Մասնակցի քննարկում:Sigma'am/Պահոց/2014

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։

Հնարավոր ջնջում Sona Shahgeldyan.jpg[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am։ Ձեր բեռնած Sona Shahgeldyan.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 11:08, 20 Մայիսի 2014 (UTC)[reply]

Վլադիմիր Պուտին[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Թարգմանչի անկյունում Վլադիմիր Պուտին հոդվածի Ազգային փոքրամասնությունների վիճակը բաժինը կիսատ ես թարգմանել :) --Լիլիթ (քննարկում) 06:58, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]


Ողջո՜ւյն, Լիլիթ ջան, Արված է : --Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:11, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ողջույն, Հարգելի՛ Sigma'am։ Անչափ շնորհակալ եմ քո արժեքավոր խմբագրումների համար։ Շատ կարևոր և թիրախային հոդվածների ես անդրադառնում և մանրամասն թարգմանում։ Կոնան Դոյլի հոդվածը ևս մասնակցում է [շնորհում] համագործակցությանը։ 20 բալ հավաքելու դեպքում ձեզ նոր շքանշան կտամ Բարելավման համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:46, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]

խնդիր պատկերների հետ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, մի քանի օր առաջ ես գրեցի Ձեզ, որ վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես պատկերներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն համապատասխան կաղապարներ, բայց Ռուբեն Մաթևոսյաի պատկերում չկա լրացված համապատասխան կաղապար, ինչևէ Ձեր բեռնած Ruben matevosyan.jpg և Sona Shahgeldyan1.png պատկերները ջնվել են, համաձայն կանոնակարգի, քանի որ կենդանի անձանց լուսանկարները չի թույլատրվում օգտագործել որպես ոչ ազատ պատկեր, խնդիր կա Վանա լիճ.jpg պատկեր հետ, քանի որ ոչ ազատ պատկերի առավելագույն չափը պետք է լինի 600 px, կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, հետագայում նույնատիպ սխալները չկրկնելու համար, հարգանքներով` --ERJANIK քննարկում: 06:49, 26 Մայիսի 2014 (UTC)[reply]


Հարգելի՛ ERJANIK քննարկում:, խնդրում եմ նայել հիմա Վանա լիճ.jpg պատկերը, հոդվածում ուղղել եմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 16:15, 26 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի՛ Sigma'am, պատկերի չափը մեծ է 1667 × 1721 pixels, այս մեկը ես կփոխեմ, նորը կբեռնեմ, բայց արդեն մյուս անգամների համար արդեն Դու ուշադիր կլինես: --ERJANIK քննարկում: 05:54, 27 Մայիսի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:53, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]

Բորիս Ելցին[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, սկսել եմ Բորիս Ելցինի հոդվածի թարգմանությունը։ Սակայն ինձ ավելի հեշտ է աշխատել «Թարգմանչի անկյուն»–ում, ուստի խնդրում եմ տեղադրել հոդվածները, ես կթարգմանեմ։ Նախապես շնորհակալություն։ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:23, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Լավ, Արամ ջան։ Վաղն անպայման կտեղադրեմ։ --Լիլիթ (քննարկում) 21:05, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, խնդրում եմ Ելցինի հոդվածում տեղեկաքարտում կատարես ուղղում՝ 1-ին-րդ Ռուսաստանի Դաշնության նախագահ -ից Ռուսաստանի Դաշնության 1-ին նախագահ : Շնորհակալ եմ: Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:18, 28 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Արված է, Արամ ջան --Լիլիթ (քննարկում) 10:02, 28 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Թարգմանություններ[խմբագրել կոդը]

Lilitik22 ջան, ինչպե՞ս ես: Կարծես՝ մեր «Թարգմանչի անկյունը» մոռացության ես մատնել: :) --Արամ Ս. 09:07, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Լավ, Արամ ջան, դո՞ւ։ Հայաստանում չէի․․․ Տեսա, որ բաժիններ ես ավելացրել, որ թարգմանես, ապրես։ Այս երկու օրն անպայման կնայեմ, կներես ուշացնելու համար։ :( --Լիլիթ (քննարկում) 09:15, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Բարի՛ գալուստ հող հայրենյաց: Քրիստոս հարյավ ի մեռելոց... --Արամ Ս. 10:13, 21 Ապրիլի 2014 (UTC)

Շնորհակալություն :) Օրհնյալ է հարությունը Քրիստոսի --Լիլիթ (քննարկում) 10:40, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Lilitik22 ջան, խնդրում եմ ուշադրություն դարձնել Վանա լճի հղումների 12-րդ կետին: Շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:22, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, քանի որ հոդվածը դեռ ամբողջը չի թարգմանվել, ապա նման կարմիր սխալներ հնարավոր են, երբ վերջացնենք հոդվածը, կուղղվի։--Լիլիթ (քննարկում) 09:55, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]


Լիլիթ ջան, բարև: Ինչպե՞ս եք: Խնդրում եմ՝ նայեք Վանա լիճ հոդվածը, որը և՛ թարգմանել եմ, և՛ վիքիֆիկացրել: Ճի՞շտ է, կարո՞ղ եմ տեղափոխել: Հարգանքերս՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:36, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]

Բարև, Արամ ջան։ Լավ եմ, շնորհակալություն, դո՞ւ։ Այսօր չեմ կարող նայել, Արամ ջան։ Վաղն անպայման կնայեմ, լա՞վ։ --Լիլիթ (քննարկում) 11:39, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Լավ, շնորհակալություն: Բացի այդ, մի խնդրանք էլ. բառացիորեն ավիրել եմ մասնակցային էջս, խնդրում եմ ազատ ժամանակ ունենալու դեպքում, դա էլ նայել: Նախապես շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:40, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Լավ, Արամ ջան :) --Լիլիթ (քննարկում) 11:50, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, մասնակցային էջիդ կաղապարները որքան հնարավոր էր դասավորեցի, ուղղակի աջ մասի լեզուների կաղապարը և մնացած կաղապարներն այնպես են, որ իրար կողք չեն լինում, այդ պատճառով նախասիրություններ կաղապարները ներքև են իջել։ --Լիլիթ (քննարկում) 18:40, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Իսկ Վանա լիճ հոդվածը «Թարգմանչի անկյուն»–ում նայեցի՞ր, Լիլի՛թ ջան: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:30, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, շատ լավ է, ապրես, ուղղակի մի բան՝ <ref name="Геворкян"> ref name-երը չենք թարգմանում, թողնում ենք այնպես, ինչպես կա։ --Լիլիթ (քննարկում) 07:06, 26 Հունիսի 2014 (UTC)[reply]


Լիլիթ ջան, բարև: Վերստին ես Վիքիպեդիայում եմ և կաշխատեմ այլևս այսքան մեծ ժամանակով չբացակայել: Խնդրում եմ օգնել Կոլիզեյ հոդվածի կաղապարը պատրաստելու գործում և որոշ մեթոդական օգնություն ցուցաբերել՝ հետագայում ավելի հեշտ կողմնորոշվելու համար: Կանխավ շնորհակալություն, և ընդունեք հարգանքներիս հավաստիքը՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:34, 8 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Ես էլ անչափ ուրախ եմ քեզ նորից վիքիում տեսնել։ Բարի վերադարձ :) Արամ ջան, յուրաքանչյուր վիքի ունի տեղեկաքարտի իր տարբերակը, որն ուղղակի քոփի փեյսթ է արվում հոդվածում ու լրացվում է համապատասխան դաշտերը։ Կոլիզեի դեպքում քոփի արա սա, հոդվածի ամենասկզբում՝ փեյսթ։ Որ դաշտերը կարող ես լրացրու, որը չէ՝ այդպես թող։ Հարցեր լինեն, ասա։ --Լիլիթ (քննարկում) 20:46, 8 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Հավատաքննություն (ինկվիզիցիա)[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, կա առաջարկ. հոդվածում հենց դատարանն անվանել ինկվիզիցիա, իսկ մնացած դեպքերում՝ հավատաքննություն: Ես պարտավորվում եմ հետևել գործընթացին: Հարգանքներս: Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:52, 26 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, քանի որ քննարկում ենք բացել արդեն հոդվածի քննարկման էջում, ապա առաջարկում եմ՝ այնտեղ գրել առաջարկդ, որպեսզի մյուսներն էլ տեսնեն։ Ճիշտն ասած, քանի որ ես պատմաբան չեմ, դժվարանում եմ որևէ բան ասել։ Հարցրեցի մասնագետի՝ ասեց, ինկվիզիցիան դատարան չէ․․․ --Լիլիթ (քննարկում) 10:06, 26 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Մասնակցային էջ[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Մասնակցային էջդ փորձեցի ձևավորել։ Խնդրում եմ նայես, եթե ինչ-որ բան է պետք փոխել, ասա։ --Լիլիթ (քննարկում) 17:16, 2 Մայիսի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, գրականության կաղապար չկար, ստեղծեցի, փոխարինեցի, այժմ աշխատում է :) --Լիլիթ (քննարկում) 20:44, 2 Մայիսի 2014 (UTC)[reply]
Արխիվդ էլ է պատրաստ, տե՜ս վերևում :) --Լիլիթ (քննարկում) 20:49, 2 Մայիսի 2014 (UTC)[reply]
Անչափ շնորհակալ եմ: Իսկ Հավատաքննիչ դատարան-ի հարցն ի՞նչ եղավ, Լիլիթ ջան: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 21:10, 2 Մայիսի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, մասնակիցները դեռ նոր բան չեն ասել։ Հիմա կխնդրեմ մեր պատմաբաններից մեկն իր կարծիքը հայտնի քննարկման էջում։ --Լիլիթ (քննարկում) 19:50, 5 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ծննդյան շնորհավորանք[խմբագրել կոդը]

Անչափ շնորհակալ եմ, Լիլիթ ջան: Ես ևս լիահույս եմ, որ մեր բեղուն համագործակցությունը երկար կշարունակվի: Եվս մեկ անգամ շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:53, 13 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հավատաքննություն (ինկվիզիցիա)[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, Ինկվիզիցիա հոդվածում կարծում եմ անհրաժեշտություն կա զուգահեռաբար ներկայացնել Հավատաքննություն տարբերակը: Ես ինկվիզիտորը թարգմանել եմ հավատաքննիչ: Քո կարծի՞քը:

Լիլիթ ջան, խնդրում եմ նաև աչքի պոչով իմ էջն էլ նայես. ինչ-որ բաներ արել եմ, բայց այն չէ... Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:46, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, նախ ասեմ, որ քննարկումները չի թույլատրվում հեռացնել էջերից, նույնիսկ սեփական էջից։ Էջդ կնայեմ, կփորձեմ ձևավորել։ Քննարկման էջումդ էլ արխիվ կսարքեմ, որ քննարկումները ոչ թե ջնջես, այլ տեղափոխես արխիվ :) Իսկ ինչ վերաբերվում է ինկվիզիցիային, ապա իմ կարծիքով պետք է մնա ինկվիզիցիա և ինկվիզիտոր տարբերակները, քանի որ դրանք ավելի տարածված են։ Կարելի է ուղղակի հոդվածում նշել, որ ինկվիզիցիա բառը հայերենում թարգմանվում է որպես հավատաքննություն ու աղբյուր նշել։ --Լիլիթ (քննարկում) 13:54, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Լավ, հենց հիմա կնայեմ Ա.Սուքիասյանի «Հոմանիշների բառարանում» և Է.Աղայանի «Բացատրական բառարանում» և կասեմ:

Լիլիթ ջան, Ա.Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, 1967, էջ 374: Ինկվիզիցիա տարբերակը չկա որպես բառահոդված, այլ՝ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, գ., (եկեղ.) Դավաքննություն, կրոնաքննություն, հավատափորձություն, սրբաքննություն (հզվդ.) [ինկվիզիցիա]:

Արամ ջան, ահա լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի կարծիքը․ «Որպես պատմական բառ` համապատասխան համատեքստում` ես գերադասում եմ ԻՆԿՎԻԶԻՑԻԱ-ն: Հաստատ: Իսկ եթե ավելի լայն համատեքստում է (ոչ հատուկ կերպով միջնադարյան կաթոլիկ իրողությանը վերաբերող), ապա կարելի է նաև հավատաքննություն-ը»։--Լիլիթ (քննարկում) 15:47, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ես առաջարկում եմ թողնել ինկվիզիցիան, ինչպես վերևում որ նշեցի։ --Լիլիթ (քննարկում) 15:47, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
'Անկեղծ ասած, ծանոթացա Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումներին և որպես լեզվաբան՝ նրանից մեղմ ասած հիասթափվեցի. լեզվաբանը իրավունք չունի իր խոսքում, անկախ արտահայտման տեղից ու պարագայից, գործածել ախպեր, հա, Ա դե փախի է, այ կապիկ լակոտ… և այլ նմանատիպ արտահայտություններ... Բացի այդ, ինձ համար Ա.Սուքիասյանի ավանդը՝ որպես լեզվաբանի ավելի մեծ է հայերենի կայացման գործում, քան ինչ-որ Հրաչ Մարտիրոսյանի, որին ես՝ որպես ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի սան ու քաջածանոթ ոլորտի երևելիներին, չեմ ճանաչել ցայսօր, ու նրա հայտած կարծիքները ինձ համար, թերևս, որպես միանշանակ ճշմարտություն ընդունվել չեն կարող: Կներեք, եթե չափազանց շատ կոպիտ ստացվեց: Ձերն է իրավունքը փոխել ինկվիզիցիան հավատաքննության, թե թողել: Շնորհակալություն: Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:04, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ես էլ չեմ իրեն ճանաչում, պարզապես հարցրի ֆեյսբուքյան մայրենի լեզու խմբում, պատասխանը հնչեց, ես էլ ներկայացրի։ Հիմա ճիշտ է, ճիշտ չէ, չգիտեմ․․․ --Լիլիթ (քննարկում) 19:24, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Եկեք առաջնորդվենք գիտականության սկզբունքով. եթե մենք ուզում ենք ինչ որ բանի հիմնավորում տալ, ապա տալիս ենք գրականությունով կամ համապատասխան հիմնավորված հղումով, ինչպես դա արեցինք Նիսի դեպքում, որի արդյունքն արդեն հաճելի էր տեսնել: Իսկ իմ նշած գրականությունը, կարծում եմ, 1967 թվականից մինչ օրս ժամանակի քննությունն անցել է ու վեր է բոլոր տեսակ երկաբայություններից: Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:28, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Քննարկում եմ բացել։--Լիլիթ (քննարկում) 19:37, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]


Թարգմանություններ[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Թարգմանությունները ստուգված են, կարող ես տեղափոխել հոդվածներ։ --Lilitik22 (քննարկում) 10:27, 15 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն, Պուտինի հոդվածը Արված է, խնդրում եմ ստուգել:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Aram1985 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ողջույն, Արամ ջան։ Վաղն անպայման կստուգեմ։ --Lilitik22 (քննարկում) 16:47, 21 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շատ: Չուխաջյանի մասին հոդվածն էլ շուտով պատրաստ կլինի: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:10, 21 Փետրվարի 2014 (UTC)
Հրաշալի է։ Մի բան հարցնեմ, Արամ ջան։ Դու մասնագիտությամբ թարգմանի՞չ ես։ --Lilitik22 (քննարկում) 17:36, 21 Փետրվարի 2014 (UTC)
Պուտինի թարգմանությունը ստուգված է, Արամ ջան։ --Lilitik22 (քննարկում) 10:19, 22 Փետրվարի 2014 (UTC)

Մասնագիտությամբ բանասեր եմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:19, 22 Փետրվարի 2014 (UTC)

Հարգելի Lilitik22, խնդրում եմ ստուգել թարգմանած հոդվածները, որպեսզի անցնեմ նորերին: Նախապես շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:08, 25 Փետրվարի 2014 (UTC)
Հա, Արամ ջան, դրանով էի զբաղված։ --Lilitik22 (քննարկում) 17:17, 25 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն: Եվ մի խնդրանք, Lilitik22 ջան: Խնդրում եմ ուշադրություն դարձնել Տրուբադուրների պոեզիան հոդվածին:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:24, 25 Փետրվարի 2014 (UTC)
Նայել եմ այդ հոդվածը, Արամ ջան, վիքիֆիկացնելու կարիք ունի։ --Lilitik22 (քննարկում) 17:33, 25 Փետրվարի 2014 (UTC)
Խնդրում եմ, եթե հնարավոր է: Կանխավ շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:40, 25 Փետրվարի 2014 (UTC)
Արամ ջան, բոլոր թարգամանությունները ստուգված են, կարող ես տեղափոխել։ Տրուբադուրների պոեզիան որքան հնարավոր էր վիքիֆիկացրեցի, սակայն հոդվածում աղբյուր չկա նշված։ Տրուբադուր հոդվածը բարելավելու համար թարգմանչի անկյունում բաժիններ կավելացնեմ այդ թեմայով։ --Lilitik22 (քննարկում) 19:46, 25 Փետրվարի 2014 (UTC)
Խնդրում եմ Lilitik22 ջան,Չուխաճյանը վերնագրում փոխել Չուխաջյան, քանի որ Չուխաճյան տարբերակը արևմտահայերեն է, իսկ արևելահայերենում ՉՈՒԽԱՋՅԱՆ է: Կանխավ շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում)
Արամ ջան, քննարկում եմ բացել։ --Lilitik22 (քննարկում) 21:05, 25 Փետրվարի 2014 (UTC)
Lilitik22 ջան, կարծում եմ՝ կարող ես արդեն Չուխաճյանը վերնագրում փոխել Չուխաջյան: Կանխավ շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:57, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, վերանվանեցի, իսկ ճ-ով տարբերակը վերահղում մնաց, եթե որևէ ընթերցող փնտրի այդ տարբերակը, ապա գտնի ջ-ովը։ --Lilitik22 (քննարկում) 10:04, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Ի դեպ, Պուտին հոդվածից նոր բաժին եմ դրել :) --Lilitik22 (քննարկում) 10:05, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն Չուխաջյանի համար, իսկ Պուտինի նոր բաժինն Արված է, սպասում եմ, որ ստուգես, Lilitik22 ջան :) :--Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:22, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Ստուգված է , Արամ ջան :) --Lilitik22 (քննարկում) 18:56, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, տեղափոխելուց հետո, պետք չէ ջնջել աշխատասեղանի ռուսերեն տեքստը, դա ես արխիվացնում եմ թարգմանության հետ միասին, այդ պատճառով հետ շրջեցի խմբագրումդ :) --Lilitik22 (քննարկում) 20:27, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Սոչիի մասին հոդվածն էլ է պատրաստ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:31, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Շատ լավ, վաղը կնայեմ։--Lilitik22 (քննարկում) 20:50, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Ստուգված է , Արամ ջան։ :) --Lilitik22 (քննարկում) 18:06, 22 Մարտի 2014 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ և ստուգման, և շքանշանի համար: Բավականին պարտավորեցնող է. կաշխատեմ հուսախաբ չանել: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:35, 22 Մարտի 2014 (UTC)[reply]
Lilitik22 ջան, նոր նյութեր Պուտինից կլինե՞ն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 16:15, 23 Մարտի 2014 (UTC)[reply]
Հա, իհարկե, Արամ ջան, քիչ հետո կգցեմ․․․ --Լիլիթ (քննարկում) 16:18, 23 Մարտի 2014 (UTC)[reply]
Արված է, Արամ ջան։ --Լիլիթ (քննարկում) 16:38, 23 Մարտի 2014 (UTC)[reply]
Lilitik22 ջան, խնդրում եմ՝ Շերլոկ բաժինը նայես, ինչ-որ խնդիր տվեց: Խնդրում եմ՝ ասա՝ ինչո՞ւ է նման խնդիր առաջանում: Շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:26, 23 Մարտի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, Պարթենոնը նորմալ էր, Շերլոկի մեջ էր խնդիրը։ Քանի որ հոդվածը նոր էր, ապա պետք էր ավելացնել == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}}, որից հետո ամեն ինչ ուղղվեց :)--Լիլիթ (քննարկում) 17:30, 23 Մարտի 2014 (UTC)[reply]
Ի դեպ, Լիլի՛թ ջան, Վանա լճի մասին հոդված էլ է պատրաստ: Անընդհատ անցնում էի կողքով, բայց այս անգամ վճռեցի ու թարգմանեցի: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:41, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Հիմա սկսում եմ Թարգմանչի անկյունով զբաղվել, շնորհակալ եմ շատ, Արամ ջան, լավ չէ, որ այլ լեզուներով մեր մասին հոդվածները ընտրյալ կամ լավ կարգավիճակ ունեն, իսկ մեզ մոտ նման վիճակի են․․․ բայց շուտով կուղղենք դա․․․ :) --Լիլիթ (քննարկում) 06:50, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, խնդրում եմ ուշադրություն դարձնել մեր թարգմանության մեջ եղած թվերին: Մեր թարգմանած հոդվածում լճի միջին խորություն է նշվում 161,2 մետրը, իսկ բուն Վիքիհոդվածում՝ 171 մետր: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:00, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Լավ, կնայեմ, Արամ ջան, պետք է տեսնենք, թե որ աղբյուրն է թարմ ու ճիշտ։ --Լիլիթ (քննարկում) 07:15, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, անգլերեն վիքիի 171 մ-ի համար որպես աղբյուր նշված է 1984թ տպագրված հոդված, իսկ ռուսերենի 161-ի համար 2006թ գիրք։ Կարծում եմ կարելի է 2-ն էլ նշել հոդվածում, օրինակ՝ 171 (1984) հղում, 161 (2006) հղում, խմբագիրներից մեկն արդեն ավելացրեց սա տեղեկաքարտում։--Լիլիթ (քննարկում) 07:30, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Գերազանց է: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:35, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, փաստորեն, Եվտերպե մասնակիցն էլ ես դու, ես էլ կարծեցի նոր մասնակից ունենք :)--Լիլիթ (քննարկում) 08:01, 26 Մարտի 2014 (UTC)[reply]


Չէ, Լիլիթ ջան, ուղղակի իր թարգմանության մեջ խմբագրումներ եմ արել: Ես ես եմ, նա՝ նա: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:04, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Հմմ․․ գրված էր [[Մասնակից:Aram1985|Եվտերպե]], դրա համար, հիմա կուղղեմ․․․ --Լիլիթ (քննարկում) 08:15, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Ի՞նչ պարզվեց Եվտերպեի հետ կապված, Լիլիթ ջան: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:42, 28 Մարտի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, փաստորեն Եվտերպեն ուղղակի քոփի էր արել քո անունով կաղապարը ու միայն մի վանդակում էր փոխել իր անունով, այստեղից էլ խառնաշփոթը :) --Լիլիթ (քննարկում) 09:46, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, իսկ պատրաստի հոդվածները ե՞րբ կստուգես: :) --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:14, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Այսօր երեկոյան կամ վաղը, Արամ ջան, փոքր-ինչ զբաղված եմ հիմա, կներես :) --Լիլիթ (քննարկում) 11:20, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, պատրաստի հոդվածները ե՞րբ կստուգես: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:11, 9 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, այս օրերին չեմ կարող, մյուս շաբաթ անպայման կնայեմ կամ կխնդրեմ մեկ այլ խմբագրի այս անգամ ստուգի։ --Լիլիթ (քննարկում) 19:15, 9 Ապրիլի 2014 (UTC)[reply]


Վլադիմիր Պուտինի թարգմանություն[խմբագրել կոդը]

.Ողջո՜ւյն, Արամ ջան։ Շնորհակալություն «Թարգմանչի անկյուն» նախագծին մասնակցելու համար։ Վլադիմիր Պուտին հոդվածի բաժինը ստուգված է, խնդրում եմ տեղափոխել հոդված։ Շնորհակալություն--Lilitik22 (քննարկում) 07:17, 4 Փետրվարի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Հարկավոր է պարզապես թարգմանչի անկյան աշխատասեղան մտնել, ձեր թարգմանած բաժնի վրա սեղմել «խմբագրել», այնուհետև թարգմանած տեքստը copy անել ու տեղափոխել (paste) Վլադիմիր Պուտին հոդված։ Հարցեր լինեն, կարող եք գրել այստեղ՝ կրկին սեղմելով խմբագրել։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 20:09, 11 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն, Արամ ջան։ Մի երկու բան կար ուղղելու, արեցի, հիմա ամեն ինչ նորմալ է։ --Lilitik22 (քննարկում) 21:30, 14 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն: Խնդրում եմ օգնել նաև Թարգմանչի անկյունում ճիշտ պիտակել՝ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ Է:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Aram1985 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Պետք է համապատասխան տողում ավելացնել ուղղակի սա՝ {{fontcolor||pink|Տեղափոխված է}} --Lilitik22 (քննարկում) 22:23, 14 Փետրվարի 2014 (UTC)
Արամ ջան, կինոֆիլմի հատվածը մինչև վերջ չես թարգմանել։ Ուղղակի հիշեցում :) --Lilitik22 (քննարկում) 22:46, 14 Փետրվարի 2014 (UTC)

Լիլիթ ջան, Պուտինից նոր հոդված լինելո՞ւ է, թե՞ ոչ: Եվ մի բան էլ էր հետաքրքրում. աչքի անցկացրեցի Պուտինի ռուսերեն տարբերակը, որը հսկայական տեղեկատվություն էր: Մենք նույնպե՞ս ողջ այդ տեղեկատվությունը տեղափոխելու ենք հայերեն հոդված: Շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:07, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Հա, լինելու է, Արամ ջան։ Ռուսերեն վիքիում հոդվածը ընտրյալ է, այսինքն համարվում է լավագույն հոդվածներից մեկը։ Մեզ մոտ ընտրյալ ու լավ կարգավիճակ ստացած հոդվածները բավականին քիչ են։ Թարգմանչի անկյունում ներառել եմ մեծամասամբ այլ լեզուներով գրված ընտրյալ ու լավ հոդվածները, որպեսզի թարգմանվելուց հետո մենք էլ ներկայացնենք վիքիհամայնքին որպես լավ կամ ընտրյալ հոդվածի թեկնածու։ Կարծում ես ծավալը շա՞տ մեծ է։ --Լիլիթ (քննարկում) 05:16, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Նախ թուjլ տուր ասել, Լիլի'թ ջան, որ շատ հաճելի է աշխատել քեզ հետ: Բավականին արագ արձագանքում ես ցանկացած խնդրի և հարցի: Շնորհակալ եմ: Ինձ թվում է ուղղակի կարելի է զերծ մնալ շատ թվեր և վիճակագրություն ներառելուց հոդվածի մեջ: Կարելի է ուղղակի բաժիններից ծաղկաքաղ անել և թարգմանել հատվածաբար: Սա ուղղակի կարծիք: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:34, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Ինձ նույնպես շատ հաճելի է աշխատել քեզ հետ, Արամ ջան։ Արի ուրեմն այսպես անենք։ Եթե իհարկե համաձայն ես ու դժվար չէ քեզ։ Առաջարկում եմ, որ դու ընտրես բաժինը, այսպես ասած ծաղկաքաղը դու անես ռուսերեն վիքիից, թարգմանես, ես էլ կստուգեմ, այսինքն՝ կվիքիֆիկացնեմ, այնուհետև հոդված կտեղափոխես։ Ի՞նչ կարծիքի ես։--Լիլիթ (քննարկում) 05:41, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Շատ պատասխանատու գործ ես ինձ առաջարկում, Լիլի՛թ ջան: Կնայեմ, կասեմ, որովհետև չեմ ուզում ինչ-որ կերպ թերանալ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:43, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Հաստատ համոզված եմ, որ չես թերանա, Արամ ջան, կսպասեմ պատասխանիդ․․․--Լիլիթ (քննարկում) 05:47, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, մեջս, ժողովրդական լեզվով ասած, թասիբս խոսեց, ու նայելուց հետո որոշեցի, որ թարգմանում ենք ամբողջությամբ: Խնդիր չկա: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:50, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Լավ :) Ի դեպ, Արամ ջան, եթե ինչ-որ առաջարկներ կամ մտքեր կան Թարգմանչի անկյան վերաբերյալ, շնորհակալ կլինեմ, որ ասես, քննարկենք կամ այստեղ կամ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում (Այգեստան1/30, Ռադիոտան, Նախախորհրդարանի կողքը)։ Ես ամեն օր այնտեղ եմ լինում, բացի կիրակի օրերից։ Բացի այդ ամեն շաբաթ օր ժամը 13։00-19։00 վորքշոփեր են կազմակերպվում վիքիխմբագրել ցանկացողների համար։ Ցանկացած ժամի կարող ես գալ։--Լիլիթ (քննարկում) 05:54, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Լիլի՛թ ջան, ես անպայման մի օր կանցնեմ, ուղղակի գրաֆիկս ահավոր հագեցած է, համարյա ոչինչ չեմ հասցնում ցերեկային ժամերին: Բայց կաշխատեմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:39, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Վլադիմիր Պուտինի թարգմանություն[խմբագրել կոդը]

Շատ պատասխանատու գործ ես ինձ առաջարկում, Լիլի՛թ ջան: Կնայեմ, կասեմ, որովհետև չեմ ուզում ինչ-որ կերպ թերանալ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:43, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Հաստատ համոզված եմ, որ չես թերանա, Արամ ջան, կսպասեմ պատասխանիդ․․․--Լիլիթ (քննարկում) 05:47, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, մեջս, ժողովրդական լեզվով ասած, թասիբս խոսեց, ու նայելուց հետո որոշեցի, որ թարգմանում ենք ամբողջությամբ: Խնդիր չկա: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:50, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Լավ :) Ի դեպ, Արամ ջան, եթե ինչ-որ առաջարկներ կամ մտքեր կան Թարգմանչի անկյան վերաբերյալ, շնորհակալ կլինեմ, որ ասես, քննարկենք կամ այստեղ կամ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում (Այգեստան1/30, Ռադիոտան, Նախախորհրդարանի կողքը)։ Ես ամեն օր այնտեղ եմ լինում, բացի կիրակի օրերից։ Բացի այդ ամեն շաբաթ օր ժամը 13։00-19։00 վորքշոփեր են կազմակերպվում վիքիխմբագրել ցանկացողների համար։ Ցանկացած ժամի կարող ես գալ։--Լիլիթ (քննարկում) 05:54, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Լիլի՛թ ջան, ես անպայման մի օր կանցնեմ, ուղղակի գրաֆիկս ահավոր հագեցած է, համարյա ոչինչ չեմ հասցնում ցերեկային ժամերին: Բայց կաշխատեմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:39, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Բոլոնյան հռչակագիր[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, որոշեցի մի հոդված էլ ես ստեղծեմ, ու պարզվեց, որ չկա դեռևս այդպիսին: Խնդրում եմ օգնել ինձ: Կանխավ շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:25, 27 Մարտի 2014 (UTC)[reply]

Շատ լավ է, Արամ ջան, լավ էլ թեմա ես ընտրել։ Վիքիում առաջին նախադասությունով պետք է բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ թեման, օրինակ՝

Բոլոնյան հռչակագիր, ․․․․․․

Նաև անհրաժեշտ է ավելացնել աղբյուրներ, թե որտեղից ես օգտվել հոդվածը գրելիս։ --Լիլիթ (քննարկում) 15:39, 27 Մարտի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, այսպիսի հոդված ունենք, նույնը չէ՞։ --Լիլիթ (քննարկում) 15:47, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
ՈՒրեմն իմ գրածը հեռացրու, Լիլիթ ջան: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:25, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, տեսնեմ, եթե քո գրած ինֆորմացիան մյուս հոդվածում չեղավ, կտեղափոխեմ, այնուհետև Բոլոնյան հռչակագիրը կվերահղեմ Բոլոնիայի հռչակագրին, որպեսզի ցանկացած տարբերակով փնտրելիս ընթերցողը հոդվածը գտնի։--Լիլիթ (քննարկում) 18:32, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Արված է, Արամ ջան, ահա հոդվածը՝ Բոլոնիայի հռչակագիր:--Լիլիթ (քննարկում) 18:37, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:53, 27 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ժամանակակից հայերենում Նիցցա քաղաքի անվանումը գրվում է Նիս, այդ իսկ պատճառով գրել եմ Նիս: Ուստի խնդրում եմ՝ այս տարբերակն ընդունել որպես գրական և հետագայում օգտագործել Նիս գրությամբ:

Լավ, Արամ ջան, ուղղակի մեր վիքիհոդվածը Նիցցա է, դրա համար փոխեցի, եթե կարողանաս որևէ հղում ուղարկել կամ գրականություն, որի հիման վրա կարող եմ հոդվածը վերանվանել, շատ շնորհակալ կլինեմ։ --Լիլիթ (քննարկում) 12:19, 25 Մարտի 2014 (UTC)[reply]
Թող դեռ այդպես մնա, որովհետև հաստատ գիտեմ ,որ իմ առաջարկած տարբերակն է ճիշտ: Օրերս կմտնեմ համալսարան և ճշտումներ կանեմ, համացանցում համենայն դեպս միայն դեմ կարծիքներ գտա: Հարգանքներս:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:25, 25 Մարտի 2014 (UTC)[reply]
Լավ, ուրեմն կսպասեմ պատասխանիդ :) --Լիլիթ (քննարկում) 12:29, 25 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ճշտեցի. հայերենում ռուսերենից անցած ձևերում գրվում է Նիս, սակայն ընդունելի է Նիցցա ձևը: Ներողություն և շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:10, 28 Մարտի 2014 (UTC)[reply]

Քեզ շնորհակալություն ճշտելու համար, Արամ ջան։ --Լիլիթ (քննարկում) 11:12, 28 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, սրանք Նիս (Նիցցայի) շուրջ վերջնական պարզաբանումներն են: Ավելի հավաստի փաստերտրամադրեց ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը և կարծես թե վերջակետ դրեց այս տարակարծություններին: Ընդունվում է այն լեզվի գրությունն ու արտասանությունը, որից եկել է՝ Nicce, անցել է ռուսերենին՝ Ницц և а (женский род): ՀՀ ԱԳՆ բոլոր փաստաթղթերում գրվում է Նիս: Ահա մամուլին հղումները՝

http://panarmenian.net/arm/news/78972 http://news.am/arm/news/59352.html http://news.am/arm/news/59352.html --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:59, 3 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, լավ է, որ մեկ անգամ ևս ճշտել ես, իսկ կարո՞ղ ես նշել, թե Դիլբարյանի որ գրքում է այդպես գրված, որպեսզի հղում ներկայացնեմ։ ԱԳՆ կայքում 2 ձևն էլ օգտագործված է՝ Նիս և Նիցցա։ --Լիլիթ (քննարկում) 09:43, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]


Դիլբարյանի հետ անձնական զրույց եմ ունեել, ու նա ասաց, որ կա նաև օրենսդրական նման իրողություն, որով ամրագրվում է վերոնշյալ դրույթը: Ես փնտրում եմ այդ ակտը, եթե դժվար չէ, դու էլ փնտրիր, բայց Դիլբարյանի ասածն ինձ համար վեր է ամեն ինչից. ես նրան լեզվի ոլորտում ընդունում եմ որպես բացցարձակ հեղինակություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:53, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հա, հասկանում եմ, Արամ ջան, բայց ուղղակի զրույցին չեմ կարող հղում տալ․․․ Ես էլ կփնտրեմ․․․--Լիլիթ (քննարկում) 09:58, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Սա էլ օրենքը, Լիլի՛թ ջան, http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=3815&lang=arm: Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:08, 24 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, կետը կնշե՞ս, նայեցի, նայեցի, չգտա․․․ :(--Լիլիթ (քննարկում) 12:41, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ըստ իս, հոդված 8, կետ 3: Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:25, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Վերանվանեցի, Արամ ջան։ --Լիլիթ (քննարկում) 13:30, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

ՀԱՂԹԱՆԱԿ... Սիրում եմ մեր լեզուն հազարագանձ: Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:33, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ես էլ Սոչի հոդվածում ուղղեցի: Անչափ շնորհակալ եմ համբերատարության համար: Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:37, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Քեզնից շնորհակալություն, Արամ ջան, մեր վիքիպեդիան ճիշտ ինֆորմացիայով հարստացնելու համար :))) --Լիլիթ (քննարկում) 13:40, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Գարրի Կասպարով[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Թարգմանչի անկյան Գարրի Կասպարով հատվածը դո՞ւ ես թարգմանել։--Լիլիթ (քննարկում) 11:41, 25 Մարտի 2014 (UTC)[reply]

Ողջո՜ւյն, Լիլի՛թ ջան: Ճիշտ ասած ես սկսել էի թարգմանել, բայց իմ համակարգչի մեջ՝ առաձին ֆայլով: Հետո տեսա, որ թարգմանություն կա, ջնջեցի իմ անունը, բայց կարող եմ շարունակել, խնդիր չկա: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:09, 25 Մարտի 2014 (UTC)[reply]
Հա, որ շարունակես լավ կլինի, որովհետև մյուս թարգմանիչը չգիտեմ ով է, կարծես թե չի էլ շարունակելու․․․--Լիլիթ (քննարկում) 12:17, 25 Մարտի 2014 (UTC)[reply]

Խնդիր չկա, անմիջապես ձեռնամուխ կլինեմ թարգմանությանը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:18, 25 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, մաքրել եմ մինչ այս եղած թարգմանությունները: Խնդրում եմ՝ ստուգես հոդվածի ռուսերենի ամբողջականությունն, ու անցնեմ թարգմանության: Շնորհակալ եմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:30, 25 Մարտի 2014 (UTC)[reply]

Ամեն ինչ նորմալ է, Արամ ջան։--Լիլիթ (քննարկում) 12:32, 25 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, Արված է: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:05, 25 Մարտի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, Գարրի Կասպարովի հոդվածը տեղափոխեցի, բայց ինչ-որ բան այն չէ: Խնդրում եմ՝ նայես: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:59, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Ուղղված է, Արամ ջան, իմ անուշադրության հետևանքն էր :) --Լիլիթ (քննարկում) 11:12, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Արխիվացում[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, խնդրում եմ հուշել, թե ինչպես արխիվացնեմ քննարկումները: Շնորհակալություն: Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:37, 5 Մայիսի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, այստեղից cut ես անում, 2014-ի արխիվում՝ paste: Այստեղ կարող ես թողնել միայն ողջույնը։ --Լիլիթ (քննարկում) 19:55, 5 Մայիսի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ինչպե՞ս կարող եմ վիճակագրություն ստանալ իմ խմբագրած կամ ստեղծած էջերի վերաբերյալ (չնայած դեռ դրանք այնքան էլ շատ չեն :)) --Արամ Սողոմոնյան (քննարկում) 01:32, 18 Մայիսի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, փորձեցի նայել, բայց հիմա ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան, էջը չի բացում։ Համենայն դեպս վերևի աջ մասից մտի «Իմ ներդրումները», հետո իջի ամենաներքև՝ կա Խմբագրումների հաշվիչ և Հոդվածներ։ Այդտեղ կարող ես գտնել քո վիճակագրությունը։--Լիլիթ (քննարկում) 12:19, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Օգնություն:Կաղապարներ[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, խնդրում եմ հուշել՝ ինչպես աշխատեցնեմ {{Մասնակից/Հոդվածների տոկոսային հաշվիչ}} և {{Մասնակից/Ներդրումների տոկոսային հաշվիչ}} կաղապարները իմ էջում: Նախապես շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:13, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

խմբագրումներիդ քանակը կարող ես վերցնել այս, իսկ հոդվածներիդ քանակy այս կայքից, ու լրացնել համապատասխան կաղապարում, այս պահին կարծես խնդիր կա, չկարողացա այդ կայքերը բացել որ կոնկրետ ասեմ ու փոխեմ: --ERJANIK քննարկում: 12:42, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Իրոք, կարծես, խնդիր կա այդ կայքերի հետ: Բայց այնուամենայնիվ շնորհակալ եմ: Կաշխատեմ հետագայում ևս: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:45, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]


«Օգնեք ինձ» Թարգմանության ավարտից հետո տեղի ունեցավ խմբագրման ընդհարում, ու կորավ ողջ թարգմանությունս, ինչպե՞ս հետ բերեմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:05, 7 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

քանի շատ չի անցել, փորձիր բրաուզերիդ հետ back գնալու կոճակով գտնել էջը, պետք է որ բերի։ --ERJANIK քննարկում: 13:59, 7 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, երբ խմբագրման ընդհարում է լինում, ապա առանց տվյալ էջին ձեռք տալու, իջնում ես էջի ներքև, որտեղ մեկ այլ պատուհան կա՝ քո գրած տեքստով, քոփի ես անում ու վերևի պատուհանում փեյսթ, այնուհետև սեղմում ես հիշել կոճակը։
Երջանիկ ջան, եթե բրաուզերով հետ գնա, ապա ամեն ինչ կկորի։ --Լիլիթ (քննարկում) 14:06, 7 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Իսկ որպեսզի օգնությունն ավելի արագ լինի և մասնակիցներն ավելի շուտ տեսնեն և արձագանքեն, ավելի ճիշտ կլինի, որ գրես իրենց քննարկման էջերում։ Կարող ես գրել նաև իմ քննարկման էջում, գրեթե միշտ վիքիում եմ և կարող եմ անմիջապես օգնել :) --Լիլիթ (քննարկում) 14:09, 7 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն, մասնակիցներ ջան: Նորից թարգմանեցի :) --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:24, 7 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, խնդրում եմ ուշադրություն դարձնել Մուշեղ Իշխան հոդվածի տեղեկաքարտին և բուն հոդվածին, որտեղ մահվան օրը տարբեր է: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:12, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, համացանցում միայն մի աղբյուր գտա, որտեղ նշված էր մահվան ամսաթիվը՝ հունիսի 12։ Համապատասխան ուղղումն արեցի, աղբյուրն էլ նշեցի։ Շնորհակալություն նկատելու համար։ --Լիլիթ (քննարկում) 20:33, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ, 2014 մայիս[խմբագրել կոդը]

Իմ Առաջնեկը
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ, առաջին հոդվածը ստեղծելու կապակցությամբ։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:47, 17 Մայիսի 2014 (UTC)[reply]


Թեմատիկական Շաբաթ
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում Շքանշանային համագործակցությանը ակտիվորեն մասնակցելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 03:49, 17 Մայիսի 2014 (UTC)[reply]


Գրականության շքանշան
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ Ալեքսանդր Դյումա (հայր) հոդվածն էապես զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:20, 18 Մայիսի 2014 (UTC)[reply]


Կենսագրական շքանշան
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ, Ալեքսանդր Դյումա (հայր) հոդված վերջնական տեսքի բերելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04:26, 19 Մայիսի 2014 (UTC)[reply]


Ժպիտ
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ խմբագրումը կիսատ չթողնելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:59, 20 Մայիսի 2014 (UTC)[reply]


Բարելավման շքանշան
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ բազմաթիվ հոդվածներում ձեր կատարած կարևոր բարելավումների համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 02:54, 24 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Արամ։ Շնորհակալություն Ալեքսանդր Դյումա հոդվածը զարգացնելու համար։ Չգիտեմ, տեղյակ էիք, թե ոչ, բայց այդ հոդվածն ընդգրկված էր Վիքիպեդիա:Նախագիծ:Շքանշանների շնորհում նախագծի բարելավվող հոդվածների ցանկում։ Դրա համաձայն, երբ դուք վերջացնենք "Համահեղինակներ" բաժնի թարգմանությունը, կստանաք ևս մի շքանշան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 03:53, 17 Մայիսի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն նաև Ձեզ, հարգելի՛ Արման Մուսիկյան: Հաճելի է և պարտավորեցնող: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 03:35, 18 Մայիսի 2014 (UTC)[reply]
Խնդրեմ, հարգելի Արամ: Իրոք շատ լավ է ստացվել: Սպասում եմ, հոդվածի վերջին 2 պարբերությունն էլ թարգամանես և ևս մի շքանշան կտամ: Հսկայական աշխատանք ես կատերել կարևոր հոդվածից վրա:--Արման Մուսիկյան (քննարկում) 11:31, 18 Մայիսի 2014 (UTC)[reply]


Շքանշաններ, 2014 հունիս[խմբագրել կոդը]

Վիքիշրջանավարտի շքանշան
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ Շքանշանների շնորհում նախագծում առաջադրված Արթուր Կոնան Դոյլ հոդվածը ավարտուն տեսքի բերելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04:10, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]


Ֆենիմոր Կուպերի շքանշան
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ գրականության Ջեյմս Ֆենիմոր Կուպերին վերաբերվող հոդվածները զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04:13, 9 Հունիսի 2014 (UTC)[reply]

Պետերբուրգյան միամսյակ[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Ո՞նց ես։ Հայերեն Վիքիում այս պահին ընթանում է «Պետերբուրգյան միամսյակ» նախագիծը, որը կարծում եմ քեզ շատ կհետաքրքրի։ Կարող ես նաև դու մասնակցել։ Հարցերի դեպքում ինչպես միշտ կարող ես դիմել :) --Լիլիթ (քննարկում) 10:29, 4 Հունիսի 2014 (UTC)[reply]

Բարև, Լիլի՛թ ջան: Ահավոր զբաղվածության հետևանքով այժմ չեմ կարողանում հավուր պատշաճի ուշադրություն դարձնել մեր Վիքիպեդիային, բայց առաջարկի համար շնորհակալ եմ և կաշխատեմ ուժերիս ներածին չափով մասնակցել: Հարգանքներս՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:31, 5 Հունիսի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Ջեյմս Ֆենիմոր Կուպեր հոդվածն ընտրվել է 2014 թ. հունիսի 19-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար։ --Լիլիթ (քննարկում) 07:58, 19 Հունիսի 2014 (UTC)[reply]


Անչափ երախտապարտ եմ և զգացված: Հաճելի է, երբ գնահատված ես կամ տեսնում ես աշխատանքիդ արդյունքը: Վերջացնելով քննաշրջանը՝ դարձյալ ձեռնամուխ կլինեմ Վիքիպեդիայում թարգմանությունների և խմբագրումների իրականացմանը: Հարգանքներիս հավաստիքը՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:56, 19 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ավազարկղի վերանվանում[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Ավազարկղերը, սեփական մասնակցային էջերը, ինչպես նաև մասնակցային քննարկման էջերը չենք վերանվանում։ Քո վերանվանածը հետ փոխեցի։ --Լիլիթ (քննարկում) 20:16, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]

Բարի երեկո, Արամ ջան։ Մի առաջարկ-հրավեր ունեմ :) Մի քանի օրից մեկնարկում է «Վիքին սիրում է գիտություն» նախագիծը, որի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան հարստացնել գիտակրթական հոդվածներով տարբեր մասնագետների օգնությամբ։ Այդ նպատակով սեպտեմբերի 13-14-ին Ծաղկաձորում կազմակերպվելու է երկօրյակ, որտեղ լինելու են նոր մասնակիցներ, ովքեր ցանկանում են ծանոթանալ վիքիխմբագրական գործիքներին և իրենց մասնագիտական ներդրումն ունենալ վիքիում, ինչպես նաև որոշ մասնագետներ, ովքեր արդեն խմբագրում են վիքիպեդիայում։ Սիրով հրավիրում եմ քեզ մասնակցել այս երկօրյակին, որտեղ կարող ես ավելի հմտանալ խմբագրման հարցերում և քո ներդրումն ունենալ այս նախագծում, ինչպես նաև կշփվես, կծանոթանաս բոլորի հետ։ Սպասում եմ արձագանքիդ :) --Լիլիթ (քննարկում) 18:37, 9 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]


Լավագույն առաջարկն է, որ երբևէ ստացել եմ: Շնորհակալություն, Լիլիթ ջան: Ուղղակի ստիպված եմ հրաժարվել շատ խիտ գրաֆիկիս պատճառով: Եվս մեկ անգամ շնորհակալություն և ներողություն: Հարգանքներս՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:54, 10 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ, 2014 սեպտեմբեր[խմբագրել կոդը]

Ճարտարապետական շքանշան
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ Կոլիզեյ հոդվածը զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:47, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Տիգրան Չուխաջյանի շքանշան[խմբագրել կոդը]

Տիգրան Չուխաջյանի շքանշան
Հարգելի Արամ, այս շքանշանը Ձեզ՝ Տիգրան Չուխաջյանի հոդվածը թարգմանելու և բարելավելու համար։--Դավիթ () 12:14, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Հայոց աստղի շքանշան[խմբագրել կոդը]

Հայոց Աստղի շքանշան
Արամ ջան, այս շքանշանը քեզ Թարգմանչի անկյուն նախագծի շրջանակներում Վանա լիճ հոդվածը թարգմանելու, բարելավելու և ավարտին հասցնելու համար :) --Լիլիթ (քննարկում) 13:19, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ոչ ազատ պատկերների ջնջում[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ Հարգելի Aram1985, ձեր բեռնած Պատկեր:ՀՊՄՀ.jpg և Պատկեր:Ալեն Թերզյան.jpg ջնջվել են քանի որ չեն հանպատասխանում ոչ ազատ պատկերների օգտագործման չափանիշներին։ Ոչ ազատ պատկերը գործածում ենք միայն այն դեպքում, երբ տեսականորեն հնարավոր չէ ստանալ անհրաժեշտ պատկերի ազատ տարբերակը, թե Ալեն Թերզյանին թե ՀՊՄՀ–ի շենքը հնարավոր է լուսանկարել և ստանալ ազատ պատկեր։ Տեսեք՝ Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:21, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ողջույն, Հարգելի՛ Sigma'am։ Ձեր կողմից ստեղծված Խորհրդավոր կղզին հոդվածը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի նվազագույն հոդվածի չափանիշին և ենթակա է ջնջման 7 օրվա ընթացքում։ Խնդրում եմ ծանոթացեք Կարճ էջի բովանդակության հետ։ Բացի այդ այն չի էլ բավարարում Վիքիընդլայնում նախագծի չափանիշներին, որտեղ ենթադրվում է, որ հոդվածի որակը պետք է լինի միջինից բարձր։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:57, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Արման Մուսիկյան: Իմ աշխատանքը Խորհրդավոր կղզին հոդվածի վրա դեռ նոր եմ սկսել, և առջևում՝ մինչ նախանշված յոթ օրը, հոդվածի որակը կլինի միջինից բարձր: Շնորհակալություն ուշադրության և արձագանքի համար: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:45, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

անկախ ամեն ինչից նման դեպքերում որպես փորձառու մասնակից, Aram1985 ջան, կամ տեղադրիր քո անձնական սևագրության էջ կամ հաստատ գիտեմ Քեզ համար դժվար չի միանգամաից ստեղծել այնպիսի հոդված, որը կբավարարաի նվազագույն պահանջնեջին, հետո արդեն երբ հարմար կլինի կավելացնես: --ERJANIK քննարկում: 06:38, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Արամ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Տիգրան Չուխաջյան հոդվածն ընտրվել է 2014 թ. հոկտեմբերի 14-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար :) --Լիլիթ (քննարկում) 06:32, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Լիլիթ ջան: Ի խորոց սրտի շնորհակալ եմ: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը՝ Արամ Սողոմոնյան (քննարկում)


Շքանշաններ, 2014 հոկտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիընդլայնում
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծին միանալու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 13:24, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Վանա լիճ/լուսանկար[խմբագրել կոդը]

Բարև հարգելի Արամ Սողոմոնյան: Թարգմանչի անկյունում ռուսերենից թարգմանած Ռուսերենի_աշխատասեղան/Արխիվ/Երկրորդ_փուլ#Վանա լճի լուսանկարը նունպես դուք ե՞ք թարգմանել: Ինձ հետաքրքիր է «г. Ван»«լ. Վան» թարգմանելով նկատի ունեիք «լեռ Վան», ապա ես «լեռ Վան» չգտա: Միգուցե պետք է լինի «ք. Վան», այսինքն` «քաղաք Վան»: Քրդական լեռներ-ը` Վասպուրականի լեռնաշղթա, Ալադաղլար-ը` Հայկական Պար, Արևելյան Տավրոս-ը` Հայկական Տավրոս: Ռուսերեն տարբերակի անվանումները վերցված է թուրքերենից, մենք էլ վերցնում ենք ռուսերենից ու թուրքական տարբերակով գրում հայերեն Վիքիպեդիայում: --Armenavag (քննարկում) 12:44, 24 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հարգելի Armenavag, պատկերի տվյալները բառացի թարգմանություններ են: Հնարավոր է այդ ամենն ուղղել: Ուղղակի ուշադրություն չեմ դարձրել: Ներողություն՝ թուրքական անվանումներ գործածելու համար: Հարգանքներս՝ Արամ Սողոմոնյան (քննարկում)

Ներողության հարց չկա, պատահում է... Տեղեկաքարտ Կղզու օրինակի մեջ տեղադրեցի ու նկատեցի... Իսկ լ. Վան պետք է լինի ք. Վան կարծում եմ... --Armenavag (քննարկում) 19:56, 24 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հարգելի Armenavag, նկարը հնարավորինս շուտ կփոխվի, իսկ Վանա լիճ հոդվածում ստուգեցի, թուրքական անվանումներ չկան: Շնորհակալություն դիտողության համար: Արամ Սողոմոնյան (քննարկում)

Օրվա հոդված – Վանա լիճ[խմբագրել կոդը]

Արամ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Վանա լիճ հոդվածն ընտրվել է 2014 թ. հոկտեմբերի 25-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար :) --Լիլիթ (քննարկում) 06:22, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

ազատ պատկեր թե ...[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Sigma'am, Պատկեր:Ալեն ԹԵՐԶՅԱՆ.jpg և Պատկեր:ՀՊՄՀ.jpg պատկերները բեռնել եք որպես ազատ պատկեր, բայց դա հնարավոր է սխալ լինի, ավելին իմ կարծիքով դա սխալ է, քանի որ հավանական է որ այդ կայքերի բովանդակությունը ազատ չի կարելի օգտագործել, վստա՞հ եք որ այդ կայքերում եղած նյութերը կարող եք ազատ օգտագործել, եթե ոչ ապա պետք է ջնջվի, իսկ ավելի մասնավոր դեպք որպես ասեմ, որ դժվար բան չի Հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքը նկարել ու ազատ բեռնել վիքիպեդիա, իսկ Ալեն Թերզյանի դեպքում առավել այսպես ասած վտանգավոր է, քանի որ եթե այդ կայքի բոնդակությունը ազատ չլինի, ապա որպես ոչ ազատ պատկեր, պետք է նորից ջնջվի, քանի որ կենդանի անձանց լուսանկարները չի կարելի օգտագործել ոչ ազատ կաղապարի տակ, չնայած Ձեզ մի անգամ գրել եմ, բայց նորից եմ ասում խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, խնդրեմ անկախ ամեն ինչից արձագանքներ այս քննարկմանը, թեկուզ հարցի տեսքով, այլապես նշվածս պատկերները ենթակա են ջնջման: --ERJANIK քննարկում: 11:58, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]


Ողջույն, հարգելի՛ERJANIK, նախապես ես այդ նլարներն օգտագործել եմ որպես ոչ ազատ, սակայն մասնակից Ալեքսեյ a.k.a. Xelgen-ը ահա ինչ է գրել. «Բարև Ձեզ Հարգելի Aram1985, ձեր բեռնած Պատկեր:ՀՊՄՀ.jpg և Պատկեր:Ալեն Թերզյան.jpg ջնջվել են քանի որ չեն հանպատասխանում ոչ ազատ պատկերների օգտագործման չափանիշներին։ Ոչ ազատ պատկերը գործածում ենք միայն այն դեպքում, երբ տեսականորեն հնարավոր չէ ստանալ անհրաժեշտ պատկերի ազատ տարբերակը, թե Ալեն Թերզյանին թե ՀՊՄՀ–ի շենքը հնարավոր է լուսանկարել և ստանալ ազատ պատկեր։ Տեսեք՝ Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:21, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)»[reply]

Aram1985 ջան, ինչ-որ գրել է ճիշտ է գրել, բայց ենթադրում եմ որ չես կարդացել իմ նշած էջերը, կարդալուց հետո պարզ կլինի, եթե կարդալուց հետո հարց լինի, գրի, սիրով կպատասխանեմ, և մի բան էլ, մի մոռացի ստորագրել քննարկումները: --ERJANIK քննարկում: 21:45, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի՛ Sigma'am, խնդրեմ արձագանքեք այս քննարկմանը, թեկուզ հարցեր եթե ունեք, այլապես այդ պատկերները ենթակա են ջնջման: --ERJANIK քննարկում: 21:12, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

պատկերի մեծ չափս[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Sigma'am, Պատկեր:Գեղեցկուհին.jpg այս պատկերի չափսերը մեծ էին, ես ուղղեցի, ըստ կանոնակարգի ոչ ազատ պատկերի թությլտվությունը պետք է լինի 600 px-ից պակաս: --ERJANIK քննարկում: 13:26, 9 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն, ERJANIK: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:46, 9 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Միայն տեղեկաքարտերով հոդվածներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Sigma'am։ Շնորհակալություն ձեր ներդման համար։ Տեսնում եմ, որ ստեղծածդ հոդվածները միշտ ավարտուն տեսքի ես բերում, բայց Հայերեն Վիքիպեդիայում ընդունված չէ, որ նորաստեղծ հոդվածն ունենա ընդամենը տեղեկաքարտ, ինչպիսին օրինակ հիմա Ազգի գանձերը հոդվածն է։ Նմանատաիպ հոդվածներն անմիջապես ջնջման են ենթարկում։ Խնդրում եմ, մյուս անգամ հոդվծա ստեղծելիս գոնե նվազագույն 3 նախադասությունն ապահովել, ինչպես նաև խնդրում եմ զարգացնել Ազգի գանձերը. Գաղտնիքների գիրքը և Ազգի գանձերը հոդվածները Վիքիընդլանում նախագծի համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 05:31, 10 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Հարգելի՛ Արման Մուսիկյան, շնորհակալություն գնահատանքի և դիտողության համար: Հետագայում անպայման հաշվի կառնվի այլ հոդվածներ ստեղծելիս: Հարգանքներով՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:05, 10 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Խնդրեմ, Արամ ջան։ Քեզ էլ շնորհակալություն ներդրումների համար։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 18:08, 10 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ, 2014 նոյեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիընդլայնում 5+
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 5-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 05:10, 11 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհակալ եմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:37, 13 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Հարգելի՛ Sigma'am։ Ձեր բեռնած Ազգի գանձերը.jpeg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 07:15, 19 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Կաղապարը լրացրի, բայց նկարի չափը պետք է փոքրացնես, նորից բեռնես, Արամ ջան, պետք է 600 պիքսելից փոքր լինի, իսկ քո նկարը 720 է։ --Լիլիթ (քննարկում) 07:58, 19 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Արված է : --Արամ Սողոմոնյան 10:00, 20 Նոյեմբերի 2014 (UTC)

Ռուսական շքանշան[խմբագրել կոդը]

Ռուսական շքանշան
Արամ ջան, այս շքանշանը քեզ «Թարգմանչի անկյուն» նախագծի շրջանակներում Ռուսերեն հոդվածը թարգմանելու համար։ Շնորհակալություն :) --Լիլիթ (քննարկում) 13:52, 19 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն, Լիլիթ ջան: --Արամ Սողոմոնյան 09:58, 20 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Օգնություն[խմբագրել կոդը]

«Օգնեք ինձ». Ինչպես ստանալ ռուսական Վիքիպեդիայի {{примечания|group="Прим."}} կաղապարը հայերենում։ --Արամ Լ. Սողոմոնյան (քննարկում) 23։01, 24 Նոյեմբերի 2014 (UTC)

ունենք, նայիր Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների ցանկ հոդվածում օրինակ, հարցեր լինեն գրի: --ERJANIK քննարկում: 23:50, 24 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Եղավ: Շնորհակալ եմ, ERJANIK ջան: --Արամ Լ. Սողոմոնյան (քննարկում) 07:49, 25 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
ERJANIK ջան, ևս մի հարց: տվյալ կաղապարում ուզում եմ հղում կատարել, բայց տալիս է հետևյալ հրահանգը՝ Cite error: Closing </ref> missing for <ref> tag)</ref>: Ի՞նչն է խնդիրը: --Արամ Լ. Սողոմոնյան (քննարկում) 08:08, 25 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
ինչ-որ մի բան կիսատ ես գրել կամ </ref> կամ <ref>-ը , կոնկրետ նշիր որտեղ ես դրել, նայեմ: --ERJANIK քննարկում: 08:20, 25 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Այստեղ, ERJANIK ջան, խնդրում եմ նայես։ --Արամ Լ. Սողոմոնյան (քննարկում) 08։24, 25 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելի Aram1985, ծանոթագրության տեքտը փակ չի </ref> նշանով, այս դեպքում մոտավորապես "ԽՍՀՄ կատարած" խոսքերից հետո։ Ճիշտ օգտագործման ձևը ցոււցադրված է այստեղ։ - Kareyac (քննարկում) 09:22, 25 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Kareyac ջան, օգտագործում եմ

Տեքստ<ref group="նշում">բացատրում</ref><ref group="հղում">հղում</ref> կաղապարը, բայց դարձյալ չի լինում։ Անհրաժեշտ է, որ նշման մեջ լինի հղում։ Օգնեք խնդրում եմ։ Շնորհակալություն։ Արամ Սողոմոնյան 09։32, 25 Նոյեմբերի 2014 (UTC)

իսկ նա պարգևատրվել էր խորհրդային [[Լենինի շքանշան]]ով</ref> խոսքերից հետո գալիս է բացվող <ref group="Ն"> նշամը և չունի ոչ պարունակություն ոչ էլ </ref> նշան։ Ես հեռացրեցի։ Անհրաժեշտության դեպքում նորիգ ավելացրեք, բայց ինչ որ տեքստ մրեք և փակեք </ref> նշանով։ - Kareyac (քննարկում) 09:44, 25 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Իսկ հղում ինչպե՞ս դնեմ: --Արամ Սողոմոնյան 09:46, 25 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Kareyac ջան, այպես պիտի լինի, ուղղակի լուսանկարներ բառի վրա պետք է լինի 13-րդ հղումը: Հղումը չեմ կարողանում ստանամ: --Արամ Սողոմոնյան 09:51, 25 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

ERJANIK, Kareyac, կա՞ ինչ-որ լուծում այս հարցի շուրջ։ --Արամ Սողոմոնյան 02։18, 27 Նոյեմբերի 2014 (UTC)

Եթե պետք է նշվի, որ նշումի տեքստը վերցված է գրքից, կարելի է օգտագործել {{Գիրք}} կաղապարը հենց լուսանկար խոսքից հետո։ Դա չի տալու հղում դեպի ծանոթագրություն բայց ցույց կտա աղբյուրը։ - Kareyac (քննարկում) 04:37, 27 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, ռուսերենի նման ուղղեցի, մնում է թարգմանես։ ուղղեցի, կարծում եմ՝ այսպես էիր ուզում։ --Լիլիթ (քննարկում) 04:44, 27 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, շնորհակալություն: Այն է, ինչ պետք էր: Արամ Սողոմոնյան 08:07, 27 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

«Օգնեք ինձ». Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել երգչի/երգչուհու տեղեկաքարտ։ --Արամ Սողոմոնյան 07։41, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան, խնդրում եմ նայել Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/124։ Ինչ-որ բան կա, որից չեմ հասկանում։ --Արամ Սողոմոնյան 11։01, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Արամ ջան, այս նոր դիզայնում աղյուսակների հետ կապված խնդիրներ կան, դա է պատճառը։ Դու թարգմանի, երբ հոդված տեղափոխես ու աղյուսակի սկզբի ու վերջի <pre></pre>-ները հանես, ամեն ինչ նորմալ կլինի։ --Լիլիթ (քննարկում) 11:06, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Սևիլյա՞, թե՞ Սևիլիա[խմբագրել կոդը]

Հարգելի՛ մասնակիցներ՝ ERJANIK, Kareyac, Լիլիթ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որի հետ առնչվեցի Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/112 հոդվածը թարգմանելիս։ Խոսքը վերաբերում է Սևիլիա տեղանվանը, որը Վիքիպեդիայում գրված է Սևիլյա և նրանից ածանցված այլ անուներում նույնպես՝ Սևիլյայի մետրոպոլիտեն, Սևիլյայի տաճար, Սևիլյա լա Նուևա, Սևիլյա ԲԱ։ Խնդրում եմ փոխել թյուրիմացաբար գրված այս սխալը, քանի որ հայերենում գործող կանոնի համաձայն՝ յ տառը գրվում է միայն ա, ո հնչյուններից հետո (գոյական, Մարոյի, Տոնգոյի և այլն), իսկ մնացած դեպքերում գրվում է ի (Բրազիլիա, Եզեկիա, Դանիել և այլն)։ Հետևաբար, վերոնշյալները պետք է լինեն՝ Սևիլիա, Սևիլիայի մետրոպոլիտեն, Սևիլիայի տաճար, Սևիլիա լա Նուևա, Սևիլիա ԲԱ։ Շնորհակալություն։ Հարգանքներս՝ --Արամ Սողոմոնյան 23։32, 29 Նոյեմբերի 2014 (UTC)

Արամ ջան, իսպաներեն Սևիլյա քաղաքը գրվում է Sevilla, որտեղ ll-ն առանձին տառ է, որը կարդացվում է կամ յ (Սևիյա) կամ լյ (Սևիլյա), քո ասածը ճիշտ կլիներ այն դեպքում, եթե բնօրինակը լիներ Sevilia կամ նման մի բան։ Իսկ քանի որ յ-ի փոխարեն ի գրելով փոխվում է նաև բառի արտասանությունը, ապա այլ անուն է ստացվում։ --Լիլիթ (քննարկում) 05:33, 30 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ, 2014 դեկտեմբեր[խմբագրել կոդը]

10 Հոդված
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 10-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 05։48, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալ եմ, հարգելի՛ Արման Մուսիկյան։ --Արամ Սողոմոնյան 05։49, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Խնդրեմ, Արամ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:13, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Մասնագիտական հարց[խմբագրել կոդը]

Ողջույն, Արամ ջան։ Եվս մեկ անգամ շնորհակալություն Թարգմանչի անկյան հոդվածները վերստուգելու համար ։) Մի մասնագիտական հարց․ որը զբաղվո՞ւմ է, թե որն զբաղվում է, դպրոցում սովորել եմ, որ (ը)զ, (ը)ս-ից առաջ որոշյալ հոդը դառնում է ն, օրինակ՝ օրն սկսվում է։ Միգուցե ուղղագրության մեջ ինչ-որ բաներ են փոխվել այս տասից ավել տարիների ընթացքում, տեղյակ չեմ ։) --Լիլիթ (քննարկում) 07։06, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Այո՛, Լիլիթ ջան, փոխվել են, դա հիմա չի դիտարկվում որպես (ը)զ, (ը)ս, այլ՝ զ, ս, ուստի ը որոշիչ հոդն է ավելանում, իսկ կկարդամ, կերգեմ և նմանատիպ բառերում արդեն կ մասնիկից հետո լսվում է ը, ուստի արտասանությունն էլ է փոխվում, մանավանդ ձայնավորների դեպքում՝ Կ(ը)երգեմ, ոչ թե՝ կէրգեմ:--Արամ Սողոմոնյան 07:13, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, բայց ձայնավորից առաջ ն որոշիչն է ավելանում, դա հաստատ չի փոփոխվել:--Արամ Սողոմոնյան 07:17, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ, Արամ ջան, փաստորեն, այսքան ժամանակ սխալ էի փոխում․․․ --Լիլիթ (քննարկում) 07:18, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

կենդանի անձանց ոչ ազատ պատկեր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, Ձեր բեռնած Պատկեր:Սոնա Շահգելդյան.jpg-ը ջնջվել է, քանի որ համաձայն Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում կանոնակարգի միայն մահացած անձանց լուսանկարներն է թույլատրվում օգտագործել ոչ ազատ արտոնագրի տակ։ --ERJANIK քննարկում: 13։19, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

ERJANIK ջան, իսկ այս Պատկեր:Սոնա Շահգելդյան.jpg մե՞կը: --Արամ Սողոմոնյան 17:28, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, դա էլ չի լինի։ Կենդանի անձանց լուսանկարները պետք է բեռնվեն միայն Վիքիպահեստ այդ լուսանկարների հեղինակների կողմից, այլապես կջնջվեն։ Իսկ հայերեն վիքիպեդիա կարող են բեռնվել մահացած անձանց ոչ ազատ պատկերները։ --Լիլիթ (քննարկում) 17:40, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ինչպե՞ս վարվեմ: Անպայման ուզում եմ ամեն ինչ լինի, որովհետև անցնում եմ իմ կողմից ստեղծված էջերի վերանայմանն ու բարելավմանը:--Արամ Սողոմոնյան 19:14, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, պետք է լուսանկարիչն ինքը բեռնի Սոնայի լուսանկարը Վիքիպահեստ։ --Լիլիթ (քննարկում) 19:30, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Թարգմանչի անկյուն[խմբագրել կոդը]

Ողջույն, Արամ ջան։ Ահա Թարգմանչի անկյան կաղապարը, որը կարելի է տեղադրել մասնակցային էջում՝ {{Կաղապար:Թարգմանչի անկյուն նախագծի մասնակից}}--Լիլիթ (քննարկում) 13։26, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալություն, Լիլիթ ջան, այս սա ուրիշ բան... --Արամ Սողոմոնյան 16:58, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Բոլոնիայի հռչակագիր[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, պետք է անդրադառնամ մի անցած պատմության՝ կապված Բոլոնիայի հռչակագիր հոդվածի հետ։ Հոդվածի առաջին մասում, որը ստեղծվել է 2007 թվականի օգոստոսի 1-ին Teak մասնակցի կողմից, խոսվում է Էսպերանտո լեզվական շարժման մասին, իսկ երկրորդ մասում, ոը ստեղծվել է իմ կողմից 2014 թվականի մարտի 27-ին Բոլոնյան հռչակագիր անվանումով, խոսվում է Եվրոպական Կրթական Բարձրագույն Տարածքի (ԵԿԲՏ) նախապատմության՝ Բոլոնիայի հռչակագրի մասին։ Հետևաբար սխալ վերահղում է կատարվել, և պետք է հետ վերադարձվի։ Փաստորեն, ես էլ այն ժամանակ ուշադիր չեմ եղել։ Հարգանքներս։ --Արամ Սողոմոնյան 19։25, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Եթե տարբեր բաներ են, առաջարկում եմ 2 առանձին հոդված դարձնել՝ Բոլոնիայի հռչակագիր (էսպերանտո) և ուղղակի Բոլոնիայի հռչակագիր։ Ի՞նչ կասես։ --Լիլիթ (քննարկում) 19:33, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Իսկ եթե էսպերանտոյի մասը Բոլոնիայի հռչակագիր հոդվածի բաժին դարձնե՞նք։ --Ջէօ () 19:35, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Չէ, Ջէօ ջան, դրանք տարբեր բնագավառներ են ու տարբեր փաստաթղթեր, նույնիսկ տարբեր երևույթներ, ուստի պետք է միանշանակ առանձնացվեն: --Արամ Սողոմոնյան 19:37, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, չէ-ն երևի Ջէօ-ին պետք է ասեիր :) 2 տարբեր անվանումներով հոդվածներ եմ առաջարկում ստեղծել։ Վերևում նշեցի։ --Լիլիթ (քննարկում) 19:39, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ներողություն, Լիլիթ ջան, դարձյալ անուշադիր էիր: Կներես: --Արամ Սողոմոնյան 19:41, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Եթե համաձայն ես, այսպես անենք․ ես ներկայիս հոդվածը վերանվանեմ Բոլոնիայի հռչակագիր (էսպերանտո), իսկ Բոլոնիայի հռչակագիր վերնագիրն ազատեմ, որպեսզի նոր հոդված ստեղծես՝ ներկայիս հոդվածից տեղափոխելով քո՝ նախկինում գրածը։ --Լիլիթ (քննարկում) 19:45, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լավ, Լիլիթ ջան:Սպասում եմ, դու արա, ես կտեղափոխեմ իմ հոդվածն ու կզարգանեմ: --Արամ Սողոմոնյան 19:47, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արված է, Արամ ջան։ --Լիլիթ (քննարկում) 19:49, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն, Լիլիթ ջան: Արամ Սողոմոնյան 19:51, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Բրիտանիկա հանրագիտարան[խմբագրել կոդը]

Ողջու՜յն Հարգելի՛ Sigma'am, շնորհակալություն Բրիտանիկա հանրագիտարան հոդվածի ստեղծման համար։ Ժամանակ ունենալու դեպքում հոդվածում ավելացրեք նաև այն տեղեկատվությունը, որը հանրագիտարանում գրված է Հայաստանի մասին, եթե չեմ սխալվում հենց առաջին էջում։ Տեղեկություններ հավաքելու դեպքում ինքս դա կանեմ, եթե մինչ այդ Դուք լրացրած չլինեք։--Գարդմանահայ (քննարկում) 10։34, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կներեք, ես այլ գրքի հետ շփոթեցի:--Գարդմանահայ (քննարկում) 10:38, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ցեղասպանության հոդված[խմբագրել կոդը]

Արամ ջան, խնդրում եմ ավազարկղդ դեռ չխմբագրես, որովհետև դեռ չեմ վերջացրել։ 2 ժամ աշխատելուց հետո համակարգչիս պատճառով չկարողացա պահել ամբողջ հոդվածն ավազարկղիդ մեջ, որն ավարտել էի, ամբողջը կորավ Հիմա նորից եմ անում։ --Լիլիթ (քննարկում) 13։05, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ցավում եմ,Լիլիթ ջան, ափսոս, կսպասեմ մինչ ավարտելդ: --Արամ Սողոմոնյան 13:25, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, վերջացրի։ Ընթացքում ցեղասպանության վերաբերյալ այլ հոդվածներ էլ գտա։ Սա վերջացնես, կարող ես դրանք էլ թարգմանել։ Երեկոյան կամ վաղը ցանկը կտամ։ --Լիլիթ (քննարկում) 14:13, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, հսկայական նյութ է, սկսեմ աշխատել, բայց շատ լավ հոդված է լինելու: Եվ մի հարց էլ. ես թարգմանեմ ու տեղափոխե՞մ, թե՞ դու ավազարկղում կնայես, նոր կտեղափոխեմ: --Արամ Սողոմոնյան 14:44, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, ես էլ եմ կարծում, որ վերջում շատ լավն է լինելու։ Դու տեղափոխիր, բայց ծանոթագրություններն էլ կդնես, լա՞վ։ Ես ընթացքում կամ վերջում կնայեմ։ Մի բան էլ․ ավազարկղում, երբ գրել եմ միացնել այսինչ բաժնին, ի նկատի եմ ունեցել թարգմանելուց հետո վերախմբագրել, միացնել հին ու նոր նյութերը՝ հանելով կրկնվող մասերը։ --Լիլիթ (քննարկում) 14:55, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լավ, Լիլիթ ջան, հասկացա, արդեն սկսել եմ աշխատել ու կարծես վրաս Սուրբ Հոգի իջած լինի, երբեք նման արագությամբ թարգմանությունը չի գնացել, շուտով առաջին բաժինները կտեղափոխեմ: Բայց խնդրում եմ քո անընդմեջ վերահսկողությունը, որպեսզի ավելորդություններ չսպրդեն: Քեզնից էլ շատ շնորհակալ եմ նման կերպ խնդրանքիս արձագանքելու համար: --Արամ Սողոմոնյան 15:14, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Միշտ պատրաստ եմ օգնել, Արամ ջան :) --Լիլիթ (քննարկում) 15:17, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ մի բան հարցնեմ, որ գրել ես «կարծես վրաս Սուրբ Հոգի իջած լինի», ուղղակի գրել ես լսել ես ինչ-որ տեղից, թե գիտես դա ինչ է, կներես եթե հարցիս մեջ բացասական բան թվա քեզ։ --ERJANIK քննարկում: 17:02, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
ERJANIK ջան, բացասական ոչինչ չկա, նկատի եմ ունեցել այն ոգևորությունը, հանդարտությունն ու նաև այն զգացումները, որոնք պատել են ինձ այս պահին այդ գործն անելիս: Այո՛, չեմ թաքցնի, որ ԱՅՍ աշխատանքին վերաբերում եմ ավելի պատասխանատվությամբ, քան Վիքիպեդիայում մինչ այժմ կատարածիս: Սա կարծես ինձ համար հիմա պատվի հարց լինի, մանավանդ 100-ամյակի նախաշեմին: Դրանով էլ պայմանավորված վերոնշյալ արտահայտությունը: Շնորհակալություն անձիս և խոսքերիս հանդեպ նման ուշադրության համար: Հարգանքներս՝ --Արամ Սողոմոնյան 17:10, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ինչպե՞ս է ստացվում, ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները: --Արամ Սողոմոնյան 20:21, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հրաշալի, Արամ ջան, խոսքեր չկան --Լիլիթ (քննարկում) 20:25, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ես կստանամ այն, ինչ ուզում եմ, խոստանում եմ: Արամ Սողոմոնյան 20:29, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հրաշալի հոդվա՞ծ։ --Լիլիթ (քննարկում) 20:31, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ես այս առումով մի փոքր հավակնոտ եմ. եթե ոչ 2014 թվականի, ապա 2015 թվականի տարվա հոդված: Ընտրյալ հոդված պետք է հաստատ դառնա: Տեսնենք ոնց կստացվի, Լիլիթ ջան: Ժողովուրդն ասում է. «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»: Մենք այդ ճանապարհին ենք: :) --Արամ Սողոմոնյան 20:34, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, թեև գործի ահռելի բաժինը քո վրա ես վերցրել, կօգնեմ ինչով կարող եմ։ Համամիտ եմ, որ մեր հոդվածն էլ պետք է ունենա նշածդ կարգավիճակները։ --Լիլիթ (քննարկում) 20:36, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ: Միասին ենք անում, Լիլիթ ջան, թերևս մենակով ես չկարողանայի անել այն, ինչ անում եմ: Միայն Աստված հաջողություն տա: Բացի այդ, ապրիլին Երևանի Գ.Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցում նախատեսվում է մեծ միջոցառում՝ նվիրված ցեղասպանության 100-ամյակին, որի գլխավոր կազմակերպիչը կինս է, որն այդ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Միջոցառման օրը հայտնի դառնալուն պես սիրով կսպասեմ քեզ ու Վիքիպեդիայի հետաքրքրված անձնակազմին այդ միջոցառմանը: Ուրախ կլինեմ տեսնել ձեզ, որովհետև դա նաև կիսով չափ իմ միջոցառումն է լինելու: --Արամ Սողոմոնյան 20:41, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ հրավերի համար, Արամ ջան :) --Լիլիթ (քննարկում) 20:48, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ողջո՜ւյն։ Հոդվածի վրա աշխատելիս հենց նոր մի բացահայտում արեցի (գուցե միայն ինձ համար) ու որոշեցի կիսվել։ Հոդվածի այն մասը, որ կար, ամբողջովին (թերևս ես այպես հասկացա) վերցված է (copy-past-ի սկզբունքով) Հայոց ցեղասպանության կայքից։ Արդյո՞ք հնարավոր է նման բան։ Ֆորումներում հանդիպեցի նույն նյութերին՝ այստեղ և այստեղ։ Երկրորդում հղում կար, որ վերցված է [www.genocide.am այս կայքից]։Արամ Սողոմոնյան 22։01, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Արամ ջան։ Ճիշտ ես, հոդվածը 2007 թվականին ստեղծվել է հեղինակային իրավունքի խախտմամբ։ Սակայն կարծում եմ, որ տվյալ տեքստը կա նաև Հայկական հարց հանրագիտարանում, որի նյութերը 2011 թվականին ազատ արտոնագրով են թողարկվել։ Օնլայն տարբերակով մի քիչ դժվար է գտնել համապատասխան հոդվածն ու համեմատել տեքստը։ Օրվա ընթացքում կնայեմ գրքում, կասեմ։ Եթե գրքում էլ է նույն տեքստը, ստացվում է, որ 2007-ին հեղ․ իրավունքի խախտում է եղել, սակայն այժմ՝ ազատ թողարկելուց հետո՝ ոչ։ --Լիլիթ (քննարկում) 04:55, 15 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, և՛ Հայկական հարց հանրագիտարանում նայեցի, և՛ ՀՍՀ-ում, այնտեղից չէր վերցված։ Հոդվածից հեռացրի պատճենված հատվածները։ Շնորհակալություն ուշադիր լինելու համար :) --Լիլիթ (քննարկում) 07:29, 15 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն քեզ, Լիլիթ ջան: Գիտես՝ այս հոդվածի հանդեպ վերաբերմունք ունեմ, ուզում եմ իդեալական լինի՝ դրանում ակնկալելով նաև քո օգնությունը: --Արամ Սողոմոնյան 08:24, 15 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Քեզ էլ շնորհակալություն, Արամ ջան։ Ցանկացած հարցով կարող ես դիմել, ուրախ եմ օգնել :) --Լիլիթ (քննարկում) 10:03, 15 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ողջույն: Մի հարց. ես կարո՞ղ եմ իմ ավազարկղից ջնջել ռուսերեն այն հատվածները, որոնք արդեն թարգմանել ու տեղափոխել եմ:--Արամ Սողոմոնյան 11:14, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ողջույն, Արամ ջան։ Իհարկե, կարող ես։ Քո ավազարկղում ինչ ուզում ես, կարող ես անել, ոչ ոք չի կարող միջամտել :) --Լիլիթ (քննարկում) 11:18, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն, Լիլիթ ջան:--Արամ Սողոմոնյան 11:23, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, երևի շատ հարցեր եմ տալիս, բայց կարևոր է, կներես: Քո՝ պատճենած հատվածները հոդվածից ջնջելուց հետո, արդյո՞ք որոշ բացեր չեն մնում: Գուցե անհրաժեշտություն կա կրկի՞ն վերանայել ռուսերեն հոդվածը: Շնորհակալություն: Ներողություն: --Արամ Սողոմոնյան 15:03, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, կարծում եմ՝ ավելի լավ է հարցերը նախօրոք քննարկենք, քան հոդվածը վերջացնելուց հետո, այնպես որ խնդիր չկա :) Ռուսերեն հոդվածը վերանայելու կարիք չկա, քանի որ տվյալ բաժիններն ամբողջությամբ եմ տեղափոխել քո ավազարկղ՝ առանց կրճատման։ Կրճատումը պետք է արվեր քո թարգմանածն արդեն եղածին միացնելուց։ Իսկ հայերեն վերնագրերը չեմ ջնջել, որովհետև դրանք նշել էի քո ավազարկղում, թե որը որից հետո պետք է լինի։ --Լիլիթ (քննարկում) 15:08, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ես նաև վերնագրերն եմ փոփոխում, չգիտեմ՝ նայել ես հոդվածը, թե չէ, բայց աշխատում եմ այնպես անել, որ վերնագրերն էլ լինեն իրար հաջորդող կամ խմբում լինեն միևնույն ժամանակաշրջանը կամ երևույթը նկարագրող հոդվածներ։ Դե հղումների կարմիրներն էլ գիտեմ, որ հոդվածն ամբողջական դառնալուց հետո կվերանան։ Խնդրում եմ՝ ընթացքում դիտողություններդ ու կարծիքդ հայտնես, որպեսզի ես էլ իմանամ բռնած ուղին ուղիղ է, թե զարտուղի։ ։) Հարգանքներս՝ --Արամ Սողոմոնյան 15։14, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի մասնակիցներ, խնդրում եմ ուշադրություն դարձնեք նաև ծանոթագրություններ բաժնին 13-23-րդ կետերը, ենթադրում եմ ռու կամ մեկ այլ վիքիից չեն վերցվել մայր հղումները, այլ կրկնօրինակ դեպքերի համար օգտագործվող կարճ տարբերակները, այդ իսկ պատճառով հղումները չեն աշխատում...--6AND5 (քննարկում) 15:56, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի 6AND5, հոդվածը դեռ պատրաստման փուլում է, ուստի, որքանով ես եմ հասկացել, հնարավոր են նման կարգի թերություններ, երբ հոդվածը լրիվ ավարտվի, ապա հղումներն էլ կուղղվեն: Ուստի առաջարկում եմ սպասել մինչ թարգմանության ավարտը: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան 15:59, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արամ ջան, ես վերնագրերը դասավորել եմ քո ավազարկղում՝ ըստ ռուսերեն վիքիի, որն ըստ իս՝ լավ տարբերակ է։ Միայն որքան հիշում եմ 2 վերնագիր եմ հայերեն հոդվածից թողել, որ մնա։ Հղումների կարմիրներն էլ, 6AND5 ջան, ընթացքում՝ թարգմանելուն զուգահեռ ավտոմատ ուղղվում են։ --Լիլիթ (քննարկում) 16:43, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելիներս պետք չի տառացիորեն թարգմանելով առաջ գնալ, եթե ես ճիշտ եմ հասկանում, որ ծանոթագրությունների կարմիրները պայմանավորված են մայր հղման բացակայության պատճառով, ապա կարելի է հենց սկզբից բնօրինակ հոդվածից գտնել և տեղադրել հենց դրանք, մի քիչ ժամանակատար է, բայց դա պատճառ չի այն չանելու: Իսկ ընդհանուր առմամբ շնորհակալություն հոդվածը զարգացնելու համար:--6AND5 (քննարկում) 17:11, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
6AND5 ջան, կարելի է գտնել, դնել, բայց երբ հերթը հասնի նույն՝ երկար ծանոթագրությանը, այդ դեպքում էլ ունենալու ենք նույն ծանոթագրությունը՝ 2 տողով։ Ծանոթագրությունները շատ են, և հնարավոր չէ հիշել, որն ես սկզբում երկարը դրել, որ հետո էլ հիշես կարճը դնես․․․ --Լիլիթ (քննարկում) 17:48, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Խնդրում եմ նայես այս քննարկումը և հայտնես կարծիքդ, թե որ տարբերակով շարունակենք։ --Լիլիթ (քննարկում) 12։36, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարցեր և դիտարկումներ օրվա հոդվածի վերաբերյալ[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, ողջույն։ Հուսով եմ՝ լավ ես։ Լիլիթ ջան, խնդրում եմ ուշադրություն դարձնել Օրվա այսօրվա հոդվածին ՝ Էլֆեր։ Լիլիթ ջան, հետաքրքրությունից դրդված մտա, ուզեցի կարդալ և ... Խնդրում եմ, Լիլիթ ջան, նախապես մինչև օրվա հոդված դարձնելը, ասեք, որ մասնակիցները վերանայեն։ Կատարված է սխալ թարգմանանություն. աս բառը ռուսերեն հոլոված գրվում է асам, թարգմանել են ասամները, мироздания բառը թարգմանվել է աշխարհընկալում, փոխարենը տիեզերք, իսկ այս հոդվածում աշխարհակերտում իմաստով, էլ չասեմ շարադասական սխալները։ Սա դեռ հոդվածի կեսով եմ անցել։ Բացի այդ ռուսերեն հոդվածում կա հնդկական դիցաբանությանն անդրադարձ, որտեղ բառը ստուգաբանվում է և բերվում են նույնարմատ բառեր այլ լեզուներում, այդ թվում՝ հայերենում (աղավնի բառի օրինակով)։ Հայերեն հոդվածում չիք, չկա այդ մասին ոչ մի խոսք։ Լիլիթ ջան, կներես, նման բացասական լիցքերի համար, ուղղակի անտարբեր անցնել չէի կարող, մանավանդ որ Գլխավոր էջում է տեղադրված։ Հարգանքներով՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05։20, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հ.Գ. Ի դեպ սխալներն ակնառու էին հենց գլխավոր էջից։ Նկարարագրությունները էլֆերը տարբեր առասպելներում տարբեր են, բայց սովորաբար նրանք մի գեղեցիկ և վառ արարածներ են, նրանք անտառի ոգին են և մարդկանց բարեկամը։ Նրանք մշտապես հեքիաթային և ֆանտաստիկ գրականության կերպարներ են։ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05։24, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Արամ ջան։ Տվյալ հոդվածը թարգմանել է ավագ դպրոցների աշակերտներից մեկը։ Նման սխալները նրանց հոդվածներում շատ են և համամիտ եմ, որ գլխավոր էջում պետք է հայտնվեն հնարավորինս անսխալ հոդվածները։ Գլխավոր էջով զբաղվում է Երջանիկը։ --Լիլիթ (քննարկում) 08:24, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
ողջույն հարգելի Մասնակից:Aram1985 և Լիլիթ, արդեն նայել եմ ու որոշ բաներ շտկել եմ, դրա մասին գրել էի որպես թեկնածու ՝ «նորմալ է, կլինի, գուցե միայն մանր-մունր բաներ լինի եթե հասցնեմ կշտկեմ։ --ERJANIK քննարկում: 13:39, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)», իսկ ինչ-որ սխալ բան տեսնում եք կարող եք ուղղել, ի դեպ այդ հոդվածը որպես թեկնածու ներկայացվել էր դեկտեմբերի 5-ից, ու ոչ ոք չէր արձագանքել թե դրական և թե բացասական, ինչևէ ոչ ոք էլ պարտավոր չէր արձագանքել, սա ազատ հանրագիտարան է, գլխավոր էջով իրոք ես եմ ինչքանով հասցնում եմ ու կարողանում եմ այնքանով անում եմ, ամեն դեպքում իհարկե իմ բացթողումն է, գուցե և կարելի էր ավել իլավ հոդված ընտրել, եթե դեռ կան սխալ բաներ, կարող ես ուղղել Արամ ջան, անկախ ամեն ինչից շնորհակալություն ուշադիր և սրտացավ լինելու համար։ --ERJANIK քննարկում: 08:31, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
ERJANIK ջան, կնայեմ, կհամեմատեմ նաև ռուսերեն հոդվածի հետ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 21:10, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]