսկ կազմակերպության մասին տեղեկատվությունը Վիքիպեդիայում արգելված չէ, եթե չունի գովազդային բնույթ (այս դեպքում չուներ), ու ունի հանրային օգտակարություն, այս դեպքում ունի։ ՀասՀ (քննարկում) 12:01, 20 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Նորից նայեցի, տեքստն ամբողջությամբ գովազդային (գովաբանական) բնույթի է, այնինչ պետք է ներկայացվեն միայն հստակ փաստեր` հիմնավորված վստահելի աղբյուրներով։--Voskanyan (քննարկում) 16:33, 20 Հուլիսի 2023 (UTC)[reply]

@Voskanyan ջան, գովաբանական բնույթ չկա, եթե գրված է, որ ամենամեծ հարթակն է, դա Հայաստանում, դա փաստ է՝ հիմնավորված թվերով։ Մնացածը փաստեր են, թե ովքեր են հիմնադիրները, փաստ է, ե՞րբ է հիմնադրվել, դա ևս փաստ է.
Ինչ վերաբերում է հղումներին, ևս մեկ անգամ նշում եմ, որ դրանք պատրաստվում էի ավելացնել (բավականին շատ են)։
Ներկայացված նախաձեռնություններն էլ ի դեպ անվճար են, ու գրանցման հղում, կամ նմանատիպ բաներ չկան:)
Նորից, խնդրում եմ նշեք որևէ նախադասություն, որը գովաբանական է:) Օրինակ ինտրոյում կամ Պատմության մեջ բոլորը թվեր են, ներքևում էլ նախաձեռնություններն են։) Եթե կոնկրետ նախադասություններ կան, կարող եք նշել, փոխենք։ ՀասՀ (քննարկում) 07:30, 21 Հուլիսի 2023 (UTC)[reply]
@ՀասՀ, եթե տեքստում օգտագործվել են ածականներ, որոնք չեն հիմնավորվել որևէ աղբյուրով, ադմինն իրավունք ունի հեռացնել գովազդային/գովաբանական պատճառաբանությամբ։ Եթե չեք ավելացրեք աղբյուրներ, դա ձեր թերությունն է։ Սևագրության մեջ պատրաստեք, ամբողջական տեքստի բերեք, նոր տեղափոխեք հիմնական տիրույթ։ --ջեօ 🌱 07:50, 21 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Հարց Արիան-ից (07:31, 9 Սեպտեմբերի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, կարո՞ղ եք կապել իմ գրած հոդվածների լեզուն ։ --Արիան (քննարկում) 07:31, 9 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 09:52, 9 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ KENTRON TV Alikhanyan Ulica Alikhanyan 2, okrožje Ajapnyak, Armenija[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, կարծում եմ, որ նոր գրանցված KENTRON TV Alikhanyan Ulica Alikhanyan 2, okrožje Ajapnyak, Armenija մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 15:45, 3 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ KENTRON TV 2, Alikhanyan Ulica, okrožje Ajapnyak, Armenija[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, կարծում եմ, որ նոր գրանցված KENTRON TV 2, Alikhanyan Ulica, okrožje Ajapnyak, Armenija մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 15:56, 3 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 16:28, 3 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ KENTRON TV Alikhanyan Ulica 2 Alikhanyan Ulica 2, okrožje Ajapnyak, Armenija[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Voskanyan, կարծում եմ, որ նոր գրանցված KENTRON TV Alikhanyan Ulica 2 Alikhanyan Ulica 2, okrožje Ajapnyak, Armenija մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 16:55, 3 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 17:05, 3 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարց Yeva Mkrtchyan3-ից (06:36, 2 Նոյեմբերի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ուզում եմ փոխել մասնակցային անունս, խնդրում եմ օգնեք --Yeva Mkrtchyan3 (քննարկում) 06:36, 2 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Yeva Mkrtchyan3, պետք է դիմել այս էջում՝ լրացնելով համապատասխան կաղապարը։--Voskanyan (քննարկում) 10:52, 2 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Լավ,շնորհակալություն Yeva Mkrtchyan3 (քննարկում) 17:54, 4 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Ողջույն Voskanyan ջան: Ուզում էի աղբյուրներ գտնել/ավելացնել այս հոդվածում, բայց հոդվածում գրված էին բաներ, որոնք ոչ մի տեղ չգտա: Ես կարող cancer.am և doctors.am/diseases կայքերից վերցրած ինֆորմացիայով թարմացնել հոդվածը, բայց էս դեպքում պիտի հիմնական գրածները ջնջեմ, իսկ նոր, թարմացված հոդվածը ծավալով ավելի քիչ կլինի: Հնարավո՞ր է այդպես անեմ: POitor քննարկում 15:25, 4 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Բարի երեկո, հարգելի՛ POitor, Վիքիպեդիայում յուրաքանչյուր մասնակից կարող է հոդվածի նյութը փոխել (հիմնվելով վստահելի աղբյուրների վրա), իսկ մյուս մասնակիցները կնայեն ու կթողնեն կամ հետ կշրջեն, բայց տվյալ դեպքում հոդվածի հիմնական բովանդակությունն ավելացրել է GeoO մասնակիցը, գուցե նա հիշի, թե ինչ աղբյուրից է ավելացրել։--Voskanyan (քննարկում) 15:35, 4 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Ողջույն բոլորին, շնորհակալ եմ ինձ նշելու համար, @Voskanyan ջան։ Ցավոք չեմ հիշում այն աղբյուրը, որից օգտվել եմ գրելիս, այնպես որ կարող եք հանգիստ հեռացնել և գրել այնպես, ինչպես ճիշտ եք գտնում, հարգելի @POitor։ — GeoØ () 19:10, 4 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալ եմ արձագանքելու համար, կթարմացնեմ հոդվածը: POitor քննարկում 10:15, 5 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Արմինեի գրադարան[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, հարգելի @Voskanyan։ Խնդրում եմ ևս մեկ անգամ դիտեք Արմինեի գրադարանի մասին էջը և նշեք, թե որ մասը փոխելու կամ հեռացնելու դեպքում կթույլատրվի էջը ստեղծել։ Ռիտա Սիմոնյան (քննարկում) 06:15, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Ռիտա Սիմոնյան, հոդվածում ցույց տրված չէ նյութինշանակալիությունը, և չկան վստահելի երկրորդական աղբյուրներ։ Հոդվածը վերափոխելու համար կարող եք օգտվել այս էջից։--Voskanyan (քննարկում) 11:16, 2 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ @Voskanyan, իսկ որտեղի՞ց կարող եմ հետ բերել իմ գրած նյութը, որևէ դաշտում չեմ կարողանում գտնել։ Ռիտա Սիմոնյան (քննարկում) 06:39, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Ռիտա Սիմոնյան, նյութը կա Ձեր սևագրում։--Voskanyan (քննարկում) 10:04, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]