Մասնակցի քննարկում:Satanik

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Satanik, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ողջույն, նորեկներ
Ձեզ ենք ներկայացնում հայերեն Վիքիփեդիան
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած տեկստը պետք է ընթեռնելի լինի բոլորի համար
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ beko 01:06, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Satanik, խնդրում եմ չվերանվանել Լևոն Տեր-Պետրոսյան էջը Լեւոն Տեր-Պետրոսյան։ Հայերեն Վիքիպեդիայում գրում ենք և։ Մի անգամ արդեն վերանվանել էիք, որը հետ շրջվեց, սա նույնպես հետ է շրջվել․․․ --Լիլիթ (քննարկում) 12:56, 21 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Lilitik22, իսկ կարո՞ղ եք ցույց տալ այդ կանոնը Վիքիպեդիայում, ես նման կանոն չկարողացա գտնել, եւ ի՞նչ եք անում այն դեպքերի համար, երբ հեղինակը ինքը իր անունը գրում է ե եւ ւ մասնիկով։ (Satanik (քննարկում) 13:01, 21 Հուլիսի 2014 (UTC))[reply]
Դա չգրված կանոն է, որն այսքան տարի կիրառվում է, ավանդական ուղղագրության համար կարող եք սեղմել վերևի մասից «ավանդական» կոճակը։ Այս դեպքում հեղինակի՝ իր անունը գրելը էական չէ, քանի որ հանրագիտարանում բոլոր հոդվածները գրվում են նույն ձևով։ --Լիլիթ (քննարկում) 13:17, 21 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Satanik։ Այս պատկերի հեղինակը Դո՞ւք եք։ --ՋեÖ (~) 21:21, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, ոչ, ես չեմ, բայց հեղինակի թույլտվություն ունեմ, հեղինակը (Արման Կարախանյան) այն տարածում է բաց հասանելիության արտոնագրով՝ ֆեյսբուքում եւ մամուլում։ (Satanik (քննարկում))
Ավելի լավ =) Խնդրում եմ հեղինակին ուղարկել այս հղումը և խնդրել, որպեսզի լրացնի համապատասխան նամակը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք լուսանկարը ավելացնել վիքիպահեստում և օգտագործենք այլ վիքի-նախագծերում։ Այսպես պատկերը Հայերեն Վիքիպեդիայում մնալ չի կարող, որովհետև ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը թույլ չի տալիս։ --ՋեÖ (~) 21:29, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, կուղարկեմ։ Իսկ մինչ ուղարկելը պատկերը չի հեռացվի չէ՞ :) (Satanik (քննարկում))
Կարող ենք երկուսից երեք օր սպասել ։) Իհարկե, եթե մինչ այդ մյուս մասնակիցները այդ մասին Ձեզ չծանուցեն։ --ՋեÖ (~) 21:33, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ինձ թվում է 2-3 օրվա ընթացքում հեղինակը հաստատումը կուղարկի։ :) Շնորհակալություն (Satanik (քննարկում))
Բարի ։) --ՋեÖ (~) 21:37, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ողջույն, Satanik: Մեր նախագահը ավելի գեղեցիկ նկար չուներ? իսկ եթե դուք ունեք թույլտվություն, դրանով կարող եք բեռնել ոչ թե այստեղ, այլ միանգամից պահեստ:--Հայկ (արաբագետ) 21:42, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բացի այդ, այստեղ կա արդեն նկար՝ [1]: եթե պահեստում արդեն կա նկարը, ոչ ազատ պատկեր չպետք է բեռնվի: ՋեÖյին էլ սենց մի նայի, ինչքան բարի ու համբերատարա, նույնքան էլ խիստ ու հետևողական--Հայկ (արաբագետ) 21:44, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ողջույն, ողջույն։ Ավելի լավ նկարի թույլտվություն չունեմ :) երբ այս նկարի գրավոր թույլտվությունը բեռնեմ, սա նույնպես կավելացնեմ պահեստում։ (Satanik (քննարկում))
Դե այս մեկը պետք է ջնջվի, արդեն ասեցի ինչու--Հայկ (արաբագետ) 21:51, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Օկ, ապա ես հեղինակին կխնդրեմ իր համար հաշվի բացել, եթե չունի ու ինքը ավելացնի նկարը։ Շնորհակալություն շաա՜տ արագ արձագանքման համար (Satanik (քննարկում))

Հնարավոր ջնջում ALDE logo.png[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Satanik։ Ձեր բեռնած ALDE logo.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ Ջեօ 13:53, 8 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, իսկ ինչպե՞ս եք վարվում կազմակերպությունների լոգոների հետ։ Կամ եթե մամուլում հրապարակված են դրան։ Ու ինչի՞ է անգլերեն վիքիպեդիայում կարելի տվյալ կայքին հղում տալով վերցնել իրենց լոգոն, իսկ հայերենում՝ ոչ։ (Satanik (քննարկում))
Հայերենում թույլատրվում է ներբեռնել կազմակերպությունների լոգոները, սակայն դրա համար պետք է լրացնել համապատասխան կաղապարը։ Իսկ ինչ վերաբերում է X պատկերի մամուլում հրապարակված լինելուն, կարծում եմ, Դուք էլ գիտեք, որ լրատվական կայքերը շատ դեպքերում խախտում են հեղինակային իրավունքը։ Այդ իսկ պատճառով մամուլում հրապարակված լինելն, այս դեպքում, էական չէ։ --Ջեօ 14:00, 8 Հունիսի 2015 (UTC)[reply]
PS․ ստորագրելու համար պետք է ուղղակի սեղմել խմբագրման պատուհանի կապույտ մատիտին, որը գտնվում է շեղատառի գործիքից աջ ։) --Ջեօ 14:01, 8 Հունիսի 2015 (UTC)[reply]
Իսկ եթե արտասահմանյան մամուլին եմ հղում տալի՞ս։ Էնտեղ պահվում են։ Հ․Գ․ ես վերեւի վահանակից օգտվել չեմ սիրում ;) ստորագրում եմ էնպես՝ ինչպես հարմար է։ (Satanik (քննարկում))
Մամուլի արտասահմանյան կամ տեղական լինելն էական չէ։ Վիքիպեդիայում ոչ ազատ պատկեր ներբեռնելու համար պետք է պարտադիր լրացնել համապատասխան կաղապարը։ Եթե պատկերն ազատ է, ուրեմն պետք է ներբեռնել վիքիպահեստ։ Ձեր կողմից ներբեռնած պատկերն առկա է նաև անգլերեն վիքիպեդիայում, և այնտեղ նույնպես լրացված է ոչ ազատ պատկերի կաղապարը։ Կանոնակարգն ընդհանուր է ։) --Ջեօ 14:10, 8 Հունիսի 2015 (UTC)[reply]
Կաղապարը լրացված է։ Պատկերը միեւնույնն է ջնջման ենթակա՞ է։ (Satanik (քննարկում))
Ոչ։ Եթե կաղապարը լրացված է, ուրեմն կարող է մնալ և օգտագործվել ընդամենը մեկ հոդվածում։ --Ջեօ 14:11, 8 Հունիսի 2015 (UTC)[reply]
Այդ դեպքում, գուցե պատկերը միանգամից հեռացնելու մասին տեղեկացնելու փոխարեն, ավելի արդյունավետ լինի այդ կաղապարի մասի՞ն տեղեկացնել։ Հակառակ դեպքում տպավորություն է, որ նպատակը հնարավորինս շատ պատկեր հեռացնելն է։ Ինչեւէ։ (Satanik (քննարկում))

Հնարավոր ջնջում ELDR logo.png[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Satanik։ Ձեր բեռնած ELDR logo.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK (քննարկում) 07:35, 22 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, իսկ այս կանոնը որտեղի՞ց է վերցրել հայերեն վիքիպեդիան, իրոք հետաքրքիր է, տրամաբանություն ո՞րն է։ Խնդիր չի, ես հիմա ավելի փոքր տարբերակը կբեռնեմ, բայց իմ կարծիքով էս քաղաքականությունը, երբ հայերեն վիքիպեդիան ավելի խիստ է հետեւում պատկերներին, քան անգլերենը, մեղմ ասած չի օգնում առանց այդ էլ աղքատ հայերեն վիքիպեդիային։ Շնորհակալություն զգուշացման համար։ (Satanik (քննարկում))
Կանոնակարգը մշակել և ընդունել է Հայերեն Վիքիպեդիայի համայնքը։ Անգլերեն Վիքիպեդիայի համայնքն էլ ինքն է որոշել, թե ինչպիսին պետք է լինի իրենց կանոնակարգը։ --Ջեօ 07:41, 22 Հունիսի 2015 (UTC)[reply]
Իսկ տրամաբանությունը ո՞րն է, որ պիտի նկարը լինի վատ որակի ։ՃՃՃ դա ինչո՞վ է օգնում հեղինակային իրավունքի պահպանմանը ։ՃՃ Եվ եթե հնարավոր է, կասեք ե՞րբ է համայնքի հաջորդ ժողովը :) կամ որտեղից կարելի է իմանալ դրա մասին։ (Satanik (քննարկում))
Համայնքի ժողով չի լինում: Հարցերը քննարկվում են հիմնականում Վիքիպեդիա:Խորհրդարանում: Այսպես ասած՝ համայնքը այնտեղ միշտ ժողովված է:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:47, 24 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն պարզաբանման համար :) --(Satanik (քննարկում) 12:22, 24 Հունվարի 2016 (UTC))

Վանո Սիրադեղյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Satanik, Վանո Սիրադեղյան հոդվածում Դուք կատարել եք հետևյալ փոփոխությունը: Իմ կարծիքով այդ տեղեկատվությունը հոդվածի բովանդակային կառուցվածքին չի համապատասխանում և ենթակա է ջնջման կամ առնվազն ոչ առանձին բանով: Շատերն են Վանոյի մասին արտահայտվել և յուրաքանչյուրի ասածը առանձին բաժնով անհրաժեշտ չէ գրել: Ի՞նչ կասեք:--Գարդմանահայ (քննարկում) 21:22, 23 Հունվարի 2016 (UTC)

Ողջույն։ Քանի որ հոդվածը բավականին ոչ հանրագիտարանային ու կողմնակալ ոճով է գրված, մտածեցի, որ սկզբի համար լավ կլինի ունենալ հստակ անհատների հստակ կարծիքները նրա մասին, որ օդում ասված արտահայտությունները ու հոդվածը խմբագրողների կարծիքները կարողանանք ժամանակի ընթացքում մաղել։ Իսկ յուրաքանչյուրի ասածին առանձին բաժին չէ, բայց ընդհանուր կարծիքներ մեջ, մտածում էի, որ վատ չէր լինի հավաքել։ Այլ լեզուների վիքիներում հանդիպել եմ էսպիսի դեպքեր։ (Satanik (քննարկում) 21:41, 23 Հունվարի 2016 (UTC))
Շնորհակալություն պատասխանի համար: Դեմ չե՞ք լինի, եթե Ձեր ավելացրած նյութը տեղափոխեմ «Գրական գործունեություն» բաժին: Իսկ հոդվածի հատկապես ո՞ր մասն է «բավականին ոչ հանրագիտարանային ու կողմնակալ ոճով է գրված»:--Գարդմանահայ (քննարկում) 11:42, 24 Հունվարի 2016 (UTC)
Ահա, տեղափոխեք, երեւի էդպես ավելի հարմար կլինի կարդալ, շնորհակալություն :) Հոդվածը ամբողջությամբ սկսած հենց առաջին հատվածից գնահատական է տալիս անձին, օրինակ՝ «ՀՀ պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար, ում անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ», թվարկությունը միակողմանի է, հոդվածի ողջ բովանդակությունը նույնպես միակողմանի է։ --(Satanik (քննարկում) 12:21, 24 Հունվարի 2016 (UTC))
Իմ կարծիքով գրված է բավականին չեզոք. մի՞թե Վանո Սիրադեղյանը ՀՀ պատմության մեջ չի մտել որպես հակասական կերպար, այսինքն՝ ՀՀ վերջին 25 տարվա ՀՀ բնակչության համար նա հրեշ է (բազմաթիվ գրքեր, հրապարակումներ ու հրապարակախոսություններ կան), իսկ մեկ այլ մասի համար՝ որպես լավ գրող ու այսպես ասած որոշ օրենքով գողերի ՀՀ-ից հեռացրած անձ: Մի՞թե նրա անունը չի կապվում մի շարք քաղաքական սպանությունների և հետապնդումների հետ: Ծանոթացեք թերթերի արխիվների նյութերին կամ էլ դատախազության արխիվում սառեցված նյութերին (դրանք կան արտատպված թերթերում և գրքերում): Մի՞թե նա պետական միջոցներ չի յուրացրել: Կարդացեք պատերազմի տարիների մամուլը, որտեղից Ձեզ պարզ կլինի, որ օրինակ Օգնության նյութական ֆոնդը նրա ձեռքում էր, իսկ պահեստների բանալիները՝ Խաչիկ Ստամբոլցյանի (Կարդացեք Արտաշատի ջոկատի հրամանատարի մասին գրքերն ու հոդվածներ ու էլի լիքըշատ տեղեր գրված է այդ մասին) Կամ մի՞թե նա չի գտնվում միջազգային հետախուզման մեջ: Իհարկե գտնվում է: Համոզվելու համար նայեք Ինտերպոլի կայքը: Հոդվածում գրված է, որ նա Վ.Սարգսյանի հետ միասին հրամայել է կրակել 1996թ.-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքող բնակչության վրա: Դուք չգիտե՞ք որ այդպես է եղել: Գրենք՝ «չէ, Վանոն չէր ասում էն տեսանյութի մեջ, որ պետք է մի 1000 հոգու գնդակահարել, որ մնացածը ձենները կտրած գնան տուն»: Հիմա ասացեք Սաթենիկ, Ձեր կողմից ոչ չեզոք անվանված նախադասությունը ինչպե՞ս շարադրել, որ նրա կերպարը ճիշտ ներկայացվի: Իհարկե կարող ենք գրել, որ նա «ազնիվ, հայրենասեր, ու ընդհանրապես Հայաստանի պատմության մեջ լավագույն գրողն էր», բայց հենց դա կլինի ոչ չեզոք նախադասություն: (Մեջբերումներ եք կատարել Հրանտ Մաթևոսյանի խոսքերից. մեր մեջ ասած նա այս հարցում չի կարող չեզոք մարդ լինել, քանի որ Մաթևոսյանը այսպես ասած Վանոյի ու Վազգենի մարդն էր): Շատ չմանրացա: Ինչևիցե:--Գարդմանահայ (քննարկում) 20:06, 24 Հունվարի 2016 (UTC)

Լևոն Տեր-Պետրոսյան[խմբագրել կոդը]

Ողջույն Satanik, Ձեր խմբագրումներից հասկացա, որ Ձեզ հետաքրքիր է Լևոն Տեր-Պետրոսյան հոդվածի բարելավումը: Իմ կարծիքով այնտեղ բավականին թերացումներ կան (տես նաև հոդվածի քննարկման էջը) Օրինակ «Զինվորական պատրաստությունը» բաժինը կարդալիս հենց սկզբից պարզ գրված է, որ նա չի ծառայել բանակում, իսկ հետո գրված է, որ մասնակցել է պահեստազորի չորս հավաքի: Ընդամենը այսքանը: Ըստ Ձեզ, չարժի՞ այս բաժինը դարձնել ենթաբաժին կամ որ ավելի ճիշտ եմ համարում՝ ձուլել այն բաժնում:--Գարդմանահայ (քննարկում) 12:40, 10 Հունվարի 2017 (UTC)