Մասնակցի քննարկում:Vadgt/Արխիվ Դ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  Այս էջում գտնվում են հին քննարկումները, նոր գրառում կատարեք քննարկման էջում են

Պարգևներ[խմբագրել կոդը]

Ուկրաինական շքանշան
Հարգելի Vadgt, այս շքանշանը ձեզ Ուկրաինա հոդվածը զարգացնելու համար։ - Արման Մուսիկյան (քննարկում) 18։34, 13 Հունիսի 2013 (UTC)
Շնորհակալություն, հարգելի Արման: --Vadgt (քննարկում) 18:39, 13 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ընտրյալ Հոդված
Հարգելի Vadgt, այս շքանշանը ձեզ Ալեսանդրո Դել Պիեռո հոդվածի համար։ -Արման Մուսիկյան (քննարկում) 16։01, 16 Հունիսի 2013 (UTC)
Շատ շնորհակալություն, հարգելի Արման: Հարգանքներով --Վադգթ (Joker) (քննարկում) 16:58, 16 Հունիսի 2013 (UTC)[reply]

Հոդվածներ ՀՍՀ-ից[խմբագրել կոդը]

Ողջու՜յն, Vadgt։ Շնորհակալություն ՀՍՀ-ի նյութերը խմբագրելու համար, սակայն խնդրում եմ մինչ ՀՍՀ-ից որևէ հոդված ստեղծելը, ստուգեք այստեղ, թե արդյոք որևէ մասնակից չի աշխատում այդ հոդվածի վրա, որպեսզի հետագայում չունենանք կրկնօրինակ էջեր, ինչպիսին են Խարիսխ և Խարիսխ (էլեկտրական)։ Եվ մի բան էլ․ ՀՍՀ-ից հոդված գրելիս, խնդրում եմ վերջում ավելացրեք նաև {{ՀՍՀ}} կաղապարը։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 13։07, 15 Հունիսի 2013 (UTC)

Իմ ընտրած հոդվածների ցանկում էլ մի 4 հատ հոդվածի հանդիպեցի, որ արդեն ստեղծվել էր քո կողմից, Vadgt ջան: Ես եթե ասել եմ այս էջերի վրա եմ աշխատելու, նշանակում է ծայրից ծայր տեղափոխելում եմ Վիքի: - Արման Մուսիկյան (քննարկում) 04:14, 16 Հունիսի 2013 (UTC)[reply]

Vadgt ջան կասես թե ինչ է նշանակում Հունաստան հոդվածում պատմության բաժնի մեջտեղում զետեզած անտեղի Պատմության ակնարկն"' ու '"Մշակույթը'"։ Հոդվածը վերջնական տեսքի է բերվել մի քանի մասնակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, իսկ հիմա այն ներկայացված է գնահատականի։ Այսօր էլ բացում եմ և տեսնում եմ ինչ-որ առանց վիքիտեսքի ինչ-որ նյութ ես ավելացրել։ Գեղեցիկ բան չէ նման բան անելը։ Ինչևէ, քա ավելացրածը տեղափոխել եմ Հունաստանի պատմություն բաժին։ Բայց երևի այն ժամանակվոր կպահպանվի այնտեղ։ Ըստ երևույթին դու դա Հանրագիտարանից ես տեղափոխել, իսկ Հունաստանի մասին բավականին թարմ ու հանգամանալից տեղեկություններ կան համացանցում և այլ լեզուների Վիքիներում։ -Արման Մուսիկյան (քննարկում) 14։27, 15 Հունիսի 2013 (UTC)

Շնորհակալություն ողղելու համար Արման ջան: Հարգանքներիս Հավատիքը --Vadgt (քննարկում) 15:11, 15 Հունիսի 2013 (UTC)[reply]

Վիքիակտիվություն[խմբագրել կոդը]

Vadgt ջան, շատ գովելի է քո Վիքիակտիվությունը, բայց իմ կողմից ստեղծված Ջեքի Չան հոդվածը դեռ մի 10 պարբերությունով հարստանալու կարիք ունի, որ հասնի լավագույնին։ Համենայն դեպս, եթե հոդվածներ ես ուզում ներկայացնել գնահատման, կան լավ և ընտրյալ հոդվածների թեկնածուներ։ Մեր հարգելի Ahaik-ի կողմից մշակված հիանալի հոդվածներ կան, որոնցից շատերը նույնիսկ լավ հոդված չեն ճանաչվել։ Օրինակ Ուրան (մոլորակ)։ Համենայն դեպս Երկար էջեր այս էջում շատ լավ հոդվածների կարելի է հանդիպել, որոնք գնահատման կարիք ունեն։ Իսկ Ջեքի Չան հոդվածի վրա դեռևս պետք է աշխատեմ։ Արման Մուսիկյան (քննարկում) 18։53, 17 Հունիսի 2013 (UTC)

կիսատ հոդված → սևագրություն[խմբագրել կոդը]

հարգելի Vadgt, Ձեր ստեղծած Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ, ՈՒԵՖԱ) I խումբ հոդվածը կիսատ էր, այն փոխադրել եմ Ձեր սևագրության էջ, պատրաստ լինելուց հետո միայն կարող եք դարձնել իսկական հոդված, նման դեպք մեկ անգամ եղել էր արդեն Ձեր ստեղծած հոդվածի հետ, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, բայց կիսատ կամ չթարգմանված հոդվածներ տեղադրելուց խուսափեք, պատրաստեք, վերջնական տեսքի բերեք, նոր միայն դարձրեք հոդված, իսկ մինչ այդ թող մնա Ձեր անձնական սևագրությունների էջում։ Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 08։21, 1 Հուլիսի 2013 (UTC)

Կարճ էջեր[խմբագրել կոդը]

Հարգելի Vadgt շնորհակալություն Ձեր ներդրումների համար, մի փոքր նկատառում, ֆուտբոլային ակումների մասին ստեղծած Ձեր հոդվածները կարող են համարվել կարճ էջ և ներկայացվել ջնջման, խնդրեմ աչքի տակով անցկացնես Վիքիպեդիա:Անավարտ հոդված էջը։ Ես դրանցից շատերում ավելացրել եմ մեկ-երկու բան, բայց դե իմ ժամանակը միշտ չի որ ներելու է, խնդրեմ այդ կարգի հոդվածներ ստեղծելուց ևս 2-3 նախադասություն ավելացնես։ Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 11։17, 8 Հուլիսի 2013 (UTC)

խնդրեմ ասեք թե ինչ հոդվածների մասին է խոսքը: --Վադգթ (Joker) (Del Piero) 11:34, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]
օրինակ Բայեր Լևերկուզեն, Վերդեր Բրեմեն, Նյուրնբերգ ՖԱ, իմ ավելացրածներից էլ ասենք Մայնց 05, Այնտրախտ Ֆրանկֆուրտ: Նորից եմ ասում մեծ խնդիր չի, բայց լավ կլինի ստեղծելուց արդեն համապատասխանի նվազագույն հոդվածի պահանջներին: Հարգաներով՝ --ERJANIK քննարկում: 12:31, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]
մոտակա օրերս բոլորը կանեմ: Հարգանքներով --Վադգթ (Joker) (Del Piero) 13:37, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]
ապրես: --ERJANIK քննարկում: 14:04, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]
հարգելի Vadgt, լավ կլինի որ ստեղծածդ վերջին հոդվածներում (եզրափակիչների մասին) գոնե մեկ նախադասություն ևս ավելացնես, ասենք օրինակ ովքեր են դարձել գոլերի հեղինակ կամ նման մի բան, թե չէ ներից կիսատին մոտ է ստացվում հոդվածներդ: --ERJANIK քննարկում: 09:01, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն դիտողության համար, ես կավելացնեմ մարզադաշները որտեղ կայացել է հանդիպումը: Վադգթ (Joker) (Del Piero) 09:05, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
քեզ շնորհակալություն ջանասեր ներդրումներիդ համար: --ERJANIK քննարկում: 09:46, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
խնդրեմ: Հարգանքներիս Հավաստիքը Վադգթ (Joker) (Del Piero) 11:11, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Vadgt ջան, ևս մեկ անգամ շնորհակալություն Ձեր ներդորւմների համար, բայց նորից Ձեր ստեղծած էջերը կարճ են, խնդրեմ կարդա այստեղ, ու փորձիր հետևելով կանոնին հոդվածներդ ավելացրու (բիլիարդի հետ կապված)։ Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 12։42, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)

դա ընդամենը մեկ հոդված էր, որի ծավալն էլ ավելացրեցի: --Vadgt (քննարկում) 17:04, 27 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Vadgt ջան, 8-գնդակ, 9-գնդակ, 10-գնդակ հոդվածները կարճ են: --ERJANIK քննարկում: 06:27, 28 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
առանձնապես մեծ խնդիր չէ կարելի է այդպեսել մնա: Քանի որ շատ դժվար է այդ բիլիարդի տեսակների մասին տեղեկություն գտնել: --Vadgt (քննարկում) 08:54, 28 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
աչքի անցկացրու այդ հոդվածների անգլերեն կամ ռուսերեն տարբերակները: --ERJANIK քննարկում: 12:45, 28 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
իսկ Կոշտ սկավառակ հոդվածը դեռ կիսատ չասենք, բայց կիսատ է թարգամնված, խնդրեմ լրացրու Հարգելի՛ Vadgt: --ERJANIK քննարկում: 11:27, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի՛ Vadgt, համաձայն այս կանոնի Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն ծավալ է համարվում 3 նախադասությունը, Սելտիկ հոդվածը այդ առումով կրկին ու կրկին կարճ էր, մեկ-երկու նախադասություն ավելացրեցի, խնդրում եմ հետևիր կանոններին, կարծում եմ Քեզ համար դժվար չի լինի այն ինչ ես արեցի այս հոդվածում, նման ավելացումներ անել Քո ստեղծած մյուս կարճ հոդվածներում, պարզապես ժամանակի խնդիր է, ես մի խմբագրող եմ, ու չեմ կարող բոլոր նման հոդվածներում ավելացնել նյութեր, իսկ յուրաքանչյուր հոդված ստեղծող եթե իր կողմից ստեղծված հոդվածը համապատասխանեցնի նվազագույնի պահանջներին, բոլորիս համար լավ կլինի, ինքս պարզապես ափսոսում եմ որպես կարճ հոդված ջնջման ներկայացնել կամ ջնջել, բայց նորից եմ ասում իհարկե Վիքիպեդայի կանոնը ավելի կարևոր է, ևս մեկ անգամ խնդրեմ արձագանքիր վերևում գրածներիս: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 05:50, 2 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Գլխավոր էջի միջլեվայինները[խմբագրել կոդը]

Վադգթ, խնդրում եմ, Գլխավոր էջը խմբագրելիս, հիշել որ պետք է նախորոք համաձայնեցնել փոփոխությունները համայնքի հետ։ Գլխավոր էջի միջլեզվային հղումները ոչ մի ՎՊ–ում չեն տրված ամբողջությամբ, այդ ցանկի գերերկար լինելու պատճառով։ Քո փոփոխություններից հետո էջի բարձրության 2/3-րդը միջլեվային ցանկն էր, կողքից դատարկություն։ Բոտերի մուտքը արգելող կաղպարան հեռացնելը, նույնպես պոտենցիալ վնտանգավոր է, եթե բոտերը իրանք չրջանցեն այն։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20։27, 17 Հուլիսի 2013 (UTC)

Խմբագրական պատերազմ[խմբագրել կոդը]

Vadgt, հերիք է առանց պատճառի հետ շրջել խմբագրումները, չեմ հասկանում ինչի եք դա անում?--David1992 (քննարկում) 14։53, 18 Հուլիսի 2013 (UTC)

David1992, ձեր խմբագրումը հետ եմ շրջում, քանի որ. 1. նախ պետք է ճշտել ակումբի անունը հայերեն, թիմի անունը Հելլաս Վերոնա է, Էլլաս Վերոնա է, թե Հելլադա Վերոնա է: 2. Ինչ՞ու չեք դրել համընդհանուր քննարկման (Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ-ում կամ Վիքիպեդիա:Տերմինների քննարկում-ում): 3. Վերոնա ֆուտբոլային ակումբ չեմ լսել ընդանրապես, իսկ անգլերեն և ռուսերեն վիքիներում ՖԱ-ի անունը «Վերոնա» չէ: --Վադգթ (Joker) (Del Piero) 15:06, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Ակումբի անվանումն Hellas Verona է հետևաբար Էլլաս Վերոնա, և ոչ թե Հելադա, որտեղից եք հորինել այդ անավնումը չգիտեմ--David1992 (քննարկում) 15:07, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
հենց նոր կարդացի այստեղ գրված է որ, «Թիմի անունը Հելլադա է (իտալացիները ասում են՝ Հելլաս) — ընտրել էր հունարեն լեզվի ուսուցիչը:»: --Վադգթ (Joker) (Del Piero) 15:23, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Եվ ինչ? ակումբի անվանումը Էլլաս Վերոնա է, այն իտալական է, որ թե հունական:--David1992 (քննարկում) 15:27, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Ռուսերենում «Հ» տառ չկա նրանք գրում եմ «Է»: Հետևաբար ավելի ճիշտ է Հելլաս Վերոնան: Իսկ ինչ վերաբերվում է անվան ծագմանը՝ անունը ծագում է հունարենից, բայց թիմը իտալական է, այսնինքն հայերենում թիմի անունը թարգմանվում է Հելլադա Վերոնա: --Վադգթ (Joker) (Del Piero) 15:36, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Կամ Հելլաս կամ Հելլադա: --Վադգթ (Joker) (Del Piero) 15:53, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Հելլաս:--David1992 (քննարկում) 16:09, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Լավ, հոդվածը անվանափոխված է։ --Վադգթ (Joker) (Del Piero) 16։11, 18 Հուլիսի 2013 (UTC)

Թամիլական տառեր[խմբագրել կոդը]

Vadgt, Վիքիպեդիայում ցանկալի չեն դատարկ վերահղումները։ Երբ հոդվածները կլինեն, նոր կմտածենք վերհղումների մասին։ --ջեօ  12։51, 28 Օգոստոսի 2013 (UTC)

Ջեո, ես պատրաստվում եմ ստեղծել թամիլական տառերի մասին հոդվածներ վիքի-ում: Բայց սկզբից ես ստեղծելու եմ վերահղումները: --Vadgt (քննարկում) 19:36, 28 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Իմա՞ստը։ --ջեօ  20:43, 3 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Իմաստը կայանում է նրանում, որ անգլիացի կամ թամիլ ներդրողները ծանոթ լինեն էջերին: --Vadgt (քննարկում) 10:28, 4 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Խոսքս թամիլատառի կամ լատինատառի մասին չի խոսքս, այլ՝ դատարկ վերհղումների։ Օրինակ՝ այս վերհղման իմա՞ստը։ Նման հոդված դեռ գոյություն չունի, ի՞նչ իմաստ ունի վերհղում անել։ --ջեօ  10:32, 4 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

ընտրյալ հոդվածի նկատմամբ առավել զգույշ[խմբագրել կոդը]

հարգելի Vadgt, Ալեսանդրո Դել Պիեռո հոդվածը իրոք արժանավոր կերպով դարձավ ընտրյալ հոդված, ընտրյալ դառնալու ժամանակ բնականաբար ահագին շտկումներ արվեցին հոդվածում, սակայն ընտրյալ դառնալուց հետո Ձեր կողմից ավելացված նյութերում ... կներեք, բայց շատ են տառասխալները կամ քերականական-շարահյուսական սխալները, դե ուղղակի հարցն այն է, որ երբ այն ընտրյալ կարգավիճակ ունի, լավ կլինի ավելի խնամքով խմբագրումներ կատարել, հասկանալի է թե ինչի մասին է խոսքը։ Իհարկե բոլորս էլ սխալվում ենք աշխատանքի մեջ, այդպես է, ինչևէ, քեզ նորից շնորհակալություն հայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար, կարևորը շարունակիր նույն եռանդով ու ավելի ուշադիր եղիր։ --ERJANIK քննարկում: 11։34, 3 Սեպտեմբերի 2013 (UTC)

Վերանվանում[խմբագրել կոդը]

Vadgt ինչու եք վերանվանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վերանվանում «ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն», չէ որ այդ հարցը արդեն քննարկվել է և հստակ որոշում է կայացվել։ Որտեղ եք հանդիպել հայակակն աղբյուրներում որ այդպես կոչեն առաջնությունը։ Հերիք է առանց քննարկման էջեր վերանվանեք։--David1992 (քննարկում) 08։32, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)

Ձեր հարցին հարցով պատասխանեմ իսկ ինչու է Վիքիի անգլերեն տարբերկակում գրվում «FIFA World Cup» այլ ոչ թե «Football World Cup»: --Vadgt (քննարկում) 08:54, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Քանի որ ամեն մի լեզվում մի տարբերակ է տարածված: Հայերենում չի օգտագործվում «ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն» տարբերակը:--David1992 (քննարկում) 08:58, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Իսկ կարող եք ասել թե որտեղ այդ հարցը «Քննարկվել»: --Vadgt (քննարկում) 09:00, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Հենց առաջնության մասին հոդվածի քննարկման էջում: Բացի դրանից Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 հոդվածը ընտրված հոդվածի կարգավիճակ ունի նախկին անվանումով և նման հոդվածները վերանվանելուց առաջ պետք է քննարկել այդ հարցը:
Եվ բացի դրանից անգլերենից եթե թարգմանվում է ապա` «ՖԻՖԱ Աշխարհի գավաթ» այլ ոչ թե «ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն»--David1992 (քննարկում) 09:03, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
անկեղծ ասած ես վերանվանեցի նրա համար որով հետև առաջնության կազմակերպիչը ՖԻՖԱ-ն է և բացի պաշտոնական ֆուտբոլի առաջնությունից կա նաև ոչ պաշտոնական ֆուտբոլի առաջնությունը: Ասեմ ձեզ որ հոդվածը չի ստացել ընտրյալի կարգավիճակ, քվեարկության ժամանակ հոդվածը չընտվեց անբավարար կողմ ձայների պատճառով: --Vadgt (քննարկում) 09:10, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Այդ հոդվածը կոչվում է այսպես:--David1992 (քննարկում) 09:14, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
այո, բայց այն որքան գիտեմ կազմակերպիչ չունի իսկ պաշտոնական աշխարհի առաջնություն ունի դա ՖԻՖԱ-ն է: --Vadgt (քննարկում) 09:18, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Այդ տարբերակը օգտագործվում է միայն անգլովիկիում, քանի որ նրանք բոլոր դեպքերում ընտրում են օֆֆիցիալ անվանումը, մինչդեռ մյուս վիքիներում` գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, ֆրանսերեն, հոլանդրեն և այլն օգտագործում են հենց Ֆուտբոլի աշխարհի առաջնություն ձևը ինչպես և հայերեն աղբյուրներում:--David1992 (քննարկում) 09:21, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
ճապոներեն և կորիերեն հոդվածների անուների մեջ կա ՖԻՖԱ բառը, իսկ պորտուգալերենում հոդվածի անունն է Copa do Mundo FIFA: Ես համաձայն եմ նաև ՖԻՖԱ Աշխարհի Գավաթ տարբերակին: --Vadgt (քննարկում) 09:32, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Ախր արդեն ընդունված ձև կա: Ինչու այն փոխել ես չեմ հասկանում:--David1992 (քննարկում) 10:38, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
նույն տրամաբանությամբ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա հոդվածը կլիներ պարզպես Եվրոպա Լիգա: --Vadgt (քննարկում) 10:50, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Ոչ այնտեղ երկու իմաստ կա: Եվրոպա լիգա անունով կա նաև բասկետբոլի տուրնիր: Բայց ես արդեն ասեցի թե ինչու, հայերենում տարածված չէ «ՖԻՖԱ Աշխարհի գավաթ» ձևը: --David1992 (քննարկում) 18:56, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Համաձայն եմ հարգելի David1992-ի հետ, հարգելի Vadgt հայերեն տարբեր աղբյուներում (մամուլ, ինտերնետ, հեռուստատեսություն) Ձեր անվանափոխած տարբերակով շատ քիչ կա, ինքս կողմ եմ նախկին տարբերակին։ --ERJANIK քննարկում: 19։04, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)

իսկ ինչու է մեր վիքիում ներկայումս հոդվածի անունը Բարսելոն (ֆուտբոլային ակումբ) այլ ոչ թե Բարսելոնա (ֆուտբոլային ակումբ), չէ որ այդ տարբերակն էլ է ավելի տարածված: --Vadgt (քննարկում) 08:59, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Դրա հետ համաձայն եմ, մեկ այլ մասնակից առանց որևէ պատճառ նշելու փոխել է անվանումը:--David1992 (քննարկում) 09:02, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Բացի դրանից Vadgt, դուք հենց ենպես վերցրել ու փոխել եք մի քանի հոդվածի անվանում, առանց հաշվի առնելու այլ հոդվածները կամ ենթաէջերը օրինակ` Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ, ՈՒԵՖԱ) A խումբ և այլն: Արդեն ընդունված ձև կա փոխելուց առաջ քննարկեք:--David1992 (քննարկում) 19:05, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Նմանատիպ փոփոխություններից առաջ հարկավոր է քննարկում կազմակերպել, իսկ մինչ այդ խորհուրդ կտամ հետ վերադարձնել նախկին վիճակին, իսկ հետո եթե քննարկումը ի օգուտ Ձեր տեսակետի լինի, նորից կանվանափոխենք:--6AND5 (քննարկում) 19:36, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Ինչպես նաև, խնդրում եմ, պետք չէ երկու ոտքը մեկ կոշիկի մեջ մտցնել։ «Բայց ախր ինչի՞ է այսպես», «բայց ախր ինչի՞ է այնպես» արտահայտությունները փոքր-ինչ լուրջ չեն էլի։ --ջեօ  22:26, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

գիտեիք որ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vadgt, ձեր ստեղծած Կաղապար։ Գիտեի՞ք որ/Շաբաթ 42, 2013 թ. էջը ես ջնջեցի, քանի որ նրանում եղած փաստերը դեռ որպես սևագրություն էին, այնտեղ կարմիր հղումներ կային ինչը ցանկալի չէ գլխավոր էջի համար, կար փաստ կաղապարը և այլն, եթե նոր նյութեր ունեք, պարզապես ավելացրեք դրանք Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում նոր տեղեկություններ բաժնում, շնորհակալություն օգնության համար։ --ERJANIK քննարկում: 11։03, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)

հարգելի ERJANIK ջան, խնդրեմ: Ես ստեղծեցի էջը, բայց դուք ջնջեցիք դա, ճիշտ եք ասում նաև շաբաթը կգա բարինել հետը: Ես կփորփրեմ մեր վիքիի հոդվածները ինչ-որ հետաքրքիր բան գտնելու նպատակով: --Vadgt (քննարկում) 13:11, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
շնորհակալ կլինեմ Vadgt օգնության համար: --ERJANIK քննարկում: 05:04, 13 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

ՀՍՀ-ի նյութեր[խմբագրել կոդը]

Ողջույն, Vadgt։ Հայկական Սովետական հանրագիտարանից նյութեր գրելիս խնդրում եմ վերջում ավելացրեք նաև {{ՀՍՀ}} կաղապարը։ Ինչպես նաև ԷԱՄ հոդվածում հղումներ չկան։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 18։18, 16 Հոկտեմբերի 2013 (UTC)

Լավ: --Vadgt (քննարկում) 18:19, 16 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

ՀՀՀ հոդվածում ներքին հղումների և ձևավորման բացակայություն[խմբագրել կոդը]

Բարի երեկո Վադգթ, փոքր հիշեցում, որ ՀՍՀ֊ից նյութեր պատճենելիս պարտադիր է տեքստի վիքիֆիկացումը, ինչը մասնավորապես ներառում է հոդվածանունը թավատառ դարձնելը, ներքին հղումներ (նկատեցի, որ դրանք ԷԱՄ և ԷԼԱՍ հոդվածներում բացակայում են)։ Տես նաև՝ Վիքիպեդիա:ՀՀՀ նյութերի օգտագործում#Անհրաժեշտ մշակում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հաճելի խմբագրումներ

ԱՎԲ խնդիրներ[խմբագրել կոդը]

Վադգթ, խնդրում եմ անմիջապես դադարեցրու ԱՎԲ֊ի աշխատանքները։ Սխալ փոփոխություններ է անում հոդվածներում։ --vacio 09։14, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)

կարող եք ասել թէ ինչն է խնդը: --Vadgt (քննարկում) 09:16, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Այստեղ կամ այստեղ ավոլրդ բացատներ է ավելացնում, որոնք կոտրում են հղումները և կատեգորիաները։ Բացի այդ մեծ թվով բոտային խմբագրումների համար պետք է բոտի դրոշակ ունենալ։ Առանց բոտի դրոշակի օրվա մեջ կարելի է ամենաշատը մի 10-20 խմբագրում անել։ --vacio 09:19, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
ձեր թվարկածները արեցի, եթե այլ խնդիրներ կան ամպայման և մեծ սիրով կլուծեմ: --Vadgt (քննարկում) 09:23, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Վադգթ, մի շարք հոդվածներում էլի սխալ փոփոխություններ է կատարել։ Ստիպված ձեռքով ուղղեցի։ Բոտի դրոշակ ունենալու դեպքում խնդրում եմ նոր փոփոխություններ կատարիր։ Իսկ այժմ դադարեցրու աշխատանքներդ։ --ջեօ 09:32, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ջեո, ես իմ բոտը դրել եմ քվեարկության այս էջի բաժնում, սակայն մինչ հիմա ոչմի ձայն չկա (կողմ կամ դեմ): --Vadgt (քննարկում) 09:41, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ոչ ոք չի արձագանքել գուցե հենց սխալ խմբագրումների համար։ Բոտային դրոշակ ստանալու համար պետք է վստահություն ձեռք բերել։ Եւս մեկ անգամ եմ զգուշացնում․ դադարեցրու սովորական հաշվով մասսայական բոտային խմբագրումները։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ ժամանակավորապես արգելափակել հաշիվդ։ --vacio 11:37, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
ԴԱԴԱՐԱՑՐԵՑԻ, բայց ինչու մայիսից մինչև հիմա այդ էջում առաձագանք չկա, զուտ իմ անձնական կածիքով. կարծում եմ որ ձեր ասած չէ պատճառը: --Vadgt (քննարկում) 11:42, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
կամել այդ ինչպես է լինում որ 6AND5 մասնակցին պետք չէ լինում բոտի դրոշակը: --Vadgt (քննարկում) 16:03, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Իմը նախագահականից են զանգել, որ թողում են:-):-):-), դուք հիմա նույն ոճի մեջ եք, ինչ վերևում Ձեզ Ջեոն ասել.Ինչպես նաև, խնդրում եմ, պետք չէ երկու ոտքը մեկ կոշիկի մեջ մտցնել։ «Բայց ախր ինչի՞ է այսպես», «բայց ախր ինչի՞ է այնպես» արտահայտությունները փոքր-ինչ լուրջ չեն էլի։:Համենայն դեպս, ես նույնպես փորձում եմ քարտեզների գործը ուշ-ուշ անել որ խնդիրներ չառաջանան, բայց եթե ինձ դա արգելել առանց բոտի անել, միևնույն է ես առանց ԱՎԲ-ի դա կփոխեմ, ուղղակի ձեռքով, իսկ դուք պատրաստ եք կետադրական նշանները ձեռքով փոփոխելու կամ այդ տարբերակով հարցը լուծելու իմաստ կգտնեք, սա է տարբերությունը....................
դէ ոչ այդ քանակով բայց կկարողանամ, ես ԱՎԲ*ով հավանաբար անգլերեն այս նշանը՝ «`» փոխում էի այս նշանով «՝» (հայերեն բութով): --Vadgt (քննարկում) 16:36, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Թեմատիկական Շաբաթ
Հարգելի Vadgt, այս շքանշանը քեզ Հայերեն Վիքիպեդիայում Առաջարկված թեման ակտիվորեն զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 12։31, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալ եմ գնահատելու համար: --Vadgt (քննարկում) 12:34, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Վիքիմեդալ
Հարգելի Vadgt, այս մեդալը Ձեզ՝ Վրաստանին վերաբերվող հոդվածները բարելավելու, և մասնավորապես Դավիթ Բաքրաձե հոդվածը ստեղծելու համար։ --@ջեօ ») 16։09, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Շատ շնորհակալ եմ հարգելի GeoO: Հարգանքներով --Vadgt (քննարկում) 16:11, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Վերանվանումներ[խմբագրել կոդը]

Ողջույն Վադգտ, հայերեն Վիքիպեդիայում մենք գրում ենք հայերեն, չպահանջելով ընթերցողներից այլ լեզուների տիրապետում հայերեն Վիքիպեդիայից օգտվելու համար։ Այդպիսով, երբ Մայքրոսոֆը հայաստնում ինքը իր անունը գրում է բացառապես հայերեն, անհասկանալի է, հայերենում այն փորձել «Microsoft» գրել։ Ներկայիս լեզվական կանոնները, ինչպես նաև հայերեն հանրագիտարանային մշակույթում ընդունված է տարադարձնել օտար անվանումները։ Խնդրում եմ հետագայում զանգվածային վերանվանումները, ինչպես նաև այլ փոփոխությունները նախապես քննարկել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23։21, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)

իսկ ռուսերենում ինչու է որ գրում է «Microsoft» այլ ոչ թե «Майкрософт», նույն նաև Մայքրոսֆթի ռուսական կայքում է գրվում դացառապես ռուսերեն: --Vadgt (քննարկում) 10:00, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Դա պետք է հարցնել, ռուսերենի մասնագետներից և ռուսերեն Վիքիպեդիայից։ Ռուսերենում (լեզվում և գրականությունում) ընդունված չէ տարադարձնել, հայերենում ընդունված է, տարբեր լեզուներ, տարբեր կանոններ, գրային համակարգ, և այլն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:18, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Իսկ ինչու է որ ֆուտբոլիստի անունը տառադարձվում է, իսկ ընկերության անունը ոչ: --Vadgt (քննարկում) 17:12, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Վադգտ, վերևում ես նշել էի, որ «Բայց ախր ինչի՞ է այսպես», «բայց ախր ինչի՞ է այնպես» մոտեցումը այդքան էլ լուրջ չէ։ Հայերենն ունի իր ուրույն կանոնները, ռուսերենն էլ՝ իրենը։ Իմաստ չեմ գտնում ռուվպ-ն ու հյվպ-ն համեմատելու։ Բացի այդ ընկերություններ կան, որոնց անունները տառադարձված են։ Մնացածը ժամանակի հարց է։ --@ջեօ ») 17:21, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ծրագրավորման շքանշան
Հարգելի Vadgt, այս շքանշանը ավանսով շնորհում եմ քեզ C++ հոդվածը զարգացնել սկսելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 18։14, 2 Նոյեմբերի 2013 (UTC)
ես ստեղծելու և բարելավելու եմ մի շարք ծրագրավորման մասին հոդվածներ: --Vadgt (քննարկում) 08:50, 3 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Շատ ողջունելի է, Vadgt ջան։ Ուրեմն շքանշան տալու հարցում չեմ սխալվել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:35, 3 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Լոռվա գյուղեր[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Vadgt։ Ոնց ե՞ս։ Կարող ես քո նորաստեղծ հոդվածների բնակչության մասը առանձին վերնագրի տակ աղյուսակով ստեղծե՞ս։ Օրինակ` Յաղդան (Լոռու մարզ) հոդվածի պես։ Վերջնական կարգի ենք բերում Լոռվա հոդվածները։ Չեմ ուզում որ նորից նույն հոդվածին անրադառնանք։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։49, 3 Նոյեմբերի 2013 (UTC)

Շնորհակալություն կատարածդ աշխաանքի համար, հարգելի Vadgt։--Արման Մուսիկյան (քննարկում) 17:52, 4 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

խնդրեմ։ --Vadgt (քննարկում) 18։08, 4 Նոյեմբերի 2013 (UTC)

Վիքիպեդիա:Վիքիպեդիաների ցանկ էջի կրնօրինակը՞[խմբագրել կոդը]

Ողջույն Vadgt, շնորհակալություն կրկնօրինակ էջերը ջնջման պիտակելու համար, սակայն քո կողմից որպես կրկնօրինակ էջ պիտակված Վիքիպեդիա:Վիքիպեդիաների ցանկ կրկնօրինակ չգտա, կնշե՞ս։ Խնդրում եմ անմիջապես ջնջման կաղապարում նշի կրկնօրինակ էջի անվանումը (կամ այլ պատճառների դեպքում, ամբողջական տեղեկությունները)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21։21, 10 Նոյեմբերի 2013 (UTC)

ահա սա է: Նշեցի, --Vadgt (քննարկում) 08:46, 11 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

ֆուտբոլային հոդվածի անվանումներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vadgt, խնդրեմ նայեք այս քննարկումը, իհարկե լավ կլինի որ նաև մասնակցեք Ձեր կարծիքը հայտնելով, քանի որ նոր ստեղծված 1966 Եվրոպական գավաթի եզրափակիչ հոդվածի անվանումը կարծում եմ փոխվելու է։ Նաև լավ կլինի, որ ճիշտ կատեգորիա ընտրվի, տվյալ դեպքում ես փոխեցի Ֆուտբոլ կատեգորիան ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչներ կատեգորիայով ERJANIK քննարկում: 05։50, 13 Նոյեմբերի 2013 (UTC)

Հարգելի Երջանիկ, կարծում եմ որ պետք է սպասենք մինչև քննարկումը կավարտվի: --Vadgt (քննարկում) 08:55, 13 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
փաստորեն Դու չունե՞ս այս թեմայով կարծիք որ գրես անվանափոխման ենթակա բաժնում:--ERJANIK քննարկում: 10:14, 13 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
ճիշտն ասած ես էլ եմ կողմ Եվրոպայի Չեմպիոնների գավաթ տարբերակին: --Vadgt (քննարկում) 10:26, 13 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի՛ Vadgt, խնդրում եմ Կարճ հոդվածի կատեգորիան չհանել։ Այն կարող ես հանել, երբ մինիմալ 3 նախադասությունն ապահովես։ 3 օրում հոդվածում մի նախադասություն իսկ չի ավելացել։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 17։41, 28 Նոյեմբերի 2013 (UTC)

ես հենց նոր կարճ էջի պիտակը հանելուց հետո ավելացրեցի տեքստային մասը: Ես հենց դրա համար հանեցի կարճ էջի պիտակը: --Vadgt (քննարկում) 17:43, 28 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի՛ Vadgt, աշխատում ենք զերծ մնալ կարճ էջերից։--Արման Մուսիկյան (քննարկում) 17:53, 28 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Նոր համագործակցություն[խմբագրել կոդը]

Ողջույն Vadgt, հայ-ֆիննական համագործակցության էջը սարքելուց առաջ ինչ-որ մեկի հետ դա համաձայնեցվե՞լ է։ Մենք որոշում ունենք էստոնացիների հետ եկարաձգել ևս 15 օրով, իսկ դրանից հետո լեհերի հետ է համագործակցությունը։ Բացի այդ, ֆինները տեղյա՞կ են սրա մասին։--Beko (քննարկում) 14։21, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ֆինները տեղիյակ են դրա մասին (նայի՜ր այստեղ): Իսկ շուտով կքննարկվի: --Vadgt (քննարկում) 15:24, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հայ էստոնականը երկարացվում է մինչև այս ամսվա վերջ, իսկ հաջորդ ամիս լեհերի հետ է։ Այդպիսի նախագծերը առանց վիքի համայնքի հետ քննարկելու սկսելը ճիշտ չէ։ Եթե սկսել ես, ապա իրենց էջում գրիր, որ դա կարող ենք անել միայն փետրվար ամսին։--Beko (քննարկում) 15:33, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արված է, բայց խնդրեմ գրեք էջերի վերևի մասում: --Vadgt (քննարկում) 15:59, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Թարգմանչի անկյուն[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Vadgt։ Ուրախ եմ, որ դու առաջինը միացար Թարգմանչի անկյուն նախագծին։ Միայն թե հատվածը պետք է սկզբում թարգմանվի նախագծի էջում, այնուհետև ստուգվելուց հետո տեղափոխվի հոդված։ Քանի որ արդեն սկսել ես Յուրա Մովսիսյան հոդվածում թարգմանել, խնդրում եմ՝ վերջացնելուց հետո տեղափոխի այդ հատվածը նաև նախագծի էջ՝ անգլերեն տեքստից հետո։ Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ։ --Lilitik22 (քննարկում) 13։43, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)

ԱՎԲ չնչին[խմբագրել կոդը]

բարև Vadgt, ոնց ե՞ս, կասես այս վերջի քո խմբագրումները ԱՎԲ-ով ինչի համար են, նայում եմ կարծես շատ կարևոր բաներ չեն։ --ERJANIK քննարկում: 18։58, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հարգելի Երջանիկ, հոդվածում նշանները պետք է դրվի հայեցի: --Vadgt (քննարկում) 19:06, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Երջանիկ ջան, ինչպես հասկացա, լատինական «`»֊երը դարձնում է հայկական բութեր «՝»։ Չնայած՝ ինքս դեմ եմ բոտի դրոշակ չունեցող մասնակիցների՝ բոտային խմբագրումներ անցկացնելուն, սակայն այս պարագայում բավականին օգտակար խմբագրումներ է կատարում Վադգթը։ Բոտի հետ պետք է զգույշ վարվել։ Այն բավականին վտանգավոր գործիք է. որքան օգտակար, նույնքան եռակի անգամ վտանգավոր խմբագրումներ կարող է անել։ --dato ։) 19:10, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Բոտային խմբագրումներ[խմբագրել կոդը]

Վադգթ, դադարեցրու բոտային խմբագրումներդ մասնակցային էջերում։ Մասնակցային էջերում բոտային ուղղումներ անել պետք չէ։ ~ dato ։) 16։35, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)

Լավ, այսուհետև ես վիքի որոնումներ չեմ անի ԱՎԲ-ում: --Vadgt (քննարկում) 17:20, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

արձագանք[խմբագրել կոդը]

Ողջույն, Vadgt: Դուք ունեք նոր հաղորդագրություն GeoO մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Կարճ էջեր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vadgt ձեր կողմից ստեղծված ետևյալ կարճ էջերը վաղը ենթակա են հեռացման`

Կաղապար:Վիքիպահեստ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vadgt, խնդրում եմ Ձեզ շատ զգույշ կատարել փոփոխություններ Վիքիպահեստ կաղապարում և չթողնել անբավարար վիճակում։ - Kareyac (քննարկում) 18։01, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

Խնդրեմ մի հետ շրջիր, խմբագրման ընդացքում կամ դրանից հետո կարող են առաջանալ տեխնիկական խնդիրներ: Չստացվելու դեպքում ես արագ հետ կշրջեմ: --Vadgt (քննարկում) 18:04, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Իդեպ նաև ձեր հետ շրջելուց հետո էլ ճիշտ հղումը չի բացում: --Vadgt (քննարկում) 18:07, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Նորից խմդրումեմ շատ զգույշ կատարել փոփոխություններ Վիքիպահեստ կաղապարում և հիշեցնում եմ, որ փորցերի համար կան անձնական էջ ևավազարկղ, «Իդեպ նաև ձեր հետ շրջելուց հետո էլ ճիշտ հղում չի բացում», սուտ մի գրեք, ես վերադարցրեցի նախ Ձեր փոփոպխությունների տեսքը, կարոծ եք համեմատել։ - Kareyac (քննարկում) 18:33, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

համենային դեպս, իմ համակարգչում ձեր տարբերակից հետո սեղմելուց բերում էր սա։ Այնպես որ ոչ մի «սուտ» բան չկա։ --Vadgt (քննարկում) 18։38, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

փոխեք համակարիչ - Kareyac (քննարկում) 19:29, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Զգուշացում՝ լայն գործածվող կաղապարների փոփոխություն[խմբագրել կոդը]

Հարգելի Վադգտ, բազմաթիվ հոդվածներում գործածվող կաղապարի հետ չի կարելի «խաղալ», և չի կարելի այն կիսատ թողնել։ Թե բազմաթիվ էջերի տեսքը փչացնելու, թե սեռվերների վրա անիմաստ բեռնում ստեծղելու պատճառով։ Պետք է ստեղծել դրա պատճեն ձեր ավազարկղում, անել փոփոխությունները, համոզվել որ այն աշխատում է ճիշտ, փորձարկելով տարբեր սցենարները, առատ ՀՏՄԼ–ի դեպքում տարբեր դիտարկինրով և նոր փոփոխել կոդը։ Զգալի արտաքին կամ ֆունկցիոնալ փոփոխությունները, պետք է նախապես քննարկել։ Խնդրում եմ այլևս շատ գործածվող կաղապարների հետ վարվել միմիայն նման կերպ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23։35, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

քո նոր տարին էլ շնորհավոր, Բեկո: --Vadgt (քննարկում) 22:01, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շքանշաններ, 2013 դեկտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիտոնածառ
Հարգելի՛ Vadgt, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05։01, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհավորում եմ նաև քո Շնորհավոր Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ հաճելի ներդրումներ 2014 թվականում և ընդմիշտ։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 05։08, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Vadgt,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

կիսաթարգմանված նյութեր[խմբագրել կոդը]

ողջույն Vadgt, ինչպես ես?, Այաքս (ֆուտբոլային ակումբ, Ամստերդամ) հոդվածը այս պահին մեղմ ասած լավ վիճակում չէ, խնդրում եմ հոդվածները նման տեսքով մի թող, նման նյութերը գրի անձնական սևագրությանդ էջում։ Էլի նման առիթ եղել է ախր ու մանրամասն գրել եմ, ուշադիր եղիր, չթարգմանված մասն էլ շուտափույթ տեղափոխիր սևագրություն։ --ERJANIK քննարկում: 07։16, 6 Հունվարի 2014 (UTC)

Արված է:--Vadgt (քննարկում) 06:25, 7 Հունվարի 2014 (UTC)
ապրես: --ERJANIK քննարկում: 08:23, 7 Հունվարի 2014 (UTC)

գծիկ և այլն[խմբագրել կոդը]

Vadgt ջան, մի բան հարցնեմ կապված Ալեսանդրո Դել Պիեռո‎ հոդվածում կատարած Ձեր այս խմբագրման հետ, ավելի կոնկրետ` «Բոլոր-Ժամանակների» այս բառերի հետ, ես ուղղել եմ արդեն, բայց ուզում եմ իմանալ նման կերպով «բոլոր ժամանակների» բառերը գրելը որտեղ եք հանդիպել, ուղղակի սա ոչ թե սխալ է , այլ չեմ հասկանում թե ինչու գծիկով ու ժամանակներն էլ մեծատառ, եթե պարզապես թյուրիմացության հետևանք է գրեք մի բառով, եթե ոչ կուզեի լսել կարծիք։ --ERJANIK քննարկում: 06։20, 9 Հունվարի 2014 (UTC)

դե որովհետև Անգլերեն գրված էր All-Time այլ ոչ թե all time: --Vadgt (քննարկում) 06:27, 9 Հունվարի 2014 (UTC)
պարզ է, չէ Vadgt ջան, հայերենում կոնկրետ այդ բառերը պետք է գրել «բոլոր-ժամանակների» ու վերջ: --ERJANIK քննարկում: 06:35, 9 Հունվարի 2014 (UTC)
Երևի թե առանց գծիկի էիր ուզում գրել, Երջանիկ ջան, վրիպակ ստացվեց՝ «բոլոր ժամանակների»։ --Lilitik22 (քննարկում) 06:42, 9 Հունվարի 2014 (UTC)
ճիշտն ասած ես ուզում էի մի քիչ ժամանակ խնայել: --Vadgt (քննարկում) 06:44, 9 Հունվարի 2014 (UTC)
լավ, ես հիմա զբաղված եմ Դել Պիեռոյի մեդալների վրա: --Vadgt (քննարկում) 06:38, 9 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Vadgt ևս մեկ անգամ շնորհակալություն քո ներդրումների համար հայերեն վիքիպեդիայում, ըստ ձեր խմբագրած հոդվածների հասկացա որ <ref></ref> գործիքի հետ կապված թերություններ կան, օրինակ` Յուվենտուս հոդվածում`
3 ↑ Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named league
սա գրվում է այն դեպքում, երբ օգտագործվում է ref գործիքը, բայց <ref name=այսինչ/>, դեպքում այսինչ անունով հիմնական ref-ը բացակայում է, ես նման դեպքեր ուղղեցի Դել Պիեռոյի հոդվածում, նայեք այդ խմբագրումները ու կհասականաք թե ինչի մասին է խոսքը։ Փաստորեն թարգմանելով այլ լեզուներով հոդվածներից ուշադիր եղիր որ չկրկնվի նման դեպք, վստահ եմ, որ քեզ համար դա խնդիր չի։ --ERJANIK քննարկում: 10։23, 9 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Երջանիկ, իսկ ինչու է որ այլ լեզուներով Cite error չի լինում նույն հոդվածում, իսկ մեր լեզվով լինում է։ --Vadgt (քննարկում) 10։38, 9 Հունվարի 2014 (UTC)

դա էի ասում, որովհետև այդ այլ լեզվով հոդվածում կա հիմնական տեսքով` <ref name=""></ref>, կոնկրետ դեպքում նայիր այն հոդվածը որտեղից վերցրել ես հղումը, խմբագրման տակ դիր հոդվածը փնտրիր այդ անվանումով <ref>-ը ու կտեսնես որ այն կա, նայիր իմ խմբագրումները սա, ref-ը այդ հոդվածներից վերցրել տեղադրել եմ հայերենում, որից հետո միայն, եթե տեղադրես տվյալ <ref name=այսինչ/>, ապա այսինչ ref-ի հղումը կբերի ծանոթագրությունների ցանկում, եթե հարցեր մնաց կամ լավ չբացատրեցի, կգրես անպայման: --ERJANIK քննարկում: 11:31, 9 Հունվարի 2014 (UTC)
լավ:--Vadgt (քննարկում) 11:32, 9 Հունվարի 2014 (UTC)

Շիրակի հոդվածների բարելավումներ[խմբագրել կոդը]

Vadgt ջան, հոդվածները բերելավվելիս բնակչության աղյուսակներ ընդհանրապես չես ավելացրել, այնինչ իմ նշած աղբյուրներում դրանք կան։ Այսպիսով աշխատանքը թերի է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11։53, 11 Հունվարի 2014 (UTC)

կլինի որ այդ աղյուսակը չավելացնեմ սակայն այդ մասնակի ծավալի ավելացումերը իմ դեպքում լինի 1 միավոր: --Vadgt (քննարկում) 12:02, 11 Հունվարի 2014 (UTC)

։։ Խնդրիր չկա, Vadgt ջան, բայց արված գոնե մի դիր։ ։) --Արման Մուսիկյան (քննարկում) 12։10, 11 Հունվարի 2014 (UTC)

եթե միակ խնդիրը արված դնելն է ապա չեմ դնի: --Vadgt (քննարկում) 12:11, 11 Հունվարի 2014 (UTC)

։։ ՈՒզում եմ ժողովուրդը տեսնի և այն թարմացնի, Vadgt ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12։19, 11 Հունվարի 2014 (UTC)

ես դա միայն կողջունեմ: --Vadgt (քննարկում) 12:20, 11 Հունվարի 2014 (UTC)

։։ Vadgt ջան, հապավումները խնդրում եմ հանես։ Ոչ թե հս, այլ հյուսիս, ոչ թե արմ այլ արևմուտք։--Արման Մուսիկյան (քննարկում) 13։07, 11 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Արման, ես էջերը կստեղծեմ հապավումներ և դրանից հետո այդ և այլ հոդվածներում ԱՎԲ-ով ես հապավումները կհանեմ: --Vadgt (քննարկում) 14:09, 11 Հունվարի 2014 (UTC)

։։ Այդ դեպքում խնդիր չկա, այլապես ես հատ-հատ պետք է շտկեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14։17, 11 Հունվարի 2014 (UTC)

ոչ, նեղություն մի քաշեք ես 30 հոդվածը բարելավելուց հետո ավտոմատ կշտկեմ, լա՞վ: --Vadgt (քննարկում) 14:21, 11 Հունվարի 2014 (UTC)
Եղավ, Vadgt ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:32, 11 Հունվարի 2014 (UTC)
30 ՀՈԴՎԱԾԸ բարելավեցի: --Vadgt (քննարկում) 15:53, 11 Հունվարի 2014 (UTC)

նույն հարցի մասին[խմբագրել կոդը]

Vadgt ջան, խնդրեմ նորից կարդա քեզ ուղված այս քննարկումը, զարմանալի է, որ նույն հարցը քննարկելուց հետո շարունակում ես նման անվանումով ստեղծել այդ հոդվածները, մո՞ռացել ես, թե ուղղակի թյուրիմացություն է, ես գրեցի որ կարծիք հայտնես այս քննարկման մեջ, քննարկումն ավարտվեց և ես ըստ քննարկման բավականին էջեր վերանվանեցի, խնդրեմ ուշադիր լինես, փաստորեն այդ էջերը նույնպես պետք է վերանվանվեն։ --ERJANIK քննարկում: 07։29, 12 Հունվարի 2014 (UTC)

Ասորական գիր[խմբագրել կոդը]

Ողջույն, Վադգթ։ Ըստ քննարկման անվանափոխեցի Ասորական գրի։ Եթե գրում ենք բոլորս, ճիշտ և օբյեկտիվ գրենք էլի (։ ջեօ 13։38, 12 Հունվարի 2014 (UTC)

Շքնաշաններ, 2014 հունվար[խմբագրել կոդը]

Շիրակի շքանշան
Հարգելի՛ Vadgt, այս շքանշանը ձեզ, Շիրակի բնակավայրերին նվիրված հոդվածներ զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 16։13, 12 Հունվարի 2014 (UTC)


Նորից ու նորից կիսատ էջերի մասին[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vadgt, ձեզ արդեն որերորդ անգամ է ասվում, որ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների նվազագույն շեմը 3 նախադասությունն է։ Սրանից հետո ձեր կողմից ստեղծված ամեն մի 2 նախադասությունանոց էջ անմիջապես ենթակա է ջնջման։ Խնդրում եմ կարգի բերել Ինյաննա էջը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։54, 13 Հունվարի 2014 (UTC) Հայտնաբերված էջեր։

--Արման Մուսիկյան (քննարկում) 11։13, 13 Հունվարի 2014 (UTC)

Vadgt ջան, շատ կուզեմ որ այլևս կարճ էջերի մասով քննարկումներ չլինեն քեզ մոտ։ --ERJANIK քննարկում: 12։01, 22 Հունվարի 2014 (UTC)

փաստի աղբյուր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vadgt, խնդրեմ հնարավորինս արագ արձագանքեք այս հարցին՝ որտեղից եք վերցրել այն փաստը, որ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ամենագոլառատ խաղարկությունը եղել է 2000-01 մրցաշրջանը` 662 գոլ (միջինը 2.79 մեկ խաղում)։ --ERJANIK քննարկում: 06։40, 27 Հունվարի 2014 (UTC)

անգլերեն վիքիից: --Vadgt (քննարկում) 12:30, 27 Հունվարի 2014 (UTC)
փաստորեն անգլերենում հոդվածը տարբերվում է ռուսերեն ու հայերեն հոդվածներից, ամեն դեպքում խնդրեմ կնշես կոնկրետ որ հոդվածում է գրված որ ամենագոլառատն է եղել, կներես, ուղղակի ես չգտա: --ERJANIK քննարկում: 13:48, 27 Հունվարի 2014 (UTC)

նայել եմ բոլոր խաղարկությունները, համեմատել եմ իրար հետ և որոշել եմ որ ամենա գոլառատ խաղարկությունը եղել է 2000-01 մրցաշրջանը։ --Vadgt (քննարկում) 14։28, 27 Հունվարի 2014 (UTC)

պարզ է, շնորհակալություն: --ERJANIK քննարկում: 14:36, 27 Հունվարի 2014 (UTC)

վիքիլուրեր[խմբագրել կոդը]

կմիանամ, ուղարկեք ինձ էջի հղումը և faq-ը, խնդրում եմ պատասխանել իմ էջում կամ մեյլիս --Tatul (քննարկում) 22։27, 28 Հունվարի 2014 (UTC)

Ազատամարտիկների շաբաթ[խմբագրել կոդը]

Պատկեր:Kharab paterazm 10.tif Ազատամարտիկների համագործակցության ամիս
Հարգելի՛ Vadgt, հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Ազատամարտիկների համագործակցության ամիս նախագծին, որը տեղի կունենա 2014թ.-ի փետրվարի 16-ից 22-ը ներառյալ։--Գարդմանահայ (քննարկում) 07։18, 8 Փետրվարի 2014 (UTC)