Մասնակցի քննարկում:Raz from Armenia/Արխիվ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այսօր Հինգշաբթի է, 2024 թվականի Ապրիլի 25։ Հիմա ժամը 09:44 է։ Ներկայումս Հայերեն Վիքիպեդիայում կա 307 976 հոդված։
Հայաստան Իմ մասին Պարգևներ Քննարկում Օրվա հոդված Լավ/ընտրյալ հոդված Օգտակար հղումներ Սևագրություն Հայաստան
ՕՇԱԿԱՆՑԻ

Բարի գալո՜ւստ։
Մեծ Բրիտանիայի դրոշը Welcome message in English
Ողջույն Raz from Armenia, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել` ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով vacio 10:09, 19 Մարտի 2012 (UTC)[reply]

Հարգելի՛ Raz from Armenia։ Ձեր ստեղծած Http://oshakannews.fo.ru/ , http://oshakan.am/ և http://oshakan.schools.am/ հոդվածը ջնջվել է քանի որ այն չուներ հանրագիտական բովանդակություն։ Առաջարկում ենք ընթերցել Ինչպես խմբագրել ուղեցույցը, իսկ ոչ վերջնական խմբագրումների կամ փորձերի համար օգտագործեք ձեր անձնական սևագրությունների էջը։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 10:50, 6 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Արտաքին հղումներ[խմբագրել կոդը]

Բարև ձեզ :Ես նորեկ եմ այս Վիկիպեդիայում և չունեմ բավական փորձառություն,ցանկանում եմ օգնել ձեզ բարելավվելու Վիկիպեդիայի հայկական բաժինը:Եթե դժվար չե կօգնեք ինձ? Raz From Best country Armenia (talk) 17:04, 12 Ապրիլի 2012 (UTC)ՌաԶ[reply]

Մեծ սիրով կօգնենք։ Ի՞նչ հարցեր ունեք։ --vacio 17:06, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]


Դե օրինակ ինձ հետաքրքիր է թե ինչպե՞ս կարելի է նկարներ ավելացնել հոդվածի հետ մեկտեղ:

Raz From Best country Armenia (talk) 17:13, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Այսպես։ Հոդվածի տեքստի մեջ ավելացրեք այս բանաձևը. [[Պատկեր:Firestorm of Star Birth in Galaxy Centaurus A.jpg|thumb|250px]] և արդյունքը կլինի կողքի նկարը Firestorm of Star Birth in Galaxy Centaurus A.jpg-ը նկարի ֆայլի անունն է, այն կարող է փոխարինել ձեր ցանկացած ֆայլով։ --vacio 17:20, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Հիմա փորձեմ:[[Պատկեր:gerb_Armenia.jpg|thumb|250px]] Raz From Best country Armenia (talk) 17:25, 12 Ապրիլի 2012 (UTC) Չստացվեց: Raz From Best country Armenia (talk) 17:26, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Ֆայլի անունը ճիշտ չգրեցիք։ gerb_Armenia անունով պատկեր չկա, դրա փոխարեն փորձեք Coat of arms of Armenia.svg --vacio 17:26, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Բա ֆայլի անունը որտեղից պետք է վերցնեմ: Raz From Best country Armenia (talk) 17:30, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Հիմնականում այսպես. մտիր Վիքի-քոմմոնս (Վիքիդարան) նախագիծ և այնտեղ փնտրիր քո ուզած նկարը։ Կամ էլ նայիր հայերեն կամ մեկ այլ լեզվով վիքի-հոդվածների մեջ։ --vacio 17:38, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Հասկացա շնորհակալ եմ:Իսկ ինչպես կարելի է աղյուսակների մեջ դրոշներ մտցնել: Raz From Best country Armenia (talk) 17:44, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Ո՞ր աղյուսակի օրինակ։ --vacio 17:45, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Օրինակ տարբեր,եթե հօգ չէ խնդրում եմ բացատրեք:Եվ ուզում եմ իմանալ ինչպես կարող եմ իմ մոտ եղած նկարները ավելացնել հոդվածի հետ: Raz From Best country Armenia (talk) 17:47, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Նկարները կարող եք բեռնել (ափլոդ անել) Վիքիպեդիա այստեղ, բայց այն դեպքում, եթե ինքներդ եք դրանք ստեղծել կամ հեղինակը թույլ է տվել դրանք ազատ արտոնագրով օգտագործել։ --vacio 17:49, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]


Այ օրինակ այս նկարի չափերը տեսեք ինչքան է մեծ ինչպես կարելի է այն փոքրացնել: Raz From Best country Armenia (talk) 18:00, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Այսպես. [[Պատկեր:Oshakan tower.jpg]]-ի մեջ ավելացրեք ձեր ուզած չափը, օրինակ |250px։ Այդ դեպքում պետք է գրեք [[Պատկեր:Oshakan tower.jpg|250px]]։ Եթե ուզում ես, որ նկարը դրանից բացի շրջանակի մեջ լինի ապա ավելացրա |thumb (օրինակ [[Պատկեր:Oshakan tower.jpg|thumb|250px]])։ --vacio 18:08, 12 Ապրիլի 2012 (UTC)[reply]


Raz From Best country Armenia (talk) 16:29, 21 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Ոչ ազատ պատկերներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Raz from Armenia, ինչպես նշված է խորհրդարանում, ոչ ազատ պատկերներ բեռնելու թույլտվություն առայժմ չկա։ Այդ պատճառով բեռնվող ոչ ազատ պատկերները միանգամից ջնջվում են։ --vacio 12:30, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հարգելի vacio, իսկ ինչպես կարելի է ավելացնել այնպիսի պատկեր հոդվածում,ինչպիսին օրինակ հենց այդ պատկերն է: -- Raz From Best country Armenia (talk) 15:51, 17 Հունիսի 2012 (UTC)12:30, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ցավոք, այս պահին դա հնարավոր չէ (պատկերը հեղինակային իրավուքներով պաշտպանված է, իսկ մենք հիմա իրավունք ունենք միայն ազատ պատկերներ բեռնել։ Այս ուղղությամբ մենք աշխատում ենք և հավանաբար առաջիկայում կկարողանանք սահմանափակ չափով օգտագործել ոչ ազատ պատկերներ։ --vacio 15:59, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Շնորահակալություն զգուշացման համար:Սակայն ցանականում եմ հարցնել իսկ կարող ե՞մ իմ կատարած լուսանկարները բեռնել :Raz From Best country Armenia (talk) 18:44, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Այո, սեփական նկարներդ կարող ես բեռնել, եթե անշուշտ պատրաստ ես դրանք տրամադրել ազատ արտոնագրի ներքո (դա նշանակում է, որ բոլոր մարդիկ կարող են օգտագործել և փոփոխել այդ նկարները)։ Սակայն պետք է դրանք բեռնել ոչ թե այստեղ, այլ «Վիքիպահեստ» կից նախագծում (սեղմիր այստեղ միանգամից որևէ պատկեր բեռնելու համար)։ Եթե դժվարությունների հանդիպես, իմաց տուր ինձ, ես կօգնեմ քեզ։ Հաջողությո՛ւն։ --vacio 19:18, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]
Այո' պատրաստ եմ, շնորհակալություն աջակցության համար:Raz From Best country Armenia (talk) 19:30, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]
Ի դեպ, նկատեցի, որ Վիքիպահեստում արդեն երկու պատկեր ես բեռնել։ Սակայն այս պատկերի դեպքում մոռացել ես նշել արտոնագիրը, եթե չես ուզում, որ այն ջնջվի ավելացրու ընտրածդ արտոնագրի կաղապարը (օրինակ՝ {{self|cc-by-sa-3.0}})։ --vacio 19:54, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Եվրատեսիլ[խմբագրել կոդը]

Բարև!!! Եվրատեսիլի ֆան ես :) ? ---Joker-Syoma (talk) 19:40, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ողջույն:Այո,շատ եմ սիրում այս մրցույթը:Երեևի գրառումներիցս եզրակացրեցիր:Իսկ դու սիրում ես Եվրատեսիլ երգի մրցույթը:Raz From Best country Armenia (talk) 19:46, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Շատ շատ եմ սիրում, Եվրատեսիլի հայ ֆաներից մի քանիսի հետել ինտերնետով եմ ծանոթ: Իսկ երբվանից ես նայում մրցույթը ? ---Joker-Syoma (talk) 19:49, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Դե ճիշտն ասաց 2005-ից :2005-ին Բելառուս թիվիով եմ դիտել,իսկ արդեն 2006-ից Հ1-թվ:Շատ եմ սիրում և արդեն լսել եմ մրցույթի համարյա ողջ ձայնապնակը:Իսկ ինչպես կարող եմ քեզ հետ ծանոթանալ:Raz From Best country Armenia (talk) 19:52, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ես Երևանում եմ ապրում ---Joker-Syoma (talk) 19:55, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ես էլ Օշականում,Սակայն ինձ հետաքրիր է օն-լայն ինչպես կարող եմ գտնել քեզ:Raz From Best country Armenia (talk) 19:57, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Մի ժամանակ ես Ֆեյսբուքում կայի, հիմա արդեն չկամ :): Իսկ ուրիշ սոց ցանցում գրանցված չեմ: Կարող ենք Վիքիպեդիայում շփվել ---Joker-Syoma (talk) 20:05, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Պարզ է:Իսկ այս տարվա հաղթող երգը հավանեցիր:Raz From Best country Armenia (talk) 20:08, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Լավնա երգը, բայց իմ ֆավորիտը Կիպրոսն էր Իվի Ադամու լա լա լով :) ---Joker-Syoma (talk) 20:09, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Փաստորեն մեկն էլ կա իմ հետ համամիտ,որ ամենալավը Իվին էր:Raz From Best country Armenia (talk) 20:16, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Իվիի երգը շատ լավեր: Ինձ նաև դուր էր եկել Դանիայի երգը որը ընդամենը 22-րդ տեղը գրավեց: Իսկ էս տարի ամենավատը Մակեդոնիան էր: ---Joker-Syoma (talk) 20:18, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Դանիան ՍՈլունա Սամայն էր:Վատ երգ չեր բայց իմ ֆավորիտներ մեջ չկար:Մակեդոնիան և Մոնթենեգրոն թյուրմացություններ էին:Raz From Best country Armenia (talk) 20:23, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ճիշտա Մոնտենեգրոյի Եվրո Նեյրոն ահավոր էր: Բայց Էս տարի Նորվեգիան շատ լավ երգ էր ներկայացնում ու ընդամենը 26-րդ: ---Joker-Syoma (talk) 20:28, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ճիշտ ես Թուջին արջանի չեր դրան:Կներես ես պետք է գնամ վախը կխոսենք:Շատ հաճելի էր,հաճելի է որ կան մարդիկ ովքեր քեզ գաղափարակից են:Raz From Best country Armenia (talk) 20:30, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հաջողություն ---Joker-Syoma (talk) 20:33, 17 Հունիսի 2012 (UTC)[reply]

Խնդում եմ աջակցել[խմբագրել կոդը]

Հարգելի Վիկիպեսիայի անդամներ խնդրում եմ ինձ օգնել ավելացնել լեզուների բաժինը հետևյալ հոդվածներում` [1] և [2].Կանխավ շնորհակալություն:Raz From Best country Armenia (talk) 18:17, 18 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ես ավելացնում եմ :) ---Joker-Syoma (talk) 18:19, 18 Հունիսի 2012 (UTC)[reply]

Բարի երեկո Ստյոպ ջան մերսի շատ:Եթե դժվար չէ ես կգրեմ հոդվածը դու ավելացրու:Raz From Best country Armenia (talk) 18:30, 18 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հա կավելացնեմ:

P.S. Համել անունս Սյոմայա ոչ թե Ստյոպա :D ---Joker-Syoma (talk) 18:33, 18 Հունիսի 2012 (UTC)[reply]

Կներես ուղղակի Ջոկեր-Ստյոպա էի կարդացել:Raz From Best country Armenia (talk) 18:35, 18 Հունիսի 2012 (UTC)[reply]

))) ---Joker-Syoma (talk) 18:37, 18 Հունիսի 2012 (UTC)[reply]

Սյոմ ջան նոր հոդված կա[3],որ խնդրեմ լեզուները կավելացնե՞ս:--Raz From Best country Armenia (talk) 16:14, 19 Հունիսի 2012 (UTC)[reply]

Կատեգորիաները, միջլեզվային հղումները ավելացրել եմ։ Դու էլ կարող ես անել դա, նայիր իմ կատարած փոփոխությունները հոդվածում, կամ նայիր այստեղ։ Մեկ էլ նոր պարբերությունները մի մատ ներսից մի գրիր, այլ տողի սկզբից, բայց մեկ բաց թողնված տողից հետո։ Բարի խմբագրումներ։--Bekoքննարկում 16:46, 19 Հունիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն խորհրդի համար:Raz From Best country Armenia (talk) 16:55, 19 Հունիսի 2012 (UTC)[reply]


Այսինքն եթե ես մեկ լեզու գրեմ մնացացը ավտոմա՞տ է ավելանում:Raz From Best country Armenia (talk) 16:57, 19 Հունիսի 2012 (UTC)[reply]

Այո, բայց քանի որ copy/past ես անում, ավելի հեշտ չի՞ էջի ներքևում գտնվող բոլոր Միջլեզվային հղումները տեղադրես քո ստեղծած հոդվածի տակ։--Bekoքննարկում 17:00, 19 Հունիսի 2012 (UTC)[reply]

Կներեք ինչն եմ copy/past անում:Raz From Best country Armenia (talk) 17:05, 19 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ստեղծածդ հոդվածի այլ լեզվով համարժեք հոդվածից, որից որ հավանաբար օգտվել ես, պատճենում ես միջլեզվային հղումները և տեղադրում քո ստեղծած էջի ներքևում։ Նկատի ունեի, որ մեկի փոխարեն կարող ես տեղադրել բոլորը, մեկ է պատճենելու գործողությունը համակարգիչն է անում, այլ ոչ թե ձեռքով ես հավաքում։ Նիդեռլանդները Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում հոդվածում ճիշտ ես արել։--Bekoքննարկում 17:13, 19 Հունիսի 2012 (UTC)[reply]

Պարզ է շնորհակալություն օգնության համար:Raz From Best country Armenia (talk) 17:34, 19 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հոդվածներ գյուղերի մասին[խմբագրել կոդը]

Ողջույն Ռազ։ Շնորհակալություն քո ներդրումների համար։ Այսպիսի խնդիր սակայն, նկատեցի, որ «Ծիլքար» հոդվածը բառացիորեն պատճենված է Արագածոտնի մարզպետարանի կայքէջից։ Այդ կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են (ինչպես նշված է կայքի ներքևի մասում), ուստի չի թույլատրվում այնտեղից պատճենել։ Կարելի է այն օգտագործել որպես աղբյուր՝ այսինքն վերցնել տվյալները, բայց բառերը շարադրել ինքնուրույն։ Այն բոլոր հոդվածները, որոնք ուղղակիորեն պատճենված-փակցված են, ստիպված ենք լինելու ջնջել։ --vacio 08:39, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ճիշտ եք նկատել այնտեղից եմ օգտվել:Եթե հնարավոր է գոնե 2 օր թող մնան ինքնուրույն շարադրեմ:Եթե կարելի է խնդրում եմ թող 2 օր մնան:Raz From Best country Armenia (talk) 08:44, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]

Եթե ինքնուրույն վերաշարադրես, չեն ջնջվի։ Դրա համար մի քանի օր ժամանակ ունենք (կփորձեմ քեզ օգնել, եթե ժամանակ գտնեմ)։ Ի դեպ, խնդրում եմ ուշադրություն դարձու Ծիլքար հոդվածում տեղեկաքարտին. խնդրում եմ բոլոր մյուս գյուղերի հոդվածների տեղեկաքարտերը համապատասխանեցրու այդ մեկին։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 08:55, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Խնդրեմ այդ ես եմ շնորհակալ:Բոլորն էլ դրա նման կանեմ,բայց չեմ իմանում որտեղից այդ քարտեզը կարող եմ գտնել:Խնդրում եմ նայեք այս հոդվածը և տեսեք դա լավ է փոփոխված թե ոչ:Կանխավ շնորհակալություն:Raz From Best country Armenia (talk) 08:59, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Կներեք նայեցիք,եթե այդպես լավ է ասացեք խնդրեմ մյուցներն էլ այդպես խմբագրեմ:--Raz From Best country Armenia (talk) 09:12, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Այդքանը բավարար չէ, պետք է տեքստը իսկապես վերաշարադրել, որոշ հատվածներ էլ ուղղակի հեռացնել։ Տես իմ արած փոփոխությունները։ --vacio 09:24, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Շնորհակալություն:Կաշխատեմ ավարտել ամբողջը:Միայն մի բան Ձեր խմագրման մեջ մի բան եմ փոխել:Raz From Best country Armenia (talk) 09:32, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Հայրենի աշխարհագրության գիտելիքներս թարմացնել է պետք ։)) --vacio 09:34, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Չէ,ով էլ լինի Ձեր փոխարեն հաստատ կխարնվի:Նայեք այս հոդվածը լա՞վ է:--Raz From Best country Armenia (talk) 09:37, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Ոչ լիովին։ Հեռացրել ես, որոշ հատվածներ, դա լավ է։ Սակայն մնացածն էլ պետք է վերաշարադրել։ Բացի այդ պետք է նշել օգտագործված աղբյուրը (մարզպետարանի կայքը)։ --vacio 09:51, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Եղավ շատ շնորհակալ եմ ձեզանից:Raz From Best country Armenia (talk) 09:55, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Մի բան խնդրեմ ինչպես կարող եմ իմ էջում ավելացնել` այս մասնակիցը սիրում է այս այն::d---Raz From Best country Armenia (talk) 09:55, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Նման բաները կարող ես հանգիստ պատճենել մյուս մասնակիցների էջերց։ Օրինակ. կարող ես վերցնել սա՝ {{userbox|Yellow|White|[[Հիպերհղում|Լինք]]|Այս մասնակիցը սիրում է «լինք» բառը}} ու համապատասխանեցնել քո ուզածին։--vacio 10:11, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Շնորհակալություն,իսկ ինչպես կարող եմ իմ ուզածը պատրաստել:Raz From Best country Armenia (talk) 10:13, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]


Օրինակ, եթե շներ ես սիրում կարող ես էջումդ ավելացնել սա. {{userbox|Gray|whitesmoke|[[Պատկեր:Pointer paint.jpg|40px]]|Այս մասնակիցը սիրում է [[շներ]]}}, արդյունքը կլինի.
Այս մասնակիցը սիրում է շներ
Ի դեպ, խնդրում եմ տեղեկաքարտերի մասին վերևում գրածս չմոռանաս... --vacio 10:22, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
Սիրում եմ շրջել ինտերնետում:Կամ սիրում պատմություն:Ինչպես կարող եմ պատրաստել:
Ճիշտն ասած տեղեկաքարտերից գլուխ չհանեցի:Raz From Best country Armenia (talk) 10:51, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]
{{Մասնակից/Պատմություն}} Խորհուրդ կտամ աչքի անցկանցել Բեկոյի մասնակցային էջը։ --vacio 11:17, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն:--Raz From Best country Armenia (talk) 11:22, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ջնջման է ներկայացվել Ազգադրոշմ հոդվածը (ոչ նշանակալի)[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Raz from Armenia, Ձեր ստեղծած Ազգադրոշմ հոդվածը ներկայացված է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, ներկայացնում է հանրագիտարանի համար ոչ նշանակալի անձ կամ առարկա։ Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։~~~~

--Արամ 20:20, 22 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հարգելի Raz from Armenia։ Ձեր ստեղծած Ծեփոն հոդվածը չի բավարարում նվազագույն ծավալի պահանջը։ Եթե այն 7 օրվա ընթացքում չբարելավվի, ապա ենթակա է ջնջման։ Դիմեք ինձ, եթե ունեք հարցեր կամ կզգաք օգնության կարիք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։

--Արամ 20:28, 22 Հունիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն զգուշացման համար,սակայն հավելելու նյութ չունեմ:Հարգանքներով-Raz From Best country Armenia (talk) 08:27, 23 Հունիսի 2012 (UTC)[reply]

Կարճ էջի ծանուցումը հանեցի, քանի որ տեքստային մասը և նկարներ ավելացրել եմ, բայց դեռ գրելու բան կա։--Bekoքննարկում 20:19, 29 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հայկական պարեր[խմբագրել կոդը]

Ողջույն Ռազ։ Քո վերջին հոդվածները պարզ երևում է, որ ինքդ չես գրել դրանք։ Խնդրում եմ նշիր օգտագործածդ աղբյուրը։ --vacio 16:56, 1 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Ողջույն:Մեծամասամբ օգտվել եմ Կարին պարային համույթի հրատարակած հայկական պարերի մասին կայքից,իսկ մյուս մասը իմ պարուսույցի սովորեցրածով եմ գրել:Raz From Best country Armenia (talk)

Ջնջվել են հոդվածներ (հայկական պարեր)[խմբագրել կոդը]

Ողջույն Ռազ, քեզ արդեն տեղեկացրել էի, որ հեղինակային իրավունքներով պաշտպանված կայքերից պատճենել չի թույլատրվում։ Հետևյալ հոդվածները ջնջվել են, քանի որ պատճենված էին (հիմնականում armdance.livejournal.com բլոգից).

Նորից հիշեցնում եմ, որ աղբյուրներ օգտագործել կարելի է, սակայն հոդվածի տեքստը պետք է ինքդ շարադրես; Ցանկության դեպքում, կարող եs ընթերցել Ինչու է ջնջվել իմ հոդվածը էջը։ --vacio 09:03, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Եղավ շնորհակալություն,ներողություն եմ խնդրում սխալը կրկնելու համար:Raz From Best country Armenia (talk) 09:07, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Հոդվածների ձևավորումը և քերականական կառուցվածքը[խմբագրել կոդը]

Հարգելի Ռազ, խնդրում եմ ուշադիր աչքի անց կացնես, թե ինչ փոփոխություններ եմ մտցրել քո ստեղծած վերջին հոդվածներում (երգիչների և հաղորդավարերի մասին)։ Նախ հոդվածի անունը պետք է լինի թավատառ այն պետք է լինի առանց որոշիչ հոդի և օժանդակ բայի։ Մեծ մասամբ այդ ավելորդ են նաև «ով», «որը» և նման դերանունները։ Օրինակ, ոչ թե՝

  • Էրիկ Սոլբաքենը նորվեգացի հեռուստամեկնաբան է, ով 2010 թվականին վարել է....

այլ՝

  • Էրիկ Սոլբաքեն, նորվեգացի հեռուստամեկնաբան։ 2012 թվականին վարել է...

Հիշիր նաև, որ պետք է օգտագործել տեղեկաքարտերի հայերեն տարբերակը (օրինակ երգիչ-երաժիշտների դեպքում սա՝ {{Տեղեկաքարտ երաժիշտ}})։ Շնորհակալություն ուշադրության համար և հաջողություն հետագա խմբագրումների ժամանակ։ --vacio 09:10, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն կփոփոխեմ անպայման:Raz From Best country Armenia (talk) 09:12, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Իսկ այս հոդվածի տեղեկաքարտը ես փոխել եմ,սակայն չի համապատասխանում օրինակում նշված ձևին:Ինչն է դրա պատճառը:Raz From Best country Armenia (talk) 09:31, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Ստացվեց կարծես։ --vacio 09:35, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Այո,բայց դու՞ք փոփոխեցիք:Raz From Best country Armenia (talk) 09:38, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Փոխեցի գույնի պարամետրը։ --vacio 10:38, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Իսկ հիմա ես կարող եմ այդպիսի տեղեկաքարտ դնել հոդվածներում:Raz From Best country Armenia (talk) 14:01, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]


Վիքիմեդալ[խմբագրել կոդը]

Շատ շնորհակալ եմ Վիքիմեդալի համար, հարգելի Ռազ: Hovhannes (talk) 17:56, 13 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալության կարիք ամենևին չկա,քանի որ դա Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է:Raz from Armenia 07:15, 14 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Վիքիֆիկացում[խմբագրել կոդը]

{{Վիքիֆիկացում}}

Gar!k Avak!an

Որ հոդվածի մասին է խոսքը:Raz From Best country Armenia (talk) 17:17, 4 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Վիկիֆիկացումը ինչ է... Gar!k Avak!an
Պատկերացում չունեմ, թե հաղորդագրության իմաստը որն էր, բայց Խնդրում եմ հոդվածների համար նախատեսված կաղապարները չտեղադրել այլ անվանատարծքներում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:11, 4 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Վիկիֆիկացումը,այսինքն Վիկիպեսիայի չափանիշներին համապատասխանեցում:Raz From Best country Armenia (talk) 16:59, 5 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում[խմբագրել կոդը]

Ողջույն Ռազմիկ, կարո՞ղ ես նշել, թե Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում հոդվածի համար ինչ աղբյուր ես օգտագործել։ Կանխավ շնորհակալություն։ --vacio 14:01, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Ողջույն,ասեմ մայրիկիս լեկցիաներից(դասախոս` Գևորգ Ղարիբջանյան),պատմության ուսուցչուհի է:Raz from Armenia 14:12, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Տպագի՞ր է լեկցիան։ --vacio 17:11, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Ոչ,ինչու՞:Բայց Ղարիբջանյանը օգտվել է Հայոց պատմության հատորներից:Raz from Armenia 17:28, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում, Գևորգ Ղարիբջանյանը մայրիկիդ դասախոսն է (եղել) ու դու օգտվում ես մայրիկիդ նշումների՞ց։ --vacio 17:44, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Հիմնականում այո,մի մասն էլ 11-րդ դասարանի դասագրքից:Բայց հաստատ աղբյուրները վստահելի են,քանի որ դրանք Հայոց պատմության ակադեմիական հրատարակչության հատորների միջից են թելադրված: Raz from Armenia 17:49, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Աղբյուրների վստահելիության առումով մտավախություն չունեմ։ Մտավախություն ունեմ, որ տեքստը կարոող է պատճենված լինել որևէ գրքից, մայրիկիդ կողմից արտագրած դասախոսության դեպքում դա խնդիր չէ (եթե դա համենայն դեպս արվում է մայրիկիդ թույլտվությամբ, սակայն տպագիր գրքերի դեպքում կարող է լուրջ խնդիր լինել։ Խնդրում եմ հիշիր, որ դա շատ լուրջ խախտում է համարվում Վիքիպեդիայում։ Դրանից բացի, եթե օտագործում ես դասագիրք, խնդրում եմ այն նշիր Աղբյուրների մեջ։ --vacio 18:36, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Ի դեպ, «Արձագանք» կաղապարը կարող ես ամեն անգամ չտեղադրել ինձ մոտ, ես հսկացանկում էլ տեսնում եմ, որ արձագանքել ես։ --vacio 18:37, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Հանգիստ եղեք աղբյուրների հարցում,դրանք թույլատրելի աղբյուրներ են:Կաղապարն էլ չեմ տեղադրի:Հարգանքներով Raz from Armenia 18:43, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Հարգելի՛ Raz from Armenia։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում հոդվածն ընտրվել է 2012 թ. հուլիսի 29-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար: -ERJANIK քննարկում: 10:35, 28 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն:Raz from Armenia 15:42, 31 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Վիքիմեդալ[խմբագրել կոդը]

Վիքիմեդալ
Հարգելի Ռազ, նվիրում եմ քեզ այս Վիքիմեդալը, Հայերեն Վիքիպեդիայում, Եվրատեսիլ երգի մրցույթի թեման զարգացնելու համար: Շարունակիր ներդրումներ կատարել: Hovhannes 15:14, 31 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալ եմ հարգելի Հովհաննես և ուրախ եմ,որ նորից մեզ հետ ես:Raz from Armenia 15:42, 31 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Խամաճիկների չարաշահում[խմբագրել կոդը]

Ողջույն Raz։ Զգուշացնում եմ ձեզ, որ խամաճիկների չարաշահումը խստիվ արգելված է վիքի համայնքներում, և կարող է բերել ձեր ընդմիշտ արգելափակման՝ բոլոր ներկա և ապագա խամաճիկների հետ միասին։ Չնայած որ որոշ դեպքերում խամաճիկները կարող են թույլատրվել (օրինակ բոտի հաշիվ գործածելու համար կամ այլ մասնակիցների կողմից հետապնդումներից խուսափելու համար), այն հաշիվները որոնք ստեղծված են քվեարկություններում մասնակցելու կամ մտադրված խեղաթյուրումների համար հանդիսանում են խամաճիկների չարաշահման օրինակներ և կբերեն արագ արգելափակման։ Քանի որ ձեր ստեղծած Wikipediaaa հաշվի առաջին խմբագրումներից մեկը ձեր կողմից գրված և առաջադրած հոդվածի օգտին քվեարկելն էր, ապա սա խամաճիկների չարաշահման վառ դրսևորում է։ Այս պատճառով Մասնակից:Wikipediaaa մասնակցայի հաշիվը առհավետ արգելափակվում է։ Նմանատիպ չարաշահումները ապագայում կբերեն նաև ձեր հիմնական հաշվի առհավետ արգելափակման։

Իսկ ձեր «ընկերը» թող ինքն իր հաշիվը բացի, երբ պատրաստ կլինի վիքիպեդիայում խմբագրումներ սկսել։ Նաև, վիքիկոնֆերանսին մասնակցելու կամ նույնիսկ գրանցվելու համար մասնակցային հաշիվ չի պահանջվում։ ― Teak (talk) 16:39, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Դե, նա պարզապես տեղյակ էլ չեր, որ չի կարելի ուրիշ հաշիվներ բացել, դա հաստատ: Մտածում էր թե կարելի է: Սակայն, Ռազ, խորհուրդ կտամ քեզ, սկզբից լավ ծանոթանաս, այդպիսի կարևոր կանոնների ու պահանջների հետ, հետո նոր, այդպիսի պատասխանատու քայլեր անես: Hovhannes 16:57, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Իմանաս թե չիմանաս. ուրիշ հաշիվ ստեղծելը քվեների համար էտիկայից դուրս է, կանոն լինի թե ոչ։ Ամեն դեպքում նորեկ մասնակից լինելու պատճառով արգելափակվել է միայն նորաստեղծ խամաճիկ հաշիվը, ոչ թե ինքը մասնակիցը։ Հետագա նմանատիպ չարաշահման դեպքում կարգելափակվի նաև ինքը մասնակիցը։ ― Teak (talk) 17:08, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ռազ, Թիկի ասածները նաև վերաբեվում են Մասնակից:Ankakh. մասնակցային հաշվին։ ՉեկՅուզեռը հաստատել է կասկածները, և այդ հաշվիը նույնպես արգելափակվում է առհավետ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:36, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Կներեք նախ և առաջ չեմ իմացել,հետո կարծում եմ արգելափակել եք Ձեր գործն է,ես ինչ-որ հանցանք չեմ գործել,որ ինձ էլ արգելափակեիք:Այդ պատճառով առաջարկում եմ ստեղծել մի էջ,ուր կգրվի կանոնակարգ,որի չարաշահման դեպքում մասնակիցը կարգելափակվի:Raz from Armenia 19:25, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Դուք ստեղծել եք այդ մասնակցային հաշիվները անարդար քվեներ ներկայացնելու նպատակներով։ Հանցանք չէ, ուղակի խեղաթյուրում է, անանկեղծություն և վիքիպեդիայի ընքացքի խանգարում։ Ուստի նմանատիպ ևս մեկ չարաշահում կբերի ձեր արգելափակմանը, որպես կրկնակի խանգարումներ չլինեն։ Եվ ինքներդ էլ գիտեիք, որ ձեր արածը անարդարություն է, որի համար էլ ժխտում էիք ձեր այդ մասնակցային հաշիվների ստեղծման փաստը։ ― Teak (talk) 19:56, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]


Քվերակություններ կեղծելը, ինքդ քեզ մեդալ տալը, այն մարդկանց ում հետ մի գործ էս անում ու ով քեզ օգնում է ու վստահում խաբելը «հանցանք» է ցանկացած տեղ։ Համոզված եմ գիտես դա առանց ինչ–որ տեղ գրված կանոնակարգի և առահսրակ ուրիշների ասելու։ Եվ գտնում եմ դա էր պատճառը, որ հերքում էիր թե դա դու էս, իսկ մինչ այդ փորձում էիր հետքեր թաքցնել։ Բայց հավատա, շատ ավելի հեշտ է վերականգնել վստահությունը և մոռանալ միջադեպը, երբ մարդ ընդունում է իր արածը և դրդապատճառները, ոչ թե ժխտում է որ արել է, կամ հասկանում է/իմանում է, որ լավ բան չի անում։ Հատկապես եթե ակնհայտ է հակառակը։ Եվ հիշի, որ վստահությունը ընդհանուր արժեք է և երբ այն չարաշահվում է, ապա վստահությունը պակասում է բոլորի հանդեպ։
Կանոնակարգերի անհրաժեշտությունը անչափ մեծ է, չնայած իմ անձնական կարծիքով իրավաբանական, տեխնիկական բնույթի և ոճի/լեզվի համանմանություն ապահովող կանոկնարգերը ավելի կարևոր են, քան էտիկական, քանի որ հայերեն Վիքիփեդիայի մասնակիցների մոտ (ի տարբերություն օրինակ անգլերենի), մշակութային տարբերությունները չնչին են, և այդ պատճառով էտիկայի նորմերը շատ մոտիկ են, ու դրանք պարզաբանելու անհրաժեշտությունը ավելի քիչ է։ Բայց միտքը լավն է, կարող էս թարմանել այնուհետ այն կմշակենք, կքննարկենք, կահրամարեցնենք մեր նախագծին և ուժ կտանք։ Դժվարությունների դեպքում դիմի ինձ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:15, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Նախազգուշացում՝ Վիքիէթիկետի խախտում, քննարման էջերի չարաշահում[խմբագրել կոդը]

Ռազ, շատ կարևոր է հիշել, որ այստեղ չկա «իմ հոդված», «քո հոդված» հասկացողությունները։ Ամեն էջում, պահպանել կոճակից վերև գրված է «Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր գրածը ազատորեն խմբագրվի և տարածվի բոլոր ցանկացողների կողմից, ապա մի ավելացրեք այն այստեղ»։ Այսպիսով, ամեն տեղ տեսած խնդրի դեպքում, յուրաքանչյուրի իրավունք/<պարտնքն> է ուղղել։

Իսկ այդ չգրանցված մասնակցի դիտողությունը հիմնավորված էր։ Մենք մեր մասին, հիմնական անվանատրածքում (որտեղ հոդվածն է), որևէ բան չենք գրում։

Բուն թեմային։ «ինձ մի ասեք ես ինքնագովազդով եմ զբաղվում թէ ոչ», «ձեր ինչ գործն է», «Եթ քո գործը չի թե ինչ եմ գրել եղավ» և այստեղ այդ կարգի հնչեցրած այլ արտահայտությունները անընդունելի են, թե՛ ըստ էության թե՛ ըստ ձևի և տոնի։ Խնդրում եմ անգամ եթե այլ մասնակից իջնում է այդ մակարդակի, կամ սադրում է քեզ անցնել նման խոսելաոճի «գայթակղությունը» դիմանալ և լինել սառնասիրտ և քաղաքավարի։ Եթե, այն ի պատասխան չսկսի շփվել նորմալ տոնով, տեղեկացրու ադմիններին՝ նման տոնով շփվելը հանգեցնում է արգելափակման։ Սա հանրագիտարան կազմելու, աշխատանքային քննարկում է, և շփման մակարդակը պետք է լինի դրան համապատասխան և նպաստող։

Նաև խնդրում եմ, հիշիր որ քննարկման էջերը նախատեսված են հանրագիտրանում տարվող աշխատանքի քննարկման և համակարգման համար։ Անձնական հաղորդագրությունները՝ «ո՞նց ես», «մեր հարևաններին ճանաչո՞ւմ ես» և այլն արգելված են։ Մասնակիցների մեծամասնությանը դու կարող էս ուղղարյել էլ–նամակ, և այնուհետ շփվել էլ–փոստով, կամ փոստով իմանալով կոնտակտները տեղափոխվել այլ տեղ, կամ իրական կյանք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:02, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Մասնակցային և քննարկման էջերի խանգարող տարրեր[խմբագրել կոդը]

Քո Մասնակցի և Մասնակցի քննարկման էջերում, կա հավելյալ «պատկերազարդում» և որոշ պատկերներ դուրս են գալիս էջի բովանդակությունից նախատեսված տարածքից, կամ հատուկ ունեն հարաբերական դիրք և ծածկում են ցանկկերը (մենյուները), պատկերանիշը, էջի ներքևի հղումները։ Քանի, որ սա կարող է խանգարել ՎՊ–ի նորմալ օգտագործման, համաձայն Վիքիպեդիա:Մասնակցի էջ կանոնակարգի խնդրում եմ, ձևափոխի այդ պատկերենրը/գրվածքները այնպես, որ նրանք դուրս չգան էջի համարա նախատեսված մասից կամ հեռացրու դրանք։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:11, 5 Օգոստոսի 2012 (UTC)[reply]