Մասնակցի քննարկում:Vardan1977

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, ասացեք խնդրեմ, ինչպես մասնակցի էջից հոդվածը տեղափոխեմ հիմնական տիրույթ

   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Vardan1977 ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Լիլիթ (քննարկում) 10:32, 3 Մայիսի 2015 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Սևագրություն[խմբագրել կոդը]

Բարև GEO ջան, ես ավազարկղում կատարել եմ Ձեր վերջին ցուցումները, մի գուցե ոչ լիարժեք, կխնդրեի դարձյալ նայել: Կարծում եմ բավարար է: Նախապես շնորհակալություն: Հարգանքով` Վարդան

Ողջույն, ես Մեղրու զբաղվածության կենտրոն հոդվածը տեղափոխել եմ ձեր սևագրություն, քանի որ այն անմշակ էր, չուներ աղբյուրներ և համապատասխան վիքիֆիկացում։ Խնդրում եմ առկա խնդիրներն ուղղելուց հետո տեղափոխել հիմնական տիրույթ։ Հարցերի դեպքում կարող եք ինձ գրել ։) Շնորհակալություն։ --Ջեօ (~) 18:58, 3 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն հարգելի GEO, ես ավազարկղում ավարտել եմ հոդվածը, կխնդրեի նայել, և եթե այն նորմալ է, ապա տեղափոխել հիմնական տիրույթ, եթե ոչ, ապա կխնդրեի մանրամասնել թերությունները:

Հագանքով` Vardan1977


Հոդվածի «Կառուցվածքը» բաժինը պետք է թեթևացնել։ Անհրաժեշտություն չկա անդամների մասին այսքան մանրամասն գրել, կարելի է բավարարվել միայն անուններն ու պաշտոնը նշելով։ Աղբյուրները պետք է ծանոթագրության տեսքով ավելացնել․ ավելացման կարգի մասին կարող եք կարդալ այստեղ։ Այսքանը դեռ ուղղեք, հարգելի Վարդան։ --Ջեօ (~) 12:51, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հարգելի GEO, ես ավազարկղում կատարել եմ Ձեր ցուցումները հոդվածի կառուցվածքի և ծանոթագրությունների մասով, կխնդրեի նայել և տալ կարծիք: Եվ եթե ամեն ինչ նորմալ է, ապա տեղափոխել այն հիմնական տիրույթ, կամ ինձ բացատրել, թե ես ինչպես դա անեմ։ Նախապես շնորհակալություն: Հարգանքով` Վարդան – Այս անստորագիր գրառման հեղինակն է Vardan1977 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Վարդան ջան, նայեցի։ Եվս մի քանի դիտողություն ունեմ. հոդվածի համար անհրաժեշտ է նախաբան, ինչպես Վիքիպեդիայի մյուս հոդվածներում է (օրինակ սա)։ Հետո Ստեղծման պատմությունը բաժնի արտաքին հղումները (այլ կայքերին տանող լինքերը) պետք է դարձվեն Ծանոթագրություններ, ավելացվեն ներքին հղումները (ամենակարևորներից մեկը), անդամների ազգանունների առաջին բաղադրիչը միայն մեծատառ մնա (ամբողջ բառը հայերեն վիքիպեդիայում ընդունված չէ գլխագիր գրել)։ Ինչպես նաև Աղբյուրներ բաժնի հղումները ևս պետք է դարձվեն ծանոթագրություններ՝ հստակ նշելով այն հղումը (հասցեն), որտեղից վերցվել է տեղեկությունը։ Դեռևս այսքանը, Վարդան ջան։ Հարցերի դեպքում կարող եք ինձ դիմել ։) --Ջեօ (~) 19:46, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]

Բարև GEO ջան, ես ավազարկղում կատարել եմ Ձեր վերջին ցուցումները, մի գուցե ոչ լիարժեք, կխնդրեի դարձյալ նայել: Կարծում եմ բավարար է: Նախապես շնորհակալություն: Հարգանքով` Վարդան[խմբագրել կոդը]

Բարև բոլորին:
Ես ավազարկղում կատարել եմ GEO-ի վերջին ցուցումները, կխնդրեի դարձյալ նայել, և եթե ամեն ինչ նորմալ է, կխնդրեի այնտեղի հոդվածը տեղափոխել հիմնական տիրույթ:

Նախապես շնորհակալություն: Հարգանքով` Vardan1977